http://demenq.do.am
Քվեարկեք, գրեք ձեր կարծիքները:
Կայքը նոր է ստեղծվել:
http://demenq.do.am
Քվեարկեք, գրեք ձեր կարծիքները:
Կայքը նոր է ստեղծվել:
Վերջին խմբագրող՝ Chuk: 24.01.2011, 17:55:
AnnaVard, Ձեր ստեղծած թեմաներից մեկը ջնջվել է: Չի թույլատրվում նույն թեմայի ստեղծումը տարբեր բաժիններում: Այս մեկը տրանսլիտից (այլ լեզվի տառերով հայերեն) փոխարկվել է հայատառի, վերնագիրը խմբագրվել է: Այս ֆորումում գրեք միայն հայերեն տառերով: Եթե համակարգչի մեջ չկա հայերեն մեքենագրելու ծրագիր, ապա օգտվեք ֆորումում ներկցված համակարգից՝ էջի վերևում նշելով «Միացնել հայերենը» կետն ու կից ցանկից ընտրելով ստեղնաշարային այն դասավորությունը, որը Ձեզ առավել հարմար է:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Արտակ Հարությունյան
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ
manush (25.01.2011)
Հարգելիներս գրականության քննությանը դեմ լինել նշանակում է դեմ լինել գրականություն / ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ / սովորելուն; Իսկ եթե ուզում եք գրականություն սովորել, ապա քննություն տալու մեջ ինչ դժվարություն կա: Ի դեպ ես բանասիրական մասնագիտություն չունեմ:
Համաձայնվեք ինձ հետ, որ սովորողի համար քննություն հանձնելը այնքան էլ սարսափելի չէ: Ուղղակի պատկերացրեք ինչու և ինչի համար եք սովորում / եթե իրոք սովորում եք / և ամեն ինչ հեշտ կլինի:
Ինչ վերաբերվում է բանասիրական կրթություն ստանալու ցանկություն ունեցող դիմորդին, ապա քննության բացակայությունը աններելի կլինի:
Վերջին խմբագրող՝ Ruben: 24.01.2011, 19:25:
Հարգելիներս, ո?վ է դեմ և ինչու?. Խնդրւմ եմ, մանրամասնեք:
Իմ խորին համոզմամբ դպրոցում գրականություն առարկան առաջին հերթին պետք է միտված լինի աշակերտի գեղագիտական ճաշակի զարգացմանը, ընթերցանության նկատմամբ սեր արթնացնելուն: Իհարկե ոչ միայն, բայց առաջին հերթին: Դեռ իմ տարիներին ես չէի ասի, որ գրականություն առարկան այդ խնդիրը լուծում էր, աշակերտին մատուցվող առաջնային նյութերը նրան ոչ միայն չէին կապում գրքի հետ, այլև վանում էին, ընթերցանությունը դարձնելով զզվելի մի զբաղմունք: Իմ շրջապատի, նույն տարիքային խմբի այն մարդիկ, ովքեր ընթերցելու հետ սեր ունեն, որպես կանոն գրքին կապվել են ոչ դպրոցական կուրսի պատճառով, գրականության՝ դպրոցում մատուցված նյութը սերտելով ընդամենը գնահատական ստանալու համար: Դա դեռ իմ ժամանակ: Վերջերս ձեռքս ընկավ գրականության քննության տեստերը: Զգացողությունս խորը ապշանքն էր: Ամեն ինչ բերվել ա ընդամենը անգիր անելուն որոշակի բաներ, որի ընթացքում, իմ տպավորությամբ, աշակերտը չի կապվելու գրականության հետ: Ու էս առումով ես հասկանում եմ, որ ինչ-որ խումբ աշակերտներ պահանջեն վերացնել քննությունը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Արտակ Հարությունյան
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ
Tatev* (26.01.2011)
Ես կուզեի լսել գրականության քննությանը դեմ եղողողների պատճառաբանությունը: Ինչո՞ւ հենց գրականության քննությանն եք դեմ, ոչ թե ասենք լեզվի, պատմության, մաթեմատիկայի և այլ քննություններին:
Իմ կարծիքով, գրականությունը ամենահեշտ քննությունն է, որովհետև եթե կարդացել ես հանձնարարված ստեղծագործությունները, ծանոթ ես գրողի կյանքին ու գործունեությանը և ունես սեփական կարծիք՝ձևավորված այս կամ այն ստեղծագործության վերաբերյալ, կարող ես հեշտըությամբ հանձնել գրականության քննություն:
Շատ ճիշտ է պարոն Ռուբենը. գրականության քննությանը դեմ լինել, նշանակում է գրականությանը դեմ լինել:
Գուցե ավելի ճիշտ կլիներ պահանջել քննության ձևը փոխել, որովհետև, ըստ իս, թեստերը դիմորդին հնավորություն չեն տալիս ինքնուրույն մտքեր ու կարծիքներ արտահայտել այս կամ այն ստեղծագործության վերաբերյալ: Դրանք ընդամենը ստուգում են աշակերտի տեղեկացված լինելը:
manush (26.01.2011), Անահիտ1975 (25.01.2011), Արմինե Մ (25.01.2011), Ruben (25.01.2011)
Դեմ չեմ, որ գրականությունը այնքան էլ հարմար չէ թեստերով քննություն հանձնելը, բայց կարդացած աշակերտի համար դժվար չէ դրանց պատասխանելը, համարյա թե սխալ չի անում: Այսօրվա աշակերտին դժվար է ստիպելով կարդալ տալ, բայց քննությունը գոնե պարտավորեցնում է, որ կարդան անհրաժեշտ գրականությունը: Ինչ խոսք, լավ կլիներ, որ կարդային հաճույքով, սիրելով/թեև կան նաև այդպիսի աշակերտներ/: Քննությունը հանելը ճիշտ չէ, բայց թեստերը պետք է կատարելագործել, իսկ աշակերտներն էլ թող համակերպվեն, որ պարտավոր են կարդալ, այդպես է պետք, իսկ եթե չեն հասկանում, թե ինչու պետք է կարդալ, ուրեմն ... կորցնում ենք ազգային նկարագիրը...
Անահիտ1975 (25.01.2011), Ruben (25.01.2011), Susanna37 (25.01.2011)
Պնդել չեմ կարող, բայց իմ դիտարկումներով այդպես չէ: Քննության ներկայիս տեսակը ոչ թե պարտավորեցնում է կարդալ, այլ ամեն ինչ բերում է տեստերին պատրաստվելուն, ինչն արտահայտվում կոնկրետ որոշակի բաներ անգիր անելով՝ կորցնելով գրականության համուհոտը: Ու կարծես թե ուսուցիչներն էլ ստիպված են լինում ձևեր փնտրել, թե ինչպես վարժեցնեն աշակերտներին, որպեսզի վերջիններս հանձնեն քննությունը, փոխանակ նրա մեջ սեր, հետաքրքրություն արթնացնեն գրականության հանդեպ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Արտակ Հարությունյան
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ
Գրականության համնուհոտը աշակերտը դասի ժամին պետք է զգա, ապրի դրանով. որքանով դա կհաջողվի` կախված է ուսուցչի հմտությունից: Ես այդքան էլ վատ կարծիք չունեմ այսօրվա աշակերտի`գրականությունը զգալու, սիրելու, կարդալու կարողությունների վերաբերյալ. պատկերացրեք, որ կան կարդացող, զգացող, գրականություն սիրող աշակերտներ: Եվ այդպիսի աշակերտները երբեք չեն տրտնջա, թե ինչու պետք է գրականությունից քննություն հանձնեն: Դժգոհում են կարդալ չսիրողները, իսկ նրանց բանակը պետք է կրճատել... Ինչ վերաբերում է թեստերին, կրկնում եմ` դրանք թերություններ ունեն, բայց չեն պահանջում վարժանք. ճիշտ հակառակը` եթե աշակերտը չի կարդացել գործը, չի կարողանա պատասխանել հարցերին: Իսկ անգիր պահանջվող նյութերը այնքան քիչ են, որ ...նույնիսկ ամոթ է. ..
Համաձայն եմ Արմինեի հետ, եթե աշակերտը չկարդա, դժվար թե կարողանա ամբողջովին ճիշտ պատասխանել թեստերին, շատ-շատ կռահելով մի քանի հարցերի պատասխանի: Այս վերջին տարիների թեստերը հենց դա էլ ցույց տվեցին: Բարեբախտաբար, կարդացող աշակերտներ դեռևս կան: Աշակերտները քննության թեստերի գրականության հարցերը ավելի շատ են սիրում, քան լեզվինը:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ