+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: «Լոռվա երիտասարդների միասնություն» ՀԿ-ն կազմակերպում է ստեղծագործական աշխատանքների մր

  1. #1
    Junior Member ARMSCOOP is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2011
    Գրառումներ
    6
    Հեղինակության աստիճան
    0

    «Լոռվա երիտասարդների միասնություն» ՀԿ-ն կազմակերպում է ստեղծագործական աշխատանքների մր

    «Լոռվա երիտասարդների միասնություն» հասարակական կազմակերպությունը ՀՀ Լոռու մարզի ավագ դպրոցների աշակերտների համար կազմակերպում է ստեղծագործական աշխատանքների մրցույթ` նվիրված Հայաստանի հետագա զարգացմանը:

    Աշխատանքներին ներկայացվող պահանջներն են.

    Ա.Մրցույթին կարող են մասնակցել միայն ՀՀ Լոռու մարզի ավագ դպրոցների աշակերտները:

    Բ.Աշխատանքի վերնագիրը լինելու է «Հայաստանի զարգացման հեռանկարներ» -ը:

    Գ.Աշխատանքում պետք է ներկայացվեն աշակերտի պատկերացումները Հայաստանի ներկայի և ապագայի վերաբերյալ, ինչպես նաև` այն միջոցները և մեթոդները, որոնք հեղինակն անհրաժեշտ է համարում Հայաստանի ցանկալի ապագային հասնելու համար (ռազմավարություն):

    Դ.Աշխատանքում շեշտը պետք է դրվի հայ անհատի, հայկական հասարակության և հայկական պետության կապի վրա: Ներկայացվելու են հեղինակի տեսանկյունից հայ անձի, հայկական հասարակության և պետության առանձնահատկությունները և դրանց հետագա հնարավոր զարգացումները, ինչպես նաև` հեղինակի կողմից առաջարկվող մոտեցումները, քայլերը հայկական պետության զարգացման ոլորտում:

    Ե.Աշխատանքը պետք է ներկայացվի համակարգչային հավաքված տեքստով (A4 թուղթ, 12 տառաչափ, տողերի միջև հեռավորությունը` 1,5, Sylfaen (Unicode) տառատեսակ, 4-6 էջ):

    Զ.Աշխատանքի տիտղոսաթերթի վրա, որը չի ներառվում աշխատանքի էջերի մեջ, գրվում են հեղինակի անունը, ազգանունը, հայրանունը, տարիքը, դպրոցը, դասարանը:

    Է.Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետն է 2011 թ-ի ապրիլի 9-ը:

    Աշխատանքները ներկայացվում են թղթային կամ էլեկտրոնային տարբերակով: Թղթային տարբերակով աշխատանքները ներկայացվում են դպրոցի տնօրինությանը, իսկ էլեկտրոնային տարբերակով աշխատանքները կարող են ուղարկվել lem.public@gmail.com էլ. հասցեին:

    Լավագույն աշխատանքների հեղինակները կարժանանան մրցանակների:

    Մրցանակային տեղերն են`

    Լավագույն աշխատանք (1 հատ),

    Առաջին մրցանակ (1 հատ),

    Երկրորդ մրցանակ (2 հատ),

    Երրորդ մրցանակ (3 հատ):


    Աշխատանքների գնահատման չափանիշներն են` հեղինակի ինքնուրույնությունը, մտքերի շարադրման տրամաբանական համակարգվածությունը, առաջ քաշվող տեսակետը, հեղինակի կողմից Հայաստանի ցանկալի ապագային հասնելու համար առաջարկվող քայլերը, դրանց կիրառման մեխանիզմները և այլն:

    Մանրամասների համար զանգահարել 093 34 29 29, 099 57 53 54 կամ 095 77 20 90 հեռախոսահամարին:

    Սկզբնաղբյուր` Հայկական Գիտական Համագործակցություն

  2. #2
    Junior Member ARMSCOOP is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2011
    Գրառումներ
    6
    Հեղինակության աստիճան
    0
    Լավագույն աշխատանքների հեղինակները կարժանանան մրցանակների և նրանց աշխատանքները կհրապարակվեն Հայկական Գիտական Համագործակցության կայքում:

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները