+ Կատարել գրառում
Էջ 1 29-ից 1 2 3 11 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 284 հատից

Թեմա: Հետաքրքրաշարժ մաթեմատիկա. տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ

  1. #1
    Ավագ մասնակից petros59 is on a distinguished road petros59-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.05.2010
    Գրառումներ
    270
    Հեղինակության աստիճան
    3

    Հետաքրքրաշարժ մաթեմատիկա. տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ

    Այստեղ տեղադրենք մաթեմատիկական ֆոկուսներ, զվարճալիքներ,խաղեր, հետաքրքիր նյութեր...

    Միայն 9-ներով գրվող բնական թվերի մի հետաքրքիր հատկության մասին:
    Ինչպիսին էլ լինի 2-ից ու 5-ից տարբեր p պարզ թիվը, միշտ կարելի գտնել միայն 9-ներով գրվող թիվ, որը առանց մնացորդ բաժանվի p-ի վրա:
    Օրինակ. 3-ի բազմապատիկ է 9-ը, 7-ի բազմապատիկ է 999999-ը, 16 հատ 9-ներով գրվող թիվը բաժանվում է 17-ի:Կարելի է վստահ լինել, որ միշտ կգտնվի անհրաժեշտ թիվը, ուղղակի այն կարող է շատ երկար լինել:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    +++ (20.07.2011), Anush Avetisyan (09.10.2010), gogo (26.08.2010), manush (09.07.2010), ԱՆՈՒՇԻԿ (25.02.2011), Մանոն (18.07.2010), Susanna55 (25.06.2010)

  3. #2
    Ավագ մոդերատոր manush is on a distinguished road manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    511
    Հեղինակության աստիճան
    3
    «Ուշագրավ մաթեմատիկա» (Занимательная математика) ռուսական կայքից տեղադրում եմ մի երկրաչափական խնդիր (հնարավոր է, որ այն շատերին ծանոթ լինի)։

    Խնդրիր. Որտեղի՞ց ավելացավ դատարկ վանդակը։

    xndir1.jpg
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Beklaryan (22.07.2011), Chuk (17.07.2010), gogo (26.08.2010), Ի.Վ.Ֆ. (09.02.2011)

  5. #3
    Senior Member sokrat is on a distinguished road sokrat-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2010
    Գրառումներ
    123
    Հեղինակության աստիճան
    2
    Առաջին նկարը կեղծ է, խաբկանք:
    Համոզվելու համար հաշվեք կարմիր եռանկյան և մեծ եռանկյան ընդհանուր անկյան, իսկ կանաչ եռանկյան նշածս անկյանը հավասար անկյան տանգենսները:
    Ճիշտ գծագրի դեպքում դրանք նույնը պետք է լինեն, իսկ այստեղ դրանցից առաջինը 3/8 է, երկրորդը` 5/13, երրորդը` 2/5:
    Երկրորդ նկարի մասին արդեն իմաստ չունի խոսել:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (17.07.2010), Hilbert (02.08.2010), manush (17.07.2010), Գագիկ (28.08.2010)

  7. #4
    Ավագ մոդերատոր manush is on a distinguished road manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    511
    Հեղինակության աստիճան
    3
    Մեջբերում sokrat-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջին նկարը կեղծ է, խաբկանք:
    Համոզվելու համար հաշվեք կարմիր եռանկյան և մեծ եռանկյան ընդհանուր անկյան, իսկ կանաչ եռանկյան նշածս անկյանը հավասար անկյան տանգենսները:
    Ճիշտ գծագրի դեպքում դրանք նույնը պետք է լինեն, իսկ այստեղ դրանցից առաջինը 3/8 է, երկրորդը` 5/13, երրորդը` 2/5:
    Երկրորդ նկարի մասին արդեն իմաստ չունի խոսել:
    Հարգելի sokrat, շատ շնորհակալություն արագ ու հիմնավորված պատասխանի համար։

    Մի թվաբանական խնդիր էլ տեղադրեմ (այս մեկը համացանցից չէ)։

    Խնդիր. Հարյուր դոլարով պետք գնել հարյուր ապրանք, ասենք թե՝ գիրք, տետր, մատիտ։ Գիտենք, որ գիրքն արժե 10 դոլար, տետրը՝ 3 դոլար, իսկ մատիտը՝ 0.5 դոլար։ Քանի՞ գիրք, քանի՞ տետր ու քանի՞ մատիտ պետք է գնել։
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gogo (26.08.2010), Hilbert (02.08.2010), Մ.Լիլիթիկ (11.02.2012)

  9. #5
    Senior Member sokrat is on a distinguished road sokrat-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2010
    Գրառումներ
    123
    Հեղինակության աստիճան
    2
    Հասկանալի, է դժվարությունը այն է, որ անհայտները 3-ն են, իսկ հավասարունմներ` 2-ը:
    Ենթադրենք գրքերի քանակը x Է, տետրերինը` y, իսկ մատիտներինը` z:

    x-ը փոքր է 6-ից: Քանի որ 6 գիրք գնելու դեպքում կմնա 40 դոլար և դրանով ամենաշատը կարելի կլինի գնել 80 մատիտ և 100 ապրանք լինելու պայմանը չի կատարվի:
    Մնում է քննարկել x=5,x=4,x=3, x=2,x=1 դեպքերը և տեսնել, թե որ դեպքում մնացած երկու անհայտներով համակարգը կունենա ամբող թվերով լուծում:
    Կարող եք համոզվել, որ դա միայն x=5 դեպքում է:
    Ուրեմն` պետք է գնել 5 գիրք, 1 տետր և 94 մատիտ:

    Բայց եկեք ֆորումում էլ խնդիրներ չլուծենք:

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (17.07.2010), gogo (26.08.2010), manush (17.07.2010), Մանոն (18.07.2010), ՄՆՎ (10.08.2011), Susanna55 (26.07.2010)

  11. #6
    Ավագ մոդերատոր manush is on a distinguished road manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    511
    Հեղինակության աստիճան
    3
    Բայց եկեք ֆորումում էլ խնդիրներ չլուծենք:
    Հարգելի sokrat, շատ շնորհակալություն պատասխանի համար, բայց ես վերևում մեջբերված մտքի հետ համաձայն չեմ։
    Անկեղծ ասեմ, որ խնդիրները տեղադրել եմ, ոչ թե մաթեմատիկայի ուսուցիչների, այլ աշակերտների, մաթեմատիկան սիրողների համար։
    Առաջարկում եմ հետաքրքիր, տրամաբանական խնդիրներ տեղադրենք, նշելով՝ ում է ուղղված (որ տարիքային խմբին)։ Խնդիր տեղադրողը կարող է նաև լուծման ժամանակահատվածը սահմանել։ Եթե ժամանակը կանցնի ու խնդիրը կմնա անպատասխան, ապա կմիջամտենք մենք։
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lusine7 (21.06.2011)

  13. #7
    Ադմինիստրատոր Chuk is on a distinguished road Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2010
    Տարիք
    28
    Գրառումներ
    553
    Հեղինակության աստիճան
    3
    Մեջբերում sokrat-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց եկեք ֆորումում էլ խնդիրներ չլուծենք:
    Ուզում եմ հատուկ նշել, որ շնորհակալություններս վերաբերվում են խնդիրների լուծմանն ու այդ լուծումը գեղեցիկ ներկայացնելուն, այլ ոչ թե այս մեջբերածս մտքին, քանի որ կարծում եմ ֆորումներում նման տիպի խնդիրներ լուծելը, առավել ևս լուծումները մանրամասն բացատրություններով ու հիմնավորված ներկայացնելը լավ պրակտիկա է, կարող է օգտակար լինել նաև աշակերտներին:

    Թեմայից շատ շեղված չլինելու համար առաջարկում եմ մի փոքրիկ խնդիր:
    Այսպիսով, առաջարկում եմ հաշվել աշխարհի բոլոր տղամարդկանց գլխի մազերի քանակների արտադրյալը ու գրել ճշգրիտ թիվը:
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (17.07.2010), Իրինա (18.07.2010), sokrat (17.07.2010)

  15. #8
    Senior Member sokrat is on a distinguished road sokrat-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2010
    Գրառումներ
    123
    Հեղինակության աստիճան
    2
    Լավ խնդիր է: Լուծումը, բացատրությունը թողնեմ երեեխաներին: Թող մտածեն:
    Միայն հուշեմ, որ իրենք այդ թվին լավ ծանոթ են:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (17.07.2010), Մ.Լիլիթիկ (11.02.2012)

  17. #9
    Ավագ մոդերատոր Սրբազան is on a distinguished road Սրբազան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    149
    Հեղինակության աստիճան
    3
    Այդ թիվը Զրոն է, քանի որ, աշխարհի բոլոր տղամարդկանցից առնվազն մեկը (ասենք Գագո Ձյաձյան) ճաղատ կլինի, ու գլխին ոչ մի մազ չի ունենա: Հետևաբար ցանկացած թիվ բազմապատկելով զրոյի կստանանք զրո:
    Վահե Երիցյան, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ՏՀՏ Բովանդակության բաժնի ավագ մասնագետ

  18. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Beklaryan (22.07.2011), Chuk (17.07.2010), Gago (18.07.2010), gogo (26.08.2010), manush (17.07.2010), Իրինա (18.07.2010), Մանոն (18.07.2010)

  19. #10
    Ավագ մասնակից petros59 is on a distinguished road petros59-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.05.2010
    Գրառումներ
    270
    Հեղինակության աստիճան
    3
    Ժողովուրդ բերեք թեմայից չշեղվենք:
    Այստեղ տեղադրենք մաթեմատիկական ֆոկուսներ, զվարճալիքներ,խաղեր, հետաքրքիր նյութեր ...
    Գլուխկոտրուկներ, հետաքրքրաշարժ խնդիրներ տեղադրելու համա ստեղծենք նոր թեմա:
    Համաձայն եմ, որ այմ շատ ոգտակար կլինի աշակերտների համար (ինչու չէ նաւ մեզ համար):

+ Կատարել գրառում
Էջ 1 29-ից 1 2 3 11 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները