+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 1 2 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 12 հատից

Թեմա: Դիմորդ 2011

  1. #1
    Junior Member Վարդուհի is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    19.01.2011
    Գրառումներ
    1
    Հեղինակության աստիճան
    0

    Դիմորդ 2011

    Բարև ձեզ...
    Ես սովորում եմ ավագ դպրոցի (ռուսական) ընդհանուր հոսքում 11-րդ դասարանում:
    Կարող եմ հանձնել միասնական քննություն ԵՊՀ ընդունվելու համար

  2. #2
    Ավագ մոդերատոր manush is on a distinguished road manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    511
    Հեղինակության աստիճան
    3

    Դիմորդ 2011

    Այս թեմայում կտեղադրենք 2011թ. ընդունելությանը վերաբերվող նյութեր։
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  3. #3
    Ավագ մոդերատոր manush is on a distinguished road manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    511
    Հեղինակության աստիճան
    3
    Գնահատման և թեստավորման կենտրոնի հայտարարությունը

    Գնահատման և թեստավորման կենտրոնը սույն թվականի փետրվարի 1-ից սկսում է շրջանավարտների «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, իսպաներեն, պարսկերեն, իտալերեն), «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» առարկաներից միասնական (2011 թվականի բուհերի ընդունելության) քննությունների կազմակերպման գործընթացը:

    Միասնական քննությանը մասնակցելու համար շրջանավարտը (դիմորդը) պետք է լրացնի դիմում-հայտ:
    Շրջանավարտները (դիմորդները) դիմում-հայտ են լրացնում իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատությունում, որի մասին տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել փաստացի բնակության վայրի մարզային (Երևանի քաղաքապետարանի) կրթության վարչություն:

    Միասնական քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ է`


    · 3x4 չափի լուսանկար,

    · անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը,

    · «ՎՏԲ Հայաստան բանկ»-ում Գնահատման և թեստավորման կենտրոնի 160481037341 հաշվի համարին յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար փոխանցել 1500 (հազար հինգ հարյուր) դրամ և վճարի անդորրագիրը կցել դիմում-հայտին:


    Միասնական քննության վճարից (1500 դրամ) ազատվում են հետևյալ դիմորդները`

    · պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,

    · 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,

    · ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,

    · առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:

    Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:

    Դիմում-հայտերի ընդունման վերջին ժամկետը 2011 թվականի մարտի 15-ն է:


    Դիմում–հայտերը հանձնելու համար առանձնացված դպրոցների ցանկը
    Վերջին խմբագրող՝ manush: 20.01.2011, 09:27:
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LEVON (21.01.2011), Զառա (20.01.2011), Մանոն (21.01.2011)

  5. #4
    Ավագ մոդերատոր manush is on a distinguished road manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    511
    Հեղինակության աստիճան
    3
    «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ 2011/2012 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ /25 նոյեմբերի 2010 թվականի N 1547-Ն/


    «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

    1.Հաստատել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցման 2011/2012 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը` համաձայն հավելվածի:

    2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
    ՎԱՐՉԱՊԵՏ Տ. ՍԱՐԳՍՅԱՆ

    2010 թ. դեկտեմբերի 1
    Երևան

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ 2011/2012 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ
    Վերջին խմբագրող՝ manush: 20.01.2011, 10:11:
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Զառա (20.01.2011)

  7. #5
    Senior Member LEVON is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    18.11.2010
    Գրառումներ
    121
    Հեղինակության աստիճան
    2
    Հնարավոր է իմանալ արդյոք՞, թե այս տարի ընդունելության տեղերը քանակի առումով նույնն են մնալու ,թե ոչ: Ենթադրում եմ, որ կպակասեն: Եթե այդպես է , ապա ինչքան են պակասելու անվճար և վճարովի տեղերը: Շնորհակալություն:

  8. #6
    Ավագ մասնակից petros59 is on a distinguished road petros59-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.05.2010
    Գրառումներ
    270
    Հեղինակության աստիճան
    3
    Մեջբերում LEVON-ի խոսքերից Նայել գրառումը
    Հնարավոր է իմանալ արդյոք՞, թե այս տարի ընդունելության տեղերը քանակի առումով նույնն են մնալու ,թե ոչ: Ենթադրում եմ, որ կպակասեն: Եթե այդպես է , ապա ինչքան են պակասելու անվճար և վճարովի տեղերը: Շնորհակալություն:
    Levon ջան ես էլ ենթադրում եմ, որ բոլոր ցանկացողները կնդունվեն, թե մեջն ինջ, չգիտեմ:

  9. #7
    Ավագ մասնակից Ruben is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2010
    Հասցե
    Vayots Dzor, Vayq
    Գրառումներ
    112
    Հեղինակության աստիճան
    3
    Հարգելի գործընկերներ, այս տարվա ընդունելության հարցը ինչ որ չափով պարզ է: Մյուս տարվա հարցը արդեն հուզում է բոլորին...Լուրեր են պտտվում, որ 2012 թվականի ընդունելության քննությունները արմատապես փոխվելու են : Ինչ գիտեք այդ մասին...

  10. #8
    Ավագ մոդերատոր manush is on a distinguished road manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    511
    Հեղինակության աստիճան
    3
    Հարգելի դիմորդներ,

    հայտնի են.

    ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ
    և
    ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՐՆ ԸՍՏ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ

    Աղբյուր՝ Գնահատման և թեստավորման կենտրոնի կայք
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  11. #9
    Մասնակից anush is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    14.05.2010
    Գրառումներ
    37
    Հեղինակության աստիճան
    0
    Ինձ հետաքրքրում է 9-րդ դասարանի քննությունների ժամանակ ինչ գրիչ է հարկավոր օգտագործել: Նման պահանջ կա, թե ոչ: Նաև հանձնաժողովի մեջ ովքեր կարող են ընդգրկվել:

  12. #10
    Ավագ մասնակից Susanna37 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    18.07.2010
    Հասցե
    ք. Երևան,
    Գրառումներ
    186
    Հեղինակության աստիճան
    2
    Մեջբերում anush-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ հետաքրքրում է 9-րդ դասարանի քննությունների ժամանակ ինչ գրիչ է հարկավոր օգտագործել: Նման պահանջ կա, թե ոչ: Նաև հանձնաժողովի մեջ ովքեր կարող են ընդգրկվել:
    Քննություններին օգտագործում են սև գույնի гелов-ի գրիչ: Հանձնաժողովի մեջ հնդգրկվում են որպես կազմակերպիչներ ոչ մասնագետ ուսուցիչները, իսկ ստուգողների մի մասը լինում է մասնագետ, մյուս մասը՝ ոչ մասնագետ:

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anush (30.05.2011), manush (30.05.2011)

+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 1 2 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Համանման թեմաներ

  1. 2010-2011 ուս. տարվա ընդունելություն
    Հեղինակ՝ Bemarvest, բաժին` Բարձրագույն ուսումնական հաստատություններ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 08.08.2011, 21:12
  2. Գրառումներ: 11
    Վերջինը: 05.02.2011, 18:37
  3. 2010-2011 ուսումնական տարվա ուսումնական պլան
    Հեղինակ՝ torosian, բաժին` Հանրակրթական դպրոց
    Գրառումներ: 19
    Վերջինը: 17.09.2010, 13:54
  4. Շնորհավոր նոր ուսումնական տարի 2010-2011 թթ.
    Հեղինակ՝ Նարինե, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 06.09.2010, 13:53
  5. Գրառումներ: 0
    Վերջինը: 03.08.2010, 11:33

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները