+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 10 հատից

Թեմա: Ինչպե՞ս ընտրել ԲՈՒՀ-ը, ապագա մասնագիտությունը

  1. #1
    Ադմինիստրատոր Chuk is on a distinguished road Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2010
    Տարիք
    33
    Գրառումներ
    569
    Հեղինակության աստիճան
    8

    Ինչպե՞ս ընտրել ԲՈՒՀ-ը, ապագա մասնագիտությունը

    Երևի բոլոր աշակերտներն էլ, գալիս է մի պահ, երբ կանգնում են այս խնդրի առջև: Ի՞նչ մասնագիտություն ընտրել, ինչպե՞ս կողմնորոշվել, որպեսզի հետո չփոշմանեն:

    Շատ հաճախ է լինում, երբ աշակերտի փոխարեն իր ապագա մասնագիտությունն ընտրում են ծնողները, երբեմն հաշվի առնելով հնարավորությունները, երբեմն էլ ցանկանալով, որ երեխան քայլի իրենց սեփական ճանապարհով: Ու գուցե սա է պատճառներից մեկը, որ այսօր, իմ դիտարկումներով, մեծամասնություն են կազմում մարդիկ, ովքեր աշխատում են ոչ իրենց մասնագիտությամբ:

    Ինչպե՞ս կողմնորոշվել ու ընտրել մասնագիտություն, որը ոչ միայն հետաքրքիր ու հաճելի կլինի, այլև հետագայում հնարավորություն կտա հարմար աշխատանք գտնել:

    Առաջարկում եմ այստեղ կիսվել մեր փորձով, տալ խորհուրդներ, ինչպես և քննարկել: Լիահույս եմ, որ առողջ քննարկման դեպքում այս թեման օգնություն կլինի գոնե այս ֆորում այցելող աշակերտներին:
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anahitgeorgyan (09.06.2017), manush (17.05.2011), Սահակյան Սահականուշ (23.10.2011), Անուշ61 (05.04.2013), Ավրորա (18.03.2012), Արեգ Գրիգորյան (16.05.2011), Գարեգին Քարհանյան (24.02.2012), ԺաննաՀ (22.11.2011), Իրինա (16.05.2011), Մանոն (02.03.2012), Ruben (16.05.2011), Suzi Malumyan (27.02.2012)

  3. #2
    Սկսնակ մասնակից Ni*koLe*** is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    15.10.2011
    Գրառումներ
    10
    Հեղինակության աստիճան
    0

    Զարմանալի Մասնագիտություն

    Բարև ձեզ,ես սովորում եմ ավարտական'12-րդ դասարանում,պատրաստվում եմ ընդունվել Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան'Թարգմանչական գործ'անգլերեն,ռուսերեն,հայերեն,բայց համոզված չեմ,որ 3 լեզուները կդասավանդվեն հավասարաչափ:
    Արդյոք ճիշտ է ,որ այս ֆակուլտետը ավարտելու դեպքում կդառնամ ընդամենը ռուսաց լեզվի մասնագետ

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  5. #3
    Ավագ մասնակից ՍԱՄՈ is on a distinguished road ՍԱՄՈ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.10.2011
    Հասցե
    ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
    Տարիք
    24
    Գրառումներ
    201
    Հեղինակության աստիճան
    6

    ՍԻՐԵԼԻ ԴԻՄՈՐԴՆԵՐԻՆ

    Բարև Ձեզ, ես ինքս էլ մեծ դժվարությամբ եմ ընտրել իմ մասնագիտությունը և գիտեմ, որ բարդ է կողմնորոշվելը: Իմ կարծիքով չկա մեկը, որ չտատանվի այդ հարցում, հատկապես այն ժամանակ, երբ ունենում ես 2 կամ ավելի սիրելի մասնագիտություններ: Երբ ընտրում ես մեկը միշտ մտածում ես.<< Եթե մյուսը ընտրեի,ապա...>>: ՈՒստի դիմորները պետք է ճիշտ մասնագիտություն ընտրեն, որպեսզի հետո չփոշմանեն և ուսումը անավարտ չթողնեն, ինչպես շատերն են հիմա անում: ՍԻՐՈՎ ԴԻՄՈՒՄ ԵՄ ԴԻՄՈՐԴՆԵՐԻՆ` Մի վհատվեք, երբ ձեզ ասում են` << իզուր է սովորելը, երբ աշխատանք չկա>>:Կյանքում միշտ էլ կլինի մի ժամանակահատված, երբ ուսումը պետք կգա:Ինչպես ասում են`ԼԱՎ Է ՈՒՇ, ՔԱՆ ԵՐԲԵՔ:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ni*koLe*** (22.10.2011), Սահակյան Սահականուշ (23.10.2011), Ավրորա (18.03.2012), Մանոն (02.03.2012), Suzi Malumyan (10.03.2012)

  7. #4
    Սկսնակ մասնակից chelovek84 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2011
    Գրառումներ
    4
    Հեղինակության աստիճան
    0
    Հետաքրքիր ու հաճելի մասնագիտություն բոլորն էլ ուզում են ընտրեն։ Դրա արդունքը որպես կանոն հիասթափությունն է։ Ելնելով իմ դառը փորձից խորհուրդ եմ տալիս ընտրել միայն շուկայում պահանջարկ ունեցող մասնագիտություններ։ Խանդավառությունը հարկավոր է մի կողմ դնել։

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ԺաննաՀ (22.11.2011), Suzi Malumyan (24.03.2012)

  9. #5
    Մասնակից Գարեգին Քարհանյան is on a distinguished road Գարեգին Քարհանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.12.2011
    Գրառումներ
    38
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի ֆորումի մասնակիցներ, եթե ցանկանում եք ընտրել մասնագիտություն , ապա նախ և առաջ պետք է որոշեք թե ինչն է ձեզ ավելի հոգեհարազատ, դուք ինչ եք սիրում անել և որ գործն է ավելի լավ ստացվում ձեր մոտ, և դա էլ ընտրեք՝ խորացնելով ձեր մոտ այդ ոլորտի գիտելիքներն ու կարողությունները:Ինչ վերաբերվում է ինչ որ մասնագիտությամբ աշխատանք գտնելուն ու լավ վաստակելուն, հավատացեք, որ եթե դուք ձեր մասնագիտույունը ոչ թե լավ այլ շատ լավ տիրապետեք, ապա գործն էլ կլինի լավ վարձատրությունն էլ, միայն պետք է լինեք ձեր մասնագիտության մեջ առաջինը:

    Ամենալավ աշխատանքը՝ լավ վարձատրվող հոբին է...
    Վերջին խմբագրող՝ Գարեգին Քարհանյան: 24.02.2012, 22:33:

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Վանաձորի 27 դպրոց (25.02.2012), Ավրորա (18.03.2012), Գալյա (18.03.2012), Մանոն (27.02.2012), Suqiasyan Ruzanna (01.03.2012), Suzi Malumyan (27.02.2012)

  11. #6
    Ավագ մասնակից Suzi Malumyan is on a distinguished road Suzi Malumyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2012
    Գրառումներ
    105
    Հեղինակության աստիճան
    6
    Ես համամիտ եմ պարոն Քարհանյանի այն խասքերին.«Եթե դուք ձեր մասնագիտությանը ոչ թե լավ,այլ շատ լավ տիրապետեք,ապա գործն էլ կլինի, լավ վարձատրությունն էլ, միայն պետք է լինել ձեր մասնագիտության մեջ առաջինը»:
    Պարույր Սևակն էլ ասել է.
    Ես հոգնել եմ մանրաքանդակ պաղ խոսքերից:
    Լավ է լինել հմուտ դարբին, քան ոսկերիչ:
    Կցանկանայի Սևակի հուշերից օրինակ բերել:Մասնագիտություն ընտրելու հարցում Սևակը մտածել է դառնալ կամ լավ գրականագետ- գիտնական կամ լավ բանաստեղծ:«Կուզեի լավ գիտնական լինել,բայց դրա համար խանգարում են երկու հագամանք,որոնցից մեկը ավել լինելու պատճառով,մյուսը՝ պակաս լինելու պատճառով:Ավել-խանգարիչս բանաստեղծ լինելս է, պակաս -խանգարիչը՝լեզուներ չիմանալս:Այ, եթե հայերենին ու ռուսերենին միանային նաև մի քանի եվրոպական լեզուներ,այն ժամանակ կարելի էր:
    Բայց ասենք այս երկու խանգարիչ հանգամանքները, վերջին հաշվով, միանում են. չլինել բանաստեղծ,ասել է նաև իսկական համբերություն ունենայի,կնստեի ու կսովորեի այն ամենը,ինչի պակասը զգացվում էր-տվյալ դեպքում լեզուները:
    Բայց դե արժե բանաստեղծ չլինելու գնով լավ գիտնական լինել»:
    Ես աշխատում եմ Վանաձորի թիվ 27 հիմնական դպրոցում:Մեր դպրոցի տնօրեն պարոն Քարհանյանը բարձր մակարդակի վրա է դրել օտար լեզուների իմացության խնդիրը:Դպրոցում գործում են համապատասխան խմբակներ:Ես հավատում եմ, որ այս նորարարության շնորհիվ մեր դպրոցի աշակերտները մասնագիտություն ընտրելիս դժվարությունների առաջ կանգ չեն առնի, քանի որ լեզուներ իմանալու խնդիրը լուծված կլինի:
    Վերջին խմբագրող՝ Suzi Malumyan: 27.02.2012, 20:13:

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Վանաձորի 27 դպրոց (27.02.2012), Ավրորա (18.03.2012), Գալյա (18.03.2012), Գարեգին Քարհանյան (27.02.2012), Մանոն (02.03.2012), Suqiasyan Ruzanna (01.03.2012)

  13. #7
    Ավագ մասնակից Ավրորա is on a distinguished road Ավրորա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.12.2010
    Տարիք
    21
    Գրառումներ
    426
    Հեղինակության աստիճան
    7
    Մեջբերում chelovek84-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր ու հաճելի մասնագիտություն բոլորն էլ ուզում են ընտրեն։ Դրա արդունքը որպես կանոն հիասթափությունն է։ Ելնելով իմ դառը փորձից խորհուրդ եմ տալիս ընտրել միայն շուկայում պահանջարկ ունեցող մասնագիտություններ։ Խանդավառությունը հարկավոր է մի կողմ դնել։
    Ես ցանկանում եմ դառնալ Հոգեբան և,որքանով,որ գիտեմ հոգեբանը այնքան էլ պահանջված մասնագետ չէ Հայաստանում…Դա երևի կապված է հայ ազգի հոգեկերտվածքից,կամ հոգեբանություն գիտության զարգացվածության մակարդակից,բայց այնուամենայնիվ դա ինձ չի ստիպում,որ հետ կանգնեմ իմ որոշումից և ընտրեմ տնտեսագետի կամ բանասերի մասնագիտություն՝զուտ այն պատճառով,որ դրանք քիչ թե շատ պահանջվածություն ունեն Հայաստանում…Համաձայն եմ պարոն Քարհանյանի կարծիքի հետ,որ
    Ինչ վերաբերվում է ինչ որ մասնագիտությամբ աշխատանք գտնելուն ու լավ վաստակելուն, հավատացեք, որ եթե դուք ձեր մասնագիտույունը ոչ թե լավ այլ շատ լավ տիրապետեք, ապա գործն էլ կլինի լավ վարձատրությունն էլ, միայն պետք է լինեք ձեր մասնագիտության մեջ առաջինը:

    Ամենալավ աշխատանքը՝ լավ վարձատրվող հոբին է...
    և ես կգնամ իմ ընտրած ուղղությամբ և կփորձեմ դառնալ լավ մասնագետ…
    Ես կարող եմ պայքարել աշխարհի դեմ մեկ ձեռքով, եթե միայն դու բռնես մյուս ձեռքս...♥

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (19.03.2012), Վանաձորի 27 դպրոց (18.03.2012), Գալյա (18.03.2012), Suzi Malumyan (24.03.2012)

  15. #8
    Սկսնակ մասնակից Bemarvest is on a distinguished road Bemarvest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.08.2010
    Հասցե
    Արշակունյաց 5
    Գրառումներ
    12
    Հեղինակության աստիճան
    0
    Նիկոլ Գալանտերյանի անվան բեմարվեստի համալսարանը և բազային ուսումնարանը հայտարարում են ընդունելություն

    թատերարվեստի,երգարվեստի, պարարվեստի, կերպարվեստի, լրագրաարվեստի, գեղատեսքի, պրոդյուսերական արվեստի բաժիններում:

    Հասցեն` Արշակունյաց 5
    հեռ`. 010 56-17-68, 093 94-93-83

    www.bemarvest.weebly.com

  16. #9
    Ավագ մասնակից Երիտասարդ մանկավարժ is on a distinguished road Երիտասարդ մանկավարժ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.12.2013
    Գրառումներ
    227
    Հեղինակության աստիճան
    4
    ԲՈՒՀ ընտրելու համար նախ և առաջ պիտի մտածել , թե որ աշխատանքն է քեզ հոգեհարազատ:Վերլուծել կարողություններդ ու ունակություններդ:Հարցնել հարազատներին, շրջապատին, թե ինչն է քեզ մոտ ավելի լավ ստացվում:Կլսես խորհուրդներ, կվերլուծես ու կգտնես այն , ինչը քեզ պետք է:Ապագա մասնագիտությունն ընտրելու համար կարևոր է առկա մասնագիտությունների մասին բավարար տեղեկատվությունը:Շատ կարևոր է ճիշտ ընտրած մասնագիտությունն ու այդ մասնագիտությամբ աշխատանքային գործունեությունը:Եթե սիրում ես աշխատանքդ ամեն ինչ հարթ է ու արդյունավետ:

  17. #10
    Սկսնակ մասնակից Ալինա3 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2017
    Գրառումներ
    3
    Հեղինակության աստիճան
    0
    արտասահմանում աշակորտին տանում և ծանոթացնում են ուսումնական հաստատությունների հետ, որ ընտրությունն ավելի հեշտ կատաերոն, նուն մոտեցումը լավ կլիներ կիրառել մեր դպրոցներում․

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Համանման թեմաներ

  1. Ինչպես երեխային «կապել» գրքին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Բազմանկյուն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 05.12.2014, 00:10
  2. Ինչպիսի՞ երաժշտություն եք նախընտրում
    Հեղինակ՝ Կարապետ, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 03.04.2012, 23:46
  3. Գրառումներ: 0
    Վերջինը: 31.03.2011, 16:21
  4. ՀՀ ԲՈՒՀ-երում օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Հանրային քննարկումներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 09.02.2011, 18:48
  5. Ինչո՞ւ, ինչպե՞ս և ինչի՞ համար
    Հեղինակ՝ ՋուլիետաՊ, բաժին` Թղթակցում են աշակերտները (15.09.2010 - 15.11.2010)
    Գրառումներ: 0
    Վերջինը: 14.11.2010, 17:33

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները