Մեր դպրոցին խոսք էին տվել նվիրել նոր համակարգօչներ, վեբ-կայք և պրոեկտոր. Ասել էին մինչև 1ին կիսամյակի վերջ,սակայն դեռ չկաաա.... ուր է այս ամենը?
Մեր դպրոցին խոսք էին տվել նվիրել նոր համակարգօչներ, վեբ-կայք և պրոեկտոր. Ասել էին մինչև 1ին կիսամյակի վերջ,սակայն դեռ չկաաա.... ուր է այս ամենը?
Երևի խոստումները ժամանակի ընթացքում կկատարվի. Մեր դպրոցն էլ է սպասում..Ավագ դպրոց առանց համապատասխան թվով ժամանակակից համակարգիչների, պրոյեկտորների, վեբ կամերաների պատկերացնելու չէ.. Էլ չեմ խոսում "թվային գրատախտակների" մասին:
Արեգ (04.03.2012)
Դե թող խոսք չտաին,որ մինչև հունվար կլինեն
Իսկ կահույքի մասին էլ չեմ էլ խոսում... Տեսնեք միայն թե ինչ պայմաններում ենք մենք դաս անում... ցուրտ ու մութ.....
Քանի որ թեման բացվել է «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» բաժնում, հարկ եմ համարում նշել, որ մեր կազմակերպությունը նշված խնդիրների հետ առնչություն չունի, մենք չենք զբաղվում դպրոցներին համակարգիչներ ու պրոյեկտորներ տրամադրելով, վեբ կայքերը պատրաստելով:
Ինչ վերաբերվում է բարձրացված հարցին, ապա դրա մասին ես քիչ բան գիտեմ, բայց կարող եմ մեջբերել երկու օր առաջ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի՝ ավագ դպրոցների տնօրենների հետ խորհրդակցության ժամանակ ասածից.
Կոնկրետացումներ չկան իհարկե: Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական կրթական միջավայր» պորտալի նորություններ բաժնում:Նախարարը նաև հայտնել է, որ ավագ դպրոցների լաբորատորիաները համալրվելու են ժամանակակից սարքավորումներով, ստեղծվելու են համակարգչային դասարաններ, տրամադրվելու են գրադարանային կահույք և գրքեր։ Ըստ նրա, պետությունն անում է առավելագույնը, որպեսզի դպրոցներում հնարավորինս ուշ ծագի գույքի մաշվածութան խնդիր։ «Այս տարի մեկ միլիադից ավելի հավելյալ գումար ենք ներդրել 9 ավագ դպրոց վերանորոգելու համար , որնցից 4-ը Երեւանում են, 5-ը՝ մարզերում։ Բացի այս, ևս տասը անմխիթար վիճակում գտնվող ավագ դպրոց կվերակառուցվի։ Գործելու ենք առաջնահերթության կարգով՝ սկզբում կօգնենք ամենակարիքավորներին, այնուհետև` մյուս դպրոցներին»,- ասել է Ա. Աշոտյանը։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Արտակ Հարությունյան
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ
Արեգ (04.03.2012)
Սիրելի ֆորումցիներ, ուզում եմ իմանալ, որևէ դպրոց ստացել է համակարգիչ հիմնադրամի կողմից թե ոչ, մենք դեկտեմբերի սկզբին ստացել ենք սեղաններն ու աթոռներն, իսկ համակարգիչներից դեռ լուր չունեմ, խնդրում եմ արձագանքել:
Liana - Vanadzor 4 (13.03.2012), vanadzor27 (05.03.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ