Երևի բոլոր աշակերտներն էլ, գալիս է մի պահ, երբ կանգնում են այս խնդրի առջև: Ի՞նչ մասնագիտություն ընտրել, ինչպե՞ս կողմնորոշվել, որպեսզի հետո չփոշմանեն:
Շատ հաճախ է լինում, երբ աշակերտի փոխարեն իր ապագա մասնագիտությունն ընտրում են ծնողները, երբեմն հաշվի առնելով հնարավորությունները, երբեմն էլ ցանկանալով, որ երեխան քայլի իրենց սեփական ճանապարհով: Ու գուցե սա է պատճառներից մեկը, որ այսօր, իմ դիտարկումներով, մեծամասնություն են կազմում մարդիկ, ովքեր աշխատում են ոչ իրենց մասնագիտությամբ:
Ինչպե՞ս կողմնորոշվել ու ընտրել մասնագիտություն, որը ոչ միայն հետաքրքիր ու հաճելի կլինի, այլև հետագայում հնարավորություն կտա հարմար աշխատանք գտնել:
Առաջարկում եմ այստեղ կիսվել մեր փորձով, տալ խորհուրդներ, ինչպես և քննարկել: Լիահույս եմ, որ առողջ քննարկման դեպքում այս թեման օգնություն կլինի գոնե այս ֆորում այցելող աշակերտներին:



Մեջբերել

Էջանիշներ