+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Հոգեբանական խորհուրդներ

  1. #1
    Մասնակից ԺաննաՀ is on a distinguished road ԺաննաՀ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2010
    Տարիք
    48
    Գրառումներ
    87
    Հեղինակության աստիճան
    2

    Հոգեբանական խորհուրդներ

    Ինքնատիրապետման կանոնները

    Սթրեսը ոչ միայն նյարդային լարվածություն է, այլև արձագանք օրգանիզմի համար ոչ սովորական վիճակի դեմ: Զայրույթը, վախը, ստելը, ուրախությունը, սերը, ուժեղ վախը` շոգի կամ ցրտի, վարակների կամ դեղորայքի ընդունման նկատմամբ, հանգեցնում են սթրեսի, որին օրգանիզմը դեռևս պետք է հարմարվի:
    Մեր առաջին արձագանքն անհանգստությունն է: Եթե վտանգը չի անհետանում, ապա վրա է հասնում հակադրվելը, դիմադրելը. օրգանիզմը ողջ ուժերը տրամադրում է պայքարելու ազդակների դեմ, որոնք առաջացել են սթրեսից: Երրորդ շրջանը քայքայման շրջանն է, երբ պահպանված ուժերը լրիվ հատվում են, և օրգանիզմը հիվանդանում է: Այդպիսի դրության մեջ չհայտնվելու համար շատ կարևոր է կարողանալ տիրապետել հույզերին:
    Բայցևայնպես, պատահական չէ, որ շատ հաճախ կաթվածի կամ ինֆարկտի զոհ են դառնում թվացյալ հանգիստ մարդիկ: Արտաքինից զգացողություններին տիրապետել կարողանալը չի բացառում օրգանիզմի վրա դրանց բացասական ազդեցությունը: Մեզնից այլ բան է պահանջվում` բացասական զգացողությունների գրգռվածության օջախը ուղեղում վերածել դրականի:
    Հանգստացնող դեղամիջոցները թույլատրելի են միայն ծայրահեղ դեպքում, այն էլ բժշկի հսկողությամբ ու նշանակմամբ: Այլ բան է երաժշտությունը, բնության հետ շփումը, ֆիզիկական աշխատանքը և այլն: Լավ է, եթե հերթականությամբ կարողանաք միացնել արտաքին դրական զգացողությունները (օրինակ` իրար հետևից թուլացնել մկանները կամ հաշվել սրտի բաբախումները):
    Բացի դրանից, փորձեք համոզել ինքներդ ձեզ, որ սթրեսային իրավիճակի պատճառը ձեր մեջ է թաքնված, կյանքի հանդեպ ձեր մտքերի և հայացքների մեջ:
    Այդ տանջալի իրավիճակից կարելի է ազատվել, օրինակ, աստիճաններով արագ բարձրանալ-իջնելով, բարձր ձայնով գոռալով այն ամենի մասին, ինչ դուք մտածում եք, ձեզ նեղացնողին բոլոր գույներով նամակ գրելով, իսկ հետո պատռելով: Մի' ծուլացեք ու մի' ամաչեք դա անել, քանի որ դա շատ կարևոր է ձեր առողջության ու ներուժի բարձրացման համար: Եվ, այդուհանդերձ, մարդուն դա դարձնում է իր վարվեցողության մեջ ավելի բնական ու անբռնազբոս:


    Հայելին ամեն ինչ կհարթի

    Գրգռվածությունը, քայքայող ազդեցությունը թուլացնելու համար պետք է դրդապատճառ հանդիսացող մարդուն բացեիբաց ասել, որ դուք նրա վրա նյարդայնացած եք, և ասել, թե ինչու:
    Բայց, եթե հանդիպելու հնարավորություն չկա, փորձեք հայելու մեջ ձեզնից բացի տեսնել նաև ձեզ նեղացնողին: Հիշեք միջադեպը և թողեք, որ զայրույթը պատի ձեզ: Նայեք ձեզ նեղացնողի դեմքին (կամ ձեր սեփական ստվերին, եթե չկարողանաք պատշաճ ձևով պատկերացնել ձեզ նեղացնողին) և նրան ասեք այն ամենը, ինչ մտածում եք նրա մասին` այնպես, ասես դուք իսկապես բարկացած եք: Եվ եթե դուք այդ լիցքաթափման ընթացքում ցանկանում եք նաև ուժգին հարվածել բարձին, դա էլ արեք: Այդ ժամանակ ինքնատիրապետում պետք չէ, ամեն ինչ բնական պետք է լինի: Եթե դուք զգում եք, որ չափից շատ է այդ կուտակումը, ապա ընդունեք հիմնարար մի տարբերակ: Կարող եք ընկնել հատակին փռված ինչ-որ փափուկ բանի, գոռացեք ողջ ուժով, ձեռքերով խփեք` բաց թողնելով ձեր ագրեսիան ու բարկությունը: Դա արեք այնքան ժամանակ, մինչև որ ուժերը հատեն (դրանից հետո հնարավոր է, որ խորը քուն մտնեք):
    Աղբյուրը` arogcharan.com
    Վերջին խմբագրող՝ ԺաննաՀ: 17.12.2010, 13:49:
    Գրասիրությանս համար անվերջ շնորհակալ եմ հորս

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gohar47 (22.12.2010), Liza92 (06.03.2012), Լիլիթ (19.12.2010), Մանոն (22.12.2010), Suqiasyan Ruzanna (02.04.2012), vanadzor27 (10.03.2012)

  3. #2
    Մասնակից Suqiasyan Ruzanna is on a distinguished road Suqiasyan Ruzanna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.02.2012
    Գրառումներ
    77
    Հեղինակության աստիճան
    1
    ՀԱՆԳՍՏՈւԹՅՈւՆ

    Երբ անձը նյադային վիջակում է, հուզված, հոգնած, լացած, ընկճված` նրան կօգնի հանգստանալ "Հանգստություն” թերապիան: Որը կհանի հոգեկան լարվածությունը, կտա հանգստություն: Դիտողին կթվա, թե ինքը թռչուն է կամ թռչում է հանգիստ, թեթև, չի զգա ծանրություն կամ լարվածություն ոչ ուղեղում, ոչ մարմնի մեջ: Դիտումից հետո բմբուլի թեթևություն կպատի նրա մարմնին, իսկ հոգուն` մի նուրբ զգացում:

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Liza92 (06.03.2012), Վանաձորի 27 դպրոց (02.03.2012), Գարեգին Քարհանյան (11.03.2012), Մանոն (02.03.2012), Suzi Malumyan (05.03.2012), vanadzor27 (10.03.2012)

  5. #3
    Մասնակից Suqiasyan Ruzanna is on a distinguished road Suqiasyan Ruzanna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.02.2012
    Գրառումներ
    77
    Հեղինակության աստիճան
    1
    Հոգեբանական խորհրդատվության նպատակն է այցելուի մոտ ապահովել դրական ինքնազգացողություն, ձևավորել մարդկանց հետ արդյունավետ հաղորդակցվելու ունակություն և բերել նրան այն <<կետին>>, որից այցելուն կվերցնի իր վրա պատասխանատվություն սեփական անձի զարգացման համար` գիտակցաբար ընդլայնելով իր վարքային դրսևորումները, մշակելով վարքագծի այլընտրանքային եղանակներ, և վերջապես կարողանալ արդյունավետ որոշումներ կայացնել ստեղծված իրավիճակներում և պատասխանատվություն կրել իր որոշումների համար: Խորհրդատվության արդյունքում ձևավորվում է մեծ թվով վերբալ (խոսքային) և ոչ վերբալ հիմնավորումներ առաջացնելու կարողություն, ինչը ապահովում է արդյունավետ հաղորդակցվելու հնարավորություն ինքն իր և միջավայրի հետ հաշվի առնելով մշակութային առանձնահատկությունները ու փոփոխվող իրավիճակները: Օրինակ` քիչ չեն մարդիկ, ովքեր լուրջ սթրեսային ապրումներ են ունենում, երբ անհրաժեշտ է լինում փոխել իրենց աշխատանքը, բնակավայրը, սովորույթները և այլն

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Liza92 (06.03.2012), Վանաձորի 27 դպրոց (09.03.2012), Գարեգին Քարհանյան (11.03.2012), Մանոն (05.03.2012), Suzi Malumyan (05.03.2012), vanadzor27 (10.03.2012)

  7. #4
    Ավագ մոդերատոր Մանոն is on a distinguished road Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2010
    Գրառումներ
    224
    Հեղինակության աստիճան
    3
    Մեջբերում Suqiasyan Ruzanna-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀԱՆԳՍՏՈւԹՅՈւՆ

    Երբ անձը նյադային վիջակում է, հուզված, հոգնած, լացած, ընկճված` նրան կօգնի հանգստանալ "Հանգստություն” թերապիան: Որը կհանի հոգեկան լարվածությունը, կտա հանգստություն: Դիտողին կթվա, թե ինքը թռչուն է կամ թռչում է հանգիստ, թեթև, չի զգա ծանրություն կամ լարվածություն ոչ ուղեղում, ոչ մարմնի մեջ: Դիտումից հետո բմբուլի թեթևություն կպատի նրա մարմնին, իսկ հոգուն` մի նուրբ զգացում:
    Ռուզաննա ջան, մի քիչ կմանրամասնե՞ս այս գրառումդ: Ի՞նչը դիտելուց հետո, ի՞նչ է իրենից ներկայացնում քո նշած "Հանգստություն” թերապիան: Շատ հետաքրքիր ես գրում, գիտե՞ս:
    Մ. Արզումանյան
    Կրթական Տեխնոլոգիաների Ազգային Կենտրոն
    Լոռու մարզի համակարգող

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Liza92 (06.03.2012)

  9. #5
    Մասնակից Suqiasyan Ruzanna is on a distinguished road Suqiasyan Ruzanna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.02.2012
    Գրառումներ
    77
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Մանոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուզաննա ջան, մի քիչ կմանրամասնե՞ս այս գրառումդ: Ի՞նչը դիտելուց հետո, ի՞նչ է իրենից ներկայացնում քո նշած "Հանգստություն” թերապիան: Շատ հետաքրքիր ես գրում, գիտե՞ս:
    Սիրելի Մանոն շատ շհնորհակալ եմ գրառումներիս ուշադրություն դարձնելու համար: Իսկ ինչ մնում է ՙՙՀանգստություն՚՚ թերապիային ... http://www.youtube.com/watch?v=O95zA4cRp7Q

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Վանաձորի 27 դպրոց (11.03.2012), Մանոն (12.03.2012), vanadzor27 (11.03.2012)

  11. #6
    Մասնակից vanadzor27 is on a distinguished road vanadzor27-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.03.2011
    Գրառումներ
    43
    Հեղինակության աստիճան
    0

    Այս տրենինգը երեխաների համար է: Այն բարձրացնում է փոքրիկների տրամադրությունը և նրանց մեջ ամրապնդում ընկերության ոգին:
    Ի տարբերություն մյուս տրենինգների սա լուռ չեն դիտում, այլ հոգեբանը երեխայի հետ դիտելով քննարկում է, թե ինչ է ընկերությունն ու ինչ լավ բան է իսկական ընկեր ունենալը:
    Վերջին խմբագրող՝ vanadzor27: 11.03.2012, 19:23:
    Ռուզաննա Հախվերդյան
    Վանաձորի հ.27 հիմնական դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (12.03.2012), Վանաձորի 27 դպրոց (11.03.2012), Մանոն (12.03.2012), Suqiasyan Ruzanna (11.03.2012)

  13. #7
    Մասնակից Suqiasyan Ruzanna is on a distinguished road Suqiasyan Ruzanna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.02.2012
    Գրառումներ
    77
    Հեղինակության աստիճան
    1

    Հանգստություն թերապիա

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Վանաձորի 27 դպրոց (12.03.2012), Մանոն (12.03.2012), vanadzor27 (12.03.2012)

  15. #8
    Մասնակից Suqiasyan Ruzanna is on a distinguished road Suqiasyan Ruzanna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.02.2012
    Գրառումներ
    77
    Հեղինակության աստիճան
    1
    Մի փորձեք համոզել նրան, ով չի ուզում լսել ձեզ: Արդյունքում կտանջվեք և դուք , և զրուցակիցը:
    Մի վիճեք, եթե համոզված չեք, որ դրանից հետո կարող եք հանգիստ մնալ և բայրացակամ լինել մարդկանց նկատմամբ:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Liza92 (17.03.2012), manush (15.03.2012)

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները