Առայժմ մի մասն եմ ուսումնասիրել, հետաքրքիր են: Միայն <ինֆորմացիա> եզրույթը չափորոշիչներում տեղեկատվություն է գրված, գրքում` էլի <Ինֆորմացիա>:
Առայժմ մի մասն եմ ուսումնասիրել, հետաքրքիր են: Միայն <ինֆորմացիա> եզրույթը չափորոշիչներում տեղեկատվություն է գրված, գրքում` էլի <Ինֆորմացիա>:
Դասագրքերը հաջողված են, բայց նրանք տրամաբանական հաջորդը չեն միջին դպրոցի դասագրքերի ` դա մեկ, իսկ երկրորդը անհասկանալի է ինչպիսի մաթեմատիկական դասագրքերի հետ են նրանք զուգորդվելու , իսկ երրորդ դիտողությունս այն է, որ շատ քիչ են միջառարկայական կապերը, մանավանդ բնագիտական առարկաների հետ:
manush (05.06.2010)
Ինտերնետում տեղադրված ավագ դպրոցի դասագքերը լրիվ ուսումնասիրել եմ: Դրանք հանդիսանում են միջին դպրոցի դասագրքերի տրամաբանական շարունակությունը և ներկայացնում են ուսուցանվող թեմաների պարույրաձև զարգացումը: Ողջունելի է նաև PowerPoint ծրագրի ընդգրկումը դասագրքերում: Ծրագրավորման բաժնում /Պասկալ լեզվում/ մանրամասն նկարագրվում են համակարգչով ծրագրի աշխատանքը, գլխավոր մենյուի ենթամենյուները, որը բացակայում էր ինֆորմատիկայի նախկին դասագրքում /10-րդ դասարան/:
Ընդհանուր և հումանիտար հոսքում ցանկալի կլիներ ուսուցանել CorelDRAW, Adobe Photoshop ծրագրերը, որոնք սովորողին դպրոցն ավարտելուց հետո աշխատանքի տեղավորման համար ավելի անհրաժեշտ կլինեն:
Մի փոքր վրիպում եմ նկատել 10_2_BN_Kodav թեմայում` էջ 16-ում: Մեջբերում եմ.
Թիվը 16-ական համակարգից թիվը 8-ականի փոխակերպելու համար կարելի է նախ 16-ական թիվը ներկայացնել 2-ական համակարգում, ապա անցում կատարել 16-ականի
Պետք է լինի 8-ականի: Համապատասխանաբար, օրինակի մեջ
F,7B 8-ական-ի փոխարեն պետք է լինի F,7B 16-ական:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՖանտանի միջնակարգ դպրոց
Ողջույն բոլորին: Ծանոթացա ավագ դպրոցի ինֆորմատիկա առարկայի դասագրքերին, որոնք բավականին հաջողված են, առկա են անհրաժեշտ պատուհանների ու գործիքների նկարների վրա հիմնված հասկանալի ու մատչելի բացատրություններ, ինչն կօգնի աշակերտին ավելի լավ ըմբռնել ու հասկանալ դասի նյութը: Նույնը կարելի է ասել նաև ձեռնարկների մասին: Թեմաների ու խնդիրների վերաբերյալ եղած ցուցումները հնարավորություն են տալիս ուսուցչին դասը վարել ճիշտ մեթոդով` ապահովելով առավելագույն արդյունավետություն:
Շնորհակալություն:
Հարգելի ֆորումցիներ,
տեղեկացնում եմ, որ դիտողությունները հաշվի առնելու համար տրված ժամկետն ավարտվեց: Հետագայում կատարվող դիտողություններն ու կարծիքները հաշվի չեն առնվի, չեն դիտարկվի:
Շնորհակալություն բոլոր կարծիքների համար: Դրանք բոլորը կփոխանցվեն համապատասխան մարմիններին: Տեղեկացնում եմ, որ թեման շարունակում է բաց մնալ, և բոլորը կարող են այդ դասագրքերն ազատ քննարկել:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Արտակ Հարությունյան
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ
Բարև իմ լավ գործընկերներին: Բա ոնց անենք որ ամեն ինչ <Դբա լավը գնա>))) lol
Շնորհակալություն էլեկտրոնային տարբերակի համար:
Ողջույն բոլորին: Ես ծանոթացա ավագ դպրոցի ինֆորմատիկա առարկայի դասագրքերին, արդյունավետ են,հասկանալի: Շնորհակալություն:
Ողջույն սիրելի ուսուցիչներ , ես դասավանդում եմ միջնակարգ դպրոցում և անցնում ենք ընդհանուր և հումանիտար հոսքի դասագրքերով, ինձ թվում է շատ պարզագույն ձևով է կազմված , նրա մեջ քիչ են նյութերը և իրոք տրամաբանական շարունակությունը չի կազմում միջին օղակի դասագրքերի :
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ