+ Կատարել գրառում
Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 1 2
Ցույց են տրվում 11 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Շնորհավորենք Հայաստանի այս տարվա նորարար ուսուցիչներին

  1. #11
    Ավագ մասնակից Գագիկ is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    24.08.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2
    Ես էլ եմ շնորհավորում մրցույթի բոլոր մասնակիցներին և հաղթողներին:

    Ուրախ եմ, որ որոշ քայլեր են կատարվում այս ուղղությամբ, որ կան ուսուցիչներ, որոնք փորձում են նոր հնարավորություններն օտագործել, դրանով ավելի գրավիչ ու արդյունավետ դարձնել կրթությունը, որ ներկաները հավանության բազմաթիվ ջերմ խոսքեր ասացին իմ աշխատանքների վերաբերյալ, որ ժյուրին նույնպես հավանեց իմ աշխատանքները:
    Շնորհակալություն կազմակերպիչներին, հովանավորներին:

    Բայց նաև ուզում եմ որոշ բաների մասին նշել:
    Միջոցառումը ցույց տվեց, որ նորարար ուսուցիչների թիվը շատ փոքր է` ներկայացվել է 58 աշխատանք: Ճիշտ է դա 5 անգամ ավել է նախորդ տարվանից, բայց դա գոհ լինելու հիմք չի: Միայն Երևանի դպրոցների կեսը եթե մեկական աշխատանք ներկայացներ, արդեն 100 աշխատանք կլիներ:

    Եվ ամենակարևորը:
    Ահագին աշխատանք էր արված, բայց, իմ կարծիքով, գործը կիսատ մնաց: Ընտրված աշխատանքները պետք է հասնեն դպրոցներին ու ուսուցիչներին (խոսքը ֆիզիկապես հասնելու, ասենք թե որևէ կայքում տեղադրելու մասին չէ): Եթե դրանք ինչ-որ մշակման կամ հղկման կարիք ունեն, ապա պետք է կազմակերպել դա և անպայման հասցնել նրանց, ում համար որ դրանք ստեղծվել են:
    Քանի որ սա շարադրությունների մրցույթ չէ, որ մրցանակաբաշխությունից հետո ամեն ինչ ավարտվի:
    Եթե աշխատանքները փոքր են, իսկ հիմնականում դրանք այդպիսին են, մեկ դասի սահմաններում, ապա պետք է ստեղծել կարող ուժերի խմբեր` տարբեր առարկաների գծով և պատվիրել ավելի մեծածավալ աշխատանքներ ու դրանք ներդնել կրթության մեջ:
    Մի խոսքով աշխատանքը պետք է հասնի իր տրամաբանական ավարտին:
    Այս դիտարկումները նաև առաջարկություն են Կրթության ու Գիտության նախարարությանը:
    Վերջին խմբագրող՝ Գագիկ: 18.12.2010, 22:52:
    Գ.Աղեկյան
    www.mathnet.am

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Armine-89 (23.12.2010), Chuk (19.12.2010), manush (20.12.2010), Լիլիթ (19.12.2010), Մանոն (20.12.2010), Ruben (19.12.2010)

  3. #12
    Ավագ մասնակից Ruben is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2010
    Հասցե
    Vayots Dzor, Vayq
    Գրառումներ
    112
    Հեղինակության աստիճան
    3
    Լիովին համաձայն եմ Ձեր կարծիքին, ծանոթացել եմ անցած տարվա համարյա բոլոր աշխատանքներին և այս տարվա մի քանի աշխատանքների: Գտնում եմ որ դրանց մեծամասնությունը հեղինակի կողմից և գործընկերների ակտիվ միջամտությամբ "լրամշակման" կարիք ունեն: Եվ ամենակարևորը այդ կերպ լրամշակելուց և ընդհանրացնելուց հետո պետք է հասցվի ուսուցչին կամ պաշարների կատալոգում , կամ հենց Ձեր և ձեր կայքերի նման կայքերում ավելացնելով:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (20.12.2010), Մանոն (20.12.2010)

  5. #13
    Մասնակից marieta is on a distinguished road marieta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2011
    Գրառումներ
    34
    Հեղինակության աստիճան
    0
    Ես ևս միանում եմ բոլոր շնորհավորանքներին , մի քիչ ուշացումով, բայց դա կարևոր չէ, և հպարտանում եմ որ լավագույնները մեր մեջ են և կարող են վարակիչ լինել մյուսների համար....

+ Կատարել գրառում
Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 1 2

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Համանման թեմաներ

  1. Ի՞նչ երգ եք լսում այս պահին
    Հեղինակ՝ Կարապետ, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 34
    Վերջինը: 22.04.2012, 10:29
  2. Ես էլ եմ ծերանալու
    Հեղինակ՝ Sveta, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 09.12.2011, 16:54
  3. Ես խնդրում եմ
    Հեղինակ՝ Տաթև ջան, բաժին` Թղթակցում են աշակերտները (15.09.2010 - 15.11.2010)
    Գրառումներ: 4
    Վերջինը: 27.10.2010, 12:54

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները