+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Կրթական նորություններ

  1. #1
    Ավագ մոդերատոր Մարիետա is on a distinguished road Մարիետա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2010
    Գրառումներ
    145
    Հեղինակության աստիճան
    3

    Կրթական նորություններ

    Ռեկտորները նաև ամբիոնի վարիչնե՞ր

    Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը ԲՈՒՀ-երի ռեկտորների` նաև ամբիոնի վարիչի պաշտոններ զբաղեցնելու վերաբերյալ նամակ է ուղարկել Կրթության և գիտության նախարարին: Այս մասին տեղեկացանք «Ժառանգություն» կուսակցությունից:

    Վերոնշյալ նամակը ներկայացնում ենք ստորև:
    «Հայտնի է, որ որոշ ռեկտորներ ԲՈՒՀ-երում զբաղեցնում են նաև ամբիոնի վարիչի պաշտոններ: Կարծում եմ սա օրենքի խախտում է:

    Խնդրում եմ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` 10-օրյա ժամկետում տրամադրել տեղեկություններ հետևյալի մասին.

    1.Կրթոււթյան և գիտության նախարարությունն այս խնդիրը երբևիցե քննարկման առարկա դարձրել է, թե՞ ոչ:

    2. Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել` այս երեւույթը բացառելու համար:

    3. Ի՞նչ փաստեր ունեք այս մասին եւ ո՞ր ԲՈՒՀ-երի ռեկտորներն են չարաշահել իրենց լիազորությունները»:


    Աղբյուր՝ Panprama.am
    Վերջին խմբագրող՝ Մարիետա: 15.12.2010, 15:44:
    Մարիետա Դումիկյան
    ԿՏԱԿ, ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ANUL (01.02.2011), gayane0803 (11.05.2012), MyFriends (15.06.2011), Սայի (06.10.2011), ԱՆՈՒՇԻԿ (25.02.2011), Լորետա (10.10.2011)

  3. #2
    Ավագ մոդերատոր manush is on a distinguished road manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    511
    Հեղինակության աստիճան
    3
    Քեմբրիջի ու Օքսֆորդի մրցակից նոր համալսարան

    Լոնդոնում ստեղծվում է մասնավոր համալսարան, որն, ամենայն հավանականությամբ, կդառնա Օքսֆորդի ու Քեմբրիջի մրցակիցը:

    Բլումսբերիի նոր հումանիտար քոլեջի ստեղծման համար մասնավոր հովանավորներից բազմամիլիոնանոց գրանտ է ստացել փիլիսոփա Էյ.Սի Գրեյլինգը: Նրա մտահղացմամբ, նոր ուսումնական հաստատությունն իր կառույցով կհիշեցնի ազատ արվեստների ամերիկյան քոլեջները: Դասավանդման համար արդեն հրավիրվել է Բրիտանիայի 14 «աստղային» պրոֆեսոր: Դիմումներն ընդունվելու են հունիս ամսից, իսկ առաջին եռամյա համալսարանական կուրսը սկսվելու է 2012-ին: Տարեկան կունենան 375 ուսանող, որոնց սովորեցնելու են անգլերեն, պատմություն , փիլիսոփայություն, տնտեսագիտություն արդարադատություն: Ուսանողնորը կարող են մեկ առարկա ընտրել հիմնական պրոֆիլի համար և ևս 2-ը` լրացուցիչ: Ընդ րում, ուսման վարձը մյուս բուհերի համեմատ կրկնակի ավելի է լինելու (9 հազար ֆունտ), իսկ պրոֆեսորները կստանան իրենց կոլեգաների համեմատ 25%-ով ավելի:
    «Անկախ» նորություն
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (11.05.2012), Սայի (06.10.2011), Լորետա (10.10.2011)

  5. #3
    Ավագ մոդերատոր manush is on a distinguished road manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    511
    Հեղինակության աստիճան
    3
    Մեդվեդևը կրթության նախարարին առաջարկել է գրագիտության թեսթ անցնել

    Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Ա.Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտ կատարած այցի ժամանակ Ռուսաստանի կրթության և գիտության նախարար Անդրեյ Ֆուրսենկոյին առաջարկել է գրագիտության թեսթ անցնել։ Այս մասին հայտնում է ռուսական «Ինտերֆաքս» գորածակալությունը։

    Իր այդ առաջարկը Մեդվեդևն արել է Грамота.Ру կայքի հիմնադիրների կողմից մշակված՝ «ինտերակտիվ թելադրության» հետ ծանոթանալուց հետո։ «Միգուցե որևէ մեկին ստուգենք,օրինակ, կրթության նախարարին։ Հասկանալի պատճառներով ես չեմ ցանկանում....»,– ասել է Մեդվեդևը։ Իսկ Ֆուրսենկոն առաջարկը մերժել է՝ ասելով. «Հաջորդ անգամ»։ «Հա, փաստորեն չենք ցանկանում»,– պատասխանել է Ռուսաստանի նախագահը։
    Tert.am
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (07.06.2011), gayane0803 (11.05.2012), Արմինե Մ (07.06.2011), Դեղձանիկ (07.06.2011), Լորետա (10.10.2011), Susanna37 (12.06.2011), Susanna55 (12.06.2011)

  7. #4
    Ավագ մոդերատոր manush is on a distinguished road manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    511
    Հեղինակության աստիճան
    3
    Մեր ժամանակների հանճար Գրիգորի Պերելմանը 45 տարեկան է

    perelman.jpgՄեր ժամանակների ամենահայտնի գիտնական, մաթեմատիկոս Գրիգորի Պերելմանը, ով ապացուցել էր մաթեմատիկայի հիմնարար խնդիրներից մեկը` Պուանկարեի հիպոթեզը, 45 տարեկան է: Նա ստիպեց աշխարհին խոսել իր մասին, երբ հրաժարվեց իրեն հասանելիք 1 միլիոն դոլարից:

    Պաշտոնապես նա ոչ մի տեղ չի աշխատում, ապրում է մոր հետ փոքրիկ բնակարանում եւ արդեն 8 տարի չի շփվում ոչ մեկի հետ:

    2006թ. Science հանդեսը Պուանկարեի խնդրի լուծումը գնահատեց որպես տարվա գիտական ճեղքում: Այդ խնդիրը ձեւակերպել էր Անրի Պուանկարեն դեռ 1904թ., եւ այն հազարամյակի մաթեմատիկական յոթ խնդիրներից մեկն էր:

    Պերելմանը լուծել էր այն, սակայն հրաժարվել էր 1 միլիոնից` պատճառաբանելով, որ ամերիկացի Ռիչարդ Համլիթոնի ներդրումն այդ լուծման մեջ ոչնչով պակաս չէ:

    Այսօր Պերելմանը 9-րդն է աշխարհում ապրող 100 հանճարներից:
    NEWS.am

    Գրիգորի Պերելմանի մասին Վիքիպեդիայում
    Վերջին խմբագրող՝ manush: 10.10.2011, 15:07:
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (06.10.2011), gayane0803 (11.05.2012), Սայի (06.10.2011), Հասմիկ13 (09.07.2011), Ruben (14.06.2011), vanadzor27 (07.03.2012)

  9. #5
    Ավագ մոդերատոր manush is on a distinguished road manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    511
    Հեղինակության աստիճան
    3
    Վրաստանի մանկապարտեզներում արգելվում է օտար լեզվի ուսուցումը

    Грузия Online-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիի քաղաքապետարանի սոցիալական սպասարկման և մշակութային ծառայության ղեկավար Մամուկա Կացարավան հայտարարել է, որ մանկապարտեզներում ներդրվում է երեխաների ուսուցման նոր մեթոդոլոգիա, որը հենված է մինչև 6 տարեկան երեխաների զարգացման չափորոշիչների վրա։ Վերջիններս համատեղ մշակվել են Վրաստանի կրթության նախարարության ու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամների կողմից։

    Կացարավան նշել է, որ այդ չափորոշիչների համաձայն՝ մինչև 5 տարեկան երեխաների համար խորհուրդ չի տրվում օտար լեզվի ուսուցումը։ Այն պետք է սկսվի 6 տարեկանից։ Այդ պատճառով էլ, ինչպես հայտարարել է Կացարավան, հոկտեմբերի 15-ից մանկապարտեզներում արգելվելու է օտար լեզվի ուսուցումը։

    Կացարավան հավելել է, որ եթե ծնողները համապատասխան ցանկություն ունենան, ապա նրանք ինքնուրույն կարող են դաստիարակ վարձել։

    Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Վրաստանում լուրեր էին շրջանառվում, թե մանկապարտեզները դառնում են պարտադիր դպրոցից առաջ, սակայն կրթության նախարար Դմիտրի Շաշկինը հերքել էր դա՝ նշելով. «Պետությունը չի միջամտում ծնողների և երեխաների փոխհարաբերություններին, եթե խոսքը երեխաների հանդեպ գործադրվող բռնությունների մասին չէ»։

    1in.am
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (06.10.2011), gayane0803 (11.05.2012), Տաթև ջան (06.10.2011), Լորետա (10.10.2011)

  11. #6
    Ավագ մոդերատոր manush is on a distinguished road manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    511
    Հեղինակության աստիճան
    3
    Ավստրալացի գիտնականները դեմ են, որ հետ մնացող աշակերտներին երկրորդ տարին թողնեն նույն դասարանում

    Կրկնողությունը միշտ չԷ, որ ուսման մայրն Է: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս եզրակացությանն են հանգել ավստրալացի գիտնականները Սիդնեյի համալսարանից: Նրանց հետազոտությունը նվիրված Է այսպես կոչված այն երկտարեցիներին, որոնք մի շարք պատճառներով հարկադրված են կրկին անցնելու ուսումնական նյութը:

    Ինչպես հայտարարել Է պրոֆեսոր Էնդրյու Մարտինը, մնալով երկորդ տարին, աշակերտները կորցնում են մոտիվացիան, տառապում են ցածր ինքնագնահատումից, ինչը հաճախ հանգեցնում Է պարապմունքների բացթողումների: «Զրկվելով հասակակիցների հետ գիտության գրանիտը կրծելու հնարավորությունից՝ երկտարեցիները կորցնում են ընկերներին, նրանց համար ավելի դժվար Է լինում նոր համադասարանցիների հետ շփվելը»,- նշել Է պրոֆեսոր Մարտինը: «Ավստրալիան՝ որպես ներգաղթյալների երկիր, արդեն սովորել Է այն բանին, որ աշակերտական նստարանին են նստում անգլերենին չտիրապետող աշակերտներ,- հավելել Է գիտնականը:- Բայց նույնիսկ այդ փաստն այն բանի պատճառ չԷ, որ աշակերտին երկրորդ տարին թողնեն նույն դասարանում»:
    Հետազոտությանը մասնակցել են ավելի քան 3 հազար աշակերտներ: Ըստ որում երկտարեցիները եղել են շուրջ 15 տոկոս: «Կարծում եմ, որ հետ մնացող աշակերտներին, ամենից առաջ, անհրաժեշտ Է ցույց տալ նպատակային ուսուցողական աջակցություն»,- ասել Է պրոֆեսոր Մարտինը:

    ԱՐՄԵՆՊՐԵՍ
    Վերջին խմբագրող՝ manush: 07.03.2012, 09:38:
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (11.05.2012), Արմինե Մ (10.10.2011), Գարեգին Քարհանյան (07.03.2012), Իրինա (10.03.2012), Լորետա (10.10.2011), Suzi Malumyan (10.03.2012), vanadzor27 (07.03.2012)

  13. #7
    Ավագ մոդերատոր manush is on a distinguished road manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    511
    Հեղինակության աստիճան
    3
    Քեմբրիջը տագնապած է. Թեստային համակարգի պատճառով ուսանողները դադարել են մտածել եւ վերածվել են ռոբոտների

    Թեստերի միջոցով կրթություն ստացած ուսանողները որեւէ նոր գաղափար չեն կարողանում առաջ քաշել: Նման եզրահանգման են եկել Քեմբրիջի համալսարանի դասախոսները` ելնելով իրենց բազմամյա փորձից:

    Պատմության պրոֆեսորներ Ռեբերտ Թոմբսը եւ Դեվիդ Աբուլաֆիան կարծում են, որ բազմաթիվ տարիների ընթացքում ուսանողները դադարել են մտածել ոչ ստանդարտ ձեւով եւ այլեւս չեն արտահայտում սեփական գաղափարները: Ավելին, այն սխալները, որոնք հիմա անում են գերազանցիկները, նախկինում միայն թույլ ուսանողների «մենաշնորհն էր»: «Ուսանողները որոշակի արդյունքի վրա են կենտրոնանում, նրանք ուղղակի մտածելու կարիք չունեն»,-կարծում են պրոֆեսորները:

    Լոնդոնի հռետորական դպրոցի նախկին տնօրեն եւ կառավարության խորհրդական Ջոն Մակինտոշը կարծում է, որ դրա մեղավորը կրթության թեստային համակարգն է: Այն ուսուցիչներին եւ ուսանողներին բառացի «ոռոբոտների» է վերածել: Նրա խոսքով, նույնիսկ Քեմբրիջում ուսանողները չգիտեն, թե ինչպես շարադրություն գրել, բայց կարող են ցանկացած թեստ անսխալ անցնել, որը նրանց կրթված մարդ չի դարձնում:

    Ջերի Ջարվիս, ով չորս տարի գլխավորել է Մեծ Բրիտանիայում խոշորագույն քննական կենտրոն Edexcel-ը, կոչ է արել արմատական վերափոխում կատարել որակավորման համակարգում, գրում է Telegraph-ը:
    Լուրեր Հայաստանից - NEWS.am
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (11.05.2012), Գարեգին Քարհանյան (07.03.2012), Դեղձանիկ (07.03.2012), Իրինա (10.03.2012), Suzi Malumyan (10.03.2012), vanadzor27 (07.03.2012)

  15. #8
    Ավագ մոդերատոր manush is on a distinguished road manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    511
    Հեղինակության աստիճան
    3
    Մեծ Բրիտանիայի դպրոցներում տնային առաջադրանքներ չեն հանձնարարվելու

    Մեծ Բրիտանիայի Կրթության նախարարությունը ընդունել է վրդովված ծնողների պահանջը: Սկսնակ դասարանների աշակերտների ծնողները պահանջել են դադարեցնել տնային առաջադրանքների հանձնարարությունը, որպեսզի երեխաներն ավելի շատ ժամանակ անցկացնեն ընտանեկան միջավայրում:

    Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Մեծ Բրիտանիայում դասաժամերը սկսվում են վաղ առավոտյան եւ ավարտվում 15:30-ին: Այդ ընթացքում երեխաները խաղում, երգում եւ սովորում են:

    Այս առաջարկին ընդառաջ հաղորդավարուհի Քրիստի Ալսոպը նշել է, որ երեխաները փոքր մեծահասակներ են եւ նրանք հանգստի ավելի շատ կարիք ունեն: Հաղորդավարուհու հայտարարության կողմ են նաեւ ուսուցիչները:
    ԱՐՄԵՆՊՐԵՍ
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (11.05.2012), Գարեգին Քարհանյան (07.03.2012), Դեղձանիկ (07.03.2012), Suzi Malumyan (10.03.2012), vanadzor27 (07.03.2012)

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները