+ Կատարել գրառում
Էջ 1 4-ից 1 2 3 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 37 հատից

Թեմա: Մրցույթները շարունակվում են

  1. #1
    Ավագ մասնակից Տաթև ջան is on a distinguished road Տաթև ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.09.2010
    Գրառումներ
    119
    Հեղինակության աստիճան
    2

    Մրցույթները շարունակվում են

    Այսօր "Անվտանգ ինտերնետի" միջազգային օրն է: Microsoft-Հայաստան գրասենյակի նախաձեռնությամբ ինտերնետային օրը նշելու համար հանրապետությունում առաջին անգամ կազմակերպվել էր տեսահոլովակների մրցույթ աշակերտների համար "Ինտերնետը, դրա առավելությունները, վտանգներն ու անվտանգ օգտագործումն իմ աչքերով" թեմայով: Մրցութի նյութերը պետք է պատրաստված լինեին Movie Maker ծրագրով և ունենային հղումներ սկզբնաղբյուրից:
    Այո, հիանալի մրցույթ, հիանալի թեմա! Ինտենետն այսօր դարձել է առավել վտանգավոր հատկապես մեզ համար` բազմաթիվ գայթակղիչ խաղեր, սոցիալական ցանցեր, անհամար վիրուսներ կամ վիրասազերծողներ: Սակայն որքան էլ մենք գիտակցում ենք ինտերնետի վտագավոր լինելը, այնուամենայնիվ առանց ինտերնետի կյանքը չենք պատկերացնում. համաշխարհային նորություններից առաջինը տեղեկանում ենք ինտերնետից, դասերի համար հավելյալ տեղեկություն ենք ստանում ինտերնետից, Show business-ի գունագեղ աշխարհը բացվում է ինտերնետում... Թվարկումները շատ են, բայց դրանց կողքին են նաև ինտերնետային անպետքությունները, որոնցից մենք նույնպես օգտվում ենք:
    Մրցույթի ամփոփումը տեղի էր ունենում Երևանի "Էրեբունի պլազա" հյուրանոցի "Էրեբունի հոլլում": Մրցույթին ներկայացված էին 60-ից ավելի աշխատանք, որոնք իրարից տարբերվում էին հեղինակների յուրահատուկ մոտեցումներով: Մրցանակները շատ էին, իսկ ծափողջյուններն` ավելի բուռն:
    Ես ուրախ էի ոչ այնքան ինձ համար, որքան շրջաններից եկած իմ հասակակիցների համար, ովքեր ոչ միայն հետաքրքիր տեսահոլովակներ էին պատրաստել, այլ նաև երկար ճանապարհ էին կտրել, որ այսօր կարողանային միանալ այս միջազգային կախարդական օրվան:
    Ես, օգտվելով առիթից, կրկին անգամ իմ շնորհակալության խոսքերն եմ ուղղում կազմակերպիչներին` նման հետաքրքիր մրցույթ կազմակերպելու համար և կցանկանայի, որ այն ունենար շարունակություն:

    Տաթև Դերզյան
    Երևանի թիվ 112 ավագ դպրոցի 10-րդ դասարանցի
    P.S. Մրցույթի բոլոր նյութերը տեղադրված են www.itn.am կայքում:
    Վերջին խմբագրող՝ Տաթև ջան: 08.02.2011, 18:08:

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (08.02.2011), gayane0803 (10.02.2012), manush (08.02.2011), Սահակյան Սահականուշ (08.02.2011), Անահիտ-Վանաձոր8 (09.02.2011), Արեգ (09.02.2011), Արեգ Գրիգորյան (08.02.2011), ԺաննաՀ (09.02.2011), Մանոն (15.02.2012), Մարիետա (09.02.2011)

  3. #2
    Veni, Vidi, Vici Սահակյան Սահականուշ is on a distinguished road Սահակյան Սահականուշ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.09.2010
    Տարիք
    15
    Գրառումներ
    340
    Հեղինակության աստիճան
    2
    Ես սրտանց շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին ու հաղթողներին և միանում Տաթևի խոսքերին:
    Տաթև ջան ես նույնպես մասնակցել եմ այդ մրցույթին, բայց քանի որ ներկա չէի մրցանակաբաշխությանը ոչնչից տեղյակ չեմ, դու արժանացել ես որևէ մրցանակի?

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (10.02.2012), Արեգ Գրիգորյան (08.02.2011), Մանոն (15.02.2012)

  5. #3
    Junior Member Narek-gg is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    3
    Հեղինակության աստիճան
    0
    Բարեվ բոլորին, նախ ասեմ որ ես շատ ուրախ եմ, ես ևս մասնակցել եմ այդ մրցույթին և իմ տեսահոլովակը ճանաչվել է որպես <<Լավագույն բովանդակությամբ տեսահոլովակ>> : Հուսով եմ դուք ևս որևէ մրցանակի արշանացած կլինեք:

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (08.02.2011), gayane0803 (10.02.2012), Սահակյան Սահականուշ (09.02.2011), Անահիտ-Վանաձոր8 (09.02.2011), Արեգ Գրիգորյան (08.02.2011), Մանոն (15.02.2012), Մարիետա (09.02.2011)

  7. #4
    Junior Member Narek-gg is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    3
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Narek-gg-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարեվ բոլորին, նախ ասեմ որ ես շատ ուրախ եմ, ես ևս մասնակցել եմ այդ մրցույթին և իմ տեսահոլովակը ճանաչվել է որպես <<Լավագույն բովանդակությամբ տեսահոլովակ>> : Հուսով եմ դուք ևս որևէ մրցանակի արշանացած կլինեք:
    Ես Հրազդանի համար 13 ավագ դպրողի աշակերտ ԳԱսպարյան Նարեկն եմ:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (10.02.2012), Տաթև ջան (09.02.2011), Արեգ Գրիգորյան (09.02.2011)

  9. #5
    Ադմինիստրատոր Chuk is on a distinguished road Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2010
    Տարիք
    28
    Գրառումներ
    553
    Հեղինակության աստիճան
    3
    Մեջբերում Narek-gg-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարեվ բոլորին, նախ ասեմ որ ես շատ ուրախ եմ, ես ևս մասնակցել եմ այդ մրցույթին և իմ տեսահոլովակը ճանաչվել է որպես <<Լավագույն բովանդակությամբ տեսահոլովակ>> : Հուսով եմ դուք ևս որևէ մրցանակի արշանացած կլինեք:
    Ողջույն Նարեկ
    Շնորհավորում եմ ու նորանոր հաջողություններ ցանկանում:

    Շնորհավորում եմ նաև մրցույթի բոլոր մյուս հաղթողներին:

    Տաթև ջան, շնորհակալություն այս թեմայի համար:
    Կաշխատեմ առաջիկա օրերին դիտել տեսահոլովակները: Հետաքրքրեցին
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (10.02.2012), manush (09.02.2011), Սահակյան Սահականուշ (09.02.2011), Տաթև ջան (09.02.2011), Արեգ Գրիգորյան (08.02.2011)

  11. #6
    Ավագ մոդերատոր manush is on a distinguished road manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    511
    Հեղինակության աստիճան
    3
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Տաթև ջան, շնորհակալություն այս թեմայի համար:
    Կաշխատեմ առաջիկա օրերին դիտել տեսահոլովակները: Հետաքրքրեցին
    Ես նույնպես շնորհակալություն եմ հայտնում Տաթևին՝ Ինտերնետի անվտանգության միջազգային օրվան անդրադառնալու և կազմակերպված մրցույթի մասին թեմա ստեղծելու համար։

    Արտակ ջան, ես մասնակցեցի տեսահոլովակների մրցույթի ամփոփմանը։ Տարբեր մարզերի դպրոցների տարբեր դասարանների աշակերտներ (5-11–րդ) աԱնչափ հետաքրքիր աշխատանքներ, սեղծագործական ու ուսուցողական տեսահոլովակներ էին ներկայացրել։

    Շատ ուրախ էի Տաթևի հաղթանակի, մինչ այս կազմակերպված առցանց տարբեր մրցույթներում ակտիվ մասնակցություն և լավ արդյունքներ ունեցած, մեզ լավ ծանոթ դպրոցների թիմերի ու նրանց պայծառ աշակերտների համար՝ Վանաձորից, Գյումրուց, Գավառից, Երևանից, ...

    Շնորհավորում եմ մրցույթի մրցանակակիրներին ու բոլոր մասնակիցներին, ինչպես նաև միջոցառման կազմակերպիչներին՝ Մայքրոսոֆթի հայատանյան գրասենյակի և Վորլդ Վիժն – Հայաստան կազմակերպություններին, և հատկապես իմ սիրելի բարեկամներ Քրիստինե Գյոնջյանին ու Հասմիկ Ղուկասյանին։
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  12. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (09.02.2011), gayane0803 (10.02.2012), Սահակյան Սահականուշ (09.02.2011), Տաթև ջան (09.02.2011), Անահիտ-Վանաձոր8 (09.02.2011), Արեգ (09.02.2011), Արեգ Գրիգորյան (09.02.2011), Մանոն (15.02.2012), Մարիետա (09.02.2011), Ruzan_#105 (09.02.2011)

  13. #7
    Ադմինիստրատոր Chuk is on a distinguished road Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2010
    Տարիք
    28
    Գրառումներ
    553
    Հեղինակության աստիճան
    3
    Վայ, չգիտեի որ Տաթևն էլ է հաղթել Տաթև ջան, սրտանց շնորհավորում եմ Կեցցե՛ս: Տեսնե՞ս ինչպես ես ամեն տեղ հասցնում
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  14. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (10.02.2012), manush (09.02.2011), Սահակյան Սահականուշ (09.02.2011), Տաթև ջան (09.02.2011), Արեգ Գրիգորյան (09.02.2011), Մանոն (15.02.2012), Ruzan_#105 (09.02.2011)

  15. #8
    Ավագ մասնակից Տաթև ջան is on a distinguished road Տաթև ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.09.2010
    Գրառումներ
    119
    Հեղինակության աստիճան
    2
    Նարեկ ջան, շնորհավորում եմ: Ես "հատուկ" մրցանակ եմ ստացել:
    Հարգել Chuk, դժվար չէ ամեն տեղ հասցնել, պարզապես դժվար է ամենին հասնել:
    Շնորհակալ եմ Ձեր հոյակապ և տեղին հացադրման համար: Մրցույթներն ինձ էներգիա են տալիս: Ես չեմ կարող միայն դասերով սահմանափակվել, չնայած գերազանց սովորում եմ:
    Վերջին խմբագրող՝ Տաթև ջան: 09.02.2011, 09:38:

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (09.02.2011), manush (09.02.2011), Սահակյան Սահականուշ (09.02.2011), Արեգ Գրիգորյան (09.02.2011)

  17. #9
    Ավագ մոդերատոր Մարիետա is on a distinguished road Մարիետա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2010
    Գրառումներ
    145
    Հեղինակության աստիճան
    3
    Ամեն տարի ամբողջ աշխարհում փետրվար ամսին նշվում է «Անվտանգ ինտերնետի օրը»: Մայքրոսոֆթ ընկերությունը Գործընկերներ ուսման ոլորտում ծրագրի շրջանակներում և Word Vision-ը կազմակերպեցին աշակերտական մրցույթ, «Ինտերնետը, դրա առավելությունները, վտանգներն ու անվտանգ օգտագործումն իմ աչքերով» թեմայով:

    Մրցույթին մասնակցել էին ավելի քան 90 աշակերտներ՝ ներկայացնելով Microsoft Movie Maker ծրագրով պատրաստած 60 տեսանյութեր:Աշակերտները պատրաստել էին բավականին հետաքրքիր, սեղծագործական ու ուսուցողական տեսահոլովակներ։ Ժյուրիի կազմում ընդգրկված էի նաև ես։ Հետաքրքիր ու բազմաժանր աշխատանքներից ընտրել լավագույնը, իսկապես, բավականին բարդ և պատասխանատու գործ էր։ Կատարված աշխատանքներից ընտրվեցին 19 լավագույնները, որոնք պարգևատրվեցին տարբեր անվանակարգերի պատվոգրերով և նվերներով, իսկ մյուս մասնակիցները ստացան մասնակցության պատվոգրեր։
    Շնորհավորում եմ բոլոր մրցանակակիրներին։
    Մարիետա Դումիկյան
    ԿՏԱԿ, ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (09.02.2011), gayane0803 (10.02.2012), manush (09.02.2011), Սահակյան Սահականուշ (09.02.2011), Անահիտ-Վանաձոր8 (09.02.2011), Արեգ (09.02.2011)

  19. #10
    Ավագ մասնակից Ruzan_#105 is on a distinguished road Ruzan_#105-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    168
    Հեղինակության աստիճան
    3
    Մեր դպրոցի աշակերտուհի Շամիլյան Քնարիկը նույնպես մասնակցեց տեսահոլովակների մրցույթին արժանացավ լագագույն ուսուցողական տեսահոլովակ մրցանակին անվանակարգում:

    Ասեմ, որ թյուիրմածություն էր տեղի ունեցել և նա ներկայացվել էր խրախուսական մրցանակների շարքում, բայց փաստորեն նրա աշխատանքը ավելի բարձր էր գնահատվել:

    Շնորհավորում եմ բոլոր մրցանակակիրներին , ինչպես նաև միջոցառման կազմակերպիչներին՝ Մայքրոսոֆթի հայատանյան գրասենյակի և Վորլդ Վիժն -ին, և հատկապես Քրիստինե Գյոնջյանին ու Հասմիկ Ղուկասյանին։
    Ռուզան Ստեփանյան
    Հ.105 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ,
    "Մայքրոսոֆթ-ԱրԷյ"- Կյաքերի սպասարկման և թարմացման մասնագետ, “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի վերապատրաստող,

  20. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (10.02.2012), manush (09.02.2011), Սահակյան Սահականուշ (09.02.2011), Տաթև ջան (09.02.2011), Արեգ (09.02.2011), Մանոն (15.02.2012), Մարիետա (09.02.2011)

+ Կատարել գրառում
Էջ 1 4-ից 1 2 3 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները