+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: Ինդիգո երեխաներ. շնո՞րհ, թե՞ պատիժ

  1. #1
    Մասնակից ԺաննաՀ is on a distinguished road ԺաննաՀ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2010
    Տարիք
    48
    Գրառումներ
    87
    Հեղինակության աստիճան
    2

    Ինդիգո երեխաներ. շնո՞րհ, թե՞ պատիժ

    Ֆրանսիայում նմանատիպ երեխաներին անվանում տեֆլոնային, Բրիտանական կղզիներում` «հազարամյակի երեխաներ», իսկ Ռուսաստանում`«լույսի երեխաներ»: Իսկ ավելի հաճախ նրանց անվանում են ինդիգո:
    Ինչպիսի՞ն են նրանք, այդ ինդիգո երեխաները:
    Մասնագետների խոսքով` այդ երեխաները զգալիորեն տարբերվում են հասակակիցներից: Նրանք ստեղծագործող են, օժտված են բարձր ինտելեկտով, վճռական են ու հաստատակամ: Նրանք միշտ տեսնում են ավելի արդյունավետ ուղիներ ու միջոցներ, սակայն շրջապատը նրանց ընդունում է որպես շեղում, օրինաչափությունից դուրս:
    Նախկին ու փորձված դաստիարակության միջոցներն այս երեխաների դեպքում չեն գործում: Նրանց ամենևին էլ հնարավոր չէ խիստ ու ավանդական պատժամիջոցներով, սպառնալիքով ու նվաստացմամբ դաստիարակել: Նրանք հայացքների իրենց համակարգն ունեն, որն արտաքին ազդակների պարզապես չի ենթարկվում: Այս երեխաների հայացքների վրա ինչ-որ կերպ ազդելու փորձերը կարող են հանգեցնել ագրեսիվության կամ էլ, լավագույն դեպքում, ներփակման: Ի տարբերություն սովորական երեխաների, այս երեխաները բացարձակ հեղինակություններ չունեն: Նրանք կարիք չունեն բացատրելու իրենց արարքները: Ընդ որում, միշտ էլ ճիշտ որոշումներ են կայացնում` հենվելով սոսկ ինտուիցիայի վրա:
    Այս ամենի հետ ինդիգո երեխաները կապվածություն են ունենում բույսերի, կենդանիների հետ, պարզապես սիրահարված են բնությանը: Նրանց մեջ սրտացավության զգացումը խիստ արտահայտված է, և մտերիմների անկեղծ սիրո կարիքն ունեն: Մեծ ուշադրության կարիք են զգում, փնտրում են իսկական ու ամուր բարեկամություն: Նրանք բնավ եսասեր չեն, ուստի այրվում են աշխարհին ինչ-որ մեծ գործով օգնելու ցանկությամբ: Նաև չշփվող տպավորություն են թողնում, եթե հայտնվում են ոչ իրենց նմանների շրջապատում:
    Սովորաբար այս երեխաներն իրենց տարիքից ավելի մեծ են զգում (ասես ոչ թե 13, այլ 43 տարեկան լինեն): Նրանք բարձր ինքնագնահատական ունեն, ինքնավստահ են, անկախ ու հպարտ: Դեռահասության տարիներին ենթակա են դեպրեսիաների: Նրանք ունակ են դաժան արարքների, եթե դեմ են առնում անտարբերության: Տանել չեն կարողանում, երբ իրենց ստիպում են անել այս կամ այն բանը, պատճառաբանելով, թե «բոլորն այդպես են անում»:
    Շարունակությունը...http://ankakh.com/2011/06/125677/ կայքէջում:
    Գրասիրությանս համար անվերջ շնորհակալ եմ հորս

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    arm.150yan (08.07.2011), manush (15.06.2011), Mary (15.06.2011), Սահակյան Սահականուշ (19.06.2011), Ավրորա (17.06.2011), Արմինե Մ (16.06.2011), Մարիետա (17.06.2011)

  3. #2
    Մասնակից Mary is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2011
    Գրառումներ
    75
    Հեղինակության աստիճան
    2
    Նման մարդկանց ես չեմ համարում տարօրինակ:Ինդիգո երեխա դառնում են նաև ժամանակի ընթացքում:եթե նրանց աշխարհայացքները տարբեր են ,գուցե նրանց համար էլ սովորական երեխաներն են տարօրինակ??(հարցական նշանի տեղը չգիտեմ): Ոչ բոլորն են նրանց հասկանում, այդ պատճառով, նրանց համարում են տարօրինակ:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    arm.150yan (08.07.2011), Սահակյան Սահականուշ (19.06.2011)

  5. #3
    Ավագ մասնակից Ավրորա is on a distinguished road Ավրորա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.12.2010
    Հասցե
    Շիրակի մարզ
    Տարիք
    16
    Գրառումներ
    373
    Հեղինակության աստիճան
    2
    Ինձ թվում է ինդիգո երեխաները շնորհ են ոչ միայն իրենց շրջապատի,այլ նաև ողջ մարդկության համար,եթե նրանք բացարձակ խելացի են,ունեն չսխալվող ինտուիցիա և միայն ճիշտ որոշումներ են կայացնում,էլ ինչ պատիժի մասին է խոսքը:
    Մենք ծնվել ենք,աշխարհ եկել,
    ոչ թե թվալ-երևալու խաբեությամբ,
    այլ լինելու,այն լինելու,
    ԻՆՉ ԿԱՆՔ ԻՐՈՔ...

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    arm.150yan (08.07.2011), Սահակյան Սահականուշ (19.06.2011)

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները