<<Փրթջեքթ Հարմոնի>>-ին իրականացնում էր մի շարք կրթական ու համայնքների զարգացման ծրագրեր, որոնք մինչև այժմ էլ լավ հիշվում են: Օրինակ , դրանցից ներկայացնեմ երկուսը. Համայնքի սակավ ապահովված ընտանիքների, փախստականների և ազգային փոքրամասնության համար համակարգչային գրագիտության դասընթացներ, այնուհետև ֆորումով նրանց և հանրապետության լավագույն մասնագետ բժիշկների հետ օնլայն զրույցներ, վերջում մասնագետները հրավիրվել են մարզեր` բժշկական հետազոտություններ արել համայնքի բնակչության հետ:
Հաջորդ օրինակը` օնլայն աշակերտական խորհրդարանի ստեղծում, ֆորումում նրանց և համապատասխան մասնագետների հետ համագործակցություն ու հարցերի քննարկում: Վերջում աշակերտները հրավիրվել են խորհրդարան...
Նման անցկացված շատ ծրագրեր կարելի է թվարկել:
Ինչու? հիշեցի այս ամենը.
Երբենմն ֆորումում մեր հարցերն ենք տալիս դպրոցին, դասապրոցեսին, ուսուցչի իրավունքների ու պարտականություններին վերաբերող տարբեր հարցերի շուրջ, ու չենք կարողանում հստակ պատասխան ստանալ:
Չգիտեմ ֆորումի կանոնների խախտում արած կլինեմ, եթե մի առաջարկություն անեմ.Պարբերաբար ֆորում հրավիրվեն տարբեր մասնագետներ` ուսուցիչների, աշակերտների և ուսանողների հուզող հարցերին ճիշտ լուծումներ տալու համար, ասենք ապրիլ ամիսը թող նախատեսվի ֆորումցիների հանդիպումը իրավաբանի հետ, մայիսին` հոգեբանի, հաջորդ ամիսները` բժիշկների, գրողների , արվեստագետների հետ... Կարծում եմ այս ամենը ավելի հետաքրքիր կդարձնի ֆորումի աշխատանքը:
Էջանիշներ