Սիրով տեղեկացնում եմ, որ փետրվարի 1-ից մեկնարկել է «Գարնանն ընդառաջ» համաեվրոպական միջազգային բնապահպանական ծրագիրը: Ծրագիրը իրականացվում է Հայաստանի Թռչունների Պահպանման Միության կողմից, որի նպատակն է հետաքրքրություն մտցնել դպրոցականների, մեծահասակների և բնությունը գնահատողների շրջանակներում, հոգատարություն սերմանել բնության փետրավոր ներկայացուցիչների հանդեպ:
Յուրաքանչյուր տարի փետրվարի 1-ից մինչև գարնան ավարտը ողջ Եվրոպայի երեխաները սկսում են դիտարկել ու նշել տաք երկրներից վերադարձող այս տեսակներին` Սպիտակ արագիլին (Ciconia ciconia), Գյուղական ծիծեռնակին (Hirundo rustica), Սև մանգաղաթևին (Apus apus), Սովորական կկուին (Cuculus canorus) և Ոսկեգույն մեղվակերին (Merops apiaster):
«Գարնանն ընդառաջ»-ին մասնակցելը շատ հեշտ է և հետաքրքիր: Այն ինչ ակնկալվում է ձեզանից` դա յուրաքանչյուր գարուն այցելելով www.springalive.net և on-line համակարգով նշեք հարավից վերադարձող թռչուններին, որոնց դուք տեսել եք, կամ պարզապես զանգահարեք (010) 20 87 25 հեռախոսահամարով և հայտնեք ձեր առաջին դիտարկումների մասին: Թռչուններին կարող եք դիտարկել հենց ձեր տան մոտակայքում, դպրոցի բակում կամ զբոսայգիներում, սակայն իհարկե ավելի լավ է գնալ քաղաքից դուրս: Հիշեք, էլ. կայքում պետք է լրացնել նշած թռչունների միայն առաջին հանդիպման տվյալները:
Մեր ինտերնետ կայքի (www.springalive.net ) էջերում կգտնեք բազմազան ու բազմաթիվ հետաքրքիր նյութեր թռչունների, նրանց միգրացիայի (չուի) մասին, ինչպես նաև հետաքրքրաշարժ և զվարճալի լուսանկարներ, խաղեր ու տարբեր հղումներ այլ նմանատիպ կայքերի համար:


Մեջբերել


Էջանիշներ