Չգիտեմ, որքանով է ձեզ ծանոթ այս բլոգը: Նրա թեմաներից մեկը կարդացի ankakh.com կայքում, իսկ բլոգի մյուս նյութերին կարող եք ծանոթանալ ինքներդ...http://dprocakan.wordpress.com/about/
Չգիտեմ, որքանով է ձեզ ծանոթ այս բլոգը: Նրա թեմաներից մեկը կարդացի ankakh.com կայքում, իսկ բլոգի մյուս նյութերին կարող եք ծանոթանալ ինքներդ...http://dprocakan.wordpress.com/about/
Գրասիրությանս համար անվերջ շնորհակալ եմ հորս
Chuk (10.06.2011)
Ժաննա ջան, ես անձամբ շատ եմ հավանում այդ բլոգը կարդացել եմ բոլոր գրառումները։ Մենք արդեն ունենք նաև որոշ համագործակցության փորձ։ Առայժմ տեղադրում ենք միմյանց կազմակերպած միջոցառումների մասին տեղեկատվություն։ Հուսամ հետագայում ավելի խորը համագործակցություն կլինի։
Վահե Երիցյան, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ՏՀՏ Բովանդակության բաժնի ավագ մասնագետ
Ինձ ամենաշատը դուր է եկել անկեղծությունը, որ կա այդ գրառումներում:
ԺաննաՀ (14.06.2011)
14.06.2011
Շարադրության մրցույթ` dprocakan.wordpress.com կայքում:
Հաշտարարի գրասենյակը հայտարարել է «Ֆինանսական ծառայություններ. ինչ գիտեմ դրանց մասին» վերնագրով շարադրության մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել ավագ դպրոցի բոլոր աշակերտները (10-րդ, 11-րդ, 12-րդ դասարաններ): Շարադրությունը պետք է լինի հայերեն, 1-3 էջի սահմաններում: Այն պետք է արտացոլի հեղինակի գիտելիքները ֆինանսական ծառայությունների մասին, նրա մտորումները, գաղափարները, կարծիքը հասարակությունում ֆինանսական ծառայությունների դերի և դրանց հեռանկարների վերաբերյալ:
Սահմանված է երեք մրցանակային տեղ.
1-ին տեղ` 100.000 դրամ
2-րդ տեղ` 75.000 դրամ
3-րդ տեղ` 50.000 դրամ
Կլինեն նաև խրախուսական մրցանակներ:
Շարադրությունների ընդունման սկիզբը 15.09.2011թ.-ն է, ավարտը’ 30.09.2011թ. մինչև ժամը 15:00:
Շարադրությունները կարելի է ուղարկել mrcuyt@fsm.am էլեկտրոնային հասցեով: Ավելի մանրամասն մրցույթի մասին կարելի է կարդալ Ֆինանսական հաշտարարի կայքում:
Վերջին խմբագրող՝ ԺաննաՀ: 15.06.2011, 11:00:
Գրասիրությանս համար անվերջ շնորհակալ եմ հորս
Mary (15.06.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ