Հարևան թեմայի քննարկման ժամանակ մտածեցի, որ վատ չի լինի նման թեմա ունենալ:
Ոչ մեկիս համար գաղտնիք չի, որ գեղարվեստական գրականություն ընթերցողները գնալով պակասում են: Կարծում եմ, որ դրա համար կան թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ պատճառներ:
Օբյեկտիվ պատճառների թվում են ժամանակակից տեխնոլոգիաները, այդ թվում հեռուստատեսություն՝ կինոներով, հաղորդումներով և այլն, համակարգիչ՝ ծրագրերով, խաղերով ու շփման միջոցներով, բջջային հեռախոսներ՝ իրենց բազում հնարավորություններով: Այլ օբյեկտիվ պատճառ է բազում ժամանցային միջոցների առկայությունը, այդ թվում կլուբեր, դիսկոտեկներ, կինոթատրոններ և այլն: Կարծես հիմա երեխաներն իրենց առօրյան հետաքրքիր դարձնելու, չձանձրանալու համար ունեն շատ ու շատ ավելի միջոցներ, քան տարիներ առաջ: Ու երևի այս առումով բնական է, որ ընթերցողների թիվը նվազում է:
Բայց դա նաև անբնական է, որովհետև գիրքը, գրականությունը, այնուամենայնիվ մնում են թե՛ հետաքրքիր ժամանակ անցկացնելու, թե՛ կրթվելու, թե՛ հաճույք ստանալու անփոխարինելի միջոց շատերի համար: Այն, որ նույն իմ, ինձնից մեծ ու փոքր սերունդներում այնուամենայնիվ կան կարդացող մարդիկ, չնայած որ իրենք լիարժեք օգտվում են վերևում նշած բոլոր մյուս մեթոդներից էլ, նշանակում է, որ գիրքն ու գրականությունն իրենց չեն սպառել, շարունակում են մնալ բարձունքում:
Ու հարց է առաջանում, թե ինչպես կարելի է երեխային «կապել» գրքին, նրա մոտ գրականության հանդեպ հետաքրքրություն առաջացնել: Առաջարկում եմ, որ կիսվենք մեր ունեցած փորձով:



Մեջբերել

Բայց ինձ մի հարց է հետաքրքրում, եթե այդ պահին դու ունենյիր հետաքրքրասիրությունդ բավարարելու այլ տարբերակ, դե ասենք ինտերնետի հնարավորություն, կամ ֆիլմն ունենայիք ու կարողանայիր վերջին պահը պարզապես դիտել, ինչպե՞ս կվարվեիր:
Էջանիշներ