+ Կատարել գրառում
Էջ 1 9-ից 1 2 3 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 84 հատից

Թեմա: Մեր՝պատանի հասակում գրած բանաստեղծությունները

  1. #1
    Մասնակից Դեղձանիկ is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    25.01.2011
    Տարիք
    38
    Գրառումներ
    72
    Հեղինակության աստիճան
    2

    Մեր՝պատանի հասակում գրած բանաստեղծությունները

    Դու երբևիցե փորձե՞լ ես գրել
    Խոսքեր դյութական…անձրևի համար,
    Անձրևի,որ լուռ ու անակնկալ
    Տեղում է միայն երկուսի համար:

    Չե՞ս փորձել,իսկ ես կփորձեմ գրել
    Խոսքեր հոգեթով մեղեդու համար,
    Որ ծովի խաղաղ ափին է հյուսվել՝
    Աշնան առաջին անձրևի տեսքով…

    Իմ սրտին անհագ կարոտ ես տվել,
    Երազ ու դյութիչ հեքիաթ ես բերել,
    Իմ հոգու թափուր,ցուրտ անապատում
    Փոքրիկ,բայց հրկեզ խարույկ ես վառել:

    Մի՛ թող,որ հանգչի կրակն իմ հոգու,
    Կարոտով լցված իմ լռությունը
    Մի՛ փոխարինիր խուլ հառաչանքով,
    Թող երկար վառվեմ այս հուր հեքիաթով:

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anush (13.06.2011), Grig77 (04.04.2012), Manush94 (01.04.2011), Սահակյան Սահականուշ (28.02.2011), ՍԱՄՈ (22.10.2011), Ավրորա (27.02.2011), Գալյա (05.04.2012), Զառա (26.02.2011), Լիանա555 (11.08.2011), Լիլիթ (27.10.2011), Susanna31 (06.07.2011)

  3. #2
    Մասնակից Դեղձանիկ is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    25.01.2011
    Տարիք
    38
    Գրառումներ
    72
    Հեղինակության աստիճան
    2

    Անհուշ հուշեր

    Գունատ ստվերներ քամու հետ խելառ
    Սահեցին անցան մթնով լուսնկա,
    Մնացին ձյունե անուրջներ միայն
    ՈՒ լուռ հեռուներ մշուշում անծայր:

    ՈՒ՞ր եք,իմ անշու՛ք ու հի՛ն երազներ,
    ՈՒ՞մ եք այս անգամ այցի գնացել.
    Հե՛տ եկեք կրկին,փարվեք ինձ նորից,
    Սփոփե՛ք սիրտս անհուշ հուշերից…

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սահակյան Սահականուշ (28.02.2011), ՍԱՄՈ (22.10.2011), Ավրորա (27.02.2011), Լիլի-Քվանտ (01.03.2011), Լիլիթ (27.10.2011)

  5. #3
    Ավագ մասնակից Ավրորա is on a distinguished road Ավրորա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.12.2010
    Հասցե
    Շիրակի մարզ
    Տարիք
    16
    Գրառումներ
    372
    Հեղինակության աստիճան
    2
    Մեջբերում Դեղձանիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու երբևիցե փորձե՞լ ես գրել
    Խոսքեր դյութական…անձրևի համար,
    Անձրևի,որ լուռ ու անակնկալ
    Տեղում է միայն երկուսի համար:

    Չե՞ս փորձել,իսկ ես կփորձեմ գրել
    Խոսքեր հոգեթով մեղեդու համար,
    Որ ծովի խաղաղ ափին է հյուսվել՝
    Աշնան առաջին անձրևի տեսքով…

    Իմ սրտին անհագ կարոտ ես տվել,
    Երազ ու դյութիչ հեքիաթ ես բերել,
    Իմ հոգու թափուր,ցուրտ անապատում
    Փոքրիկ,բայց հրկեզ խարույկ ես վառել:

    Մի՛ թող,որ հանգչի կրակն իմ հոգու,
    Կարոտով լցված իմ լռությունը
    Մի՛ փոխարինիր խուլ հառաչանքով,
    Թող երկար վառվեմ այս հուր հեքիաթով:
    Շնորհակալությունը քիչ է Ձեզ համար,շատ տպավորված եմ,կեցցեք:
    Ձեր թեման ինձ շատ դուր եկավ,ես էլ կմասնակցեմ քանի որ ես էլ ժամանակ առ ժամանակ ստեղծագործում եմ:
    Մենք ծնվել ենք,աշխարհ եկել,
    ոչ թե թվալ-երևալու խաբեությամբ,
    այլ լինելու,այն լինելու,
    ԻՆՉ ԿԱՆՔ ԻՐՈՔ...

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ՍԱՄՈ (22.10.2011), Դեղձանիկ (27.02.2011), Susanna31 (06.07.2011)

  7. #4
    Մասնակից Դեղձանիկ is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    25.01.2011
    Տարիք
    38
    Գրառումներ
    72
    Հեղինակության աստիճան
    2
    Շնորհակալություն,սիրելի՛ Ավրորա,երևում է՝սիրում ես պոեզիա.ես պաշտում եմ այն և սիրով կկարդամ քո ստեղծագործությունները,տեղադրի՛ր դրանք:Ես իմ գրածներից մի քանիսն էլ կտեղադրեմ:Մտածում եմ նաև մանկապատանեկան պատմվածքներ տեղադրելու մասին:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ավրորա (28.02.2011), Susanna31 (06.07.2011)

  9. #5
    Մասնակից Դեղձանիկ is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    25.01.2011
    Տարիք
    38
    Գրառումներ
    72
    Հեղինակության աստիճան
    2
    Ես հանգցնում եմ լույսը սենյակիս
    Եվ պարուրվում տաղտկալի գորշությամբ,
    Փորձում եմ նայել շուրջս խավարած,
    Բայց ոչինչ չկա.ունայնության վիհ,
    Ուր շուտով աղոտ ուրվագծերը գորշ իրերի
    Ես կվերածեմ ուրվականների
    Մոտենում եմ զգույշ ես պատուհանին
    Եվ կամաց բացում վարագույրները,
    Եվ մի լույսի շող աղոտանշույլ
    Դանդաղ,վախվորած սողոսկում է ներս:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սահակյան Սահականուշ (28.02.2011), Ավրորա (28.02.2011), Լիլիթ (27.10.2011), Susanna31 (06.07.2011)

  11. #6
    Ավագ մասնակից Ավրորա is on a distinguished road Ավրորա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.12.2010
    Հասցե
    Շիրակի մարզ
    Տարիք
    16
    Գրառումներ
    372
    Հեղինակության աստիճան
    2
    Այո,հարգելի Դեղձանիկ,շատ եմ սիրում պեզիա:Իմ ամենասիրած գրողը Պարույր Սևակն է,պաշտում եմ նրա ստեղծագործությունները,հետատրքիր է դուք ո՞ր բանաստեղծին եք սիրում:
    Վերջին խմբագրող՝ Ավրորա: 28.02.2011, 18:36:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Դեղձանիկ (01.03.2011), Susanna31 (06.07.2011)

  13. #7
    Veni, Vidi, Vici Սահակյան Սահականուշ is on a distinguished road Սահակյան Սահականուշ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.09.2010
    Տարիք
    15
    Գրառումներ
    340
    Հեղինակության աստիճան
    2
    Հ.Գ. Դեղձանիկ շատ լավ բանաստեղծություններ եք գրում: Հուսով եմ Դուք չեք թողնի, որ Ձեր տաղանդը մարի և մեր սերունդները կկարողանան կարդալ Ձեր բանաստեղծությունները:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Դեղձանիկ (01.03.2011), Susanna31 (06.07.2011)

  15. #8
    Մասնակից Դեղձանիկ is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    25.01.2011
    Տարիք
    38
    Գրառումներ
    72
    Հեղինակության աստիճան
    2
    Սիրելի՛ Սահականուշ,զգացված եմ քո խոսքերից,անմիջական աղջիկ ես.հրաշալի հատկություն,որ կուզեի պահպանեիր նաև հասուն տարիքում:Ուրախանում եմ,որ քո տարիքի երիտասարդները բանաստեղծություն են կարդում,գնահատում:Ինչ վերաբերում է իմ ստեղծագործություններին,չեմ կարծում,թե այնքան արժեքավոր են,որ սերունդները կարող են գնահատել:Պարզապես ինչպես ցանկացած ստեղծագործող,այնպես էլ ես կուզեի ընթերցված տեսնել իմ բանաստեղծությունները:Հիմա հազվադեպ եմ գրում.երազում եմ ազատ ժամանակի մասին...

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սահակյան Սահականուշ (01.03.2011), Susanna31 (06.07.2011)

  17. #9
    Մասնակից Դեղձանիկ is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    25.01.2011
    Տարիք
    38
    Գրառումներ
    72
    Հեղինակության աստիճան
    2
    Մեջբերում Ավրորա-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո,հարգելի Դեղձանիկ,շատ եմ սիրում պեզիա:Իմ ամենասիրած գրողը Պարույր Սևակն է,պաշտում եմ նրա ստեղծագործությունները,հետատրքիր է դուք ո՞ր բանաստեղծին եք սիրում:
    Դու իսկական արշալույս ես:Իմ նախընտրած բանաստեղծն էլ Պարույր Սևակն է:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Susanna31 (06.07.2011)

  19. #10
    Veni, Vidi, Vici Սահակյան Սահականուշ is on a distinguished road Սահակյան Սահականուշ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.09.2010
    Տարիք
    15
    Գրառումներ
    340
    Հեղինակության աստիճան
    2
    Դեղձանիկ ջան, ես ասեցի և կասեմ, որ կցանկանամ մեր սերունդները ընթերցեն քո բանաստեղծությունները և դրանք ուղակի խոսքեր չեն ես այս եմ մտածում և այս էլ ասում եմ:
    Ձեր բանաստողծությունները եթե կարդացվեն կհամալրեն մեր բանաստեղծական շարքը, որոնք սիրված են բոլորի կողմից: Եթե Դուք շարունակեք նման բանաստեղծություններ գրելը և կարողանաք այն հրատարակել դուք կզբաղեցնեք Ձեր ուրույն տեղը մեր հանճարների շարքում

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ավրորա (29.06.2011), Դեղձանիկ (02.03.2011)

+ Կատարել գրառում
Էջ 1 9-ից 1 2 3 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները