ԲՆՈՒԹՅՈՒՆԸ, ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԹԱԳԱՎՈՐ
Առաջարկում եմ քննարկել Րաֆֆու Սամվել պատմավեպի ԲՆՈՒԹՅՈՒՆԸ, ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԹԱԳԱՎՈՐ[/URL] գլուխը:
Ինչ եք կարծում Հայաստանը ինչ հիմնական խնդիրներ ուներ Րաֆֆու կարծիքով:
ԲՆՈՒԹՅՈՒՆԸ, ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԹԱԳԱՎՈՐ
Առաջարկում եմ քննարկել Րաֆֆու Սամվել պատմավեպի ԲՆՈՒԹՅՈՒՆԸ, ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԹԱԳԱՎՈՐ[/URL] գլուխը:
Ինչ եք կարծում Հայաստանը ինչ հիմնական խնդիրներ ուներ Րաֆֆու կարծիքով:
Բնության խիստ միմյանցից տարբեր և միմյանց հակառակ ծայրահեղությունները ստեղծեցին նույնպես խիստ և ծայրահեղ բնավորություններ: Այդ էր պատճառը, որ հայոց աշխարհի բարքը, վարքը, սովորությունները, կենցաղավարության եղանակը և առհասարակ նրա հասարակական կազմակերպությունը` յուր բոլոր երևույթներով`հետևանք էր երկրի բնական պայմանների:
Գետերը, մեծամեծ լճերը, լեռնային շղթաները իրանց բազմաթիվ ճյուղավորությամբ` կտրատեցին երկրի մակերևույթը, ստեղծելով բազմաթիվ մանր մասնիկներ, որոնցյուրաքանչյուրը ներկայացնում էր մի-մի գավառ, որ բաժանված էր բնական սահմաններով:Տրդատի օրերում գավառների թիվը հասնում էր 620-ի: Իսկ Արշակ Բ-ի օրերում նրանց թիվը հասնում էր մինչև 900-ի:
Նրանցից յուրաքանչյուրը մի-մի իշխանություններ էին, որ ապրում էին իրանց տարբեր կյանքով և տարբեր սովորություններով, որքան տարբերվում էր մի գավառ մյուսից յուրտեղական պայմաններով:
Անշարժությունը, հաղորդակցության դժվարությունը, ինչպես տեսանք վերևում, ավելի ևս զարգացնում էին նրանց մեջ տեղական հատկանիշ առանձնությունները: Երկրիանփոփոխ դրությունը պահպանում էր անփոփոխ սովորություններ: Դրա հետևանքը լինում էր կրթության և հառաջադիմության դանդաղկոտությունը: Մի գավառացի մյուսգավառացու լեզուն չէր հասկանում, թեև երկուքն էլ եղբայրներ էին:
Շահերի տարբերությունը առաջ էր բերել և իշխանության տարբերություններ: Ամեն մի գավառ յուր առանձին կառավարությունը, յուր օրենքներն և ավանդություններն ուներ:
Այդ իշխանությունները կոչվում էին նախարարություն:
Որքան գավառներ կային, այնքան և նախարարություններ կային: Դարերի ընթացքում, զանազան քաղաքական հանգամանքների պատճառով նրանց թիվը կամ ավելանում էր,կամ պակասում էր:
Հիմնական խնդիրներից մեկը շատ նախարարություններ և տարբեր իշխանություններ ունենալն էր:
Խոսրովի որդի Տիրան Բ-ը հոր խաղաղ քաղաքականությանը չհետևեց: Նա անխնա ձեռքով կոտորել տվեց մի քանի նախարարական ցեղեր և մանավանդ երկու ավագնախարարությունների տոհմեր, որպիսիք էին Արծրունիները և Ռշտունիները: Կոտորածի միջոցին Մամիկոնյան երկու եղբայրներ, մերկ սրերը ձեռներին, հարձակվեցանդահիճների վրա և կարողացան ազատել երկու տոհմերից երկու մանուկներ միայն` Շավասպ և Տաճատ: Տիրանը այդ ներքին կռիվը ավելի առաջ տանել չկարողացավ, որովհետևնրա թագավորությունն ևս հոր նման, կարճատև եղավ – 11 տարի: Իսկ յուր վարմունքով առիթ տվեց նա նախարարների իրանից հեռանալուն և յուր լքյալ և անօգնական մնալուն:Այդ անպաշտպան դրության հետևանքը եղավ նրա պարտությունը` նախ հռոմայացիներից և ապա պարսիկներից: Վերջինները զրկեցին նրան թե՜ աչքերից և թե՜ գահից:
Տիրանի որդի Արշակ Բ-ը վճռեց վերջացնել այն, ինչ որ սկսել էին յուր նախորդները: Նա բացարձակ պատերազմ հայտնեց նախարարների դեմ: Բայց նախքան պատերազմըսկսելը նրան հարկավոր էր մի ամուր նեցուկ, որի վրա հենվեր նա, այլ խոսքով, նրան հարկավոր էր մի զորեղ կուսակցություն: Նախարարներից անհնար էր այդ կուսակցությունըստեղծել, որովհետև բոլոր նախարարներր միաբանված էին նրա դեմ: Իսկ Արարատը միայնակ բոլոր նախարարների հետ մաքառելու չափ ուժ չուներ: Հանճարեղ թագավորըմտածեց յուր կողմը ձգել եթե ոչ ամբողջ ժողովուրդը, գոնե նրա միջի դժգոհներին, — նրանց, որ հալածված և տանջված էին նախարարներից: Այդ նպատակով հիմնեց Մասիսլեռան ստորոտում մի ապաստանի քաղաք, որ յուր անունով կոչեց Արշակավան: Երբ քաղաքը պատրաստ էր, հրաման արձակեց, թե ամեն ոք` եթե այդ քաղաքը մտնելու լինի,կազատվի թե՜ օրենքից և թե՜ դատաստանից: Շուտով քաղաքը և Կոգ գավառի ամբողջ հովիտը, ուր գտնվում էր Արշակավանը, լցվեցավ բազմաթիվ գաղթականներով: Այնտեղապաստան գտան նախարարներից հարստահարվածները, նախարարներից նեղվածները: Այնտեղ ապաստան գտան բոլոր դժգոհները, բոլոր բողոքողները: Այնտեղ ապաստանգտան նաև զանազան հանցավորներ, զանազան դատապարտյալներ: Երկրի դառնությունը, երկրի դարևոր վրեժխնդրությունը` բռնության և կոպիտ ուժի դեմ` այնտեղգումարվեցավ: Այնտեղ գումարվեցավ մեղքը, հանցանքը, որ առաջ էր եկել բռնավորների անզուսպ կամայականությունից: Ամենափոքր ժամանակում քաղաքը ունեցավ մինչևքսան հազար երդ բնակիչներ:
Խնդիր էր նաև թագավորների սխալ քաղաքականությունը: Մեր թագավորները ճիշտ դիվանագիտությամբ չէին կառավարում և համախմբում նախարարներին:
Manush94 (09.04.2011)
Ըստ Րաֆֆու՝ /վերոգրյալ մեջբերումներն էլ դա են փաստում/, Հայաստանի հիմնական խնդիրը անմիաբանությունն է: Երկրի տարբեր տարածքներում առաջացած նախարարությունները իրենց նախարարություններում ինքնիշխան էին զգում և չէին ուզում ենթարկվել երկրի կենտրոնական իշխանությանը՝ թագավորությանը, և հաճախ գժտություններ էին առաջանում թագավորական իշխանության և նախարարությունների միջև, որն էլ թուլացնում էր երկիրը արտաքին թշնամիների հարձակումների դեմ: Անմիաբանությունը թագավորական տան և նախարարությունների միջև եղել է բոլոր դարերում, որն էլ թուլացրել է Հայաստանը: Այս մասին վկայել են տարբեր ժամանակների պատմիչները՝ Մովսես Խորենացին, Եղիշեն, Հովհաննես Դրասխանակերտցին, Թովմա Արծրունին և այլք: Սա իմ կարծիքն է:
Ես կարծում եմ խնդիրն այն է, որ մենք ունենալով կտրտված, միմյանցից անջատ ռելիեֆ և որի պատճառով էլ անջատ նախարարություններ, մեր արքաները համախմբող քաղաքականություն չեն իրականացրել: Իհարկե, հնարավոր չէր բնական պայմանների դեմ պայքարել և համախմբել, բայց երևի կկարողանային նախարարների դեպքում անել: Բայց նաև կար նախարարների գործոնը, որը արդեն նշեց Susanna37-ը, և ես համաձայն եմ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ