+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 1 2 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 12 հատից

Թեմա: Հիմա հպարտանա՞նք, թե ...

  1. #1
    Ավագ մասնակից Գագիկ is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    24.08.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2

    Հիմա հպարտանա՞նք, թե ...

    Ես չգիտեմ ֆորումի մասնակիցները տեղյակ են այս պատմությանը թե չէ, բայց կարծում եմ սա պիտի հետաքրքրի: Իհարկե, եթե դա թաղի ինչ-որ խոսակցություններ ու միայն Youtub-ի նյութ լիներ կարելի էր ընդհանրապես ուշադրության չարժանացնել:

    Տեղադրում եմ Youtub- ի երկու վիդեո և մի քանի մեկնաբանություն (թե վիդեո, թե մեկնաբանություններ ինտերնետում լիքն են)







    datarkaglux@ inqnerd eq,vor cheq karoghanum aveli xor@ mtacel,ete yes pashtpanum em ays tghayin,uremn gitem avelin qan es anhajogh videon e kam dzer asac@,voric nuynpes teghyak em.Duq shat baner chgiteq u anteghi viravorum eq.Arthur@ miamtutyuna arel,vor xosacela es ameninchi masin.Duq bolord mtacum eq,vor shat arag haskacel eq,vor es amen@ keghciqa,isk H1-@,Hranush Hakobyan@,Serj Sargsyan@ enqan miamit en eghel,vor havatacel en nra bolor asacnerin,ete edpes eq mtacum,apa NO COMMENT!
    @MultiJenik

    Էս մարդը ոչ հայերեն խոսել գիտի, ոչ ռուսերեն, ու դեռ կան մարդիկ, որ հավատում են հիմարի ասածներին: Էստեղ են ասել до чего докатились....
    r4elle


    aveli mexk en nranq ,ovqer es uxtin taxandavor en hamarum .dzer vichak@ naxandzeli chi,dzer uxex@ vor joki esi inchera asum hastat sran taxandavor cheq anvani.
    MrNNN001


    @lavanda1112 duq vor mardun motikic cheq chanachum,petq chi et tesak haytararutyunner anel.inqy 15 tarekanum nenca angleren xosacel vor gitnakannern el en apshel,u mardy enqan xelacia vor trnelova dprocy avartum,tegh glux govalu inch ka???irakanutyuny chpiti asi???etqan 4i kareli mardun anteghi pnovel,menak urax petqa linenq ira hamar.vor haskanaq inqy ova,arden ush klini
    P.S.asem,vor bolor tiezeragnacnerin el stipum en amusnanal,erexaner unenal,vor ete iranc het mi ban en chlini,iranc geny apri
    LiLJaN9


    vonc karogh eq duq pnovel nman eritasardi.hayeri mej erevi xasyata dardzel et((inch kap uni mardy vor gyughuma cnvel.hanchary mnuma hanchar,vortegh el vor cnvac lini.duq petqa ughaki Arturin motikic chanacheq,u ayd jamanak iroq khaskanaq te inch cacr u parzamit enq menq bolors.petq chi aydqan naxand u vaty linel HAY JOGHOVURD...AMOTA
    LiLJaN9


    доктор медицинских наук по космонавтике и аеронавтике!! DDDDDDDD
    ու էս Հ1-ով են ցույց տալիս՞՞՞: Ամոթ ա....
    hhyko


    mite esqan debil ka hayastanum?es gitei qich en bayc...ete es uxtin taxand eq hamarum uremn amot dzez.
    MrNNN001
    Գ.Աղեկյան
    www.mathnet.am

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ruben (07.03.2011)

  3. #2
    Veni, Vidi, Vici Սահակյան Սահականուշ is on a distinguished road Սահակյան Սահականուշ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.09.2010
    Տարիք
    15
    Գրառումներ
    340
    Հեղինակության աստիճան
    2
    Այս ամենին հավատալ հնարավոր չէ, քանի որ նրա ցուցադրած պայմանագրերում գրված է goda, այնինչ պետք է գրված լիներ года կամ նասսայի պայմանագիրում կային բազմաթիվ սխալներ մի թերություն ևս երբ նրան ուղարկել են այդ պայմանագրի կրկնօրինակը էլեկտրոնային փոստի միջոցով նասսայի էլեկտրոնային փոստը mail.ru-ով էր ինչը ուղղակի հնարավոր չէ: Այս երիտասարդն ասում է թե հայ տիեզերագնաց չի եղել այնինչ իրականում մենք ունեցել ենք հայ տիեզերագնաց:
    Հետգրություն: Ներողություն լատինական տրանսլիտով մի քանի բառ գրելու համար:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գագիկ (07.03.2011), Ruben (07.03.2011)

  5. #3
    Ավագ մասնակից Ruben is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2010
    Հասցե
    Vayots Dzor, Vayq
    Գրառումներ
    112
    Հեղինակության աստիճան
    3
    Իմ կարծիքով այստեղ հավատալու ոչինչ չկա.
    Նայեք նաև հետևյալ բլոգը...http://armen-mkrtchyan.blogspot.com/ և իմ կարծիքի հետ համամիտ կլինեք. Իհարկե նշված բլօգը կարդալուց առաջ էլ իմ կարծիքը բացասական է եղել..

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գագիկ (07.03.2011)

  7. #4
    Ավագ մասնակից Ruben is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2010
    Հասցե
    Vayots Dzor, Vayq
    Գրառումներ
    112
    Հեղինակության աստիճան
    3
    Մի քանի խոսք մեկնաբանությունների մասին.
    Նախ իրար անպատվել հարկավոր չէ, ով ուզում է թող հավատա, ով ուզում է թող չհավատա.Միևնույնն է վերջում այդ "ԲԼԵՖ" է դուրս գալու. Մեկ անգամ էլ եմ ասում իմ կարծիքը, այստեղ հավատալու բան չկա. Ինչ վերաբերվում է Հ1-ին, նախագահին և Հ.Հակոբյանին, ասեմ որ հեռուստատեսությունը մեկնաբանություն չի տալիս, այն միայն լրատվություն է տալիս և մեկնաբանությունները թողնում ունկնդրին, իմ կարծիքով նախագահը Արթուրին չի հանդիպել, իսկ Հրանուշ Հակոբյանի մասին ասեմ, որ կարծեմ ինքն էլ ֆիզիկ է և եթե ընդունել է Արթուրին , ապա միայն համերկրացի և ի պաշտոնե, որպես սփյուռքի նախարար: Կներեք, որ ինձ իրավունք վերապահեցի ինչ որ կերպ մեկնաբանություն տալու:

  8. #5
    Ադմինիստրատոր Chuk is on a distinguished road Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2010
    Տարիք
    28
    Գրառումներ
    553
    Հեղինակության աստիճան
    3
    Կարծում եմ, որ եթե Արթուրի նպատակն աղմուկ գցելն էր, ապա նա իր նպատակին լիուլի հասել է, ինչի ապացույցն է ինտերնետի բոլոր հարթակներում այդ հարցի քննարկումը, այդ թվում՝ արդեն այս ֆորումում: Անշուշտ կարելի է կետ առ կետ հիմնավորել Արթուրի ասածների աբսուրդները, բայց փոխարենը կսահմանափակվեմ մի խումբ երիտասարդ ֆիզիկոսների՝ փետրվարի առաջին օրերին տարածած հայտարարության տեղադրմամբ.

    Վերջ ապագիտական դեզինֆորմացիային

    Վերջին շաբաթներում շատերս YouTube-ում ականատես եղանք ոմն Արթուր Պողոսյանի մասին պատմող տեսահոլովակների, իսկ ապա նաև' հայրենական բազմաթիվ ԶԼՄ-ներում նրան փառաբանող հրապարակումների: Դրանցում երիտասարդը հայտարարում է, որ մեծ գիտնական է, ասում է բաներ, որոնք պարզապես ծիծաղելի են. հագնելով երկաթուղու մեքենավարի համազգեստ' հայտարարում է, որ դրանով տիեզերք է թռչելու, ցույց է տալիս անգլերեն գրված "փաստաթղթեր", որոնցում առկա էին լատինատառ գրված ռուսերեն բառեր և այլն:

    Հիրավի, ներքոստորագրյալ ֆիզիկոսներս չէ, որ պետք ասենք, որ "Доктор медицинских наук по космонафтике и аэронафтике" արտահայտությունը ծիծաղելի է, քանի որ կոսմոնաֆտիկան տիեզերագնացությունն է, իսկ աէրոնաֆտիկան' օդապարիկների ղեկավարման մասնագիտությունը, և դրանցից ոչ մեկը կապ չունի բժշկության հետ: Ինչպեսև' մենք չէ, որ պետք է ասենք, որ "Հայաստան обретет покой" արտահայտությունը անընդունելի է, քանի որ այդպես արտահայտվում են ողորմածիկների մասին:

    Բայց մենք ամենայն լրջությամբ հայտարարում ենք, որ, ի հեճուկս Արթուր Պողոսյանի, լույսի արագությունը 299,8 (և ոչ 500) հազար կիլոմետր/վարկյան է, և դա միարժեք է ու անփոփոխ (իսկ Իսահակ Նյուտոնը լույսի արագության որոշման հետ կապ չունի): Հակառակ դեպքում, աշխարհը բավականին այլ կլիներ, և այլ բանի մասին չասած, չէին աշխատի այնպիսի ամենօրյա օգտագործման սարքերը, ինչպիսիքն են' բջջային հեռախոսը, համակարգիչները, թվային ժամացույցները և այլն: Նույն կերպ հայտարարում ենք, որ Պլուտոնի և Նեպտունի "արանքում" ոչ-մի "X" մոլորակ չկա և չի կարող լինել, քանի որ այդ պարագայում էականորեն այլ կլիներ արեգակնային համակարգի դինամիկան:

    Տեղեկացնում ենք նաև, որ ոչ մեկը չի արտադրում "տիեզերական ինքնաթիռ", առավել ևս' 200 հազար մարդ տարողությամբ, և որ ոչ մեկի մտքով չի անցնի 1000 կիլոմետրանոց արևային մարտկոցներով արբանյակ կառուցել: Բացի այդ, թեև կլիմանը իրոք փոխվում է, սակայն 2012 թվականին Եվրոպան ճապոնիայի հետ հազիվ թէ ջրի տակ անցնի, իսկ Հայաստանը Աֆրիկայի հետ տեղերով չեն փոխվի:

    Եզրակացնելով գրվածը, հարկ ենք համարում նշել, որ Արթուր Պողոսյանի բոլոր ասածները գիտական տեսանկյունից անհեթհեթ են, իսկ ինքը երբևիցէ չի սովորել (առավել ևս' Պուտինի միջնորդությամբ) Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի (կամ որևէ այլ ԲՈւՀ-ի) ֆիզիկայի ֆակուլտետում, ինչպես նաև, ոչ մի աստղ չի հայտնաբերել:

    Ներքոստորագրյալ երիտասարդ (և ապագա) ֆիզիկոսներս, հիմնվելով վերոգրյալի վրա, բոլոր հայ ֆիզիկոսների անունից, խնդրում ենք հասարակությանը լուրջ չընդունել Արթուր Պողոսյանին և, չտարածելով նրա մասին տեղեկատվությունը, «չխայտառակել ռեսպուբլիկան»:

    Հայաստանի ավագ կուրսերի ֆիզիկոս ուսանողներ և ասպիրանտներ`
    Դանիել Իոաննիսյան
    Նարինե Այվազյան
    Անահիտ Սամսոնյան
    Արտավազդ Մինասյան
    Հովսեփ Ղազարյան
    Արմեն Սաղաթելյան
    Տիգրան Ծերունյան
    Սեդա Սարգսյան
    Թերեզա Վարդանյան
    Արամ Կոստանյան
    Անժելա Զոհրաբյան
    Սասուն Ղիշյան
    Մարգարիտ Հակոբյան
    Մերուժան Քերոփյան
    Տաթևիկ Վարդանյան
    Նարեկ Գևորգյան
    Դավիթ Փալանջյան
    Մհեր Ազիզբեկյան
    Արմեն Մանուկյան
    Սիրարփի Մանուկյան
    Նունե Միանսյան
    Հռիպսիմե Մկրտչյան
    Տիգրան Գրիգորյան
    Գրիքոր Խաչատրյան
    Վալերի Վարդանյան
    Կարեն Մովսեսյան
    Գուրգեն Պարոնյան
    Սերգեյ Գրիգորյան
    Վահան Ավագյան
    Նվարդ Ղաղարյան

    Արտասահմանում (մագիստրոսներ և ասպիրանտներ) սովորող հայ ֆիզիկոսներ
    Հայկ Իշխանյան (МФТИ, Ռուսաստան)
    Տիգրան Շահվերդյան (МФТИ, Ռուսաստան)
    Արփինե Կոզմանյան (Oxford, Department of Physics, Մեծ Բրիտանիա)
    Տիգրան Պետրոսյան (ETH, Department of Physics, Շվեցարիա)
    Միքաել Արզաքանցյան (LULI լաբ., Ecole Polytechnique, Ֆրանսիա)
    Ռաֆայել Պետրոսյան (Դրեզդենի տեխնիկական համալսարան, Գերմանիա)
    Սարգիս Կարապետյան (Դյուքի համալսարան, ԱՄՆ)
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  9. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սահակյան Սահականուշ (07.03.2011), Գագիկ (07.03.2011), Լիլիթ (30.05.2011), Մարիետա (09.03.2011), Ruben (07.03.2011)

  10. #6
    Ադմինիստրատոր Chuk is on a distinguished road Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2010
    Տարիք
    28
    Գրառումներ
    553
    Հեղինակության աստիճան
    3
    Այն, որ Սփյուռքի նախարարը կարող է նման հանդիպում ունենալ, անձամբ ես խայտառակություն եմ համարում: Անհրաժեշտ էր մինչ հանդիպումը, իմ կարծիքով, բազում ճշտումներ անել: Հանդիպումից հետո Սփյուռքի նախարարությունը ներկայացրել է պաշտոնական հաղորդագրություն, այդ թվում Սփյուռքի նախարարության պաշտոնական կայքում:

    Տեքստը նույնն էր, ինչ Արպենպրեսում դրվածը
    ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր հյուրընկալել է մոսկվաբնակ տաղանդավոր հայազգի երիտասարդ աստղաֆիզիկոս 20-ամյա Արթուր Պողոսյանին: 2006թ. նոյեմբերի 17-ին` 15 տարեկան հասակում, Ա.Պողոսյանը նոր աստղ է հայտնաբերել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ա.Պողոսյանը ծնվել է 1991թ. հոկտեմբերի 5-ին Մարտունիում:

    Ութ տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն` Բաշկիրիայի Հանրապետության Օկտյաբրսկ քաղաք: Սովորել է տեղի N12 միջնակարգ դպրոցում: Էքստերն հանձնելով քննությունները` ստացել է միջնակարգ դպրոցի 9-րդ եւ 11-րդ դասարանների ավարտական վկայականներ: Տասնութ տարեկանում գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի աստղագիտության բաժինը, այժմ սովորում է նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում:

    Ուսումնասիրում է լույսի արագությունը, նոր բացահայտումներ է կատարել այս բնագավառում: 2007թ. օգոստոսին ԱՄՆ ազգային տիեզերագնացության գործակալությունից ստացել է տիեզերք թռչելու առաջարկ, եւ 2016թ. օգոստոսի 31-ին Ա.Պողոսյանը, առաջինը Հայաստանի Հանրապետությունից, կթռչի տիեզերք: Ողջունելով երիտասարդ տաղանդավոր հայազգի գիտնականին եւ հպարտությամբ ու հիացմունքով շնորհավորելով մեծ նվաճումների առթիվ` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մաղթել է նրան նորանոր հաջողություններ:

    Հ. Հակոբյանը, նշելով սփյուռքում ապրող մեր հայրենակիցների մեծ ներուժի եւ գիտության տարբեր բնագավառներում ունեցած նվաճումների մասին, կարեւորել է այն` ի նպաստ Հայաստանի Հանրապետության զարգացման եւ հզորացման օգտագործելու անհրաժեշտությունը:
    akumb.am ֆորումի մի շարք մասնակիցներ կայքի հետադարձ կապի համակարգով Սփյուռքի նախարարություն են ուղարկել վերևի գրառմանս մեջ տեղադրված՝ երիտասարդ ֆիզիկոսների հայտարարությունը: Հաջորդ օրը Սփյուռքի նախարարության կայքի հեռացվեց հանդիպման մասին նորությունը (ներկայումս այդ էջը դատարկ է), ինչը նշանակում է, որ միայն այդ ժամանակ են գիտակցել, որ հանդիպել են սովորական ժուլիկի հետ:
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սահակյան Սահականուշ (07.03.2011), Գագիկ (07.03.2011), Ruben (07.03.2011)

  12. #7
    Ադմինիստրատոր Chuk is on a distinguished road Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2010
    Տարիք
    28
    Գրառումներ
    553
    Հեղինակության աստիճան
    3
    Խոստովանեմ, որ Արթուրը նաև իմ ուշադրությունն է կարողացել գրավել ու ես էլ լսել եմ իր հարցազրույցը, կարդացել նրա մասին գրվածները, հետևել իրադարձություններին՝ այդ թվում որոշակի ուսումնասիրություններ անցկացրել:

    Մասնավորապես Արթուրը լրատվական-վերլուծական մի կայքի ուղարկել էր իր դիպլոմի պատճենը, որը հրապարակվել էր.



    Անմիջապես նկատելով անտաղանդ մոնտաժը (աչքս սովոր է), որոշեցի որոնել ու գտնել օրիգինալը, քանի-որ իմ համար պարզ էր, որ երիտասարդը պետք է համացանցում գտած լինի ինչ-որ դիպլոմի նկար ու վրան փոփոխություններ արած լինի: Գտա (ուշադրություն դարձրեք մասնավորապես դիպլոմի համարի և ստորագրության, կնիքի ուղղության մեկը մեկին համընկմանը).



    Անձամբ ես կարծում եմ, որ ինչքան քիչ քննարկենք այս երիտասարդի բլեֆը, այնքան ճիշտ կանենք: Միայն թե, ցավոք, կան նաև նրան հավատացողներ:
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սահակյան Սահականուշ (07.03.2011), Գագիկ (07.03.2011), Մարիետա (09.03.2011), Ruben (07.03.2011)

  14. #8
    Ավագ մասնակից Գագիկ is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    24.08.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2
    Ես երիտասարդին ռեկլամ անելու մտադրություն չունեմ: Հասկանում եմ, որ անկախ իմ ցանկությունից ինչ-որ տեղ նպաստում եմ նրա հանրաճանաչության ավելացմանը, բայց կարծում եմ, որ կրթական ֆորումը պետք է անդրադառնար երևույթին: Եվ երևույթը ճիշտ հասկանալուց հետո այն արդեն վտանգավոր չի լինի:
    Ինձ ավելի շատ զարմացնում ու անհանգստացնում է այն, որ նման մեկը կարող է լուրջ ընդունվել...
    Իսկ ինչ վերաբերվում է մեր լրատվամիջոցներին, չեմ կարող չհիշել "Արմենիա" և Հ2 հեռուստաընկերությունների կողմից բազմաթիվ անգամ ներկայացված և (հավանաբար դեռ էլի կներկայացնեն) մի դասվարի, որը իրեն մաթեմատիկոս-աստղաբան է հայտարարել և գրբացություններ է անում, բազմաթիվ գրքեր է հրատարակել, իսկ այդ հեռուստատեսություններն ու հաղորդավարներն էլ լուրջ դեմքով բազմաթիվ հաղորսումներ են կազմակերպում նրա մասնակցությամբ:Ովքեր "բախտ չեն ուեցել" տեսնել այդ հաղորդումներից որևէ մեկը, մի օրինակով փորձեմ պատկերացում տալ. Մեջբերում "Էդ ոնց է, որ Լուսինը հեղեղներ կարա առաջացնի, իսկ Մարսը պատերազմներ չի կարա՞ առաջացնի":
    Ու էսպես էլ ապրում ենք:
    Գ.Աղեկյան
    www.mathnet.am

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (07.03.2011), Սահակյան Սահականուշ (07.03.2011), Մարիետա (09.03.2011), Ruben (07.03.2011)

  16. #9
    Ադմինիստրատոր Chuk is on a distinguished road Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2010
    Տարիք
    28
    Գրառումներ
    553
    Հեղինակության աստիճան
    3
    Մեջբերում Գագիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ ավելի շատ զարմացնում ու անհանգստացնում է այն, որ նման մեկը կարող է լուրջ ընդունվել...
    Ճիշտն ասած ինձ էլ է անհանգստացնում, եթե չասեմ՝ սարսափեցնում:
    Մտածում եմ. բա որ բավական կրթված մեկն ուզեր այս խաղը խաղալ, ով նման անհեթեթություններ չէր ասի, ով այդ իբր «նամակների պատճենները», դիպլոմների պատճենները ու մյուս բաները կսարքեր առավել պրոֆեսիոնալ, որ կեղծիքը չնկատվեր, ով քիչ թե շատ հիմնավորված բաներ կասեր, որ կողքից լսողը կտեսներ որ ճիշտ է ասում, կստացվեր, որ այդ դեպքում այդ մարդը կարող է «բոլորիս» մատների վրա խաղացնել, ինչու ոչ, ասենք կառավարությունից իր «նախագծերի» համար գուցե գումարներ խնդրեր ու գուցե և ստանար: Ստացվում է, որ տեղեկատվության տարածման այս դարում հանգիստ կարելի է նման մանիպուլյացիաներ անել:
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սահակյան Սահականուշ (09.03.2011), Գագիկ (10.03.2011), Մարիետա (09.03.2011)

  18. #10
    Ուսուցիչ Զառա is on a distinguished road Զառա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2010
    Հասցե
    Շիրակի մարզ, ք. Արթիկ
    Գրառումներ
    162
    Հեղինակության աստիճան
    3
    Անձնական կարծիք.Չհպարտանանք մեկով (Արթուր Պողոսյան), որը ինքնակոչ է, գոյություն չունեցող գիտության դոկտոր:Հպարտանանք ուրիշ նույն տարիքի տաղանդավոր հայ պատանիներով. օրինակ` Հայկ Իշխանյան, որի լուրջ հաջողությունները կարծեք թե ոչ մեկը չի վիճարկում:
    Զարուհի Պետրոսյան
    Արևը երկնքի ժպիտն է, ու այդ ժպիտը` ամեն օր ինձ հետ է...

  19. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (09.03.2011), Սահակյան Սահականուշ (09.03.2011), Գագիկ (10.03.2011), Լիլիթ (30.05.2011), Ruben (09.03.2011)

+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 1 2 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները