+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: «Երգ երգոց» որոշ նկատառումներ

  1. #1
    Ուսուցիչ Զառա is on a distinguished road Զառա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2010
    Հասցե
    Շիրակի մարզ, ք. Արթիկ
    Գրառումներ
    162
    Հեղինակության աստիճան
    3

    «Երգ երգոց» որոշ նկատառումներ

    Հանրային հեռուստատեսության համատարած գորշության մեջ բացառիկորեն գեղեցիկ ու հաջողված նախագծերից է <<Երգ երգոցը>>: Մեզ մատուցվում է բարձրաճաշակ երաժշտություն, երբեմն նաև` հանիրավի մոռացված հիանալի երգեր: Ու դա արվում է ճաշակով, Խորեն Լևոնյանի փայլուն մեկնաբանություններով: Առիթ է նաև, որ հյուրընկալվում են ճանաչված մտավորականներ, լսում ենք նրանց խոսքը:
    Բայց ցավոք, երբեմն լինում են նաև պատահական հյուրեր` իրենց ոչինչ չասող ներբողներով` ուղղված այս կամ այն, մեղմ ասած, վատ , ռաբիս կատարումներին:
    Մայիսի մեկին հնչեց Խորհրդային Հայաստանի աղավաղված հիմնը` Լիլիթի տգեղ կատարմամբ: Հանճարեղ ստեղծագործությունը պարզապես անճանաչելի էր...Շնորհակալություն կոմիտասագետ Արթուր Շահնազարյանին` մասնագիտական միջամտության համար: Թող դա օրինակ լինի` հանուն բարձր արվեստի: Երգ-երգոց էր նաև կոմիտասագետի խոսքը` ուսանելի ու գրագետ:
    Ցավոք, նույն հաղորդման ժամանակ թույլ տրվեց նաև մի ուրիշ, շատ տարածված սխալ: <<Պեպո >> կինոնկարից <<Ձկնորսի երգը>> միշտ մատուցվում է որպես Խաչատրյանի և Չարենցի ստեղծագործություն, այսինքն` այնպես, ինչպես գրվում է նաև ֆիլմի տիտղոսատողերում:
    Իրականում հեղինակը Դավիթ Մալյանն է, ու ժամանակն է, որ ասվի ճշմարտությունը: Դրանով բնավ չի տուժի հանճարեղ Չարենցի ստեղծագործությունը, բայց կվերականգնվի արդարությունը, իսկ մարդիկ էլ մեծ դերասանին ճանաչելու ու սիրելու էլի մի հիմք կունենան:

    <<Մենք պետք է սկսեինք Քուռ գետում ձուկ բռնելու տեսարանը: Հարկավոր էր Պեպոյի երգը: Խաչատրյանն ասաց, որ չի կարող աշխատել մինչև խոսքերն իր ձեռքի տակ չլինեն: Ցույց տվեց ինձ մի քանի հանգավորված տողեր, բայց ոչ Բեկնազարյանին, ոչ Խաչատրյանին դուր չէին գալիս այդ բառերը, չկար կոլորիտը: Ես ասացի, որ վաղը առավոտյան կարող եմ գրել և բերել. երկուսն էլ ծիծաղեցին:
    ----Դե լավ, փորձիր:
    Հետևյալ առավոտ երկու տուն բանաստեղծություն հանձնեցի Բեկնազարյանին: Խաչատրյանը հավանեց: Պայմանավորվեցինք, որ ժամանակավորապես Ա. Խաչատրյանն այս խոսքերի վրա գրի երաժշտությունը, որպեսզի Հրաչյա Ներսիսյանը ձուկ բռնելիս երգի: Հետագայում կխնդրենք Եղիշե Չարենցին, և նա կտա իսկական երգի խոսքերը` արժանի այդ երաժշտությանը:
    Ես ասացի.
    ----Ես ոչ մի ձգտում չունեմ հեղինակ դառնալու, ես միայն կամեցա օգնել ձեզ:
    Տեսարանը, այսուհանդերձ, նկարվեց իմ խոսքերով:
    Ահա դրանք.
    Դամբը ձեռքիս ջուրն եմ մտնում,
    Ձեռս ու ոտս թաց է ըլում,
    Խլպլտալեն լոթի ձկներ
    Բազարումը հաց են ըլում:
    Հալալ մարդու սիրտը ուրախ,
    Ճակատը միշտ բաց է ըլում:
    Պրիմիտիվ է, իհարկե, բայց ես բանաստեղծ չեմ:

    Հետագայում Չարենցը գրեց ևս երկու տուն, պահպանելով նույն չափը: Բայց Չարենցի խոսքերը չմտան նկարի մեջ, որովհետև սինխրոն նկարելիս Հրաչյա Ներսիսյանը երգել էր արդեն հին խոսքերը:
    Կինոնկարի մասին գրելիս միշտ հիշվում էր Չարենցի անունը, դա բարձրացնում էր նկարի պատիվը: Իսկ ես միայն շատ ուրախ էի, որ խոսքերը վերագրվում են նրան>>:

    Դավիթ Մալյան --- <<Դեմքեր, հանդիպումներ>> գրքից:
    Վերջին խմբագրող՝ Զառա: 01.05.2011, 22:47:
    Զարուհի Պետրոսյան
    Արևը երկնքի ժպիտն է, ու այդ ժպիտը` ամեն օր ինձ հետ է...

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (02.05.2011), Արմինե Մ (01.05.2011), Դեղձանիկ (05.05.2011), Ruben (02.05.2011)

  3. #2
    Ավագ մասնակից Ruben is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2010
    Հասցե
    Vayots Dzor, Vayq
    Գրառումներ
    112
    Հեղինակության աստիճան
    3
    Համաձայն եմ Ձեզ հետ, բայց ես կասեի, որ երբեմն հրավիրվում են ճանաչված մտավորականներ, որոնք ճշգրիտ վերլուծում են կատարվածը, հիշում դեպքեր ը դեմքեր: Վերջինս դաստիարակչական մեծ նշանակություն կարող է ունենալ… Մեծամասամբ հրավիրված են լինում մարդիկ , որոնց նպատակը կատարողին գովելն է... Ծրագիրը շատ լավն է, բայց մեկ -մեկ դառնում է ինքնագովության ամբիոն / կներեք /:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anush (06.05.2011), Դեղձանիկ (05.05.2011), Զառա (03.05.2011)

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները