+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: Դպրոցն ու աշակերտի առողջությունը

  1. #1
    Ադմինիստրատոր Chuk is on a distinguished road Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2010
    Տարիք
    28
    Գրառումներ
    553
    Հեղինակության աստիճան
    3

    Դպրոցն ու աշակերտի առողջությունը

    Վերջին օրերին երեխաների առողջության մասին հոդվածներ կարդալիս հանդիպեցի մի շարք հոդվածների, որոնցում բժիշկները կարևորում էին դպրոցի, ու մասնավորապես ուսուցիչների դերը աշակերտների առողջության հարցում:

    Քննարկվում էին տարբեր հարցեր, սկսած նրանից, որ ուսուցիչները պետք է շատ ուշադիր լինեն, որ չվնասեն հիվանդ երեխաներին, օրինակ գերհոգնածության ունեցողներին ավելորդ չծանրաբեռնելով, կոմպլեքսներ ունեցող երեխայի կոմպլեքսները չխորացնելով, մինչև ուսուցչի դերը, որպես հնարավոր հիվանդության առաջին ախտորոշողի:

    Ասվում էր, որ շատ հաճախ ուսուցիչն է առաջինն ունակ նկատելու երեխայի հիվանդությունը: Ուսուցիչն առաջինը կարող է նկատել, օրինակ, երեխայի տեսողության հետ կապված խնդիրը, նկատելով, որ վերջինս թելադրությունը գրելիս շատ է հակվում դեպի տետրը: Կամ աշակերտի ցրվածությունը տեսնելով ոչ թե դա կապի աշակերտի՝ այլ բաներով տարված լինելու հետ, այլ զգա, որ վերջինս երկաթի պակաս ունի: Նման դեպքերում ուսուցչի ուշադրությունը կարող է կանխարգելի հնարավոր հիվանդությունների առաջացումը, անմիջապես ահազանգի ծնողներին, ովքեր էլ, արդեն, դիմեն բժիշկներին ու լուծեն խնդիրը:


    Հարցս գուցե հիմար հարց է, որովհետև մանկավարժ չեմ ու չգիտեմ, մեր ուսուցիչներին նման բաներ սովորեցնու՞մ են, թե՞ ոչ: Ուղղակի այս հոդվածները կարդալով հիշեցի, որ դպրոցում ոչ մի ուսուցիչ այդպես էլ չնկատեց, որ ես չափից ավելի եմ խոնարհվում տետրիս վրա, ինչը նշանակում էր, որ ես տեսողության որոշակի խնդիր ունեի:

    Հետաքրքիր է, մեր ուսուցիչները ընդհանրապես նման բաներին ուշադրությու՞ն դարձնում են, ունե՞ն համապատասխան պատրաստվածություն ու «գիտելիքներ», որ կարողանան կանխագուշակել աշակերտի հնարավոր հիվանդությունը, ահազանգել:

    Առաջարկում եմ այս թեմայում կիսվել այդ ուղղությամբ ունեցած փորձով, խորհուրդներով:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 16.05.2011, 15:18: Պատճառ: վրիպակի շտկում
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anush (27.05.2011), avdsusanna (07.06.2011), gayane0803 (18.05.2011), goglik98 (18.05.2011), manush (16.05.2011), Սահակյան Սահականուշ (16.05.2011), Արեգ Գրիգորյան (16.05.2011), Մանոն (03.06.2011), Ruben (16.05.2011)

  3. #2
    Մասնակից Արեգ Գրիգորյան is on a distinguished road Արեգ Գրիգորյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2010
    Գրառումներ
    42
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջին օրերին երեխաների առողջության մասին հոդվածներ կարդալիս հանդիպեցի մի շարք հոդվածների, որոնցում բժիշկները կարևորում էին դպրոցի, ու մասնավորապես ուսուցիչների դերը աշակերտների առողջության հարցում:

    Քննարկվում էին տարբեր հարցեր, սկսած նրանից, որ ուսուցիչները պետք է շատ ուշադիր լինեն, որ չվնասեն հիվանդ երեխաներին, օրինակ գերհոգնածության ունեցողներին ավելորդ չծանրաբեռնելով, կոմպլեքսներ ունեցող երեխայի կոմպլեքսները չխորացնելով, մինչև ուսուցչի դերը, որպես հնարավոր հիվանդության առաջին աշխատորոշողի:

    Ասվում էր, որ շատ հաճախ ուսուցիչն է առաջինն ունակ նկատելու երեխայի հիվանդությունը: Ուսուցիչն առաջինը կարող է նկատել, օրինակ, երեխայի տեսողության հետ կապված խնդիրը, նկատելով, որ վերջինս թելադրությունը գրելիս շատ է հակվում դեպի տետրը: Կամ աշակերտի ցրվածությունը տեսնելով ոչ թե դա կապի աշակերտի՝ այլ բաներով տարված լինելու հետ, այլ զգա, որ վերջինս երկաթի պակաս ունի: Նման դեպքերում ուսուցչի ուշադրությունը կարող է կանխարգելի հնարավոր հիվանդությունների առաջացումը, անմիջապես ահազանգի ծնողներին, ովքեր էլ, արդեն, դիմեն բժիշկներին ու լուծեն խնդիրը:


    Հարցս գուցե հիմար հարց է, որովհետև մանկավարժ չեմ ու չգիտեմ, մեր ուսուցիչներին նման բաներ սովորեցնու՞մ են, թե՞ ոչ: Ուղղակի այս հոդվածները կարդալով հիշեցի, որ դպրոցում ոչ մի ուսուցիչ այդպես էլ չնկատեց, որ ես չափից ավելի եմ խոնարհվում տետրիս վրա, ինչը նշանակում էր, որ ես տեսողության որոշակի խնդիր ունեի:

    Հետաքրքիր է, մեր ուսուցիչները ընդհանրապես նման բաներին ուշադրությու՞ն դարձնում են, ունե՞ն համապատասխան պատրաստվածություն ու «գիտելիքներ», որ կարողանան կանխագուշակել աշակերտի հնարավոր հիվանդությունը, ահազանգել:

    Առաջարկում եմ այս թեմայում կիսվել այդ ուղղությամբ ունեցած փորձով, խորհուրդներով:
    Արտակ, եթե հնարավոր է, խնդրում եմ այդ հոդվածների հղումները տեղադրի այստեղ. գուցե շատերին հետաքրքրի։

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    avdsusanna (07.06.2011), gayane0803 (18.05.2011)

  5. #3
    Ադմինիստրատոր Chuk is on a distinguished road Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2010
    Տարիք
    28
    Գրառումներ
    553
    Հեղինակության աստիճան
    3
    Մեջբերում Արեգ Գրիգորյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտակ, եթե հնարավոր է, խնդրում եմ այդ հոդվածների հղումները տեղադրի այստեղ. գուցե շատերին հետաքրքրի։
    Պարոն Գրիգորյան, ճիշտն ասած միայն մեկ հարցազրույց պարունակող կայքի հղումն էի իմ մոտ առանձնացրել (էջանշել), որովհետև այդ կայքում այլ հետաքրքիր նյութեր էլ էի տեսել, որոնք դեռ պետք է կարդամ, իսկ մյուսները ուղղակի կարդացել ու փակել էի: Ասածս հարցազրույցը սա է՝ http://www.rian.ru/edu_analysis/20110504/370829216.html

    Մյուսներին որ նորից հանդիպեմ, կամ նորերը գտնեմ, անպայման կտեղադրեմ:
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    avdsusanna (07.06.2011), gayane0803 (31.05.2011), Արեգ Գրիգորյան (16.05.2011), Մանոն (03.06.2011), Ruben (16.05.2011)

  7. #4
    Ավագ մասնակից gayane0803 is on a distinguished road gayane0803-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2010
    Հասցե
    Չարենցավան
    Գրառումներ
    143
    Հեղինակության աստիճան
    3
    Արտակ ջան ուսուցիչներ կան, որ իրոք նկատում են աշակերտների առողջական պրոբլեմները, նամանավանդ, տեսողության հետ կապված և հայտնում են ծնողներին: Վերջիններս երեխաներին տանում են բժշկի: Սակայն կան նաև այնպիսի ծնողներ, որոնք իմանալով իրենց երեխաների առողջական խնդիրները` թաքցնում են ուսուցիչներից: Սա այն ամենակարևոր խնդիրն է, որ ծնող-ուսուցիչ պետք է սերտորեն համագործակցեն:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    avdsusanna (07.06.2011), Chuk (18.05.2011), goglik98 (18.05.2011)

  9. #5
    Ադմինիստրատոր Chuk is on a distinguished road Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2010
    Տարիք
    28
    Գրառումներ
    553
    Հեղինակության աստիճան
    3
    Մեջբերում gayane0803-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտակ ջան ուսուցիչներ կան, որ իրոք նկատում են աշակերտների առողջական պրոբլեմները, նամանավանդ, տեսողության հետ կապված և հայտնում են ծնողներին: Վերջիններս երեխաներին տանում են բժշկի: Սակայն կան նաև այնպիսի ծնողներ, որոնք իմանալով իրենց երեխաների առողջական խնդիրները` թաքցնում են ուսուցիչներից: Սա այն ամենակարևոր խնդիրն է, որ ծնող-ուսուցիչ պետք է սերտորեն համագործակցեն:
    Հա, պատկերացնում եմ, որ նման ծնողներ պետք է լինեն, ովքեր երևի չեն գիտակցում, որ դրանով հենց իրենց զավակին են վնասում:

    Իսկ իմ ասած խնդիրը ես իմ օրինակով փորձեցի պատկերացնել: Ենթադրենք ես ուսուցիչ լինեի, ո՞նց էի կարողանալու հասկանալ աշակերտի նման խնդիրը: Տեսողությունը դեռ լավ, գուցե և հասկանայի: Բայց շատ բաներ ուղղակի գլխի չէի ընկնի: Մինչդեռ պետք է որ ինչ-որ նման փորձ լինի, ցուցումներ լինեն: Համացանցում վերջին օրերին փորձում եմ գտնել, չեմ գտնում: Ընդամենը թռուցիկ հիշատակումներ, որ ուսուցիչը պետք է կարողանա հայտնաբերել... բայց ինչպե՞ս, չի բացատրվում:
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    avdsusanna (07.06.2011), gayane0803 (23.05.2011)

  11. #6
    Մասնակից ԺաննաՀ is on a distinguished road ԺաննաՀ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2010
    Տարիք
    48
    Գրառումներ
    87
    Հեղինակության աստիճան
    2
    Կարծում եմ, որ պակաս կարևոր չէ աշակերտների հոգեբանական խնդիրներին ուշադրություն դարձնելը: Խոսքս այնպիսի երևույթի մասին է, որն հոգեբաններն անվանում են <<բուլլինգ>>:

    Երեխայի նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական տեռորը խմբի կողմից, որը հասցնում է զոհին ֆիզիկական և էմոցիոնալ վնաս, անվանվում է բուլլինգ: Ընդ որում, հոգեբանները պնդում են, որ աղջիկների կողմից բուլլինգի արտահայտումը անհամեմատ վտանգավոր է:
    Անգլալեզու գրականության մեջ <<բուլլինգ>> տերմինը ստացել է լայն տարածում՝ դրանով նկարագրում են համադասարանցիների խմբի կողմից երեխայի նկատմամբ կիրառվող ֆիզիկական կամ հոգեբանական տեռորը: Բուլլինգը կարող է լինել ֆիզիկական (հրել, մազերից քաշել, ծեծել), վերբալ (ձեռք առնել, ծաղրել) կամ սոցիալական (բոյկոտ):
    Ամեն տասերորդը՝ զոհ է:
    Ամենուր, որտեղ հավաքվում են երեխաները՝ սովորելու կամ ուրախանալու, հնարավոր է վիրավորական վերաբերմունք երեխաների խմբի կողմից մի ինչ-որ երեխայի նկատմամբ: Տվյալներ, թե ինչքան է տարածված բուլլինգը ռուսական կամ հայկական դպրոցներում չկա,իսկ ամերիկացիները հաշվել են, որ երեխաների 11 տոկոսը, որիշ երեխաների կողմից ճնշման են ենթարկվում, իսկ 13 տոկոսը, իրենք են այդպիսի ճնշում իրականացնում:
    Հաճախ կարելի է լսել, որ բուլլինգը, ուղղակի հասունացման բնական գործընթաց է՝ տարիքի հետ կանցնի: Սակայն ինչպես վկայում են մասնագետները, այն երեխաները, ովքեր լինում են բուլլինգի նախաձեռնողներ, շարունակում են իրենց ագրեսսիան ցուցադրել նաև մեծ հասակում՝ հաճախ նրանք կանգնում են կրիմինալ ճանապարհի վրա: Որոշ բուլլինգի զոհերի մոտ, ովքեր զգացել են վիրավորանքի դառնությունը, հաճախ ոչ միայն դա է պահպանվում բավականին երկար, այլև առաջանում է վրեժի ցանկություն:
    Բրիտանական հոգեբանների կարծիքով, բուլլինգը աղջիկների մոտ յուրահատուկ վտանգ է իրենից ներկայացնում: Վալերի Բեսագը (Valerie Besag), ով 16 ամիս շարունակ մոնիտորինգ է անց կացրել 11 տարեկան սկզբնական դպրոցի շրջանավարտների շրջանում, նկատել է, որ երբ տղաները ընտրում են որևե մեկին որպես "քավության նոխազ"՝ ցուցադրում են միայն իրենց ֆիզիկական առավելությունները, իսկ աղջիկները, իսկական հոգեբանական պատերազմ են սկսում իրենց զոհերի հանդեպ:
    Բամբասանքները, վերբալ վիրավորանքները և բոյկոտները, բուլլինգի ամենատարածված ձևերն են աղջիկների մոտ: Այսպիսի կրկնվող վիրավորական գործողությունները վնաս են հասցնում զոհ-երեխայի ֆիզիկական և էմոցիոնալ զարգացմանը:
    Հոգեբանները հայտնաբերել են, որ երեխաների մոտ, ովքեր աղջիկների խմբի կողմից օստրակիզմի են ենթարկվել, հետագայում նկատվում է հարաբերություններ ստեղծելու դժվարություններ, նրանք իրենց երեխաների նկատմամբ գերխնամակալության հակում են ունենում և հաճախ աշխատավայրում էլ են դառնում բուլլինգի զոհ:
    "Բուլլինգի պատճառը՝ իշխանության և սոցիալական առավելության ձգտումն է:", — ասում է Վալերի Բեսագը, — "Կանացի բուլլինգը շատ ավելի ծանր է, որովհետև դա ավելի անձնավորված է, հոգեբանորեն ուղղորդված և շատ ավելի էմոցիոնալ կործանիչ":
    Ինչպես ճանաչել բուլլինգի զոհին:
    Խնդիրը դժվարանում է նրանով, հետևելով տխրահռչակ պատվի օրենքին, բուլլինգի զոհերը մեծերին ոչինչ չեն ասում այդ մասին՝ լռում են նաև վկաները: Վալերի Բեսագը կարծումէ, որ առաջին հերթին ծնողները պետք է աչալուրջ լինեն:
    Եթե ձեր երեխան չունի ոչ մեկը, ում հետ զբոսանքի գնա, վերջինն է դուրս գալիս դասարանից, կոլլեկտիվի կյանքով չի հետքրքրվում և չի համարում իրեն դրա մաս՝ նա խոցելի է, և կարող է դառնալ պոտենցիալ զոհ: Ծնողները կարող են նաև կասկածել, որ երեխան ենթարկվում է բուլլինգի, եթե նրա մոտ հանկարծակի առաջանում են այնպիսի առողջական խնդիրներ, ինչպիսիք են՝ դեպրեսիան, անքնությունը, դյուրագրգռությունը և ցավերը փորի շրջանում:
    Այս մասին վկայում են հոլանդացի գիտնականների հետազոտությունները, ովքեր վերլուծել են Նիդեռլանդների շուրջ 1618 դպրոցների տվյալներ: Առաջինը, ինչ պետք է անել այս դեպքերում, երեխայի սոցիալական հմտությունները բարելավելու համար, հոգեբանին դիմելն է՝ ասում են հետազոտողները:
    աղբյուրը`am. psyarmenia.com
    Վերջին խմբագրող՝ ԺաննաՀ: 27.05.2011, 10:43:
    Գրասիրությանս համար անվերջ շնորհակալ եմ հորս

  12. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anush (27.05.2011), avdsusanna (07.06.2011), Chuk (31.05.2011), gayane0803 (27.05.2011), manush (31.05.2011), Արմինե Մ (27.05.2011), Լիլիթ (28.05.2011), Մանոն (03.06.2011)

  13. #7
    Junior Member Հասմիկ ՎՎՀ is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    24.02.2011
    Գրառումներ
    2
    Հեղինակության աստիճան
    0
    Սիրելի ֆորումի մասնակիցներ, ինչքան արժեքավոր գաղափարներ ու տեղեկատվություն տվեցիք այս քննարկման ընթացքում: ես ներկայացնում եմ Վորլդ Վիժն Հայաստանը, և կիսվելով ին բժիշկ գործընկերների հետ, մենք մտածեցինք, որ կարելի է պատրաստել շատ հետաքրքրիր տեղեկատվական հուշումներ ուսւոցիչների համար, թե ինչպես նկատեն երեխաների մոտ թե առողջական և թե բուլինգի աշխատնիշները:
    Շնորհակալություն

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    avdsusanna (07.06.2011), Chuk (01.06.2011), gayane0803 (31.05.2011), manush (31.05.2011), Մանոն (03.06.2011), Մարիետա (01.06.2011)

  15. #8
    Ավագ մոդերատոր Մանոն is on a distinguished road Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2010
    Գրառումներ
    224
    Հեղինակության աստիճան
    3
    Արտակ ջան, շատ հետաքրքիր թեմա ես առաջարկել քննարկելու: Գիտե՞ս մանկավարժական ինստիտուտում ուսումնասիրվում է «Տարիքային հոգեբանություն» առարկան, և ուսնողներին տրվում է գիտելիքներ այն մասին, թե ո՞ր տարիքում ի՞նչ ֆիզիոլոգիական փոփոխություններ է կրում երեխան և ի՞նչ օրինաչափություններ են գործում մեծանալու հետ նրա հոգեկան զարգացման միջև: Այդ ամենը հաշվի առնելով՝ ուսուցիչը համապատասխան մոտեցում պետք է ունենա թե՛ հանձնարարականները կազմելիս, թե՛ դաստիարակչական աշխատանքները կազմակերպելիս և թե՛ անգամ դիտողություն անելիս: Ուսուցչի աչալրջությունից իսկապես մեծ բան է կախված: Ավաղ, կան ուսուցիչներ, ովքեր դա չեն կարևորում...
    Մ. Արզումանյան
    Կրթական Տեխնոլոգիաների Ազգային Կենտրոն
    Լոռու մարզի համակարգող

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    avdsusanna (07.06.2011), Chuk (03.06.2011), gayane0803 (04.06.2011), manush (06.06.2011)

  17. #9
    Մասնակից Rita-Vanadzor28 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2010
    Գրառումներ
    37
    Հեղինակության աստիճան
    0
    Ողջույն սիրելի ֆորումցիներ։
    Կարդացի թեմայի վերնագիրն ու ակամայից հիշեցի վերջերս դպրոցներից մեկում մի 14 տարեկան աշակերտի հետ պատահած դեպքը։ Երեխան մահացել էր ֆիզկուլտուրայի դասին՝ մեկ շրջան վազելուց հետո։ Լսել եմ, որ նա սրտի ճարպակալում է ունեցել։ Հենց այստեղ է պետք ծնողի և ուսուցչի սերտ համագործակցությունը։ Եթե ծնողը զգուշացրած լիներ իր երեխայի պրոբլեմի մասին(նաև լուրջ վերաբերվեր իր երեխայի ճարպակալման խնդրին, ինչը մեզանում քիչ չի հանդիպում), նման բան գուցե և տեղի չունենար։ Մեր դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչուհին մի քանի աշակերտի առողջական խնդիրներ է հայտնաբերել ու տեղեկացրել ծնողներին։ Երեխաները բուժում են ստացել ու ամեն ինչ բարեհաջող է ավարտվել։

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    avdsusanna (07.06.2011), Chuk (05.06.2011), gayane0803 (05.06.2011), manush (06.06.2011), Արմինե Մ (06.06.2011)

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները