Վանաձորի թիվ 21 դպրոց
Ուսուցչուհի` Եգանյան Նունե
Դասարան` VI
Անցկացվեց ինտեգրված բաց դաս ինֆորմատիկա և բնագիտություն առարկաներից: Դասի նպատակը` <Ինֆորմատիկա> առարկայից ստացած գիտելիքների կիրառումն էր: Ինտեգրված դասերն ունեն մի շարք առավելություններ, որոնք նպաստում են թե' ինֆորմատիկայի ուսուցման արդյունավետության բարձրացմանը, թե' այն առարկաների, որոնց հետ շաղկապվում է ինֆորմատիկան ինտեգրված դասի ընթացքում:
Քանի որ VI-րդ դասարանում բնագիտություն առարկան բաժանվում է 3 բաժինների` քիմիայի, կենսաբանության և ֆիզիկայի մասնակի բաժինների ամբողջություն է ներկայացնում (Ֆիզիկոն, Քիմելան և Կենսաբանը), հնարավորություն ունեցան ինֆորմատիկա առարկայից ստացած գիտելիքները նկարների, գծապատկերների, խաչբառերի, թեստային աշխատանքների միջոցով ներկայացնել համակարգչով: Ինչպես նաև համակարգչի միջոցով հնարավորություն ունեցան պատկերելու և բացատրելու միացման և քայքայման ռեակցիաները, ինչպես նաև նիտրիտային և գլյուկոնատային օձերի ստացումը փորձնական ճանապարհով:
<Դեղաբազա անտառում> բաժնում ներկայացվեցին տարբեր բուժական նշանակության բույսերի օգտակարությունը:
Տրվել էր այսպիսի համեմատություն` ծառի հիմքը համարվել էր բնագիտությունը, բաժանվող ճյուղերը` ֆիզիկան, քիմիան և կենսաբանությունը:
Լրացուցիչ տեղեկությունների համար նամակ կարող եք ուղարկելeganyan.nune@mail.ru էլեկտրոնային հասցեով:


Մեջբերել
Էջանիշներ