Այստեղ կտեղադրվեն պատկերային հոգեբանական թեստեր:
Այստեղ կտեղադրվեն պատկերային հոգեբանական թեստեր:
Նայեք նկարում պատկերված 5 երկրաչափական պատկերներին
![]()
1. քառակուսի
2. եռանկյուն
3. ուղղանկյուն
4. շրջան
5. զիգզագ
Ընտրեք նրանցից այն մեկը, որին նայելուց դուք կարող եք ասել. <<Դա ես եմ>>: Փորձեք զգալ ձեր պատկերը: Եթե դժվարանում եք, ապա ընտրեք այն երկրաչափական պատկերը, որը առաջինը գրավել է ձեզ: Եվ այդպես մնացած 4 պատկերները դասավորեք ըստ համապատասխան կարգի (այսինքն վերջին պատկերը ամենանաահավանականն է, որ դա կարող եք դուք լինել):
Արդյունքների մշակում և մեկնաբանում:
Այն պատկերը, որը դուք դնում եք առաջին տեղում, դա ձեր հիմնական սուբյեկտիվ պատկերն է: Այն հնարավորություն է տաիս որոշել ձեր խառնվածքի և վարքի գլխավոր, գերիշխող գծերը: Մնացած 4 պատկերները դրանք ինքնատիպ մոդուլյատորներ են, որոնք կարծես ստեղծագործում են ձեր վարքի մեղեդին: Վերջին պատկերի բնութագիրը իրենից ներկայացնում է այն մարդու բնութագիրը, որի հետ ձեր հարաբերությունները կլինեն ամենադժվարը: Այս դեպքում հարկ է ձեզ նկարագրել 2 կամ 3 պատկերների համակցման միջոցով:
Վերջին խմբագրող՝ Mary: 12.06.2011, 14:34:
Ընտրեք պատկերը ,և ես կտեղադրեմ պատկերի վերլուծությունը: Իսկ թեստը վերցված է www.doctors.am կայքից:
![]()
Ահա պատկեները , ընտրեք դրանցից մեկը:
Ruben (20.06.2011)
ՔԱՌԱԿՈՒՍԻ
Քառակուսի
Եթե ձեր հիմնական պատկերը քառակուսին է, ապա դուք աննկում աշխատող եք: Աշխատասիրությունը և ձեր ձգտումները թույլ են տաիս աշխատանքը ավարտին հասցնել: Սա քառակուսիների ամենաակնհայտ և իրականում աչքի ընկնող գծերից մեկն է: Դիմացկունությունը, հանդուրժողականությունը և հետևողականությունը սովորաբար քառակուսիներին դարձնում են իրենց գործունեության բնագավառում բարձրակարգ աշխատողներ: Դրան է նպաստում նաև նրանց տեղեկատվություն ստնալու անհագուրդ պահանջմունքը: Քառակուսիները ամեն տեսակի հնարավոր տեղեկատվություն հավաքողներ են: Նրանք բոլոր տեղեկությունները համակարգում և դասավորում են ըստ կարգի: Ունակ են անմիջապես մշակելու անհրաժեշտ տեղեկատվությունը: Քառակուսիների համար ամնեկարևորը կարգ ու կանոնի հաստատումն է: Նրանց համար իդեալական կյանքը դա պլանավորված և կանխատեսելի կյանքն է, իսկ անակնկալներն ու իրադարձությունների սովորական ընթացքի փոփոխությունը նրանց սրտով չէ: Նրանք անընդհատ իրենց կողքին <<դասավորում>> և կազմակերպում են մարդկանց և իրերին: Այս ամենը նպաստում է նրան, որ քառուկուսիները կարող են դառնալ (և դառնում են) հիանալի ադմինիստրատորներ, գործավարներ, կատարածուներ, սակայն նրանցից շատ քչերն են կարող դառնալ լավ տնօրեններ կամ մենեջերներ: Չափազանց մեծ հակումը մանրուքների հանդեպ (հաճախ նույնիսկ լրիվ աննշան), անընդմեջ պահանջը լրացուցիչ ստուգող ինֆորմացիայի, անհրաժեշտ է նրան ճիշտ և լավ մտածված որոշում կայացնելու համար: Որպես կանոն` քառակուսիները զուրկ են օպերատիվությունից: Այնպիսի որակները, ինչպիսիք են կարգ ու կանոնի հաստատումը ամեն ինչում, հնարավոր բոլոր օրենքներին ու նորմերին հետևելը, կարող են զարգանալ նրանց մոտ մինչև պարալիզացնող աստիճանի: Եվ երբ գալիս է որոշման կայացման ժամանակը, որը առավելապես կապված է ռիսկի հետ, քառակուսիները կամա թե ակամա սկսում են հետաձգել որոշման ընդունումը: Բացի այդ, բանականությունը, հուզական կայունությունը, սառնությունը, քառակուսիներին խանգարում են այլ մարդկանց հետ հարաբերությունների կառուցման և շփման մեջ:
ՄՆՎ (22.07.2011)
Mary ջան եթե դժվար չէ խնդրում եմ տեղադրիր ուղղանկյանը վերաբերող նյութը:
Ողղանկյուն
Այն խորհրդաշում է փոփոխություներ և անցումային վիճակ: Սա անձի ժամանակավոր ձև է, որը կարող են կրել նաև մնացած բոլոր համեմատաբար կայուն ձևերը կյանքի որոշակի ժամանակահատվածում: Այս մարդիկ դժգոհ են կյանքի ձևից, որը հիմա իրենք վարում են, դրա համար զբաղված են ավելի լավ դիրքի որոնմամբ: Ողղանկյունային վիճակի պատճառները կարող են տարբել լինել, բայց նրանց միավորողը մեկն է` փոփոխությունների կարևորությունը տվյալ մարդու համար: Ողղանկյունների հիմնական հոգեկան վիճակը հանդիսանում է խանգարման քիչ թե շատ գիտակցված վիճակ, խճճվածություն խնդիրներում և անորոշություն սեփական անձի հանդեպ տվյալ պահին: Ողղանկյունների հիմնական բնութագրական գծերն են` արաքների անհետևողականությունը, անկանխատեսելիությունը կյանքի անցումային շրջանում: Ողղանկյունները կարող են շատ արագ փոփոխվել` օր օրի կամ մեկ օրվա սահմաններում: Նրանք հաճախ ունենում են ցածր ինքնագնահատական, ձգտում են ինչ-որ բանում լինել ամենալավը, փնտրում են աշխատանքի նոր մեթոդներ և կյանի նոր ոճ: Եթե ուշադիր փորձեք զննել ուղղանկյուններին, ապա կտեսնեք, որ նրանք անընդհատ փորձում են իրականցնել այլ պատկերների (քառակուսի, եռանկյունի և ալն) կերպարները: Նրանց բնորոշ են կայծակնահար, հզոր և անկանխատեսելի փոփոխությունները վարքում: Ողղանկյունները սովորաբար շփոթեցնում և լարվածության մեջ են գցում այլոց: Սակայն նաև կարող են գիտակցաբար խուսափել աննպատակ շփումներից: Ուղղանկյունների շփումը այլ մարդկանց հետ ուղղակի անհրաժեշտ է, և հենց դրանում էլ կայանում է անցումային շրջանի ևս մեկ դժվարություն: Սակայն ինչպես բոլորրի մոտ, նրանք ևս ունեն մի շարք դրական որակներ, որոնց միջոցով հաջողությամբ գրավում են իրենց շրջապատի ուշադրությունը: Դա առաջին հերթին հետաքրքրասիրությունն է` բնական հետաքրքրություն իրենց շուրջ կատարվող ամեն ինչի հանդեպ, ձգտումը և քաջությունը: Հենց այդ քաջության շնորհիվ է, որ ողղանկյունները փորձում են անել այն, ինչ երբևէ չեն արել, տալիս հարցեր, որը երբեք չէին համարձակվի նախկինում հարցնել: Մարդիկ ովքեր ապրում են ողղանկյունային վիճակ բաց են նոր գաղափարնների ձևավորման, մտածողության նոր ձևերի յուրացման, նոր արժեքների ընդունման համար, հեշտ են յուրացնում ամեն նորույթ: Դրա հակառակ կողմի ճշմարտությունը հանդիսանում է նրանց կողմից դրոսևորվող ծայրահեղ վստահությունը, ներշնչվածությունը, միամտությունը: Դրա համար շատ հեշտ է ուղղանկյուններին մանիպուլյացիայի ենթարկելը:
Գլխավորը, որ պետք է իմանալ ուղղանկյունների մասին, դա հետևյալն է` ուղղանկյունությունը միայն փուլ է, անցումային շրջան: Այն անխուսափելիորեն վերանալու է:
Սահակյան Սահականուշ (20.06.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ