+ Կատարել գրառում
Էջ 6 6-ից ԱռաջինԱռաջին ... 4 5 6
Ցույց են տրվում 51 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 60 հատից

Թեմա: Ի՞նչ են տալիս թեստային աշխատանքները աշակերտներին

  1. #51
    Ավագ մասնակից Գագիկ is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    24.08.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2
    Ուզում եմ տեղեկացնել, որ ֆիզիկայի թեստերը հարստացել են հետևյալ թեմաներով.
    Էլեկտրոստատաիկ դաշտ
    Կուլոնի օրենքը
    Հաղորդիչները և դիէլեկտրիկները էլեկտրոստատիկ դաշտում
    Էլեկտրոստատիկ դաշտի ուժերի աշխատանքը
    Կոնդենսատոր
    Էլեկտրական հոսանք, էլեկտրական շղթաներ
    Էլեկտրական հոսանքի աշխատանքը և հզորությունը
    ԷԼՇՈՒ, Օհմի օրենքը
    Էլեկտրական հոսանքը մետաղներում, վակուումում և գազերում
    Էլեկտրոլիզ
    Մագնիսական դաշտ, Ամպերի օրենքը, Լորենցի ուժ
    Լենցի կանոնը, էլեկտրոմագնիսական ինդուկցիայի օրենքը
    Ինչպե և նախորդ թեստերը, սրանք նույնպես ռուսերեն են և Word.doc են:
    Յուրաքանչյուր թեմայի համար բարդության երեք աստիճան կա, ներբեռնումը կլինի երեքը միասին:
    Թեստերը կարող եք ներբեռնել այստեղից:
    Գ.Աղեկյան
    www.mathnet.am

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anush (02.09.2011), gayane0803 (26.05.2011), manush (25.05.2011), Ruben (25.05.2011)

  3. #52
    Սկսնակ մասնակից arm.150yan is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2011
    Գրառումներ
    27
    Հեղինակության աստիճան
    0
    Ողջունում եմ ֆորումի բոլոր մասնակիցներին: Հարգելի Գայանե, Ձեր առաջադրած հարցը շատ արդիական է, բայց ցավոք պետք է հակառակվեմ ձեր պատասխանի հետ: Թեստային աշխատանքները նախատեսված են աշակերտների գիտելիքների ստուգման համար, ոչ թե գիտելիք տալու: Բայց այդ ստուգման արդյունքներն էլ միշտ չէ որ արդարացնում են մեր` ուսուցիչներիս սպասելիքները, քանի որ համապատասխան առարկան ուսումնասիրելու գործընթացում, աշակերտների մեծ մասի մոտ գործում է` թեստում պատասխան նշելու պատահականության սկզբունքը: Ուստի պետք է նշեմ նաև, որ թեստերը չեն համարվում նույնիսկ գիտելիքներ ստուգելու միջոց, առավել ևս մեր կրթակարգում: Նախընտրում եմ թեստերի հետ առաջադրել նաև տեսական հարցեր, որոնք կվերաբերեն տվյալ թեմային: Թեստը, հատկապես երբ կազմվում է ուսուցչի կողմից, ավելի շատ ստուգում է ուսուցչի մտքի ճկունությունը, քան աշակերտի գիտելիքները... Արդյունքում` շատ աշխատող ուսուցչի կազմած թեստը լրացվում է քիչ աշխատող աշակերտի արագ նշումներով` ճիշտ, կամ սխալ...
    Հարգանքներով` Արմենուհի.
    Գյումրու թիվ 15 դպրոց:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (10.08.2011), gayane0803 (02.06.2011), Արմինե Մ (02.06.2011), ՄՆՎ (17.06.2011)

  5. #53
    Մասնակից Mary is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2011
    Գրառումներ
    75
    Հեղինակության աստիճան
    2
    Ֆիզիկայի `հայերեն տարբերակով ինչ նոր հրւատարակված թեստերի ժողոածուներ կան ? Ինձ հայտնի են միայն Ղազարյանի և Նինոյանի թեստերի ժողովածուները :
    Եվ առաջարկում եմ նաև քննարկել թեստային գրքերը:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (03.06.2011), Ruben (02.06.2011)

  7. #54
    Ավագ մասնակից Ruben is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2010
    Հասցե
    Vayots Dzor, Vayq
    Գրառումներ
    112
    Հեղինակության աստիճան
    3
    Ձեր նշածները՝ 1.Է.Ղազարյան, Գ.Մելիքյան.- Ֆիզիկայի տեստային առաջադրանքների ժողովածու. Էդիթ Պրինտ-Երևան 2008:
    2.Ժ. Նինոյան և ուրիշներ.- Ֆիզիկայի թեստերի ժողովածու /Բուհ ընդունվողների համար / - "ՄՈԱ" ՍՊԸ-Երևան 2009:
    Հիմնական դպրոցում կարելի է օգտագործել.
    Արամ Ծատուրյան.- ՖԻԶԻԿԱ. Թեստային առաջադրանքների և խնդիրների ժողովածու. - Երևան 2009, Մաս 1,2,3…

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (03.06.2011), Mary (08.06.2011)

  9. #55
    Մասնակից lus is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2011
    Գրառումներ
    89
    Հեղինակության աստիճան
    1
    Ինչպես կարելի է ստուգել աշակերտի գիտելիքները հայոց լեզու և գրականություն առարկայից` թեստերի միջոցով: Նույնիսկ բուհերի բանասիրական ֆակուլտետի ուսանողները քննությունները հանձնում են այդ տարբերակով: Չգիտես ինչպես գնահատել այն աշակերտին, որը ամբողջ տարվա ընթացքում երկու բառ մեր ոսկեղենիկ հայերենով չի կարողացել կապակցել իրար, գիրք չի ընթերցում, սակայն թեստային աշխատանքը պատահականության սկզբունքով անթերի է կատարում:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (10.08.2011), gayane0803 (03.08.2011)

  11. #56
    Ավագ մասնակից Գագիկ is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    24.08.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2
    Ի՞նչ են տալիս թեստային աշխատանքները աշակերտներին:
    Այդ մասին ձեզ կասեն աշակերտները:
    Արտագրություն դպրոցի ամենախիստ դասատուի ժամին
    Գ.Աղեկյան
    www.mathnet.am

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anush (02.09.2011), gayane0803 (01.09.2011), Susanna37 (30.08.2011)

  13. #57
    Ավագ մասնակից Susanna37 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    18.07.2010
    Հասցե
    ք. Երևան,
    Գրառումներ
    186
    Հեղինակության աստիճան
    2
    Լավ կազմած թեսթերը, որոնք ընդգրկում են թեման կամ առարկան, իմ կարծիքով, շատ բան կարող են տալ աշակերտին, հավելեմ՝ սովորող աշակերտին: Իսկ արտագրող աշակերտներ միշտ ամեն տեղ էլ լինում են, նույնիսկ բուհերի ընդունելության քննություններին:
    Ես կարծում եմ թեստերով ոչ միայն կարելի է ստուգել աշակերտների գիտելիքները, այլև սովորեցնել: Այսինքն՝ կան ոչ միայն ստուգողական, այլև ոսուցողական թեստեր:
    Հենց թեստ-գրքույկները սովորեցնելու համար են,իսկ պարոն Աղեկյանի բերած «Արտագրություն դպրոցի ամենախիստ դասատուի ժամին» թեմայի ուսուցչի ժամին հնարավոր է, որ աշակերտները արտագրեին, որովհետև ինքն էր ուզում այդպես, հակառակ դեպքում նոր թեստեր կկազմեր, այն էլ ոչ մեկը կամ չորսը, այլ շատ: Դա աշխատատար գործընթաց է, դրա համար էլ ուսուցիչները գերադասում են օգտվել արդեն պատրաստի թեստ-գրքույկներից, որոնցից աշակերտներն էլ ունեն և բազմացնելու անհրաժեշտություն չի առաջանա:
    Այնուամենայնիվ, կարծում եմ, որ աշակերտը նստել ու թեստերի պատասխանները սովորել է գրավորի համար, ուրեմն մի բան սովորել է, դա էլ իր դրական կողմն ունի: Ես կողմ եմ այն թեսթերին, որոնց պատասխանները աշակերտները գրում են, լրացնում են բաց թողածը, ոչ թե օղակի մեջ են վերցնում կամ խաչեր են դնում, թեև թեսթերում դրանք էլ են պետք. մտածող աշակերտը մտածում է՝տրված տարբերակներից որն ընտրի և եթե առարկան սովորել է, պատասխանը ինքնուրույն ճիշտ կընտրի, արտագրելու վրա հույս չի դնի:

    Երևի ավագ դպրոցների ստեղծման գործընթացը տանում է հենց դրան, որ ունենանք միայն սովորող աշակերտներ:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (01.09.2011), Գագիկ (06.09.2011)

  15. #58
    Ավագ մասնակից Գագիկ is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    24.08.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2
    Մեջբերում Susanna37-ի խոսքերից Նայել գրառումը
    ... հնարավոր է, որ աշակերտները արտագրեին, որովհետև ինքն էր ուզում այդպես, հակառակ դեպքում նոր թեստեր կկազմեր...

    Երևի ավագ դպրոցների ստեղծման գործընթացը տանում է հենց դրան, որ ունենանք միայն սովորող աշակերտներ:
    Ես էլ հենց այդ եմ ասում:

    Դուք շատ-շատ լավատես եք, չափից դուրս երևի:
    Գ.Աղեկյան
    www.mathnet.am

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    gayane0803 (06.09.2011)

  17. #59
    Ավագ մասնակից Susanna37 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    18.07.2010
    Հասցե
    ք. Երևան,
    Գրառումներ
    186
    Հեղինակության աստիճան
    2
    Մեջբերում Գագիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ հենց այդ եմ ասում:

    Դուք շատ-շատ լավատես եք, չափից դուրս երևի:
    Պարոն Աղեկյան, շատ կուզեի լավատես լինել, բայց ,ցավոք, այդպես չէ, համենայնդեպս մոտ ժամանակներումս իմ նշած սովորող աշակերտներին չեմ սպասում, նույնիսկ ավագ դպրոցում…
    Ամեն առավոտ հանդիպում եմ մեր դպրոցից ավագ դպրոց գնացող աշակերտների, որոնքգնում են առանց պայուսակների, հետևաբար առանց գրքերի ու տետրերի… Իսկ նրանք արդեն երկրորդ տարին է` այդ դպրոցում են:
    Վերջին իմ այդ միտքը արդեն ամեն ինչի հետ հարմարված մարդու խոսքեր էին: Ինձ վերջապես կարողացել են համոզել, որ ինչ ուզում ես արա, եթե նույնիսկ իրավացի լինես, միևնույն է ոչնչի չես հասնի:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    gayane0803 (06.09.2011)

  19. #60
    Մասնակից Շահեն_Վանաձոր17 is on a distinguished road Շահեն_Վանաձոր17-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    31
    Գրառումներ
    30
    Հեղինակության աստիճան
    0
    Անձամբ ես դեմ եմ թեստային աշխատանքների, որովհետև թեստային աշխատանքները չեն ստիպում մտածել և աշխատել աշակերտին, պատահական ընտրությունը, կամ (խոսքս մաթեմատիկայի մասին է) հերթով ստուգելով պատասխանները կարող է գտնել ճիշտ պատասխանը, ինչը չի նպաստում աշակերտիմտավոր ունակությունների զարգացմանը, բազմակողմանի մտածելուն
    Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոց, ինֆորմատիկայի ուսուցիչ
    “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի ուսանող

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    gayane0803 (07.09.2011)

+ Կատարել գրառում
Էջ 6 6-ից ԱռաջինԱռաջին ... 4 5 6

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները