«Ֆայսբուք», «Օդնոկլասնիկի», ...
«Ֆայսբուք», «Օդնոկլասնիկի», ...
Վերջին խմբագրող՝ manush: 11.07.2011, 09:40:
Զգուշացե'ք, Facebook-ն է
Աղբյուր՝ Report.amՄի քանի օր առաջ Լոնդոնի թագավորական դատարանի երդվյալ ատենակալներից մեկի հետ կատարվածը ստիպում է մտածել, թե առհասարակ ինչ է կարելի եւ ինչ չի կարելի անել սոցիալական ցանցերում եւ մասնավորապես` Facebook-ում:
BBC-ին ներկայացնում է անվտանգ Facebook –ի իր դեղատոմսը:
Եւ այսպես, չի կարելի`
1.Ընկերների շարքում ավելացնել մարդկանց, ում հետ դուք ավելի լավ է`չշփվեք: Մտածե'ք մի քիչ, նախքան դրական կպատասխանեք "ավելացնե՞լ ընկերների շարքում" հարցին: Վերոնշյալ դեպքն իհարկե եզակի չէ, սակայն դա առաջին դեպքն էր, որ մարդը Facebook-ում ունեցած այս կամ այն կապի համար դատապարտվեց: Օրինակ, լեսթերյան բանտի մեկուսարանի աշխատակցին ազատել էին այն բանից հետո, երբ պարզվել էր, որ նա սոցիալական ցանցում "ընկերություն է անում" մի քանի կալանավորների հետ: Սակայն ընդունեք, որ միշտ չէ, որ հնարավոր է հասկանալ` իրականում ում հետ ես շփվում վիրտուալ աշխարհում: Ի ծնե մեկ ձեռք ունեցող Շառլոտա Ֆիլդերն, օրինակ, ընկերական հարաբերություներ է ստեղծում Facebook-ի մի օգտատիրոջ հետ, որը վստահեցնում է, որ ինքը նույնպես հաշմանդամ է, սակայն պարզվում է, որ նրան սեքսուալ առումով ձգում են հաշմանդամները…
2.Չի կարելի դժգոհել կամ բողոքել ղեկավարությունից, հաճախորդներից, ընտրողներից: Դա շատ պարզ է թվում, սակայն այս թակարդի մեջ շատերն են ընկնում: Լինդսի անունով մի կին Facebook-ում գրում է "Աստված իմ, ինչպես եմ ես ատում իմ աշխատանքը": Մի քանի ժամ հետո նրան հիշեցնում են, որ իր ղեկավարն ընկերների շարքում է: Վերջինը Լինդսիին գրում է, որ նա վաղվանից կարող է այլեւս աշխատանքի չներկայանալ եւ հաշիվը կստանա փոստով: Virgin ավիաընկերությունը օդանավերի անձնակազմի մի շարք աշխատակիցների նույնպես վերջնահաշիվներ է ուղարկում` սոցցանցում ուղեւորներին վատ բառերով բնութագրելու եւ ինքնաթիռների տեխնիկական թերությունների մասին խոսելու համար: Ի դեպ, այս թակարդի մեջ ավելի հաճախ ընկնում են քաղաքական գործիչները: Ուելսի ասամբլեայի պատգամավորի թեկնածու Ջո Լոկն անցած տարի Facebook-ում հղում է անում "Մահացել է արդյոք Մարգարետ Թետչերը" խմբին եւ գրում մեկնաբանություն` "Աստված տա, քիչ մնաց": Շուտով հայտարարվում է, որ դա քաղաքական կարիերայով առաջ գնալու ցանկություն ունեցող մարդու պահվածք չէ: Թեկնածուն ստիպված է լինում հրապարակային ներողություն խնդրել: Քենտի պատգամավորական թեկնածուներից մեկը Facebook-ի քննարկումներից մեկում տեղացի կանանց անվանում է թեթեւաբարո: Նա գրում է, որ ցանկանում է "կարգին կին" գտնել եւ ամուսնանալ, սակայն հնարավոր չէ բարոյական մեկին գտնել: Նա ստիպված է լինում երկար ներողություն խնդրել, հետո ի վերջո հանել թեկնածությունը…
3.Չի կարելի կասկածելի բնությի նկարներ ներբեռնել: Եթե դուք չեք սահմանափակում այն մարդկանց շրջանակը, ովքեր կարող են տեսնել ձեր անձնական էջը, անհարմար դրությունները ձեզ համար ապահովված են: Նման սկանդալից չի խուսափել նույնիսկ բրիտանական հետախուզության ղեկավար Ջոն Սոուրեսը, ում կինը էջում տեղադրում է ամուսնու` լողազգեստով նկարը եւ մանրամասներ պատմում իրենց ընտանեկան կյանքից: Ինֆորմացիան, իհարկե, արագ ջնջվում է, բայց ոչ օգտատերերի հիշողությունից… Ուելսի աշխատակազմի անդամն իր 40-ամյա հոբելյանին տոնական նկարներ է բեռնում իր էջում, որոնք հետո "հրաշքով" կերպարանափոխվում են: Շոն Ասփին հայտնվում է նացիստական կոստյումով. Արդյունքում նրան հեռացնում են աշխատանքից:
4.Չի կարելի շատ ուրախանալ, երբ հիվանդության պատճառով բացակայում եք աշխատանքից: Քվեբեկի բնակիչներից մեկը` Նատալի Բլանշարը, որ դեպրեսիայի պատճառով երկարատեւ արձակուրդի մեջ է եղել, նկարներ է բեռնել, որոնցում ինքը պատկերված է եղել խրախճանքի պահին` ընկերների շրջապատում: Այդ ամենը տեսել է ապահովագրական գործակալը, որը հետագայում հրաժարվել է վճարել արձակուրդի համար: Մեկ այլ կին Շվեյցարիայից կորցնում է աշխատանքն այն բանից հետո, երբ ղեկավարությունը նկատում է, որ նա օգտվում է Facebook-ից, սակայն մինչ այդ ասել է, որ գլխացավի պատճառով չի կարող աշխատել համակարգչի առաջ:
5.Ոչ մի դեպքում չի կարելի գաղտնիքներ հրապարակել կամ փոխանակել. Facebook-ն ամենագաղտնապահ վայրը չէ: Այս խնդրին առաջիններից մեկը բախվեց Իսրայելի պաշտպանության նախարարությունը, երբ զինվորները մեկը մյուսի ետեւից ռազմաբազաների, սուզանավերի եւ ռազմական նշանակության այլ լուսանկարներ սկսեցին հրապարկել: Իսրայելի բանակի նոր Կանոնակարագում հատուկ կետ կա, որն արգելում է սոցցանցերում նման ինֆորմացիայի տարածումը: Խնդիրն անհանգստացնում է նաեւ Մեծ Բրիտանիային. գովազդային հատուկ հոլովակում խնդրվում է զինվորականների հարազատներին ավելի զուսպ լինել, ապա պատկերվում է զինվորի մայր, որը որդու զինվորական նկարն է ներբեռնում, իսկ հաջորդ դրվագում արդեն թեյ է խմում դիմակավոր գրոհայինի ընկերակցությամբ:
Այս ամենից, թերեւս կարելի է հետեւություն անել` սիրեք Facebook-ը, բայց ձեզ շատ մոտ մի թողեք:
anush (09.08.2011), Anush Avetisyan (25.06.2011), arm.150yan (07.07.2011), Gev94 (28.06.2011), Սաքունց (23.06.2011), Տաթև ջան (21.06.2011), Գահար Բաղդասարյան (23.06.2011), ԺաննաՀ (19.09.2011), Ruben (01.07.2011)
Facebook-ը խնդրում է օգնել իրեն թարգմանությունների գործում
Աղբյուր՝ Առաջին լրատվականԱրդեն մի քանի օր է՝ Facebook սոցիալական ցանցն իր օգտատերերին խնդրում է օգնել ազգային լեզուներով Facebook-ը թարգմանելու հարցում: Եթե դուք միացել եք Facebook-ի «թարգմանություններ» հավելվածին, ապա ներքին էջերը բացելիս էջի վերևի աջ անկյունում օգտատերերին առաջարկվում է քվեարկել անգլերեն տարբերակի համար թարգմանության հնարավոր մի քանի տարբերակներից մեկի օգտին:
Այս հավելվածը գործում էր նաև նախկինում: Սակայն թարգմանությունների գործում օգնություն ցուցաբերելու կամ հնարավոր տարբերակների օգտին քվեարկելու համար օգտատերը պետք է այցելեր Facebook.com/translate էջ և այնտեղ կատարեր այդ գործողությունը: Հիմա այս գործընթացն ավելի ինտերակտիվ է դարձել, և եթե նախկինում այն բավական ժամանակ ու եռանդ էր պահանջում, ապա հիմա ներկայացված թարգմանության տարբերակի օգտին քվեարկելու համար անհրաժեշտ է մի քանի վայրկյան, որից հետո օգտատերը կարող է շարունակել իր կողմից բացված էջի դիտումը:
Էջի աջ կողմում այս հավելվածը ստանալու և հայերեն Facebook-ը վերջնական տեսքի բերելու գործին օգնելու համար օգտատերերը պետք է գրանցվեն Facebook.com/translate էջում: Նրանք, ովքեր նախկինում զբաղվել են Facebook-ի թարգմանություններով վերոնշյալ էջում, ներքին էջերի այդ հավելվածը կստանան ավտոմատ կերպով:
Ruben (01.07.2011)
Հայաստանում ինտերնետից օգտվողների 2/3-ը սոցցանցերում է
Աղբյուր՝ Tert.amՀայաստանում ինտերնետի օգտատերերի մոտ 2/3-ը պարբերաբար այցելում է սոցիալական ցանցեր։ Circle.am-ի «Ինտերնետը Հայաստանում» զեկույցի համար «ԱրմենՏելի» կողմից Hi-Line ինտերնետ ծառայության մոտ 200 բաժանորդների շրջանում անցկացված հարցումների արդյունքում պարզվել է, որ հարցվածների 50.6%-ը պարբերաբար այցելում են տեղեկատվական կայքեր: Հարցվածների 39.5%-ն ինտերնետն օգտագործում է նամակագրության համար, ժամանցային կայքեր այցելում են հարցվածների 20.3%-ը, իսկ 15.7%-ն ինտերնետի միջոցով տեսանյութեր է դիտում:
Հարցումների համաձայն՝ դպրոցականանների 85,2%-ն է այցելում է սոցիալական ցանցեր, միջին մասնագիտական կրթություն ունեցողների 74,3%-ը և բարձրագույն կրթություն ունեցողների 70.9%-ը։
Հայաստանում առավել հաճախ այցելում են հետևյալ կայքերը՝ Odnoklassniki.ru (56.4%), Google-ը (45.93%), Facebook-ը (35.47%), Youtube-ը (35.47%), Mail.ru (25.58%):
Ինչ վերաբերում է հայկական կայքերին, ապա հարցվածները հիմնականում այցելում են լրատվական կայքեր. News.am` 15.7%, Tert.am 7.56%, Armsport.am` 5.23% և A1plus.am` 3.49%:
Հայաստանի բջջային օպերատոր Vivacell-MTS-ի կողմից տրամադրված տվյալների համաձայն` ընկերության հաճախորդների կողմից ամենաշատ այցելվող կայքերն են Odnoklassniki.ru-ն, Mail.ru-ն, Youtube.com-ը, Yandex.ru-ն, Google.com-ը և Facebook.com-ը։
Anush Avetisyan (12.07.2011), arm.150yan (12.07.2011), Gev94 (08.07.2011), Տաթև ջան (08.07.2011)
Հայաստանում մի երիտասարդ «Օդնոկլասնիկի»-ի միջոցով կողոպտել է մի աղջկա
Աղբյուր՝ Լուրեր Հայաստանից - NEWS.amՈտիկանության ծառայողները Հանրապետության հրապարակից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Սամվել Փ.-ին:
Պարզվել է, որ նա «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում ներկայանալով Հայկ անունով, ծանոթացել է 1987 թ. ծնված Անի Ա.-ի հետ եւ հուլիսի 7-ին Նորքի 2-րդ զանգվածի շատրվանների մոտ հանդիպելով նրան եւ վերջինիս վստահությունը չարաշահելով` խաբեությամբ վերցրել է բջջային հեռախոսը, պայուսակը, որի մեջ եղել է դրամապանակ` գումարով, շպարման պարագաներ եւ դիմել է փախուստի` պատճառելով 100.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է հետաքննություն:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ «Օդնոկլասնիկի»-ն այս կամ այն կերպ դառնում է հանցագործությունների առիթ: Այսպես, ընթացիկ տարվա մարտի 30-ին ոստիկանությունը հայտնաբերել էր ոմն Գեւորգ Խ-ի, ով տիրապետելով համակարգչային ծրագարվորման որոշակի նորարարությունների, «կոտրել» էր Հայաստանում մեծ տարածքում ունեցող սոցիալական այդ ցացնից օգտվողների էջերն ու իր հաշվին էր գրանցել Poker world club խաղում վերջիններիս հավաքած միավորները:
Իսկ անցյալ տարվա ամռանը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Վալերի Ամբարյանին 7 տարվա ազատազրկման դատապարտեց 17-ամյա Տիգրան Թադեւոսյանին ծեծի ենթարկելու համար, ինչի հետեւանքով վերջինս մահացել էր: Ծեծի պատճառ էր հանդիսացել Տիգրան Թադեւոսյանի կողմից Լիդա Եդիգարյանին «Օդնոկլասնիկի»-ի միջոցով ուղարկված հաղորդագրությունը:
Նշենք, որ փորձագետների կարծիքով, Հայաստանում շուրջ 450 000 մարդ օգտվում է «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցից:
Anush Avetisyan (12.07.2011), arm.150yan (12.07.2011), lus (06.08.2011), Տաթև ջան (11.07.2011)
Նոր սոցցանցը Google-ին նոր հաջողություն է բերում
Աղբյուր՝ erkir.amՆորաբաց Google+ սոցիալական ցանցն արդեն հաջողություններ է գրանցել: Ինչպես հաղորդում է Reuters-ը, ներդրողները Google-ի այս նոր նախագիծը հաջողված են համարել եւ պատրաստվում են նոր ներդրումներ անել ընկերությունում: Սոցցանցի աշխատանքի ընդամենը երկու շաբաթվա ընթացքում Google-ի կապիտալի արժեքը 20 միլիարդ դոլարով աճել է, այժմ ընկերության շուկայական գինը 546 միլիարդ դոլար է:
Վերլուծաբանները նշում են, թե Google+-ը իրարանցում է ստեղծել ոլորտում: Ենթադրվում է, որ այն պետք է դառնա Facebook-ի առաջին մրցակիցը:
Anush Avetisyan (06.08.2011), Gev94 (05.08.2011), lus (06.08.2011)
Facebook-ում կգործի Subscribe ծառայությունը
Tert.amFacebook սոցիալական ցանցում կհայտնվի Subscribe ֆունկցիան, որի միջոցով օգտատերերը կկարողանան տեղեկատվություն ստանալ սոցցանցի այլ օգտատերերից, եթե անգամ վերջիններս առկա չեն ընկերների ցուցակում, հաղորդում է «Ռիա նովոստին»:
Սոցցանցի այլ անդամների էջերում առկա համապատասխան կոճակը սեղմելով՝ օգտատերերն իրենց լրահոսի էջում կկարողանան տեսնել նրանց հաղորդագրությունները, լուսանկարները և այլ հրապարակումները:
Ընդ որում, օգտատերը կարող է ընտրել, թե ինչպիսի հաղորդագրություններ է ցանկանում ստանալ օգտատերի էջում կատարվող փոփոխությունների վերաբերյալ՝ ամբո՞ղջը, մեծ մա՞սը, թե՞ միայն կարևորագույն փոփոխությունները (օրինակ, բնակության վայրի կամ աշխատավայրի փոփոխության մասին տեղեկատվություն և այլն): Նաև հնարավորություն կլինի ընտրել լրահոսի բաժնում հայտնվող հրապարակումների բնույթը (կարգավիճակի թարմացում, լուսանկարներ, տեսանյութեր և այլն):
Facebook-ի ներկայացուցիչները հայտնել են, որ նոր ֆունկցիան օգտատերերին հասանելի կլինի առաջիկա օրերի ընթացքում:
Subscribe-ի կարևոր յուրահատկությունը, փաստորեն, այն է, որ օգտատերը կարող է չսպասել այլ անձի կողմից «ընկերանալու» առաջարկի հաստատմանը՝ նրա հրապարակած նյութերը ստանալու համար:
Հատկանշական է, որ տեղեկատվության փոխանակման նմանատիպ սկզբունք է գործում նաև Facebook-ի հիմնական մրցակիցը համարվող Google+ սոցիալական ցանցում:
Anush Avetisyan (26.09.2011), ԺաննաՀ (19.09.2011)
Կիբերաշխարհի մութ երեսը
Մարդկանց մոտ, ում սպառնում են Ցանցում, նկատվում է սթրեսի ավելի բարձր մակարդակ, քան նրանց, ում հետապնդում կամ անարգում են իրական կյանքում: Ավելի ու ավելի շատ հանցագործներ են սկսում բարձր տեխնոլոգիաներ օգտագործել, որպեսզի հետապնդեն և տանջեն իրենց զոհերին, ուղարկելով նրանց սպառնալիքներով լեցուն էլեկտրոնային նամակներ և վայրկյանական հաղորդագրություններ:
Էլիզաբեթ Կառլը (Elizabeth Carll) նշում է, որ այս տիպի զոհերի մոտ, սթրեսսի նկատմամբ ունեցած զգացողական հակազդումը, կարող է իր մեջ ներկրել վախի և տագնապի բարձր մակարդակ, գիշերային մղձավանջներ, անօգնականություն, գերզգոնություն և այլն: Ելնելով սեփական դիտարկումներից, հետազոտողը հաստատում է, որ օն-լայն սպառնալիքների հետ կապված ախտանիշները, կարող են ավելի ինտենսիվ լինել, քան իրական աշխարհում եղած ոտնձգությունների ժամանակ: Ազդեցությունը ավելի կործանարար է, քանի որ դա կարող է տեղի ունենալ օրվա մեջ 24 ժամ, շաբաթվա 7 օրն էլ, և դրանից հնարավոր չէ ինչ-որ տեղ թաքնվել:
Վիճակագրական տվյալների համաձայն, կանանց 40%-ը ստացել են սպառնալի բնույթի էլէկտրոնային հաղորդագրություններ; մարդկանց 20%-ը օգտագործել են սոցիալական ցանցերը, իրենց զոհերին գտնելու համար; քոլեջի ուսանողուհիների 34%-ը և ուսանողների 14%-ը կոտրել են իրենց ռոմանտիկ զուգընկերոջ փոստը:
2009 թվականին, կորեացի ուսանողների մեջ, YeoJu Chung-ի կողմից անց կացված հետազոտությունը ցույց է տվել, որ կիբերվախեցումը, ստիպում է զոհերին զգալ միայնակ, լքված, հիասթափված և անօգնական: Ավելի շատ տուժել են նրանք, ովքեր այդ մասին հաճախ են մտածել: Այն ուսանողները, ովքեր վերաուղղորդվել են դեպի պոզիտիվ մտքեր, ավելի արագ են վերականգնվել:
Աղբյուրը`http://am.psyarmenia.com/reception/news/cyberworld
Վերջին խմբագրող՝ ԺաննաՀ: 19.09.2011, 13:06:
Գրասիրությանս համար անվերջ շնորհակալ եմ հորս
Anush Avetisyan (26.09.2011), magabo (19.09.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ