Այստեղ խոսենք նախորդ տարիների և այսօրվա կրթության որակի մասին…
Կատարենք համեմատություններ...
Կրթության ոլորտի պատասխանատուներին այս թեման շատ կհետաքրքրի........երևի......
Այստեղ խոսենք նախորդ տարիների և այսօրվա կրթության որակի մասին…
Կատարենք համեմատություններ...
Կրթության ոլորտի պատասխանատուներին այս թեման շատ կհետաքրքրի........երևի......
Վերջին խմբագրող՝ LEVON: 21.01.2011, 23:40:
Սահակյան Սահականուշ (22.01.2011), rubens (22.01.2011), Susanna37 (22.01.2011), Tatev* (22.01.2011)
Կրթության որակի մասին այս ֆորումում շատ է խոսվել, օրինակ՝ «Ուսուցճի ձայն» թեմայում, բայց սա այնքան կարևոր թեմա է, որ հաճախ պիտի սրա մասին խոսվի, որ գուցե մի բան փոխվի:
Կրթության որակը, իմ կարծիքով, կախված է մի քանի գործոններից: Այսօր կրթությունը, եթե համեմատենք նախորդ տասնամյակների հետ, անկում է ապրում: Պատճառներից մեկը, ըստ իս, դպրոցների աշակերտ-թվով ֆինանսավորումն է: Դպրոցները ստիպված են պահել բոլոր աշակերտներին, անկախ նրանից՝ ուզում է սովորել, թե ոչ: Բուհեր էլ կարող են ընդունվել ցածր գիտելիքներով. բուհերն էլ ֆինանսավորման խնդիրներ ունեն: Ավարտելուց հետո էլ բուհի և դպրոցի շրջանավարտներից շատերը աշխատանք չեն էլ ունենալու, այնպես որ նրանք կարող են ցածր գիտելիքներով էլ մի կերպ գոյատևել: Այդ ամենի պատճառը գործազրկությունն է, աղքատ տնտեսությունը, մի խոսքով, Հայաստանի ներկայիս դրությունը: Զարգանա երկիրը, փոխվի պետության վերաբերմունքը կրթության նկատմամբ, բարելավվեն ֆինանսավորման պայմանները, ուսուցիչների աշխատավարձը և այլն, կբարելավվի նաև կրթության որակը: Կրթության որակը կախված է նաև սուբյեկտիվ պատճառներից: Կրթության որակի բարելավման համար քայլեր պիտի արվեն նաև ծրագրերի, դասագրքերի բարելավման, բեռնաթափման , դպրոցները տեխնիկապես վերազինման, ուսուցչական որակյալ կադրերի վերապատրաստման ուղղությամբ և այլն: իսկ այս բոլորը ֆինանսի հետ է կախված: Պետությունն էլ այդ ֆինանսը կրթության համար չունի: Քանի դեռ պետությունը իր բյուջեի պակասը լրացնում է կրթության հաշվին, կրթության որակը այնպիսին կլինի, ինչպիսին կա:
Այդ ամենի հետ համաձայն են:Արտաքին ստուգումների վերաբերյալ ինչ կարծիք ունեք:
LEVON (23.01.2011)
«Հերթ» բառը վաղուց արդեն չի նախադրվում շատ-շատ բառերի: Ասենք՝ հացի, կահույքի, բնակարանի, տոմսի /կինոյի, թատրոնի/… Այս միտքը երևի կարոտախտի հովիտ կտանի միջին և ավագ սերնդին, իսկ երիտասարդներին ընդամենը անորոշ նախաբան կթվա, իսկ թե ասվածդ ուրանաս ու ասես «գրքի հերթ», այն էլ՝ գեղարվեստական, մեղմ ասած, կկասկածեն ուղեղիդ հավասարակշռությանը: Բայց, հիրավի, կային ժամանակներ, երբ որևէ՝ ձեռքից ձեռք սուրացող գրքի համար /ասենք «Անռելի զանգակատուն», «Կոմս Մոնտե Քրիստո»/ ստիպված էիր ամիսիներ հերթիդ սպասել: Բա~, եղել է, չի եղել և այդ ժամանակն է եղել: …կարդալ շարունակությունը
http://lenahovsepyan.com/
Գ.Աղեկյան
www.mathnet.am
Այս տարի մեզ մոտ արտաքին ստուգումներ չեղան: Անցած տարվա արդյունքները կախված էին նրանից, թե ստուգողը որքանով էր եղել օբյեկտիվ գրավորի ժամանակ: Արդյունքները՝ քսանից հիսուն տոկոս:
Մեր գյուղերից մեկում ֆրանսերենից այս տարվա արտաքին ստուգում՝ զրո տոկոս......զարմանալի է, բայց փաստ.......Այդ դպրոցը, տնօրենը և ուսուցիչը վատերից չեն տարածաշրջանում....չգիտեմ....երևի շաաաաատ օբյեկտիվ են եղել........Եկեք փորձենք տարվա վերջում տեսնել այդ աշակերտների գնահատականները....երևի չորսից մինչև ինը.......բայց դա իհարկե ոչ մեկին չի հետաքրքրում......ան վերջ ձևականությունների շարք.....Էսպես էլ ապրում ենք.......
Այո, եղել է նաև այդ ժամանակը, որը մեր սերունդը ոչ թե հիշում է, այլ չի մոռանում /ոչ թե չի կարողանում մոռանալ, այլ չի ուզում մոռանալ/:
Ֆորումականներին խորհուրդ եմ տալիս ծանոթանալ նախորդ գրառման մեջ /#4 / նշված կայքին:
Վերջին խմբագրող՝ Ruben: 23.01.2011, 21:12:
Արտաքին ստուգման գրավորներին և նրանց արդյունքներին /հատկապես ավագ դպրոցների 10-րդ դասարանների/ ես ծանոթացել եմ համացանցի միջոցով: Մեզ մոտ էլ գրավորներ չտվեցին: Ես մտածում եմ՝ ստուգում են, թող ստուգեն, բայց ստուգելուց հետո ճիշտ եզրակացություններ անեն:
Բայց եթե նկատել եք, նախարարությունը կամ Գնահատման և թեստավորման կենտրոնը արդյունքները վերլուծելիս շեշտը դնում է դպրոցների և ուսուցիչների վրա: Ցածր արդյունքների մեղավորը միմիայն ուսուցիչն է. ոչ մի օբյեկտիվ պատճառ չեն տեսնում, իրենց մեղավորությունը չեն զգում:Չեն զգում, որ իրենք իրենց նորարարություններով, բոլոնյան ծրագրերով դպրոցը հեռացրին իր ազգային արմատներից: Այսօր դպրոցի/ այսինքն՝կրթության/ նկատմամբ անտարբեր են դարձել և երեխաները, և նրանց ծնողները: ԵՎ քանի դեռ կրթության ցածր որոկի «մեղավորը» կհամարվի միայն ուսուցիչը,ըստ իս, կրթության որակը չի բարելավվի:
Հարգելի Սուսաննա լիովին համաձայն եմ Ձեզ հետ: Արտաքին ստուգման արդյունքները քննարկվեցին միակողմանի, դա այդպես էլ պետք է լիներ / ուսուցիչը "Սիմոնն" է, բայց պետք չէ կարծել, որ ուսուցիչը մեղք չունի /: Կարծում եմ ներկա գնահատման համակարգի ներդնողները այնքան իրատես կլինեն, որ "մեղքի" մի մասն էլ իրենց վրա կվերցնեն և ժամանակի ընթացքում իրենց ԿՈՊԻՏ սխալը կուղղեն: Գնահատման համակարգի սխալների ուղղման համար, մենք՝ ուսուցիչներս, պետք է ավելի ակտիվ լինենք: Վերադառնանք և ավելի մեծ ակտիվությամբ քննարկենք ֆորումի կրթության որակին և գնահատման ներկա համակարգին վերաբերվող թեմաները, ավելի հետևողական լինենք դրանք "տեղ" հասցնելուն:
Գրածս չի ենթադրում, որ ես դեմ եմ գնահատման ներդրված համակարգին և կրթության որակի բարձրացմանը ուղղված նորամուծություններին: Նաև ասեմ , որ դրանք այնքան էլ նորամուծություններ են. կիրառվել են սովետական ուսումնական համակարգում...
Ցանկացած ստուգում, արտաքին, միջանկյալ թե ներքին, գոհացուցիչ արդյունք ունենալ չի կարող, քանի դեռ աշակերտը չի ուզում և չի սովորում: Համաձայն եմ հարգելի կոլեգաների գրածներին, ուսուցիչը տալիս ու պահանջում է այնքան գիտական նյութ, որքան պահանջում է ուսծրագիրը. համոզված եմ, որ հանրապետության ուսուցիչների 9/10-ը այս կատեգորիայի է:
Այլ հարց է, որ գործող համակարգը ամենահասկանալի ձևով հասկացրել է, նույնիսկ ամենաբութ աշակերտին, որ նրա գիտելիքների անբավարար մակարդակը անգամ նրան դպրոցից չի հեռացնի: Ես, սիրելի կոլեգաներ, խոսում եմ ԼԾԱԿՆԵՐԻ մասին, այն լծակների, որոնք մեզ հնարավորություն կտան օբյեկտիվ կերպով գնահատել ու պահանջել տված գիտելիքի վերադարձ: Այդ որ դպրոցից և քանի աշակերտ է մնացել նույն դասարանում? Ոչ մեկը, քանի որ .... դե, բոլորս էլ գիտենք հետագա սխեման. կսկսեն չարախոսել, որ ընկել է աշակերտի հետևից ու կփոխեն դպրոցը:
* Լ *
Շատ ճիշտ մոտեցում է:Այս տարի մեր դպրոցը կարողացավ կոտրել որոշ կարծրատիպեր.ունենք և՛ երկտարեցիներ, և՛դպրոցից հեռացված
աշակերտներ:Ճիշտ է ,ֆինանսական դժվարությունների մեջ հայտնվեցինք,սակայն փոխարենը ձեռք բերեցինք հարգանք և արժանապատվութ-
յուն:Աշակերտների և ծնողների վերաբերմունքը դպրոցի նկատմամբ փոքր -ինչ փոխվեց:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ