Զառա-ի խոսքերից
Օլիմպիադաների նպատակը գերազանցիկներ փնտրել ու գտնելը չէ, այլ տաղանդավոր երեխաներին հայտնաբերելը: Այդպիսիները քիչ են, բոլորովին պարտադիր էլ չի, որ քո աշակերտը կլինի: Պարզապես պիտի հնարավորություն տալ գտնելու տաղանդներին: Բուհական քննություն էլ չի, որ անպայման փորձենք օգնել, որ անցնի: Պարզապես ով էլ հաղթողը լինի, բոլորս պիտի ուրախանանք մեր հայ աշակերտի հաղթանակով:
Տարիներ առաջ, երբ մեր աշակերտներից մեկը մարզային փուլում չէր էլ ներկայացվել, գնաց մասնակցելու հանրապետական փուլին: Հանրապետական փուլի նախագահն մեծ ուրախությամբ ընդունեց մեր աշակերտին, և հաղթանակով ուսուցչի հետ վերադարձան տուն: Եթե կտեսնեք, որ օլիմպիադայում անարդար են վարվել, համոզված եք ձեր աշակերտի գիտելիքների վրա, դուք էլ կարող եք գնալ և ցանկություն հանձնել մասնակցելու հանրապետական փուլին: Կարծում եմ սիրով կընդառաջեն այդպիսի աշակերտներին:
Ասեմ նաև հետևյալը. ընկերուհիս անընդհատ ինձ է ուղարկում իր տաղանդավոր աշակերտի խնդիրների կազմած ծրագրերը` շատ հետաքրքիր և լուծման ոչ ստանդարտ եղանակներով: Ես շատ ուրախ եմ այդպիսի աշակերտների գոյությամբ, չնայած դաս չեմ տալիս, և ընդհանրապես մեր մարզից էլ չէ: Բնականաբար այդ աշակերտը պիտի օլիմպադայում հաղթանակ տանի:
Եվ վերջապես, ովքեր են խանգարողները?, ուսուցիչներ... Տվյալ պարագայում ուրիշ ոչ մեկին մեղադրել պետք չի.... Իրենց աշակերտին արհեստականորեն բարձր գնահատելով` պիտի պատասխան տան մարզի, հանրապետության առաջ... Այդ բարձր ստացողը հաջորդ փուլում կխայտառակվի, որը ուսուցչին պատիվ չի բերի... Դրանով ուսուցիչը իր որակը չի բարձրացնի....
Այսօրվա օլիմպիադայի ժամանակ մենք դիտորդներ ունեինք, բացառել էինք հեռախոսների օգնությունը, հսկողները ոչ մասնագետներ էին: Ստուգող հանձնաժողովի մոտ էլ նստած էին դարձյալ դիտորդներ...Եթե այսքանից հետո անարդարություն կլինի, էլ ինչ ասեմ...
Էջանիշներ