Ողջույն, հարգելի Ժաննա։
Դպրոցական կայքերի ստեղծման անհրաժեշտությանը բազմիցս անդրադարձել ենք, նամակներ ենք ուղղել դպրոցներին։ Վերջին՝ հունվարի 21–ի նամակին կարող եք ծանոթանալ այստեղ։ Այն տեղադրված է նաև մեր կազմակերպության կայքում։
Ինչպես նշել ենք նամակում
Այստեղ այս թեման էլ ստեղծել ենք խորհրդատվության տրամադրման, փոխադարձ օգնության նպատակով։ՀԴԻՑ–ի կենտրոնական հանգույցում տեղադրվում և տեխնիկապես սպասարկվում են դպրոցական կայքերը, որոնց օգնությամբ կարելի է լուծել դպրոցի և համացանցի կրթական պաշարները հարստացնելու, տեղեկատվություն և առաջավոր փորձ փոխանակելու, տարբեր տեղական և միջազգային ծրագրերի մասնակցելու, դպրոցի համայնքի և ծնողների հետ ուղղակի կապ հաստատելու հիմանախնդիրները։ ՀԴԻՑ–ի տրամադրած հնարավորությունները լիարժեք օգտագործելու և էլեկտրոնային հասարակություն ձևավորելու տեսանկյունից դպրոցական կայքերի ստեղծումը, դրանց արդյունավետ շահագործումն ու կատարելագործումն այսօր դարձել է խիստ հրատապ և կարևոր խնդիր։
Մենք նախատեսում ենք իրականացնել կայքերի միասնակական բնութագրերի, առանձնահատկությունների մշակման աշխատանքներ։
Կայք ունենալու հարցում, համոզված եմ, որ առաջին հերթին հենց դպրոցը պետք է շահագրգռված լինի։ Դպրոցական գույքի՝ համակարգչի, դասագրքի, ... շարքում հիմա կարևոր տեղ ունի նաև ինտերնետային կայքը, շեշտում եմ՝ կայքը, այսինքն՝ գույքը, թող որ ոչ շոշափելի, այլ՝ վիրտուալ։
Հարրգելի Ժաննա, ՀԴԻՑ–ի կենտրոնական հանգույցում տեղադրում և տեխնիկապես սպասարկում ենք բոլոր դպրոցների կայքերը, անկախ այն հանգամանքից դրանք ՀԴԻՑ–ում ընդգրկված են, թե՝ ոչ, պետական են, թե՝ մասնավոր։




Մեջբերել
Էջանիշներ