ԴԵՂԻՆ ՏԵՐԵՎԸ
Հիշում եմ,որ վաղու~ց,վաղու~ց կյանքիս գարնան սկզբին, ես մի օր աչք բացեցի դալար ճյուղի վրա:Աշխարհը ինձ թվաց շատ մեծ ու գեղեցիկ, ես սիրեցի այդ աշխարհը, որը լցված էր ոսկեզօծ արևով:Անցավ շատ երկար ժամանակ:Ես կլանում էի արևի ոսկե ճառագայթների ջերմությունն ու մեծանում, հասունանում:Եվ այսպես ես դարձա փարթամ, կանաչ տերև:
Բայց անցան երանելի ժամանակները, և արևի ջերմ շողերին փոխարինեցին քամին ու ցուրտը:Անցավ կյանքիս ամառն ու եկավ աշունը: ես դարձա դեղին ու անուժ, ու երբ անցնում է քամին, հազիվ եմ մնում ճյուղին:Բայց ես գիտեմ, որ կգա ժամանակ, երբ քամու քնքուշ թևերին կպարեմ իմ առաջին ու վերջին վալսը:
Բայց, լսեցեք, դրա համար ես չեմ տխրում, ես` կանաչ տերւևս ,գարուն էի բերել մարդկանց ու գիտեմ հավերժ մնալու եմ նրանց բերկրանքով լի հայացքներում:


Մեջբերել


Էջանիշներ