+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 1 2 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Ուսուցման ժամանակակից մեթոդներ` ԽԻԿ համակարգ

  1. #1
    Անհուն Դատարկություն is on a distinguished road Դատարկություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2010
    Հասցե
    Անորոշություն
    Գրառումներ
    17
    Հեղինակության աստիճան
    0

    Ուսուցման ժամանակակից մեթոդներ` ԽԻԿ համակարգ

    ԽԻԿ-ը ժամանակակից ուսուցման մեթոդների համակարգ է, որը ուսուցման գործընթացը բաժանում է հետևյալ փուլերի`

    Խթանում
    Իմաստի ընկալում
    Կշռադատում

    Բնութագրելով յուրաքանչյուր փուլում ուսուցչի անելիքը` ԽԻԿ-ը նաև առաջ է քաշում մի շարք մեթոդներ` տվյալ փուլին անհրաժեշտ արդյունքին հասնելու համար:

    Խթանման փուլի հիմնական նպատակներից են`
    Նոր նյութի վերաբերյալ բացահայտել սովորողների գիտելիքները, քննարկվելիք նյութի մեջ ներգրավելով ակտիվացնել աշակերտներին, աշակերտների մոտ ձևավորել գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու ձգտում:
    Մեթոդներ, որոնք հարմար են կիրառելու դասի խթանման փուլում`
    Մտագրոհ, խմբավորում, պրիզմա, մտածիր-զույգ կազմիր-քննարկիր, ձնագնդի, հինգ րոպեանոց ազատ շարադրանք:

    Իմաստի ընկալման փուլի նպատակներից են`
    Սովորողների մոտ հետաքրքրության աճի պահպանումը, տեղեկատվության ընկալման ինքնավերահսկման ապահովումը, նոր և հին տեղեկատվության շաղկապումը և իմացության նոր կառույցի ստեղծումը:
    Մեթոդներ, որոնք հարմար են կիրառելու դասի իմաստի ընկալման փուլում`
    T-աձև աղյուսակ, գաղափարների քարտեզ, Վենի դիագրամ, փոխգործուն նշանների համակարգ, խորանարդում, խճանկար, երեք բանալի և մեկ կողպեք, շրջագայություն պատկերասրահում:

    Կշռադատման փուլի նպատակներից են`
    Սովորողը նոր ստացած տեղեկատվությունը կարողանա արտահայտել իր բառերով և ձևակերպումներով, նոր գիտելիքների միաձուլում ունեցածին և դրանց աստիճանական ինտեգրացում:
    Մեթոդներ, որոնք հարմար են կիրառելու դասի կշռադատման փուլում`
    քառաբաժան, խորանարդում:

    Կից ներկայացվում են բոլոր մեթոդների և հնարների առանձին նկարագրերը:
    metodner.zip

    Կցանկանայի այս թեմայում քննարկենք ժամանակակից մեթոդների առավելություններն ու թերությունները, որքանո՞վ են դրանք նպատակահարմար այսօրվա դպրոցում կիրառելու համար, արդյունավե՞տ են արդյոք ավանդական ուսուցման մեթոդներից և որքանո՞վ եք դուք ինքներդ օգտագործում ժամանակակից մեթոդներն ու հնարները ձեր առարկան դասավանդելիս:

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (22.10.2011), manush (02.08.2010), հերմին (28.07.2011), Լիլիթ (30.11.2010), Լիլիթ Սարգսյան (05.09.2011), Հերմինե (29.10.2011), Ruzan_#105 (03.08.2010), Susanna31 (16.08.2011), Susanna37 (02.08.2010), Susanna55 (02.08.2010), Suzi Malumyan (29.02.2012)

  3. #2
    Ավագ մասնակից petros59 is on a distinguished road petros59-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.05.2010
    Գրառումներ
    270
    Հեղինակության աստիճան
    3
    Դավիթ ջան քննքրկման համար լավ թեմա էս առաջարկում:Շատ ծանր թեմա է:Մարդ չգիտի որտեղից սկսի:Մեր կրթական համակարգը ոչ թե աննդունդի եզրին է այլ ...: Այնպես որ ճռճռան բառերով ու նոր տերմիններով վիճակը չենք շտկի:Ամեն ինչ խառնվելա, հին մտածելաակերպ, նոր մտածելաակերպ ,բացարձակ անտարբերություն ...: Այսօր շատ ավելի լուրջ խնդիրներ կան լուծելու, հետագայում, երբ կունենանք համապատասխան պայմաններ, նոր կմտածենք դասավանդման մեթոդների մասին:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    gayane0803 (22.10.2011)

  5. #3
    Ավագ մոդերատոր manush is on a distinguished road manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    511
    Հեղինակության աստիճան
    3
    Մեջբերում Դատարկություն-ի խոսքերից Նայել գրառումը

    Կից ներկայացվում են բոլոր մեթոդների և հնարների առանձին նկարագրերը:
    Կցորդ 32

    Կցանկանայի այս թեմայում քննարկենք ժամանակակից մեթոդների առավելություններն ու թերությունները, որքանո՞վ են դրանք նպատակահարմար այսօրվա դպրոցում կիրառելու համար, արդյունավե՞տ են արդյոք ավանդական ուսուցման մեթոդներից և որքանո՞վ եք դուք ինքներդ օգտագործում ժամանակակից մեթոդներն ու հնարները ձեր առարկան դասավանդելիս:
    Հարգելի բարեկամ,

    շատ կարևոր թեմա եք առաջարկում ուսուցիչներին, հուսով եմ այս մեթոդների մասին կարտահայտվեն վերապատրաստումներ անցած շատ ուսուցիչներ և կներկայացնեն իրենց փորձն ու կարծիքը։

    Ձեր կցած մեթոդական նյութը տեղադրել ենք «Հայկական կրթական միջավայր» պորտալի Մեթոդական նյութեր բաժնում։

    Շնորհակալություն թեմայի առաջարկման և կցված նյութի համար։
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (22.10.2011), Դատարկություն (23.08.2010)

  7. #4
    Ավագ մասնակից petros59 is on a distinguished road petros59-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.05.2010
    Գրառումներ
    270
    Հեղինակության աստիճան
    3
    Մեջբերում manush-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի բարեկամ,

    շատ կարևոր թեմա եք առաջարկում ուսուցիչներին, հուսով եմ այս մեթոդների մասին կարտահայտվեն վերապատրաստումներ անցած շատ ուսուցիչներ և կներկայացնեն իրենց փորձն ու կարծիքը։

    Ձեր կցած մեթոդական նյութը տեղադրել ենք «Հայկական կրթական միջավայր» պորտալի Մեթոդական նյութեր բաժնում։

    Շնորհակալություն թեմայի առաջարկման և կցված նյութի համար։
    Հարգելի manush Դուք նկատե՞լ եք Դատարկության կողոից երբ է առաջարկվել սկսել քննարկում այս թեմայուվ:Անկասկած թեման շատ կարւոր է:Պարզ հարց է առաջանում, Ինչու՞ արձագանքներ չկան:
    Ամեն դեպքում. պետք է շնորհակալ լիմեենք,որ ունենք Դատարկության նման անհագիստ երիտասարդություն :Նշանակում է լավատեսության հիմքեր կան:
    Վերջին խմբագրող՝ petros59: 02.08.2010, 20:09:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (22.10.2011), manush (02.08.2010), Դատարկություն (23.08.2010)

  9. #5
    Ավագ մասնակից Իրինա is on a distinguished road Իրինա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2010
    Հասցե
    ԼՂՀ ք. Ստեփանակերտ
    Գրառումներ
    212
    Հեղինակության աստիճան
    3
    Ես էլ շատ վերապատրաստումների եմ մասնակցել: Շատ գոհ եմ մնացել Երևանից եկած դասախոսների ( ոչ բոլորի, իհարկե )ներկայացրած դասախոսություններից: ԽԻԿ համակարգին ծանոթ եմ: Նույնիսկ փորձել եմ դասին օգտագործել մի քանի մեթոդներ: Այս համակարգով աշխատելու և արդյունք ստանալու համար անհրաժեշտ է , որ աշակերտները քիչ լինեն : Աշակերտները հետաքրքվում են, նրանց դուր է գալիս: Ուսուցչից պահանջվում է կրկնակի աշխատանք, որը հաղթահարում և ընդունում են ոչ բոլորը:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (22.10.2011), manush (02.08.2010), Ruzan_#105 (03.08.2010), Susanna31 (16.11.2011)

  11. #6
    Ավագ մասնակից petros59 is on a distinguished road petros59-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.05.2010
    Գրառումներ
    270
    Հեղինակության աստիճան
    3
    Մեջբերում Իրինա-ի խոսքերից Նայել գրառումը

    ԽԻԿ համակարգին ծանոթ եմ: Նույնիսկ փորձել եմ դասին օգտագործել մի քանի մեթոդներ: Այս համակարգով աշխատելու և արդյունք ստանալու համար անհրաժեշտ է , որ աշակերտները քիչ լինեն :
    Իրինա ջան հարցը աշակերտների քանակը չի:Փող, փող էլի փող: Մեկ, քիչ թէ շատ նորմալ դաս պատրաստելու համար պետք է ամենաքիչը 3000 դրամ +ուսուցչի կողմից ծաղսած ժամանակ (ինչպես գիտեք ժամանակը փող է):

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (22.10.2011), Susanna55 (03.08.2010)

  13. #7
    Ավագ մոդերատոր manush is on a distinguished road manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    511
    Հեղինակության աստիճան
    3
    Մեջբերում petros59-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի manush Դուք նկատե՞լ եք Դատարկության կողոից երբ է առաջարկվել սկսել քննարկում այս թեմայուվ:Անկասկած թեման շատ կարւոր է:Պարզ հարց է առաջանում, Ինչու՞ արձագանքներ չկան:
    Ամեն դեպքում. պետք է շնորհակալ լիմեենք,որ ունենք Դատարկության նման անհագիստ երիտասարդություն :Նշանակում է լավատեսության հիմքեր կան:
    Իհարկե տեսել եմ, թեկուզ միայն աշխատանքներին հետեւելու նպատակով, ես ընթերցում եմ բոլոր գրառումները:
    Շնորհակալություն արձագանքի համար:

    Հարգելի petros59, Ձեր նման փորձառու ուսուցիչները, Դատարկության նման խելացի երիտասարդները եւ էլի շատ-շատ հարգարժան մասնագետներ, ովքեր չեն զլանա ու կներկայացնեն՝ մի դեպքում իրենց փորձը, մյուս դեպքում գիտելիքը, կնպաստեն ստեղծել էլեկտրոնային նյութերի բազա, որի կարիքն այսօր ունի մեր կրթական համակարգը:

    Ինչ վերաբերվում է նոր մեթոդների լայնածավալ կիրառությանը, որին ծանոթ են շատ հայ ուսուցիչներ, ժամանակի հարց է: Այն մասնագետները, որոնք կրթվել ու աշխատել են խորհրդային դպրոցում, դժվարանում են եւ մի քիչ էլ «վախենում են» նոր մոտեցումները կիրառել: Դժվարանում են, քանի որ դասը նոր՝ աշակերտակենտրոն մեթոդներով պլանավորելու եւ նախապատրաստելու համար, համաձայն եմ Իրինայի հետ, բավականին ժամանակ է պետք: Նոր մեթոդներին ծանոթ, այսինքն վերապատրաստված, փորձառու մանկավարժի համար դրանց կիրառությունը միայն ժամանակի ու ցանկության հարց է: Նրանց գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները լիուլի բավական են:
    Իսկ 3000 դրամի անհրաժեշտությունը, անկեղծ, չգիտեմ ինչով եք պայմանավորում: Ինտերնետային-համակարգչային կենտրոնների ընձեռած հնարավորությունները կարելի է օգտագործել: Տնօրեններն էլ պետք է նպաստավոր պայմաններ ստեղծեն նորարար ուսուցիչների գործունեության համար:
    Վերջին խմբագրող՝ manush: 03.08.2010, 09:42:
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  14. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Armine-89 (18.12.2010), Chuk (02.08.2010), gayane0803 (22.10.2011), Դատարկություն (23.08.2010), Իրինա (03.08.2010), Լիլիթ (30.11.2010), Ruzan_#105 (03.08.2010)

  15. #8
    Ավագ մասնակից Իրինա is on a distinguished road Իրինա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2010
    Հասցե
    ԼՂՀ ք. Ստեփանակերտ
    Գրառումներ
    212
    Հեղինակության աստիճան
    3
    Ես գիտեմ շատ ուսուցիչների, որոնք դասը վարում են միապաղաղ ու ձանձրանալի: Նրանք 45 ր մնում են նստած ու դասն անց են կացնում հարց ու պատասխաններով: Նրանք ավելի շուտ ոչ թե դժվարանում կամ վախենում են ԽԻԿ համակարգից, այլ ալարում են դասապրոցեսը հետաքրքիր դարձնել:Նոր մեթոդներն անցկացնելու համար անհրաժեշտ է նախօրոք պլանավորել, ստեղծել անհրաժեշտ նյութեր, պատկերացնել ամեն մի րոպեն: Շատ քիչ ուսւոցիչներ են նախօրոք դրանք կատարում: Նրանց կարծիքով , եթե դասի նյութը անգիր գիտեն և կարող են վերատադրել, ուրեմն պետք չէ երեկոյան պատրաստվել դասին:

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (22.10.2011), manush (03.08.2010), ԱՆԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ (21.12.2011), Լիլիթ Սարգսյան (05.09.2011), Ruzan_#105 (03.08.2010)

  17. #9
    Ավագ մասնակից petros59 is on a distinguished road petros59-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.05.2010
    Գրառումներ
    270
    Հեղինակության աստիճան
    3
    Մեջբերում manush-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ 3000 դրամի անհրաժեշտությունը, անկեղծ, չգիտեմ ինչով եք պայմանավորում: Ինտերնետային-համակարգչային կենտրոնների ընձեռած հնարավորությունները կարելի է օգտագործել: Տնօրեններն էլ պետք է նպաստավոր պայմաններ ստեղծեն նորարար ուսուցիչների գործունեության համար:
    Կներեք, պետք է գրեի ամենաքիչը 3000 դրամ:
    Ինչու՞ ավանդական մեթոդները ձեռնտու են:
    Ես կարող եմ դասերից հետո զբաղվել ցանկացած այլ գործով, երեկոյան (եթե հիշեմ) դասի պլանի նման մի բան գրրմ, հաջորդ օրը գրատախտակին մի երկու բան խզբզեմ,մի քանի աշակերտի հայհոյեմ,ծնաղներին հրավիրեմ ու էլի հայհոյեմ .......:Սրանից էլ լավ գործ:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    gayane0803 (22.10.2011)

  19. #10
    Ավագ մասնակից Իրինա is on a distinguished road Իրինա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2010
    Հասցե
    ԼՂՀ ք. Ստեփանակերտ
    Գրառումներ
    212
    Հեղինակության աստիճան
    3
    Տիպիկ դասատու: Շատ լավ գործ է.Թեթև, մաքուր: Այդքան դժվար աշխատանքից հետո կարելի է նույնիսկ հանգստանալ:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    gayane0803 (22.10.2011)

+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 1 2 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները