««ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵ¬ՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾ 07.07.2010
Նախագիծ
Արձանագրային
Հավանություն տալ «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծին և այն սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
Պ-896-12.05.2010-ԳԿ-010/0
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրակրթության մասինե Հայաստանի Հանրապետության 2009 թվականի հուլիսի 10-ի Հ.Օ-160 օրենքի (այսուհետ՝ օրենք) 16-րդ հոդվածի 11-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«11. Ընթացիկ ուսումնական տարվա ընթացքում` մինչեւ մայիսի 15-ը ընդհանուր առմամբ 30 օր կամ 180 ժամ եւ ավելի կրթական ծրագրի մասնակցությունից բացակայած սովորողի հաջորդ դասարան կամ կրթության հաջորդ աստիճան փոխադրելու հարցը կարգավորվում է կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Սույն օրենքի գործողությունը տարածվում է 2009 թվականի սեպտեմբերի 1-ից 2010 թվականի մայիսի 15-ը հանրակրթական ուսումնական հասատություններում ուսումնառած սովորողների նկատմամբ։
Հիմնավորում
«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի առաջադրման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ցանկություն ունենալով կարգավորել եւ վերահսկելի դարձնել աշակերտների բնականոն հաճախելիությունը դպրոց եւ մասնակցությունը կրթական ծրագրին՝ գործող օրենքով սահմանվել է խիստ կոնկրետ եւ միանշանակ լուծում։
Սակայն օրենքի մեկ տարվա կիրառության ընթացքում ստեղծված իրավիճակները ցույց են տալիս, որ դեպքերը եւ պատճառները տարբեր են եւ դրանց միանշանակ վերաբերվելը կարող է բացասական ազդեցություն ունենալ երեխայի վրա։
Չմեղմելով հարցը եւ կարեւորելով երեխայի պարտադիր մասնակցությունը դասապրոցեսին, այնուամենայնիվ օրենսդրական նախաձեռնությամբ հնարավորություն է թողնված ստեղծված իրավիճակներում առավել ճկուն լուծուներ տալու համար։
Էջանիշներ