+ Կատարել գրառում
Էջ 1 9-ից 1 2 3 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 82 հատից

Թեմա: Դպրոցական կայքի ստեղծումը և շահագործումը WordPress համակարգում

  1. #1
    Մասնակից magabo is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2011
    Հասցե
    Սիսիան
    Տարիք
    40
    Գրառումներ
    35
    Հեղինակության աստիճան
    0

    Դպրոցական կայքի ստեղծումը և շահագործումը WordPress համակարգում

    Դպրոցական կայքի ստեղծումը և շահագործումը:

    Դպրոցական կայքը ստեղծելիս նախ պետք է ինքդ քեզ հարց տաս` <<Այն ում է պետք>>: Միայն այս հարցին ճիշտ պատասխանելուց հետո մենք կարող ենք կազմել կայքի նախնական կառուցվածքը, բովանդակությունը և արտաքին տեսքը:
    Դպրոցական կայքը հիմնականում ունի տարածաշրջանային նշանակություն, այսինքն` նախատեսված է տվյալ տարածաշրջանի լսարանի համար: Ուստի կայքում տեղադրված ինֆորմացիան պետք է հետաքրքիր լինի այդ աուդիտորիայի համար:
    Կայքի ընդհանուր կառուցվածքը բազմիցս քննարկման է արժանացել մեր ֆորումում և շարունակում է քննարկվել այս խորհրդաժողովի ընթացքում: Հայտնում եմ խորին շնորհակալությունս դպրոցական կայքերի ստեղծման հիմնախնդիրներին արձագանքողներին, հատկապես Ruben-ին` շատ մանրամասն ու մատչելի ներկայացնելու համար:
    Իմ կողմից կցանկանայի ավելացնել հետևյալը`
    Լավ կլիներ, որ կայքը պարունակեր նաև դպրոցի ներքին կանոնադրությունը, աշակերտների և ուսուցիչների իրավունքները և պարտականությունները: Պետք է նշվի նաև դպրոցում սովորող աշակերտների թիվը, դպրոց ընդունվելու կարգը , դրա համար անհրաժեշտ փաստաթղթերը: Իսկ ինչքան հաճելի կլինի առաջին դասարան ուղեկցող ծնողի համար կայքում տեղադրված դասարանի կոմպլեկտավորման մասին ինֆորմացիան( իհարկե կայքի հաճախակի թարմացման դեպքում): Ցանկալի է, որ ամեն դասարան կայքում ունենա իր տարածքը, որտեղ կլինեն նկարներ, դասացուցակ և ընթացիկ առաջադիմության մասին տեղեկություն:
    Եթե դպրոցը ունի հովանավոր, կարելի է ստեղծել նաև <<Մեր հովանավորներ>> բաժինը:
    Եկեք համոզվենք, որ դպրոցի ինտերնետային կայքի ստեղծումը ու նրա հետագա շահագործումը բավականին բարդ աշխատանք է: Ուստի առաջարկում եմ համախմբել բոլոր ուժերը` աշակերտից մինչև տնօրեն: Միայն այդ համատեղ աշխատանքի ընթացքում կայքը կստացվի հարուստ և հետաքրքիր:
    Վերջին խմբագրող՝ manush: 12.12.2016, 18:36:
    ԿՏԱԿ-ի Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս տարածաշրջանի մարզային համակարգող Ալբերտ Աբրահամյան

  2. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (10.01.2017), Anushka (29.06.2011), Arpine (28.06.2011), gayane0803 (28.06.2011), G_Asloyan (28.06.2011), manush (28.06.2011), MVXACH (12.12.2016), Nane (29.06.2011), Սիրուն Սնեցունց (28.06.2011), Ալվարդ_Մ (14.02.2017), Աստղիկ Մարկոսյան (03.02.2017), Արեգ (29.06.2011), Արեգ Գրիգորյան (29.06.2011), Զարինե (28.06.2011), Ռուզաննա Խաչատրյան (06.02.2017), Մարինե (30.06.2011), Ruben (28.06.2011)

  3. #2
    Ավագ մոդերատոր Մարիետա is on a distinguished road Մարիետա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2010
    Գրառումներ
    163
    Հեղինակության աստիճան
    7

    WordPress համակարգի հիման վրա կայքերի ստեղծում

    Դպրոցների կայքերի համակարգ ստեղծելու համար մենք ընտրել ենք WordPress-ը, որի կառավարման համակարգը բավականին մատչելի է և ունի ընդլայնվելու բազում հնարավորությունները:
    ԿՏԱԿ-ում հայացվել, թարգմանվել է համակարգը, որի օգնությամբ կարելի է ստեղծել հայերեն վեբ կայքեր:
    Դպրոցները պետք է դիմեն ԿՏԱԿ-ին, ստանան ենթադոմեն (http://schoolname.schoolsite.am տեսքով) և այդ համակարգի ղեկավարման բանալիները, ապա օգտագործելով WordPress-ի բավական հեշտ գործիքները ստեղծեն սեփական դպրոցի կայքը՝ ընտրելով համապատասխան ձևավորումը, փոխելով անհրաժեշտ տվյալները՝ դրանք լրացնելով դպրոցին համապատասխան, ստեղծեն մենյուն, լրացնեն էջերը, տեղադրեն նկարները:
    Այդ ամենում դպրոցին կարող է օգնել այս գրքում ներկայացվածը` Դպրոցական կայքերի պատրաստումը

    Վերջին խմբագրող՝ Մարիետա: 21.11.2014, 15:14:
    Մարիետա Դումիկյան
    ԿՏԱԿ, ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    avdsusanna (11.12.2014), gayane0803 (17.11.2014), manush (17.11.2014), MVXACH (03.01.2017), Ալվարդ_Մ (15.02.2017), Աստղիկ Մարկոսյան (03.02.2017), Արեգ (12.12.2014), Լիլ (24.01.2017), Ruben (17.11.2014)

  5. #3
    Ադմինիստրատոր manush is on a distinguished road manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    749
    Հեղինակության աստիճան
    7
    Մշակված հայալեզու կաղապարի միջոցով կայքեր ստեղծելու համար schoolsite.am տիրույթում արդեն գրանցվել են ինն ուսումնական հաստատություններ.

    1. http://gyumri20.schoolsite.am/ - Գյումրու Լորդ Բայրոնի անվան հ.20 դպրոց
    2. http://vanadzor1.schoolsite.am/ - Վանաձորի հ.1 հիմնական դպրոց
    3. http://artvet.schoolsite.am/ - Երևանի զարդակիրառական արվեստի պետական արհեստագործական ուսումնարան
    4. http://hrazdanvet.schoolsite.am/ - Հրազդանի պետական արհեստագործական ուսումնարան
    5. http://yerevan83.schoolsite.am/ - Երևանի Հ. Գալստյանի անվան հ.83 դպրոց
    6. http://ashtarak5.schoolsite.am/ - Աշտարակի ավագ դպրոց
    7. http://yerevan177.schoolsite.am – Երևանի Գ.Ստարովոյտովայի անվան հ.177 դպրոց
    8. http://yerevan27.schoolsite.am – Երևանի հ.27 հիմնական դպրոց
    9. http://vanadzor16.schoolsite.am - Վանաձորի հ.16 հիմնական դպրոց

    Նույնիսկ պատրաստի կաղապարի տրամադրման դեպքում դպրոցական կայքերի ստեղծման, նորացման աշխատանքները դանդաղ են ընթանում:
    Այդ աշխատանքներին աջակցելու նպատակով է բացվել այս թեման, որում կայքերի ստեղծման և շահագործման պատասխանատուները կստանան ԿՏԱԿ-ի մասնագետների խորհրդատվությունը, ինչպես նաև միմյանց հետ կքննարկեն առաջացած խնդիրները, կներկայացնեն իրենց լուծումները:

    Նախաձեռնության առաջնահերթ խնդիրն ավագ դպրոցների կայքերի ստեղծման խթանումն է (սակայն այդ հնարավորությունը կտրամադրվի նաև կայքեր ստեղծելու և շահագործելու ցանկություն ունեցող բոլոր դպրոցներին) :

    Այդ նպատակով, այս տարվա առաջին կիսամյակում, ԿՏԱԿ-ը Հայաստանի բոլոր ավագ դպրոցներին տրամադրել է Արտակ Հարությունյանի «Դպրոցական կայքերի պատրաստումը» ձեռնարկը, որի էլեկտրոնային տարբերակը տեղադրված է «Պաշարների շտեմարան» կայքում՝ http://lib.armedu.am/resource/3716:
    Վերջին խմբագրող՝ manush: 19.11.2014, 18:48:
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  6. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    avdsusanna (11.12.2014), gayane0803 (19.11.2014), izabet (13.12.2014), MVXACH (03.01.2017), Աստղիկ Մարկոսյան (03.02.2017), Արեգ (12.12.2014), Լիլ (24.01.2017), Մարիետա (20.11.2014), Ruben (19.11.2014)

  7. #4
    Ավագ մասնակից gayane0803 is on a distinguished road gayane0803-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2010
    Հասցե
    Չարենցավան
    Գրառումներ
    349
    Հեղինակության աստիճան
    7
    Բարև Մանուշ ջան: Ուրախ ենք, որ ցանկանում եք ամեն ինչով օժանդակել դպրոցական կայքերի ստեղծման գործընթացին: Սակայն այդ պարտականությունն էլի օպերատորների վրա է ընկնելու? Քանի կայքերում ենք աշխատում...Հասկացանք, որ ազգանվեր գործ ենք անում, բայց հետո? Օպերատոր կա, որ կես դրույքով է աշխատում` ընդամենը 25 հազար դրամ: Քանի տարի է խնդրում ենք մեր աշխատավարձը բարձրացնել ու ոչ մի արձագանք: Եթե մարդու աշխատանքի ծավալը մեծանում է, պիտի որ աշխատավարձն էլ բարձրանա: Ուսուցիչների աշխատավարձն էլ ասեցին բարձրանում է, մերը մի դրամով էլ չավելացավ: Ինչքան գիտեմ` մարդ առաջին հերթին աշխատում է ապրելու համար:Խնդրում եմ ինձ միանան նաև մնացած օպերատորներն ու ուսուցիչները և մեր խնդրանքը փոխանցեք կրթության նախարարություն: Կներեք, որ թեմայից շեղվեցի, սակայն չէի կարող: Շնորհակալություն:
    Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
    Էլենբակս

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anahitd (05.12.2016), manush (20.11.2014), MVXACH (03.01.2017), Սյուզան (05.12.2016), Աստղիկ Մարկոսյան (03.02.2017), Ruben (20.11.2014)

  9. #5
    Ադմինիստրատոր manush is on a distinguished road manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    749
    Հեղինակության աստիճան
    7
    Բարև, Գայանե ջան:
    Օպերատորների ցածր աշխատավարձի ու ծանրաբեռնված աշխատանքի մասին ես էլ եմ տեղյակ:

    Բայց դպրոցների մի մասը կայքեր չունեն, կամ ունեցածները հիմնականում շատ հին են ու չեն շահագործվում: Մեր ստեղծած կաղապարի, խորհրդատվական աջակցության նպատակը կայքեր ստեղծելու ցանկություն ունեցող դպրոցներին օգնելն է, այդ աշխատանքները հեշտացնելը:

    Իսկ, թե ո՞ր դպրոցը կուզենա կայք ունենալ, ու՞մ կհանձնարարեն այդ աշխատանքը, Գայանե ջան, դպրոցի կազմակերպական հարցերն են:
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    avdsusanna (11.12.2014), gayane0803 (20.11.2014), MVXACH (03.01.2017), Աստղիկ Մարկոսյան (03.02.2017), Մարիետա (20.11.2014), Ruben (20.11.2014)

  11. #6
    Ավագ մասնակից Ruben is on a distinguished road Ruben-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2010
    Հասցե
    Vayots Dzor, Vayq
    Գրառումներ
    162
    Հեղինակության աստիճան
    7
    Բարև Մանուշ, ես այսուհետ դպրոցի հետ անմիջական կապ չունեմ, բայց ուզում եմ իմ ձեռքի տակ ունենալ Ձեր ստեղծած կաղապարը : Հնարավոր է արդյոք...

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (21.11.2014), manush (20.11.2014), MVXACH (03.01.2017)

  13. #7
    Ավագ մասնակից gayane0803 is on a distinguished road gayane0803-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2010
    Հասցե
    Չարենցավան
    Գրառումներ
    349
    Հեղինակության աստիճան
    7
    Բարև Մանուշ ջան շնորհակալություն արագ արձագանքի համար: Իսկ ինչ եք կարծում՝ այդ գործը տնօրենը ում պիտի հանձնարարի՝ իհարկե մեզ:
    Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
    Էլենբակս

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (20.11.2014), MVXACH (03.01.2017)

  15. #8
    Ադմինիստրատոր manush is on a distinguished road manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    749
    Հեղինակության աստիճան
    7
    Մեջբերում Ruben-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարև Մանուշ, ես այսուհետ դպրոցի հետ անմիջական կապ չունեմ, բայց ուզում եմ իմ ձեռքի տակ ունենալ Ձեր ստեղծած կաղապարը : Հնարավոր է արդյոք...
    Բարև Ձեզ, հարգելի Ռուբեն: Ձեր հարցին՝ կաղապար տրամադրելու վերաբերյալ, կպատասխանեմ ավելի ուշ, իսկ ձեռնարկը մեծ սիրով կնվիրենք:
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (21.11.2014), MVXACH (03.01.2017), Ruben (20.11.2014)

  17. #9
    Ավագ մասնակից Գագիկ is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    24.08.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    239
    Հեղինակության աստիճան
    7
    Սա ի՞նչ խայտառակություն է, էս ամենը ոնց հասկանանք:


    Հ.Գ. Եթե ԿՏԱԿԻ կամ նախարարության աշխատողները կարճ գրառումս չհասկանան ու ուզեն, որ ավելի մանրամասն գրեմ, թող տեղյակ պահեն:
    Գ.Աղեկյան
    www.mathnet.am

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (21.11.2014), MVXACH (03.01.2017)

  19. #10
    Ադմինիստրատոր manush is on a distinguished road manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    749
    Հեղինակության աստիճան
    7
    Մեջբերում Գագիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սա ի՞նչ խայտառակություն է, էս ամենը ոնց հասկանանք:


    Հ.Գ. Եթե ԿՏԱԿԻ կամ նախարարության աշխատողները կարճ գրառումս չհասկանան ու ուզեն, որ ավելի մանրամասն գրեմ, թող տեղյակ պահեն:
    Բարև Ձեզ, հարգելի պարոն Աղեկյան: Ես իսկապես չհասկացա Ձեր նախատինքը: Եթե հնարավոր է, խնդրում եմ գրեք ավելի մանրամասն:
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (21.11.2014), MVXACH (03.01.2017), Մարիետա (21.11.2014), Ruben (21.11.2014)

+ Կատարել գրառում
Էջ 1 9-ից 1 2 3 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները