+ Կատարել գրառում
Էջ 6 6-ից ԱռաջինԱռաջին ... 4 5 6
Ցույց են տրվում 51 համարից մինչև 58 համարի արդյունքները՝ ընդհանուր 58 հատից

Թեմա: Դպրոցական առարկայական օլիմպիադաներ 2010-2011

  1. #51
    Ուսուցիչ Զառա is on a distinguished road Զառա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2010
    Հասցե
    Շիրակի մարզ, ք. Արթիկ
    Գրառումներ
    162
    Հեղինակության աստիճան
    3
    Հարգելի Mary, կոնկրետ անցած տարվա հանրապետական փուլի խնդիրներին ծանոթ չեմ: Բայց ընդհանրապես այդ փուլի խնդիրները բավականին բարդ են լինում, ոչ ստանդարդ ու հետաքրքիր լուծումներով: Այդ փուլին մասնակցելու համար բավականին լավ մաթեմատիկական գիտելիքներ ու տրամաբանություն է պահանջվում: Եթե մարզային փուլում հաղթել ես, արդեն բավականին տեղյակ կլինես ընդհանրապես օլիմպիական խնդիրների մասին: Իսկ որպես խորհուրդ կառաջարկեմ օգտվել
    http://forum.armedu.am/showthread.ph...մրցույթ --բաժնից, կամ www.oinf-club.ucoz.org կայքից, որից օգտվելու համար պիտի գրանցվես:
    Զարուհի Պետրոսյան
    Արևը երկնքի ժպիտն է, ու այդ ժպիտը` ամեն օր ինձ հետ է...

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (12.12.2011), Mary (11.04.2011)

  3. #52
    Սկսնակ մասնակից Արեն Թումանյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    05.06.2011
    Գրառումներ
    6
    Հեղինակության աստիճան
    0
    Օլիմպիադաների ստուգող հանձնաժողովի անդամները այնքան էլ ուշադիր չեն ստուգում աշխատանքները եւ չեն նկատում աշակերտների մտքի թռիչքները:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (12.12.2011), Տաթև ջան (18.06.2011)

  5. #53
    Մասնակից Mary is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2011
    Գրառումներ
    75
    Հեղինակության աստիճան
    2
    Արե'ն , դա կարելի է ասել նաև դասատուների, դասախոսների մասին:Քիմիայի օլիմպիադայի ժամանակ, մի գիտնական, դասախոս(անունը չեմ հիշում)ասեց , որ ինքը հայտնագործություն է արել, շնորհիվ իր աշակերտի <<մտքի թռիչքի>>: Հաճախ են ինձ մոտ հարցեր, հետևություններ առաջանում, մեկ էլ դասատուիս ասում եմ ,ասում է այդպիսի բան չկա: Ես էլ մի օր ասեցի, գուցե ես հայտնագործություն եմ անում , ին?չ գիտեք չկա: Օրինակ ` մենք դասարանում կիրառում ենք քիմիական ռեակցիաները հավասարեցնելու շատ ավելի հեշտ և մաթեմատիկական տարբերակ, քան առաջարկվում է օքսիդավերականգնման ռեակցիաների դեպքում:Այնպես որ, եթե հետաքրքիր մտքեր ունես արտահայտվի'ր և հետաքրքրվի'ր դրանցով, ես էլ եմ այդպես անում:
    Վերջին խմբագրող՝ Mary: 19.06.2011, 21:08:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (12.12.2011), Արեն Թումանյան (19.06.2011), Ruben (19.06.2011)

  7. #54
    Մասնակից Anushka is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    01.09.2010
    Գրառումներ
    30
    Հեղինակության աստիճան
    0
    Նորից այն ժամանկն է, երբ սկսվում են առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլը: Սակայն ինֆորմատիկայի օլիմպիադայի կազմակերպման և անցկացման հետ կապված կան մի շարք դժվարություններ:
    Դրանցից մեկն այն է, որ մեր դպրոցը հիմնական է և մենք բարձր դասարաններում դասավանդում ենք ընդհանուր հոսքի դասագրքերով:
    Բոլորիս հայտնի է, որ ինֆորմատիկայի օլիմպիդային` և' քաղաքային, և' մարզային , և' հանրապետական փուլերում, առաջադրանքները ծրագրավորման խնդիրներ են:
    Հիմա անհավասար պայմաններ են ստեղծվում ավագ դպրոցի բնագիտամաթեմատիկական հոսքի և հիմնական դպրոցի բարձր դասարանցիների համար, քանի որ մեր դասագրքերում և ոչ մի տառ չկա ծրագրավորումից: Միայն 9-րդ դասարանում ալգորիթմներ թեման է, այն էլ խմդիրների լուծումը անցնում ենք բլոկ-սխեմաների տեսքով:
    Իսկ եթե օլիմպիադայի դպրոցական փուլում ընդգրկվեն այնպիսի առաջադրաքներ, որոնք անցած թեմաների շրջանակներում են, ապա քաղաքային փուլում երեխաները ինչպես կկարողանան կատարել առաջադրանքները?:
    Արդյունքում` երեխաները վաստակելով 0 միավորներ, կխոսվի, որ դպրոցնեում ինֆորմատիկայի դրվածքը լավ չէ...
    Իսկ թե օլիմպիադային մասնակցում են շնորհալի երեխաները, իսկ եթե աշակերտը պատկերացում չունի ծրագրավորման մասին,այս դեպքում, ինչպես գրի խնդիրը?
    Կամ էլ ինֆորմատիկայի ուսուցիչը ինչքան լրացուցիչ ժամանակ տրամադրի իր ազատ ժամանակի հաշվին, որ սովորեցնի երեխաներին ծրագրավորման հիմունքներ:
    Լուրջ խնդիր է. կամ պետք է ուսուցչին լրացուցիչ ծրագրավորում դասավանդելու ժամեր տրամադրեն, կամ էլ ինֆորմատիկայի օլիմպիադայի բովանդակությունը պետք է փոխվի, կամ էլ անցկացման կարգը:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (12.12.2011), karine66 (05.02.2012), marieta (08.12.2011), ԺաննաՀ (09.12.2011)

  9. #55
    Ավագ մասնակից gayane0803 is on a distinguished road gayane0803-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2010
    Հասցե
    Չարենցավան
    Գրառումներ
    143
    Հեղինակության աստիճան
    3
    Anushka ջան ես ուրիշ բան կառաջարկեմ. թող հիմնական դպրոցների համար առանձին օլիմպիադա կազմակերպեն, միջնակարգի համար` առանձին, ավագ դպրոցների համար` առանձին: Եվ թող առաջադրանքները կազմեն ծրագրին համապատասխան, միայն թե գերակշռեն տրամաբանական խնդիրները: Եթե ոչ` օլիմպիադան կդառնա ձևական:
    Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
    Էլենբակս

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (03.12.2011), karine66 (19.01.2012)

  11. #56
    Սկսնակ մասնակից Anahitd is on a distinguished road Anahitd-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2010
    Գրառումներ
    12
    Հեղինակության աստիճան
    0
    Ինչ վերաբերվում է օլիմպիադաներին, կասեմ հետևյալը` ինչպես կարող է երեխան շաբաթական մի ժամ ծրագրավորման լեզու սովորելով սիրել այն և կարողանալ օլիմպիադայի մասնակցել ու դժվարավուն խնդիրներ լուծել: Օլիմպիադայի մասնակցությունը արդյունք կտա միայն այն ժամանակ երբ երեխան շաբաթական 2-3 ժամ զբաղվի առարկայով:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 08.12.2011, 16:11:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    gayane0803 (12.12.2011)

  13. #57
    Սկսնակ մասնակից Անդրեասյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2010
    Գրառումներ
    4
    Հեղինակության աստիճան
    0
    Այո, ինֆորմատիկայի քաղաքային (մարզային) և հանրապետական փուլի խնդիրները ծրագրավորման խնդիրներ են, ավելի ճիշտ, դրանք ալգորիթմական բնույթի ծրագրավորման խնդիրներ են, այսինքն չի պահանջվում գրել գրաֆիկական ինտերֆեյսով ծրագրեր։ Ինֆորմատիկայի օլիմպիադաները շարունակություն ունեն միջազգային ասպարեզում, իսկ այնտեղ՝ IOI-ում պահանջվում են հենց ալգորիթմական բնույթի խնդիրներ լուծել։ Բարեբախտաբար, ինֆորմատիկայի օլիմպիադաներն այս ուղղությամբ են առաջ գնացել. այստեղ առնվազն երկու դրական պահ կա. նախ, ալգորիթմները ինֆորմատիկայի ոգին են, ամենագիտական մասը, (այս խնդիրները լուծելու համար իրոք մտքի թռիչք է պետք, ոչ թե հիշողության փորփրում, կամ համակարգչային ծրագրի հնարավորությունների վիրտուոզ օգտագործում)։ Երկրորդը, այս կարգի խնդիրների լուծումների, այսինքն ծրագրերի ստուգումը հնարավոր է ավտոմատիզացնել, անել համակարգչի միջոցով, որը մրցույթը դարձնում է անաչառ, օբյեկտիվ, սպորտային։ Հանրապետական փուլում հենց այդպես էլ արվում է, միջազգային փուլում էլ է այդպես։
    9-րդցիների համար, բնական է, դժվար կլինի մրցել 12-րդցիների հետ։ Բայց ունենք արդեն երկու-երեք դեպք, երբ 8-րդ դասարանի աշակարտը հաղթահարելով բոլոր փուլերը դառնում է միջազգային օլիմպիադայի մասնակից։ Մեր օլիմպիադաներում առաջին հերթին ենթադրվում է ավագ դպրոցի աշակերտների մասնակցություն, բայց, եթե հիմնական դպրոցի աշակերտը կարողանում է ծրագիր գրել և ալգորիթմական խնդիրներ լուծել, ապա նրան պիտի մրցույթին մասնակցելու հնարավորություն տրվի։
    Դասարգքերում ծրագրավորման բաժինը շատ թույլ է և բավարար չէ օլիմպիադաներին պատրաստվելու համար։ Դրա համար պետք է ֆակուլտատիվ, խմբակ, պետք է դուրս գալ դասագրքի շրջանակներից։ Կարծում եմ, որ դա վերաբերում է ոչ միայն ինֆորմատիկային, այլև մաթեմատիկային և մյուս այլ բնագիտական առարկաներին։
    Հիմա համացանցում բազմաթիվ կայքեր կան, որտեղ կարելի է գտնել միջազգային օլիմպիադաների, տարբեր երկրների հանրապետական և մարզային օլիմպիադաների խնդիրներ, տեսական նյութեր, էլեկտրոնային գրքեր։ Կան կայքեր, դրանք կոչվում են online judge, որոնք հնարավորություն են տալիս ուղարկել լուծումները և ստանալ ծրագրերի թեստավորման արդյունքները։ Ես իմ խմբակներում օգտվում եմ ռուսական http://informatics.mccme.ru կայքից, բելոռուսական http://dl.gsu.by կայքից և լեհական spoj.pl կայքից։
    Վերջին խմբագրող՝ Անդրեասյան: 08.12.2011, 21:32:

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (09.12.2011), gayane0803 (12.12.2011), manush (09.12.2011), ԺաննաՀ (09.12.2011), Մանոն (19.12.2011)

  15. #58
    Ավագ մոդերատոր Մանոն is on a distinguished road Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2010
    Գրառումներ
    224
    Հեղինակության աստիճան
    3
    Մեջբերում Անդրեասյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Դասարգքերում ծրագրավորման բաժինը շատ թույլ է և բավարար չէ օլիմպիադաներին պատրաստվելու համար։ Դրա համար պետք է ֆակուլտատիվ, խմբակ, պետք է դուրս գալ դասագրքի շրջանակներից։
    Միանգամայն համաձայն եմ Ձեզ հետ: Սակայն ինչ կասեք այն տնօրեններին, ովքեր ո'չ միայն ժամ չեն հատկացնում ֆակուլտատիվի կամ խմբակի համար, այլ նաև ձմռան ցուրտ ամիսներին չջեռուցվելու պատճառով փակում են ինֆորմատիկայի դասասենյակը` թողնելով ուսուցչին գրատախտակի հույսին ու պահանջում են օլիմպիադա անցկացնել ինֆորմատիկա առարկայից:
    Մ. Արզումանյան
    Կրթական Տեխնոլոգիաների Ազգային Կենտրոն
    Լոռու մարզի համակարգող

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (20.12.2011), karine66 (05.02.2012)

+ Կատարել գրառում
Էջ 6 6-ից ԱռաջինԱռաջին ... 4 5 6

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները