+ Կատարել գրառում
Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 1 2 3
Ցույց են տրվում 21 համարից մինչև 27 համարի արդյունքները՝ ընդհանուր 27 հատից

Թեմա: Առողջությունը եվ Համակարգիչը

  1. #21
    Մասնակից Saqo is on a distinguished road Saqo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.05.2010
    Հասցե
    Մեծ Պարնի
    Տարիք
    23
    Գրառումներ
    38
    Հեղինակության աստիճան
    0

    Համակարգիչ’ Առողջություն

    Համակարգիչ’ Առողջություն ’
    Մեզ բոլորիս հայտնի է , որ համակարիչը մնացած էլեկտրական սարքավորումների շարում նույնպես կարող է վնասներ հասցնել մարդու օրգանիզմին:Այդ վնասը կարող է լինել ինչպես ֆիզիկական այնպես էլ հոգեբանական:Համակարգչի վատ ազդեցության բարդույթը համարվում է դարի կարեվորագույն պրոբլեմներից մեկը:Սակայն համակարգչի գյուտից իվեր բավականին մեծ աշխատանքներ են տարվել նրա ներգործությունը հնարավորինս անվտանգ դարձնելու համար:Այսօր պլազմային էկրանները, պաշտպանիչ շերտերը եվ այլ հնարավորություններ ավելի են հեշտացրել մարդու եվ մեքենայի շփումը:Թվում է թե սրանով նվազագույնին է հասցված ֆիզիկական վնասի վտանգը , սակայն իրականում կա նաեվ ռադիացիայի լուրջ սպառնալիք, որը դեռ անհաղթահարելի է:Ֆիզիկական վտանգներ շարքում կարեվորվում է նաեվ ստորին վերջույթների անշարժությունը,աչքերի անընդհատ լարված դրությունը եվ այլն:Հոգեբանական բարդութի կողմը, թերեվս, առավել լուրջ է, քանի որ համակարգչից կախվածությունը համարվում է հոգեբանական լուրջ խնդիր ՝բավականին լուրջ հետեվանքներով Մեզ բոլորիս հայտնի է , որ համակարիչը մնացած էլեկտրական սարքավորումների շարում նույնպես կարող է վնասներ հասցնել մարդու օրգանիզմին:Այդ վնասը կարող է լինել ինչպես ֆիզիկական այնպես էլ հոգեբանական:Համակարգչի վատ ազդեցության բարդույթը համարվում է դարի կարեվորագույն պրոբլեմներից մեկը:Սակայն համակարգչի գյուտից իվեր բավականին մեծ աշխատանքներ են տարվել նրա ներգործությունը հնարավորինս անվտանգ դարձնելու համար:Այսօր պլազմային էկրանները, պաշտպանիչ շերտերը եվ այլ հնարավորություններ ավելի են հեշտացրել մարդու եվ մեքենայի շփումը:Թվում է թե սրանով նվազագույնին է հասցված ֆիզիկական վնասի վտանգը , սակայն իրականում կա նաեվ ռադիացիայի լուրջ սպառնալիք, որը դեռ անհաղթահարելի է:Ֆիզիկական վտանգներ շարքում կարեվորվում է նաեվ ստորին վերջույթների անշարժությունը,աչքերի անընդհատ լարված դրությունը եվ այլն:Հոգեբանական բարդութի կողմը, թերեվս, առավել լուրջ է, քանի որ համակարգչից կախվածությունը համարվում է հոգեբանական լուրջ խնդիր ՝բավականին լուրջ հետեվանքներով Մեզ բոլորիս հայտնի է , որ համակարիչը մնացած էլեկտրական սարքավորումների շարում նույնպես կարող է վնասներ հասցնել մարդու օրգանիզմին:Այդ վնասը կարող է լինել ինչպես ֆիզիկական այնպես էլ հոգեբանական:Համակարգչի վատ ազդեցության բարդույթը համարվում է դարի կարեվորագույն պրոբլեմներից մեկը:Սակայն համակարգչի գյուտից իվեր բավականին մեծ աշխատանքներ են տարվել նրա ներգործությունը հնարավորինս անվտանգ դարձնելու համար:Այսօր պլազմային էկրանները, պաշտպանիչ շերտերը եվ այլ հնարավորություններ ավելի են հեշտացրել մարդու եվ մեքենայի շփումը:Թվում է թե սրանով նվազագույնին է հասցված ֆիզիկական վնասի վտանգը , սակայն իրականում կա նաեվ ռադիացիայի լուրջ սպառնալիք, որը դեռ անհաղթահարելի է:Ֆիզիկական վտանգներ շարքում կարեվորվում է նաեվ ստորին վերջույթների անշարժությունը,աչքերի անընդհատ լարված դրությունը եվ այլն:Հոգեբանական բարդութի կողմը, թերեվս, առավել լուրջ է, քանի որ համակարգչից կախվածությունը համարվում է հոգեբանական լուրջ խնդիր ՝բավականին լուրջ հետեվանքներով
    Ինչ’ անել, որ համակարգչի վնասը մեծ չլինի Պենք է ընդամենը հետևել մի քանի կանոնների` 1.Շատ երկար չնստել համակարգչի առաջ: 2. Ամեն 20-25 րոպեն կատարել հատուկ աչքի վարժություններ: 3. Համակարգչի կողքին դնել այնպիսի, որը կկլանի ճառագայթները: Օրինակ կակտուս:
    Այն մասին, որ քոմփյութերի էկրանը վնասակար ազդեցություն է ունենում տեսողության վրա, վաղուց հայտնի է: Մոնիտորի մոտ նստելուց մի քանի ժամ անց աչքերն արդեն հոգնում են, կարմրում և արցունքակալում, որին հաջորդում է գլխացավը: Իսկ երկարատև, սիստեմատիկ քոմփյութերի հետ աշխատելը բերում է տեսողության կտրուկ վատացման: Ժամանակի հետ բժիշկները ու ճարտարագետները պարզեցին, թե ինչպես է մեքենան փչացնում տեսողությունը: Եթե, օրինակ, մոտիկից նայենք հին սև ու սպիտակ հեռուստացույցի էկրանին, նայելն այնքան էլ վտանգավոր չէ, քանի որ թարթումը տեղի է ունենում ոչ մոտ հեռավորությունից : Այլ բան է մոնիտորի էկրանը, որին շատ մոտ մենք ստիպված ենք լինում նստել ժամերով: Մարդ կարող է նույնիսկ ընտելանալ տեքստի կամ նկարի թույլ տատանմանը, բայց աչքերն ավտոմատ կերպով այն արձանագրում են: Լարվում են աչքերի նյարդերը և ուղեղի համապատասխան նյարդային կենտրոնները: Տեսողության սրությունը անխուսափելիորեն նվազում է: Մի շարք, միմյանցից, անկախ փորձերի միջոցով հաստատվել է, որ մոնիտորի անվտանգ տատանումների հաճախությունը սկսվում է 75 Հց – ից` դա անհրաժեշտ նվազագույնն է: Որպեսզի պաշտպանենք տեսողությունը անհրաժեշտ է գնել մոնիտոր, որն արտադրվել է 1995 թ. – ից հետո: Որքան էլ էժան լինի արաջարկվող քոմփյութերը, այն չպետք է գնել, եթե պատկերը թարթում է: Ավելի լավ է մենիտորի պատկերի փոփոխման հաճախականությունը ավելի բարձրացնել` 75 – 85 Հց` ի հաշիվ էկրանի թույլատրելի չափերի փոքրացման: Հակառակ դեպքում քոմփյութերով աշխատելը վնասակար է ձեր առողջության համար:
    Եթե խաղերում օգտագործում ենք արևային ակնոցներ, անհրաժեշտ է հիշել, որ նրանցով պատկերի տատանման հաճախականությունը փոքրանում է մոտ 2 անգամ ( յուրաքանչյուր աչքի համար ) մոնիտորի էկրանի հաճախականությունից: Այստեղից էլ պետք է կատարել համապատասխան հետևություններ: Աչքերի և մենիտորի միջև հեռավորությունը պետք է լինի ամենա քիչը 70 սմ, կամ, այլ կերպ ասած, պետք է ձեռքը երկարացնելիս հազիվ հասնի էկրանին: Ինչ վերաբերվում է նվազագույն թույլատրելի հեռավորությանը, ապա, գիտության տեսանկյունից, մարդու աչքը պարզ տեսնում է 17 աստիճան անկյամբ` վերևից ներքև: Այստեղից հեշտ է հաշվարկել, որ մարդու դեմքից մինջև մոնիտոր թույլատրելի նվազագույն հեռավորությունը մոնիտորի անկյունագծի երկարությունն է: Մոնիտորը պետք է լինի մոտավորապես 10 աստիճանով ներքև պայմանական հորիզոնից, որը գտնվում է աչքերի մակարդակի վրա, այսինքն` էկրանին պետք է նայել վերևից ներքև: Լուսավորվածությունը պետք է կազմակերպվի այնպես, որ էկրանը չփայլի, այսինքն` չանդրադարձնի արտաքին լույսը: Լավ կլինի, եթե մոնիտորի էկրանը ուղղահայաց լինի լույսի աղբյուրի նկատմամբ: Աշխատանքային վայրի կիսախավար լինելու դեպքում անհրաժեշտ է, որ լինի լրացուցիչ թեթև լույս


    Աղբյուր՝ http://armsoul.com/index.php?action=...ge;topic=321.0
    Վերջին խմբագրող՝ Chuk: 06.04.2012, 12:37: Պատճառ: Աղբյուրի ավելացում
    Լոռու մարզի Մեծ Պարնու միջն. դպրոցի օպերատոր-տեխնիկ, ինֆորմատիկայի ուսուցիչ
    “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի IT մասնագետ

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ԺաննաՀ (02.11.2011), Մանոն (27.02.2012), vanadzor27 (06.04.2012)

  3. #22
    Մասնակից Saqo is on a distinguished road Saqo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.05.2010
    Հասցե
    Մեծ Պարնի
    Տարիք
    23
    Գրառումներ
    38
    Հեղինակության աստիճան
    0

    Առողջապահություն

    Առողջապահություն

    5 ամյա Հրաչն այսօր որոշել է խաղալ իր սիրած համակարգչային խաղերից մեկը, ինչպես ինքն է ասում` տանկի խաղը։ Գնդակներով, մուլտհերոսներով ու թիթեռներով խաղերը Հրաչին դուր չեն գալիս. սիրում է, երբ դրանք մոտ են լինում իրականությանը։ Նրա մայրը` Զարուհին պատմում է, որ երեխան երբեմն վատ երազներ է տեսնում` համակարգչային հրեշների մասնակցությամբ, արթնանում է վախով եւ լաց է լինում։ Մայրը փորձում է Հրաչին համոզել խաղալ մանկական խաղեր, բայց նա նախընտրում է տանկերով ու ուղղաթիռներով կրակել, սպանել հակառակորդին։

    Երեխաների վրա դաժան համակարգչային խաղերի բացասական ազդեցությունը մտահոգիչ խնդիր է դարձել բժիշկների ու հոգեբանների համար։ Նրանց կարծիքով դրանք երեխաների մեջ ագրեսիա են սերմանում։

    - Եթե տվյալ անձնավորությունը, երեխան մեծանալուն պես չկարողանա տարանջատել, թե որտեղ է վիրտուալ եւ իրական աշխարհների միջեւ սահմանը, ապա նա այդ վիրտուալ աշխարհի մոտեցումներն ու ընկալումները կփոխանցի իրական աշխարհ, կսկսի իրեն պահել նույնքան դաժան, որքան նա այդ խաղերի ժամանակ է, - բացատրում է բժիշկ, մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը։

    - Եթե երեխան մտնում է այդ խաղի մեջ, ապա ապրումակցում է հերոսին, ինչը կարող է առաջացնել անհանգստություն նրա ներքին աշխարհում։ Հնարավոր է որ այդ ամենը լինի ոչ գիտակցված մակարդակում, այսինքն` վարքի կրկնօրինակում, - ասում է հոգեբան Նարինե Խաչատրյանը։

    Կոմպյուտերի բացասական ազդեցությունը միայն համակարգչային խաղերով չի սահամանափակվում։ Անձի ձեւավորման համար ինտերնետը ոչ պակաս վտանգավոր երեւույթ է։ Հատկապես սոցիալական կայքերն ունակ են կլանելու եւ կախման մեջ գցելու նույնիսկ ամնավառ անհատականություն ունեցող մարդկանց։ Մեր մյուս հերոսը` Կարինեն նույնիսկ չնկատեց էլ, թե ինչպես ինտերնետը դարձավ իր կյանքի ամենագլխավոր բաղադրիչներից մեկը։

    - Առանց ինտերնետի ես ինձ պատկերացնում եմ երկրագնդից դուրս` ուրիշ մոլորակում։ Առանց ինտերնետի ես չկամ։ Երբ իմացա “Օդնոկլասնիկի” կայքի մասին, ես էլ գրանցվեցի, բայց մի քանի ամիս հետո հասկացա, որ այնտեղ եմ ապրում։ Ես անընդհատ ինտերնետում էի։ Մանավանդ, երբ ի հայտ եկավ “վափ” ծառայությունը` բջջային հեռախոսով ինտերնետ մտնելու հնարավարությունը, ես արդեն նույնիսկ դասի ժամանակ դուրս չէի գալիս կայքից, - պատմում է 23 ամյա աղջիկը։

    Կարինեն շուտով հասկացավ, որ կտրվում է իրական կյանքից, ընկերները սկսում են իրենց արժեքը կորցնել, վիրտուալ կյանքը կլանում է իրեն։ Որոշեց` կանգ առնել է պետք, քանի ուշ չէ։

    Բացասական կողմերից բացի ինտերնետն իհարկե դրական կողմեր էլ ունի։ Այն ինքնազարգացման ու աշխարհայացքի ընլայնման հնարավորություն է տալիս։ Կարինեն սեփական փորձից խորհուրդ է տալիս` աշխատեք պարզապես չխճճվել համացանցում, այլ ճիշտ նավարկել այնտեղ։

    - Մասնագետները ինտերնետն անվանում են համաշխարհային աղբանոց, որտեղ ինչ ասես կա։ Պետք է ուղղակի իմանալ, թե ինչպես կարելի է միայն օգուտ քաղել այդտեղից, - ասում է նա։

    Համակարգչային խաղերի ու ինտերնետային շփումների պատճառով հատկապես երեխաները մոռանում են մարդկանց հետ իրականում շփվելու նրբությունները, դառնում են ինքնամփոփ, չխոսկան։ Հոգեկան առողջությունից բացի տուժում է նաեւ ֆիզիկական առողջությունը։ Անընդհատ լարված ու կկոցված աչքեր, անհարմար դիրք, նստակյաց վիճակ։

    Բժիշկ, մանկաբույժ Սերգեյ Սարգսյանի պարզաբանմամբ` խնդիրներ կարող են առաջանալ տեսողության եւ հենաշարժական ապարատի հետ, անըդհատ նստակյաց վիճակի պատճառով հնարավոր են արյան շրջանառության խանգարում, երակային պրոբլեմներ։ Ուժեղ գլխացավերը նույնպես չեն բացառվում։ Բժիշկը խորհուրդ է տալիս. աշխատեք 4 ժամից ավելի չնստել համակարգչի մոտ, ժամանակ առ ժամանակ վեր կացեք, շարժվեք։ Իսկ երեխաներին թույլ մի տվեք մեկ ժամից ավել անցկացել կոմպյուտերի գերության մեջ։ Մինչեւ 4 տարեկաններին խորհուրդ է տրվում ընդհանրապես հետ պահել գայթակղիչ սարքից։

    Համակարգչի բացասական ազդեցությունը կանխելու մեկ այլ` ոչ սովորական միջոց է մշակել Հայաստանի Ամերիկյան համալսարանի 4 ուսանողներից բաղկացած` TechSquad թիմը։ Նրանք նախագծել են հատուկ համակարգչային ծրագիր` Green dose անվանմամբ։ Այն օգնում է խուսափել կոեմպյուտերի պատճառով առաջացող մի քանի հիվանդություններից։ Ծրագիրը նկատում է, թե ինչ գործ է անում համակարգչից օգտվողը տվյալ պահին ու առաջարկում է համապատասխան մարզանքներ։ Օրինակ, եթե որոշ ժամանակ շարունակ աշխատում է մկնիկի “սքրոլ” կոճակը, ապա ծրագրիը միանգամից գլխի է ընկնում, որ մարդը կարդում է, եւ առաջարկում է հատուկ վարժություններ` աչքերի լարվածությունը թուլացնելու համար։ Եթե ակտիվորեն օգտագործվում է ստեղնաշարը, ուրեմն ինչ որ մեկն աշխատացնում է մատները, ու ծրագիրը սկսում է հոգալ մարդու մատների ու նյարդերի մասին` հաապատասխան մարզանքեր առաջարկելու միջոցով։

    Նախագիծը մշակողներն ասում են, որ Green dose-ը ընկերական խորհուրդներ տվող ծրագիր է։

    - Այն անըդհատ հիշեցնում է կոմպյուտերից օգտվողին, թե աշխարհում քանի մարդ ինչ հիվանդություններից է տառապում հենց համակարգչի պատճառով, բարեկամաբար առաջարկում է մտածել սեփական առողջության մասին, - ասում է նախագծողներից մեկը` Նարբեհ Միրզան։

    Ծրագիրը հիմնականում անդրադառնում է համակարգչի պատճառով առաջացած առողջական երկու խնդրի` չոր աչքի սինդրոմին ու ձեռքի դաստակի եւ նյարդերի հետ կապված բարդություններին։ Իրենք էլ ամեն օր համակարգիչն ակտիվորեն օգտագործելով` հասկացել են` պետք է շտապ մի բան ձեռնարկել, քանի դեռ կոմպյուտերը վերջնականապես չի փչացրել առողջությունը։

    - Մենք ինտերնետային հարցումներ ենք կատարել, թե հատկապես ինչից են բողոքում համակարգիչ օգտագործողներն ու ըստ դրա էլ որոշել ենք, թե ինչ առողջական խնդիրների է պետք ուշադրություն դարձնել ծրագրում,- ասում է նախագծի հեղինակներից Հովհաննես Զարդարյանը։

    - Green dose նշանակում է կանաչ չափաբաժին, - պարզաբանում է մյուս համահեղինակը` Լինա Հովհաննիսյանը։ Կանաչը ասոցացվում է առողջ ապրելակերպի հետ։ Այսինքն` մեր ծրագիրն առաջարկում է առողջության չափաբաժին։

    TechSquad թիմն իր նախագծով արդեն հաղթել է “Երեւակայության գավաթ 2009” կոչվող մրցույթի հայաստանյան փուլում ու պատրաստվում է մասնակցել Եգիսպտոսում կայանալիք եզրափակչին։ Ո՞վ գիտի, գուցե հենց նրանց հաջողվի աշխարհին հետ պահել մարդու ֆիզիկական առողջության վրա համակարգչի կործանարար ազդեցությունից։

    Իսկ հոգեկան խնդիրները, այսինքն` ինտերնետից ու ընդհանրապես համակարգչից կախվածությունը բուժվելու ամենաարդյունավետ միջոցը թերեւս իրական կյանքի գույներն ու հմայքը նկատելը եւ դրանց մեջ ապրելն է։

    - Պետք ավելի ուշադիր լինել իրական մարդկանց` հարազատների ու ընկերների նկատմամբ, հաստատ նրանց մեջ էլ մի մեծ աշխարհ կա, որ կարելի է բացահայտել, - խորհուրդ է տալիս հոգեբան Նարինե Խաչատրյանը։

    - Ինտերնետում բույրերը չեն զգացվում։ Ոչ կարող ես զգալ մարդկանց ջերմությունը, ոչ էլ նույնիսկ սառնությունը։ Հիմա հաստատ կարող եմ ասել` իրական կյանքը շատ ավելի հետաքրքիր ու կախարդական է, քան վիրտուալը, - խոստովանում է Կարինեն։

    Պատուհանից դուրս նայեք, եւ ձեր կոմպյուտերի էկրանն ու դրանում տեղավորված աշխարհը չափազանց ձանձրալի կթվան։



    Աղբյուր՝ http://www.emergency.am/am/Health_safety?id=885
    Վերջին խմբագրող՝ Chuk: 06.04.2012, 12:33: Պատճառ: Աղբյուրի խմբագրում
    Լոռու մարզի Մեծ Պարնու միջն. դպրոցի օպերատոր-տեխնիկ, ինֆորմատիկայի ուսուցիչ
    “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի IT մասնագետ

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (25.04.2012), manush (03.10.2011), Արմինե Աբգարյան (03.11.2011), vanadzor27 (06.04.2012)

  5. #23
    Մասնակից Saqo is on a distinguished road Saqo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.05.2010
    Հասցե
    Մեծ Պարնի
    Տարիք
    23
    Գրառումներ
    38
    Հեղինակության աստիճան
    0

    Սեր ԵՐԿԸՆՏՐԱՆՔ՝՝՝՝՝՝՝ ՀԵԾԱՆԻ՞Վ, ԹԵ՞ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ

    Այն փաստը, որ երեխաները շատ ավելի արագ ու հեշտ են վարժվում համակարգչից օգտվելու հմտություններին, ավելի ընկալունակ են ցանկացած, հատկապես թվային նորամուծությունների նկատմամբ, գաղտնիք չէ: Սակայն փոքրիկների «համակարգչվածության աստիճանն» ավելի պարզ պատկերացնելու համար ստույգ թվեր են պետք: Ինչպես հավաստում են համակարգչային տարատեսակ պաշտպանական համակարգեր ու ծրագրեր մշակող AVG կազմակերպության աշխատակիցների անցկացրած մասշտաբային հարցման տվյալները, երկուսից հինգ տարեկան երեխաների շուրջ 58 տոկոսը կարողանում է ազատ խաղալ ոչ բարդ համակարգչային խաղեր, մինչդեռ միայն 52 տոկոսն է կարողանում հեծանիվ քշել:
    «Digital Diaries» («Թվային օրագրեր») անվանումը կրող հարցմանը մասնակցել են 2200 երիտասարդ մայրեր աշխարհի տարբեր ծայրերից` ԱՄՆ-ից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Ճապոնիայից, Ավստրալիայից և Նոր Զելանդիայից:
    Վիճակագրության արդյունքների հիման վրա կազմված հաշվետվությունը ջրի երես դուրս բերեց մի շարք հետաքրքիր ու անսպասելի փաստեր։ Պարզվեց, օրինակ, որ փոքրիկների 25 տոկոսը գիտի, թե ինչպես պետք է օգտվել բրաուզերից (զննարկիչ), 16 տոկոսը` թե ինչպես կողմնորոշվել կայքերի նավիգացիոն համակարգերում, 15 տոկոսը` առնվազն մեկ ինտերնետային կայքի հասցե և միանգամայն ճշգրիտ կարողանում է գրել այն, 19 տոկոսը գիտի օգտվել սմարթֆոնից: Վերջապես, «համակարգչաֆիկացված» բալիկների 63 տոկոսը կարողանում է հեշտորեն միացնել և անջատել համակարգիչը, իսկ 69 տոկոսը` օգտվել մկնիկից: Այստեղ չէր խանգարի հիշել, որ մեր մեծահասակների զգալի տոկոսը չգիտի, թե առհասարակ ինչ է համակարգիչը, էլ չեմ ասում միացնել-անջատելու կամ օգտվելու մասին. նրանց համար համակարգիչն ընդամենը արկղ է, իսկ «ի՞նչ համակարգիչ ունեք տանը» հարցին, որպես կանոն, պատասխանում են` Samsung` նշելով էկրանն արտադրող ընկերության անունը միայն: Ինչևէ, թերևս հանգիստ թողնենք մեր համակարգչի հետ դուք-ով շփվող մեծահասակներին ու վերադառնանք վիճակագրությանը. հարցումը պարզել է նաև, որ տղա և աղջիկ փոքրիկները յուրացնում են համակարգչային հմտությունները գրեթե նույն հաջողությամբ. տղաները` 58 տոկոս, աղջիկները` 59 տոկոս ցուցանիշներով:
    Սակայն, չնայած տեխնիկայի հարցում ժամանակակից երեխաների բավարար քաջատեղյակությանը, հետազոտողները փաստում են, որ իրական կյանքում ու կենցաղում վերջիններս չունեն անհրաժեշտ հմտությունների տարրական փորձ: Վերոնշյալ երեխաների միայն 20%-ը գիտի լողալ, ընդամենը 11 տոկոսն է կարողանում առանց կողմնակի օգնության կապել սեփական կոշիկների քուղերը: Սա դեռ ոչինչ, կհասցնեն սովորել: Բայց այս թվերը, կարծում եմ, փոքր-ինչ մտորելու տեղիք կտան. փոքրիկների ընդամենը 19 տոկոսն է կարողացել անգիր ասել փրկարար ծառայության հեռախոսահամարը, իսկ սեփական տան հասցեն առանց կմկմալու ասել է երեխաների միայն 35 տոկոսը: Երևի փոքրիկներին լավ չեն բացատրել, որ հրդեհի կամ դրսում մոլորվելու ժամանակ «մկնիկը» դժվար թե օգնության հասնի:
    Հարցման ընթացքում պարզվել է նաև, որ 35-ը բոլորած մայրերն իրենց երեխաներին այս անհրաժեշտ հմտություններն ավելի լավ են սովորեցնում, քան ավելի երիտասարդ մայրիկները:
    Կարծում եմ` չէր խանգարի նմանօրինակ հարցում մեզ մոտ էլ անցկացնել: Իսկ մեր հայրիկ-մայրիկներին մեկ խորհուրդ. ձեր երեխայի համար համակարգիչ գնելուց առաջ անպայման հեծանիվ գնեք` նրա առողջությունն ու խելքը միաժամանակ զարգացնելու համար: Ոչ վիրտուալ կյանքում երկուսն էլ հավասարապես պետք են։



    Անի ՄԱՐՏՈՅԱՆ
    Աղբյուր՝ http://www.idefacto.am/page.php?sect...s_more&id=4242
    Վերջին խմբագրող՝ Chuk: 06.04.2012, 12:32: Պատճառ: Աղբյուրի ավելացում
    Լոռու մարզի Մեծ Պարնու միջն. դպրոցի օպերատոր-տեխնիկ, ինֆորմատիկայի ուսուցիչ
    “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի IT մասնագետ

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (25.04.2012), manush (03.11.2011), Արմինե Աբգարյան (03.11.2011), ԺաննաՀ (02.11.2011), Մանոն (27.02.2012), vanadzor27 (06.04.2012)

  7. #24
    Մասնակից ԺաննաՀ is on a distinguished road ԺաննաՀ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2010
    Տարիք
    48
    Գրառումներ
    87
    Հեղինակության աստիճան
    2
    Ի՞նչ է տեղեկատվական գերբեռնվածությունն ու ինչով է այն վտանգավոր
    Մենք ապրում ենք թվային տեխնոլոգիաների ժամանակաշրջանում, երբ տեղեկությունն ինքնուրույն կարգավիճակ է ստացել ու կարող է դիտարկվել որպես նյութեղեն իր: Տեղեկատվական հոսքն է մեծացել, արագությունն ու տվյալների փոխանցման ծավալները: Եթե նախկինում մեկ թերթ կարդալով կարելի էր ողջ անցուդարձի մասին տեղեկանալ, ապա այսօր երբեմն հեռուստատեսությունը, ինտերնետն ու մամուլը միասին վերցրած, բավարար չեն իրադարձությունների վերաբերյալ ամփոփ տեղեկություն ստանալու առումով:
    Ինչ է նման պայմաններում զգում մարդը: Ավելի ճիշտ` ինչ է զգում այս պայմաններում մարդու ուղեղը` տվյալների հիմնական մշակողը: Պարզվում է` շատ բան: Հայտնի է, որ մարդու ուղեղն իր ողջ հզորությամբ չի աշխատում, ավելի ստույգ` ընդամենը 5%-ը: Այդուհանդերձ, մշակում է հսկայածավալ տեղեկություն: Ողջ խնդիրն այն է, որ մեր «կենդանական» նյարդային համակարգն ի վիճակի չէ այդ ծանրության տակից դուրս գալու, դրա համար էլ մնացած 95%-ն «արգելափակված» է : Այսօր քաղաքակրթության առաջընթացը սրընթաց է, ու բնական է, որ մարդը պահանջված արագությամբ, համաքայլ ընթանալու համար պետք է զարգացնի ուղեղը: Ու այդ է պատճառը, որ այսօր շատ այժմեական արտահայտություններ են դարձել տեղեկատվական գերբեռնվածությունը կամ նյարդային հյուծումը: Նման խանգարման պատճառը մշտական լարվածությունն է, երբ մարդն ինչ-որ տևական ժամանակ մտածում է միանգամից մի քանի խնդիրների մասին, հիշողության մեջ բազում միավոր տեղեկություն մտապահում (օրինակ` իրար հետ չկապվող բազում թվեր), հետևում է տեսողական տեղեկության, ստիպված է արագ մշակել տեսողական տեղեկությունը (օրինակ` ստացված հարցին արագ պատասխանելը): Եթե նման վիճակն ընդհատ է ու կարճատև, ապա այն շատ օգտակար է ու զարգացնում է ուղեղը, իսկ եթե դա անընդհատ է, ապա մի օր պարզապես կխափանվի:
    Նյարդային հյուծման առաջին ախտանշանը քնի խանգարումն է: Թվում է, թե ոչինչ, երբ պառկում ես անկողնում, շուռումուռ գալիս, մտածում-մտածում, վերլուծում: Թվում է, թե օրգանիզմը պարզապես հանգիստ չի ուզում, սակայն սխալվում ենք: Դա նշանակում է, որ ուղեղի նյարդային ակտիվությունն այնքան մեծ է, որ չենք կարողանում քնի վիճակի անցնել: Նման անքնությունը թերևս բոլորիս է ծանոթ:
    Հաջորդ ախտանշանն ախորժակի կորուստն է, կամ մոռանում ես, թե ինչ ես կերել, կամ կերածդ ինչ համ ուներ: Շատերի նյարդային հյուծումը արտահայտվում է «սեղմված զսպանակի» զգացողությամբ, երբ նյարդային ես դառնում ու դյուրաբորբոք: Գրեթե բոլորը գերբեռնվածության դեպքում կարծես բթանում են, այսինքն` ոչ բարդ տեղեկությունը շատ դանդաղ է մշակվում: Այս բոլորը նյարդային գերլարվածության նախանշաններ են: Իսկ այդ վիճակի երկարաձգման արտահայտություն են «առանց պատճառի ցնցվող ձեռքերը, մաշկի ձգումն ու ցնցումը (ասենք` դեմքի), ուժեղ սրտխփոցը, սրտի առիթմիան, ստամոքսի խանգարումը:
    Դա արդեն օրգանիզմի ֆիզիկական ռեակցիան է. այդպես է աշխատում նյարդային համակարգը, որպեսզի պաշտպանի մեզ ավերումից: Իմանալով, որ գոյություն ունի նյարդային նման խանգարում, այն մարդիկ, ովքեր շատ նյարդային կամ էլ տեղեկատվական աշխատանքով են զբաղվում, պետք է լսեն իրենց, հետևեն նյարդերին: Իզուր չէ, որ այս կենսաբանական փաստը վերածվել է ասացվածքի. «Նյարդային բջիջները չեն վերականգնվում»: Ուստի պետք է պահպանեք ձեզ ու որոշակի պահին կարողանաք համակարգչին «ոչ» ասել ու գնալ զբոսնելու:
    Աղբյուրը`ankakh.com
    Գրասիրությանս համար անվերջ շնորհակալ եմ հորս

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (25.04.2012), manush (27.02.2012), Մանոն (27.02.2012), Saqo (09.11.2011), vanadzor27 (06.04.2012)

  9. #25
    Մասնակից Saqo is on a distinguished road Saqo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.05.2010
    Հասցե
    Մեծ Պարնի
    Տարիք
    23
    Գրառումներ
    38
    Հեղինակության աստիճան
    0

    ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԻ ՃԱՌԱԳԱՅԹՈՒՄԸ ԵՒ ԳԼԽՈՒՂԵՂԻ ՈՒՌՈՒՑՔՆԵՐԸ

    (CELL PHONES RADIATION) HI-TECH, ՀԵՌԱԽՈՍՆԵՐ

    Վերջին մի քանի օրվա ընթացքում , հայկական լրատվամիջոցներում հոդվածներ հայտնվեցին բջջային հեռախոսների ռադիոակտիվության վերաբերյալ (օրինակ) : Նաև գլխուղեղի ուռուցքների և այդ ճառագայթման կապի մասին: Իհարկե թեման հեչ էլ նոր չի: Այս խոսակցությունները ժամանակ առ ժամանակ հայտնվում են …
    Մի պատմություն պատմեմ ուրիշ «ուժեղ ճառագայթմամբ» սարքի մասին՝ էլեկտրո-ճառագայթային խողովակներով մոնիտորների, որոնք «ահավոր» ճառագայթում են ու որոնց առջև նստած մարդիկ միանգամից մուտացվում են :Դ ճառագայթման ազդեցությունից: Երբ ծառայում էի բանակում, դոզիմետր կար զորամասում, այդ դոզիմետրով մի անգամ չափեցինք մոնիտորի ճառագայթումը, նաև ուղղակի դրեցինք դոզիմետրը արևի լույսի տակ: Ու գիտե՞ք, արևը ավելի շատ էր ճառագայթում քան այդ «չար մոնիտորը», ու դա և ալֆա, և բետա և գամմա ճառագայթներին է վերաբերվում: Իհարկե էքսպերիմենտը կատարյալ չի կարելի համարել: Որովհետև մի մոնիտոր էր մասնակցում: Հնարավոր է ինչ որ բան փչացած լիներ կամ հին , բայց դե …
    Լավ, վերադառնամ նորությանը, իհարկե ինչպես միշտ ոչ մի հղում չկար լրատվամիջոցների հոդվածներում, ու ոչ մի ավել ինֆորմացիա որը կարող էր իրոք պիտանի լինել մարդկանց: Ու ավելին միայն խուճապ առաջացնող տեղեկություններ:
    Բայց մենք չէնք կարող այլևս առանց բջջային հեռախոսների …. Ես իմ ուսումնասիրությունը անցկացրեցի
    գուգլեցի ու ահա թե ինչ մանրամասնություններ պարզվեցին:
    Բջջային հեռախոսների ճառագայթումը նկարագրելու համար օգտագործվում է SAR(Specific Absorption Rate) կոչվող մեծությունը: Հայերեն կլինի՝ կլանման հարաբերական գործակից: Այն չափվում է Վտ/կգ չափման միավորով: FCC -ի ստանդարտներով թույլատրելի մաքսիմալ արժեքը 1,6 Վտ/կգ է: Չնայած մարդու ձեռքերի և ոտքերի համար թույլատրելի ճառագայթման չափը ավելի բարձր է(մինջև 4 Վտ/կգ):
    Օգտակար խորհուրդները և հեռախոսների համեմատականը քաթի տակ

    Ճառագայթման վնասակար ազդեցությունը նվազեցնելու եղանակները
    1. Օգտագործեք փոքր ճառագայթմամբ հեռախոս
    2. Օգտագործեք գարնիտուրա (բարձրախոսով ականջակալներ)
    Այս դեպքում անմիջապես գլխին հասնող ճառագայթումը քչանում է:
    3. Ավելի շատ լսեք քան խոսեք (հեռախոսը ավելի շատ ճառագայթում է ինֆորմացիան ուղարկելու ռեժիմում)
    սա էգոիստական խորհուրդ է, բա մյուս կողմում գտնվող մարդը ՞
    4. Հնարավորության դեպքում տեքստ ուղարկեք sms, չաթ (տեքստային հաղորդագրություններ ուղարկելիս հեռախոսը ավելի քիչ է ճառագայթում, ինչպես նաև գլխից հեռու է գտնվում)
    5. Հեռու մնացեք հեռախոսից, եթե ցանցի ազդանշանը թույլ է.
    Այս դեպքում հեռախոսը ավելի ակտիվ է «շփվում» ցանցի ընդունիչ-հաղորդիչ կայանների հետ, ուղարկում է ազդակներ, փորձելով գտնել ավելի մոտ գտնվող կայանները:
    Մեքենայով տեղափոխվելիս հեռախոսը ավելի ակտիվ է ճառագայթում նույն պատճառով, նա ավելի ակտիվ է «շփվում» կայանների հետ:
    6. Հեռու պահեք հեռախոսը երեխաներից
    Խնդրում եմ մառազմի չհասցնեք այս խորհուրդը, միակ բանը որը այստեղ պետք է իմանալ դա այն է , որ երեխաները ավելի զգայուն են ճառագայթման նկատմամբ: Ու նրանց համար պետք է՝
    ա. նվազագույն ճառագայթմամբ հեռախոս գնել
    բ. սովորեցնել հեռախոսի օգտագործման «անվատանգության կանոնները»
    7. Հնարավորության դեպքում ձեռք բերեք էկրանավորող աքսեսուարներ
    8. Դառեք մառազմատիկ,
    ապրեք դոզիմետրը գրպանում, անընդհատ չափեք ամեն ինչի ռադիոակտիվությունը ու ճառագայթումը
    Սա մի տեսակ կատակի նման է, բայց ժամանակակից կյանքում կարծես թե դոզիմետը դառնալու է ջերմաչափի պես գործիք , որը պիտի լինի ցանկացած բնակարանում:
    Ամենավնասակար հեռախոսները (մայիսի 27, 2011 դրությամբ)
    Կարգ Մոդել SAR
    1 Motorola Bravo 1.59
    2 Motorola Droid 2 Global 1.58
    3 Sony Ericsson Satio (Idou) 1.56
    4 Sony Ericsson Xperia X10 Mini Pro 1.55
    4a Kyocera Jax S1300 1.55
    6 Motorola i335 1.53
    7 Nokia Astound 1.53
    8 Motorola Defy 1.52
    8a Motorola Grasp 1.52
    8b ZTE Salute 1.52
    11 LG Rumor 2 1.51
    12 Motorola Droid 1.49
    12a Sanyo Vero 1.49
    12b Motorola Droid 2 1.49
    15 HTC Desire 1.48
    16 LG Chocolate Touch 1.47
    16a Motorola Atrix 4G 1.47
    18 Kyocera Wild Card M1000 1.46
    19 Kyocera X-tc 1.45
    20 Motorola i576 1.45
    Ամենաքիչ ճառագայթող բջջային հեռախոսները(մայիսի 27, 2011 դրությամբ)
    Կարգ Մոդել SAR
    1 Samsung Blue Earth 0.196
    2 Samsung Infuse 4G 0.2
    3 Samsung Acclaim 0.29
    4 Samsung Replenish 0.3
    5 Huawei Ideos X5 0.34
    5a T-Mobile Sidekick 4G 0.34
    7 LG Quantum 0.35
    8 Samsung Haven 0.41
    8a Samsung Evergreen 0.41
    10 Samsung Captivate 0.42
    11 Samsung Smiley 0.43
    12 HTC Surround 0.439
    13 Doro PhoneEasy 410 0.445
    14 Motorola Devour 0.45
    14a Motorola i890 0.45
    16 Kyocera Neo E1100 0.479
    17 Samsung Contour 0.49
    18 HTC Imagio 0.498
    19 Motorola Flipside 0.5
    20 Samsung Flight SGH-A797 0.505
    Այս տվյալները վերցված են http://reviews.cnet.com/ կայքից, տվյալները անընդհատ թարմացվում են, ցուցակներից հեռանում են արտադրությունից հանված մոդելները: Կայքում նաև կա հնարավորություն դիտելու հեռախոսները ըստ արտադրողների: Մի խոսքով արժե ուսումնասիրել:
    Հղումներ
    Երեխաների առողջության և հեռախոսների կապի մասին ուսումնասիրություն (անգլերեն)
    http://www.ewg.org/
    Մոբայլ հեռախոսները և առողջությունը (Wikipedia)
    http://en.wikipedia.org/…
    Բջջային հեռախոսները և գլխուղեղի ուռուցքները(անգլերեն)
    http://archive.radiationresearch.org/
    Գարնիտուրաների համեմատական (անգլերեն)
    http://www.ewg.org/




    Աղբյուր՝ http://ablog.gratun.am/496/%D5%A2%D5...%D6%87-%D5%A3/
    Վերջին խմբագրող՝ Chuk: 06.04.2012, 12:31: Պատճառ: Աղբյուրի ավելացում
    Լոռու մարզի Մեծ Պարնու միջն. դպրոցի օպերատոր-տեխնիկ, ինֆորմատիկայի ուսուցիչ
    “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի IT մասնագետ

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (25.04.2012), manush (27.02.2012), Գարեգին Քարհանյան (27.02.2012), Մանոն (27.02.2012), vanadzor27 (06.04.2012)

  11. #26
    Մասնակից Saqo is on a distinguished road Saqo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.05.2010
    Հասցե
    Մեծ Պարնի
    Տարիք
    23
    Գրառումներ
    38
    Հեղինակության աստիճան
    0
    Լոռու մարզի Մեծ Պարնու միջն. դպրոցի օպերատոր-տեխնիկ, ինֆորմատիկայի ուսուցիչ
    “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի IT մասնագետ

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    gayane0803 (25.04.2012)

  13. #27
    Ադմինիստրատոր Chuk is on a distinguished road Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2010
    Տարիք
    28
    Գրառումներ
    553
    Հեղինակության աստիճան
    3
    Հարգելի Սաքո, ստիպված եմ տեղեկացնել, որ եթե շարունակեք առանց աղբյուրները նշելու այլ տեղերից նյութեր պատճենել, ապա Ձեր գրառումները պարզապես ջնջելու եմ: Առանց աղբյուրի նշման նյութերի պատճենումը ոտնահարում է տվյալ նյութի հեղինակային իրավունքները, ինչն անթույլատրելի է: Մինչ այս գրառումս Ձեր տեղադրած նյութերը խմբագրելու ու աղբյուրները լրացվելու են (որոնք գտնում եմ որոնման միջոցով):
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (25.04.2012), manush (06.04.2012)

+ Կատարել գրառում
Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 1 2 3

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները