+ Կատարել գրառում
Էջ 1 3-ից 1 2 3 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 24 հատից

Թեմա: Մաթեմատիկայի դասագրքեր, 2011-2012 ուս. տարի

  1. #1
    Ադմինիստրատոր Chuk is on a distinguished road Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2010
    Տարիք
    28
    Գրառումներ
    553
    Հեղինակության աստիճան
    3

    Մաթեմատիկայի դասագրքեր, 2011-2012 ուս. տարի

    Հարգելի ֆորումցիներ,
    2009-2010 թթ.-ին մրցույթում հաղթած, 2011-2012 ուս. տարվա համար նախատեսված Հանրահաշվի ընդհանուր և հումանիտար հոսքերի 12-րդ դասարանի, Երկրաչափության բնագիտամաթեմատիկական հոսքի 12-րդ դասարանի, Երկրաչափության ֆիզիկամաթեմատիկական հոսքի 12-րդ դասարանի, Երկրաչափության ընդհանուր և հումանիտար հոսքերի 12-րդ դասարանի դասագրքերի նախագծերը կարող եք գտնել «Կրթական համալիր էջ» պորտալի «Պաշարների կատալոգում». http://armedu.am/arm/materials.php?s...ry&cat_id=2225

    Խնդրում ենք մինչև ս.թ. ապրիլի 30-ը ուսումնասիրել այդ դասագրքերն ու ներկայացնել Ձեր առաջարկներն ու դիտողությունները: Ձեր ակտիվ մասնակցությունը կարող է օգնել դասագրքերի բարելավմանը:
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  2. #2
    Senior Member LEVON is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    18.11.2010
    Գրառումներ
    121
    Հեղինակության աստիճան
    2
    Դասագիրքը լավ է, բայց կարծում եմ, որ պետք է մի քիչ էլ բեռնաթափել « կոմբինատորիկա», «նյուտոնի երկանդամ», և «հարաբերականության տեսություն» բաժինները.....ավելին, գտնում եմ, որ «նյուտոնի երկանդամ» թեման կարելի է ընդհանրապես հանել դասագրքից: Հումանիտար հոսքի աշակերտին ընդհանրապես պետք չէ այդ թեման: Հետո ԲՈՒհ- ում սովորողին պետք կգա:

  3. #3
    Ավագ մասնակից Գագիկ is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    24.08.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2
    Նախ ուզում եմ տեղեկացնել, որ հումանիտար հոսքի երկրաչափության գիրքը չգիտեմ ում մեղքով այնպես է ներկայացված, որ հնարավոր չէ կարդալ: Տես նկարը:

    ccc.jpg

    Հետո մի երկու հարց էլ. հնարավո՞ր է, որ դրանք էական փոփոխության ենթարկվեն,եթե նույնիսկ շատ ու շատ ու նաև լուրջ դիտողություններ լինեն: Կարծում եմ, ոչ: Գոնե ծրագրային առումով հաստատ չեն փոխվի:
    Շատ դեպքերում այդ գրքերը այնքան շատ փոփոխությունների կարիք ունեն, որ իմ համար հասկանալի չէ, թե ինչու պիտի հեղինակները, թարգմանիչները, խմբագիրներն ու սրբագրիչները դրանց համար վարձատրվեն, իսկ նրաց խոտանը ուրիշներն անվճար կարգի բերեն: Սա վերաբերվում է դասագրքերին ու ծրագրերին ընդհնապես:
    Որ ներկայացվածները բացառություն չեն, համոզված եմ: Համոզված եմ, քանի որ մի փոքր նայելով ահագին զարմանալի բաներ տեսա:
    Գ.Աղեկյան
    www.mathnet.am

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (28.01.2011), LEVON (28.01.2011), petros59 (28.01.2011), Rammstein (31.01.2011), Susanna55 (28.01.2011)

  5. #4
    Ավագ մասնակից Ruben is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2010
    Հասցե
    Vayots Dzor, Vayq
    Գրառումներ
    112
    Հեղինակության աստիճան
    3
    Խնդրվում է գրել որ դասագրքի մասին է խոսքը, վերը նշված թեմաները մի դասգրքում լինել չէին կարող լինել: Իմ մտահոգությունը վերաբերվում է վերջապես հումանիտար հոսքի ֆիզիկայի դասագիրք ունենալուն:

  6. #5
    Ավագ մասնակից petros59 is on a distinguished road petros59-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.05.2010
    Գրառումներ
    270
    Հեղինակության աստիճան
    3
    Մեջբերում Գագիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Համոզված եմ, քանի որ մի փոքր նայելով ահագին զարմանալի բաներ տեսա:
    Իսկ իմաստ ունի՞ ժամանակ ծախսել մանրամասն ուսումնասիրելու վրա…

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գագիկ (28.01.2011), Susanna55 (28.01.2011)

  8. #6
    Senior Member LEVON is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    18.11.2010
    Գրառումներ
    121
    Հեղինակության աստիճան
    2
    Կներեք. «հավանականությունների տեսություն.» գրելու փոխարեն գրել եմ « հարաբերականության տեսություն»: Ռուբեն ջան խոսում եմ ըն
    դհանուր հոսքի հանրահաշիվ դասագրքի մասին:
    «Կոմբինատորիկա» ասելով էլ պետք է հասկանալ « միացությունների տեսություն»:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ruben (28.01.2011)

  10. #7
    Ավագ մասնակից Ruben is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2010
    Հասցե
    Vayots Dzor, Vayq
    Գրառումներ
    112
    Հեղինակության աստիճան
    3
    Մեջբերում LEVON-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներեք. «հավանականությունների տեսություն.» գրելու փոխարեն գրել եմ « հարաբերականության տեսություն»: Ռուբեն ջան խոսում եմ ըն
    դհանուր հոսքի հանրահաշիվ դասագրքի մասին:
    «Կոմբինատորիկա» ասելով էլ պետք է հասկանալ « միացությունների տեսություն»:
    Եղավ, արդեն հասկանալի է, քեզ հետ համաձայն եմ. Մի քիչ առաջ նայեցի հումանիտարի և ընդհանուրի հանրահաշիվը / ի դեպ մասնագիտությամբ մաթեմատիկ - ֆիզիկ եմ / և զարմացա:

  11. #8
    Senior Member LEVON is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    18.11.2010
    Գրառումներ
    121
    Հեղինակության աստիճան
    2
    Էդ հատուկ եք արել, որ ոչ ոք չկարողանա կարդալ՞՞՞՞՞՞

  12. #9
    Ավագ մասնակից petros59 is on a distinguished road petros59-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.05.2010
    Գրառումներ
    270
    Հեղինակության աստիճան
    3
    Ցանկացած ապրանք արտադրող գոնե երեք հարցի պատասխան պետք է իմանա.
    1. Ում համար է արտադրում?
    2. Ինչպես է արտադրում?
    3. Ինչպես է իրացնելու?
    Շահույթ ստանալու համար, եթե իրացմամ խնդիրը լուծված է, առաջին երկու հարցի մասին մտածելը անիմաստ է:
    Դասագրքերի պարագայում երրորդ խնդիրը լուծված է միարժեքորեն, էլ ինչու հիշել,որ դասագրքերը աշակերտների համար են:

  13. #10
    Ադմինիստրատոր Chuk is on a distinguished road Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2010
    Տարիք
    28
    Գրառումներ
    553
    Հեղինակության աստիճան
    3
    Մեջբերում Գագիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ ուզում եմ տեղեկացնել, որ հումանիտար հոսքի երկրաչափության գիրքը չգիտեմ ում մեղքով այնպես է ներկայացված, որ հնարավոր չէ կարդալ: Տես նկարը:

    Կցորդ 1157

    Հետո մի երկու հարց էլ. հնարավո՞ր է, որ դրանք էական փոփոխության ենթարկվեն,եթե նույնիսկ շատ ու շատ ու նաև լուրջ դիտողություններ լինեն:
    Չեմ կարծում, որ դիտավորյալ այնպես է արված, որ չընթերցվի: Կարծում եմ, որ PDF ձևաչափի փոխարկելիս այնպես են փոխարկել, որ տառատեսակները չեն ներկցվել PDF ֆայլին: Աշխատանքային՝ երկուշաբթի օրը կփորձենք զբաղվել այս հարցով, կխնդրենք տրամադրել այլ կերպ պատրաստված PDF ֆայլ, կամ էլ կփորձենք տրամադրել անհրաժեշտ տառատեսակները:

    Ինչ վերաբերվում է հաջորդ (էական փոփոխությունների ենթարկելու հնարավորության մասին) հարցին, ապա կփորձենք հարցը փոխանցել պատասխանատու անձանց ու նրանցից ստանալ պատասխան՝ տեղադրելով այստեղ:
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (30.01.2011), Գագիկ (28.01.2011)

+ Կատարել գրառում
Էջ 1 3-ից 1 2 3 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Համանման թեմաներ

  1. Դիմորդ 2011
    Հեղինակ՝ Վարդուհի, բաժին` Բարձրագույն ուսումնական հաստատություններ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 01.06.2011, 16:02
  2. Կենսաբանության դասագիրք, 2011-2012 ուս. տարի
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ուսումնական նյութեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 29.04.2011, 11:24
  3. Եվրո-2012
    Հեղինակ՝ Սրբազան, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 27.03.2011, 15:29
  4. Ռուսաց լեզվի դասագիրք, 2011-2012 ուս. տարի
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ուսումնական նյութեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 27.01.2011, 11:43
  5. Քիմիայի դասագիրք, 2011-2012 ուս. տարի
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ուսումնական նյութեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 27.01.2011, 11:38

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները