Եթե գիտելիքներ` ես համաձայն եմ և քվեարկում եմ 2 ձեռքով, եթե ոչ, ապա ինչ?
Առաջարկում եմ քննարկում այս թեմայով և ակնկալում եմ բոլորիս ակտիվ մասնակացությունը: Մինչև հիմա լսել եմ միայն ուսուցիչների տրտունջները:
Շնորհակալություն
Եթե գիտելիքներ` ես համաձայն եմ և քվեարկում եմ 2 ձեռքով, եթե ոչ, ապա ինչ?
Առաջարկում եմ քննարկում այս թեմայով և ակնկալում եմ բոլորիս ակտիվ մասնակացությունը: Մինչև հիմա լսել եմ միայն ուսուցիչների տրտունջները:
Շնորհակալություն
merikokar (04.04.2011), Սահակյան Սահականուշ (11.03.2011), Սոնա (25.06.2011), Աննա Մակինյան (12.04.2011), Իրինա (09.03.2011), Sveta (19.03.2011)
Ո՞նց կարող է թեստային աշխատանքը գիտելիք տալ, եթե այն գիտելիքների ստուգման համար է:
Թեստային աշխատանքը մեր հասարակության աշակերտների համար չէ: Պատսխանեմ ինչու: Մեր հասարակությունում սովոր չեն աշխատելով հասնել ինչ-որ բանի: Միայն պատրաստի: Ճիշտ է կան մարդիկ, այդ թվում և աշակերտներ / այդ էլ է ընտանիքից գալիս/, որոնք գիտեն, որ միայն չարչարանքով կարելի է մի բանի հասնել, բայց , ցավոք սրտի այդ քանակը շատ քիչ է որակ կազմելու համար:Մնացած մասսան կարող է ստեղծել ծանոթություն, տարբեր վիճակներ հեշտ ապրելու համար : Ասում են` աշխատում եմ չաշխատեմ:
Այս երկու տարիների ընթացքում /ինչ որոշվել է թեստերով ստուգել գիտելիքները/ նկատել եմ մեծ առաջադիմություն չսովորելու հարցում : Գրավորին չեն նախապատրաստվում , մտածում են պատահական տեղերում նշումներ անելով կարելի է մի քանի միավոր հավաքել: Մի քանի միավոր էլ հարևանից կարելի է հավաքել: Առաջներում գոնե պատասխանելու համար պետք էր շարադրել, մեկնաբանել:Հիմա մի պատասխան է, էն էլ իմանում են իրարից: Նույնիսկ հարցը չեն կարդում:Ցավալին այն է, որ այսօրվա աշակերտը բառապաշար չունի, խոսում է սերիալական լեզվով, մտքերը չի կարողանում շարադրել:Իսկ ինչ մնում է Ձեր ասած տրտունջներին, բա ինչպես չտրտնջաս, եթե մի ամբողջ սերունդ է փչանում:
gayane0803 (09.03.2011), merikokar (04.04.2011), Mkhitaryan (04.04.2011), Սահակյան Սահականուշ (11.03.2011), Սոնա (25.06.2011), Լիլի-Քվանտ (29.03.2011), ՄՆՎ (21.05.2011), Ruben (09.03.2011), Susanna37 (11.03.2011), Sveta (19.03.2011)
Տեստային աշխատանքը տեսականորեն կարող է գիտելիք տալ, իսկ գործնականորեն, այն էլ այսօրվա մեր երեխաներին, ոչինչ տալ չի կարող:Այսօր տեստային աշխատանք կատարելիս մեր երեխաների 30 տոկոսն է միայն վերլուծություն կատարում, համադրում պատասխաններն և այլն, ուրեմն...
Վերջին խմբագրող՝ Ruben: 09.03.2011, 20:03:
gayane0803 (09.03.2011), merikokar (04.04.2011), Սահակյան Սահականուշ (11.03.2011), Դեղձանիկ (11.03.2011), ՄՆՎ (21.05.2011), Sveta (19.03.2011)
Կներեք, Իրինա ջան հարցս, երևի ճիշտ չեմ ձևակերպել: Ես էլ եմ տրտնջում, որովհետև, իրոք, թեստը գիտելիքների ստուգման ճիշտ ձև չէ: Շնորհակալություն արագ արձագանքելու համար: Քննարկենք թեստերի բացասական և դրական կողմերը, վերևներում թող որոշեն ինչ անեն:
Վերջին խմբագրող՝ gayane0803: 09.03.2011, 20:12:
merikokar (04.04.2011), Սահակյան Սահականուշ (11.03.2011), Sveta (19.03.2011)
Ես համաձայն եմ այն ուսուցիչների հետ,ովքեր գտնում են , որ թեստը գիտելիքների ստուգման ճիշտ ձև չէ: Աշակերտների մի ստվար խումբ , խանգարելով սովորող աշակերտներին, չպարապելով նրանցից բարձր են վաստակում ու ծիծաղում նրանց վրա:Ու գնալով շատանում են չսովորողները, ովքեր գայթակղվում են հեշտ ձևով բարձր միավորներ վաստակելուն: Կարծում եմ`պետք է աչքաթող չարվի:
gayane0803 (01.07.2011), merikokar (04.04.2011), Սահակյան Սահականուշ (11.03.2011), Ավրորա (11.03.2011), ՄՆՎ (21.05.2011), Sveta (19.03.2011)
Ինչ -որ տեղ համաձայն եմ ձեզ հետ, որ թեստերի միջոցով գիտելիքի ստուգումը լիարժեք չէ, բաըց այն, ինչից դժգոհւմ եք, կարելի է վերահսկել. կազմել թեստի 2-4 տարբերակ, խառնել հերթականությունը և այլն: Ի վերջո, աշակերտին կարելի է սովորեցնել ինքնուրույն աշխատել, պետք է վարժեցնել նաև դրան: Եթե աշակերտը հասկանա, որ ուրիշից արտագրելը գողություն է, ուրիշի հաշվին ապրել է նշանակում, եթե ոչ բոլորը , գոնե նրանցից շատերը ինքնուրույն կաշխատեն: Ես այդ մեթոդով եմ աշխատում, և պատկերացրեք, դժգոհ չեմ, արդյունք կա: Ինչքան էլ դժգոհենք, մեզ լսող չկա, ավելի լավ է, մտածենք, թե ինչպես կարելի է թեստային աշխատանքը դարձնել արդյունավետ: Ինձ թվում է` դժգոհելու պատճառներից մեկը թեստեր կազմելու աշխատատար լինելն է, ժամանակի մեծ կորուստը:
gayane0803 (10.03.2011), merikokar (04.04.2011), Սահակյան Սահականուշ (11.03.2011), Ավրորա (11.03.2011), Դեղձանիկ (11.03.2011)
Եկեք չասենք, որ թեստը ստուգման միայն վատ ձև է: Նա լավ կողմեր էլ ունի: Նա թույլ է տալիս աշակերտների մի զանգվածի բացահայտել իր մեջ այն գիտելիքները, որոնք ինքը չի կարող բացահայտել սովորական ստուգողականի ժամանակ:
Բայց հարցի ավելի կարևոր կողմը այդ աշխատանքը օբյեկտիվ անցկացնելու մեջ է: Կարծում եմ ուսուցիչների գերակշիռ մասը ցանկության դեպքում կարող է աշխատանքը անցկացնել օբյեկտիվ, բայց դա չի անում, որովհետև այդ դեպքում դասարանի մեծամասնությունը դրական չի ստանա/ ես խոսում եմ հանրակրթական դպրոցների մասին/, իսկ դա մեզ ձեռնտու չէ, որովհետև տարեվերջում տնօրենը պահանջելու է բոլոր աշակերտներին տեղափոխել հաջորդ դասարան:
Մյուս կողմից մինչև աշակերտը չգիտակցի, որ իր գիտելիքն է հետագայում կերակրելու իրեն, առաջընթաց այս բնագավառում ակնկալել չի լինի..........միշտ էլ կարտագրի.....
gayane0803 (10.03.2011), merikokar (04.04.2011), Սահակյան Սահականուշ (11.03.2011), Ավրորա (11.03.2011), Արմինե Մ (11.03.2011), Rita-Vanadzor28 (26.05.2011), Ruben (11.03.2011)
Թեստային աշխատանքներով ստուգումը ունի և՛դրական,և՛ բացասական կողմեր:Այն չպետք է
ինքնանպատակ լինի, այսինքն՝ ձևական, միայն պլան կատարելու համար. այդ սկզբունքով դասավանդող ուսուցիչներ կան և քիչ չեն:Եթե նպատակային թեստ կազմվի,երկու և ավել տարբերակներ ունենա, ոչ վաղ անցած թեմային համապատասխանի, կծառայի իր նպատակին:Մյուս կողմից՝ այդ թեստերը կազմելը,տպելը,բազմացնելը համար մեկ խնդիրն է մնում բազմազբաղ և համապատասխան միջոցներ չունեցող ուսուցիչների համար:Այս խնդրին շուտափույթ լուծում է պետք տալ:Իսկ ինչ վերաբերում է արտագրելուն,համամիտ եմ.անխուսափելի են արտագրությունները,միշտ էլ ճարպիկները միջոց գտնում են արտագրելու,անգամ եթե լինի թելադրություն,կամ ստուգման մեկ այլ եղանակ:
anush (02.09.2011), gayane0803 (11.03.2011), merikokar (04.04.2011), Սահակյան Սահականուշ (11.03.2011), Ավրորա (11.03.2011), Արմինե Մ (11.03.2011), Լիլի-Քվանտ (29.03.2011), Մանոն (11.03.2011), Ruben (11.03.2011)
Իմ կարծիքով թեստային աշխատանքները գիտելիքի ստուգման վատ միջոց չեն, բայց իրենց կարդարացնեն միայն մի դեպքում՝ երբ դրանք իրականացվեն համակարգիչներով: Լավ կլիներ բոլոր առարկաներից էլ թեստեր կազմվեին դպրոցների համակարգչային դասարաններում: Դե իհարկե ներկայումս դա նույնպես դժվար խնդիր է, եթե հաշվի առնենք դպրոցներում առկա համակարգիչների փոքր թիվն ու օրինակ 34 հոգանոց դասարանները, բայց այն մի շարք հարցեր կլուծեր: Գիտեմ, որ որոշ դպրոցներում հենց այդպես էլ անում են, բայց, եթե այդ փորձը հնարավոր լիներ իրականացնել բոլոր դպրոցներում, ապա՝
1. ուսուցիչը առանց սեփական գրպանից գումար ծախսելու կազատվեր թեստեր տպելու, բազմացնելու հոգսից,
2. համակարգն ինքը կստուգեր ու կգնահատեր յուրաքանչյուր աշխատանք. դուրս կգար ուսուցչի միջամտության գործոնը,
3. մեծապես կքչանար աշակերտների իրար հուշելու և արտագրելու հնարավորությունը:
Թեև…նման ստուգման իրական պատկերը գուցե չգոհացներ շատ տնօրենների և ուսուցիչների…
Մ. Արզումանյան
Կրթական Տեխնոլոգիաների Ազգային Կենտրոն
Լոռու մարզի համակարգող
anush (02.09.2011), gayane0803 (11.03.2011), merikokar (04.04.2011), Սահակյան Սահականուշ (11.03.2011), Դեղձանիկ (11.03.2011), Ruben (11.03.2011), Susanna37 (19.03.2011)
Համակարգիչներից օգտվել գիտեն ոչ բոլոր ուսուցիչները:
Եթե աշակերտը դաս չի սովորում, նա սովորական գրավոր աշխատանքից վատ գնահատական կստանա , երևի մյուս անգամ դասին կպատրաստվի:Իսկ թեստային աշխատանքից նա միայն նշումներ անելով միավորներ կհավաքի:Էլ նրա ինչին է պետք դաս սովորել, եթե ավելի շատ միավոր է հավաքում, քան լավ սովորողը;
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ