+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: Գո՞հ եք Ձեր ինտերնետից

  1. #1
    Ավագ մասնակից Գագիկ is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    24.08.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2

    Գո՞հ եք Ձեր ինտերնետից

    Այս բաժնում կա “Ձեր ինտերնետի արագությունը” թեմա, որտեղ առաջարկում են տարբեր կայքերի օգնությամբ չափել մատակարարվող ինտերնետի արագությունը:
    Բայց հարց է առաջանում. Ասենք թե չափեցինք, հետո՞:


    Պատմեմ իմ ինտերնետի մասին:
    Ես 9 ամիս icon-ի բաժանորդ էի: Մի կերպ յոլա էի գնում: Քանի որ չնայած 256 արագություն պետք է լիներ, բայց հաճախ շատ ցածր էր լինում ու նույնիսկ անջատվում: Անջատվելուց պրծանք, մոդեմը եկան փոխեցին, իսկ այն, որ արագությունը ավելի շատ 100-ի շրջակայքում էր լինում այդպես էլ մնաց: Բազմաթիվ զանգերին պատասխանում էին, որ անջատեմ ու մի 10 րոպե հետո միացնեմ: Ու այդպես անջատել միացնելով եկանք հասանք նոյեմբերի 24: Այդ օրվանից սկսեցին չբացվել armedu.am, ktak.am, forum.armedu.am կայքերը:

    Նույն օրը դիմեցի icon-ին:
    Ինչ–որ տվյալներ վերցրին, մի երկու անգամ զանգեցին հարցրին, բայց ոչինչ չփոխվեց: Դեկտեմբերի 2-ի առավոտից կապը անջատեցին, հաջորդ ամսվա վարձը չմուծելու համար: Երբ ես զանգեցի ու ասացի, որ ես չեմ վճարել, որովհետև արդեն 6 օր դուք իմ պրոբլեմը չէիք լուծել ու չգիտեմ էլ կլուծեք թե ոչ, նրանք խոստացան մարդ ուղղարկել, պատճառաբանելով, որ մեծ ընկերություն է, չի հասցնում: Զանգեցի նաև 3-ին, խոստացան, որ մասնագետը կզանգի ու կգա: Չեկավ: Երեկոյան 9 անց կես ես զանգեցի և ասացի, որ իրենց մասնագետը ոչ զանգել է, ոչ էլ եկել:

    Այս անգամ արդեն ինձ ասացին, որ մնում է երկուշաբթի` 6-ին:
    Երբ ես ասեցի, որ ամսի 6-ին էլ պետք չէ, որ մարդ գա, ես հրաժարվում եմ ձեր կապից, սկսեցին համոզել, որ ամենինչ լավ կլինի: Կիրակի օրը զանգեց նրանց մասնագետը և նորից առաջարկեց, որ երկուշաբթի իրենց մասնագետը գա: Որպեսզի համաոզվեն, որ իմ ասածները համապատասխանում են իրականությանը, ես համաձայնվեցի: 6-ին մասնագետը եկավ, իր նոթբուկուվ և համոզվեց, որ նշածս կայքերը չեն բացվում ինչ-որ փորձեր արեց, տվյալներն ուղարկեց կենտրոն: Մասնագետին ասեցի, որ իրենց պարտավորությունները չկատարելու պատճառով ես հրաժարվում եմ իրենց կապից: Նա պատասխանեց, որ այդ հարցերը մենեջերներն են լուծում և խոստացավ, որ հենց հասնի օֆիս, կտեղեկացնի և մենեջերը կզանգի ինձ: Մենեջերի փոխարեն զանգեցին նորից տեխնիկական բաժնից և սկսեցին պատմել, որ իրենք զբաղվում են, հնարավոր է, որ հարցը կարգավորեն:

    Արդե ամեն ինչ ամիմաստ էր դառնում ու ես ասացի, որ չզբաղվեն, մեկ է, ես հրաժարվելու եմ իրենց ծառայությունից, քանի որ եղած էլ հերիք է, գումարած, որ չգիտեմ թե վաղը մի ուրիշ հարց որ առաջացավ, քանի օրում են լուծելու:
    Այստեղ երկու բան եմ ուզում շեշտել: Մեկը որ կապը միացրին, երբ մասնագետը եկավ ու անջատեցին նրա գնալուց հետո: Երկրորդն էլ, որ նոյեմբերի 24-ից մինչև դեկտեմբերի 6-ը որ մի աշխատողին էլ հարցրել եմ, թե այդ վիճակը նորմալ համարո՞ւմ են, բոլորը պատասխանել են, որ չեն համարում, կաշխատեն, կուղղեն, կլավացնեն:

    Բայց երբ դեկտեմբերի 8-ին տարա մոդեմը հանձնելու, նախ ընդունողը, ապա մենեջերը, ոչ մի կերպ չընդունեցին, որ իրենք խախտել են պայմանագրի իրենց բաժինը, ու որ ես իրավունք ունեմ հրաժարվել իրենց ծառայությունից, տուգանք չվճարելով (պայմանագիրը մեկ տարով էր): Մարդն ասում է. դուք մինչև ամսի վերջը ինտերնետ ունեցել եք, հետո ինչ որ որոշ կայքեր չի բացել, կամ արագությունը ցածր է եղել, մենք խոստացել են 0-ից մինչև 256 արագություն, բայց ոչ թե մշտական 256: Հետո էլ չեք վճարել, անջատել ենք: Ըստ էության ստացվում էր, որ նրանք ոչ մի պարտավորություն չունեն, ոչ արագության, ոչ թերությունները վերացնելու ժամկետների, իսկ բաժանորդը հենց մի օր ուշացրեց վճարումը, ավտոմատն անջատում է: Լավ ասում եմ, դուք գոնե ամսի 6-ին միցնելուց հետո էդ կիսատ-պռատ կապը չանջատեիք, չէ, որ ես չեմ վճարել, որովհետև դուք ձեր պարտականությունները չեք կատարել: Մի խոսքով, ոչ մի կերպ չընդունեցին իրենց մեղքը , ավելին համարելով , որ իրենք լավագույն սպասարկումը ունեն:

    Դե եթե մարդը չի ուզում հասկանալ, կամ ձեռնտու չէ, որ հասկանա, ինչ կարող ես անել: Մնում էր չվճարել ու թողնել, որ դիմեն դատարան: Ես դա չարեցի, քանի որ իրենք շատ վստահ էին, որ իրենք կշահեն: Հետևաբար լավագույն դեպքում 50-50 պետք էր համարել մեր հնարավորությունները: Գումարած, որ ահագին ժամանակ ու ներվեր էլ այդ դեպքում էի վատնելու:

    Վճարեցի նախատեսված գումարը, կյանքի բոլոր ոլորտներում նրանց նույն որակի սպասարկում մաղթեցի ու դուրս եկա:

    Հիմա ես ունեմ նախորդից առնվազն 5 անգամ ավելի արագ և բոլոր կայքերն էլ բացող ինտերնետ` նույն գնով և ափսոսում եմ, որ շատ ավելի վաղ չեմ հրաժարվել icon-կապից:

    Ֆորումի մասնակիցները բոլորն էլ օգտվում են ինտերնետից և լավ կլիներ իրենք էլ իրենց ինտերնետի մասին ասեին:
    Այս ամենը կօգնի շատերին ճիշտ կողմորոշվել:
    Վերջին խմբագրող՝ Գագիկ: 09.12.2010, 22:07:
    Գ.Աղեկյան
    www.mathnet.am

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Anni (15.01.2011)

  3. #2
    Ավագ մասնակից Liza is on a distinguished road Liza-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.07.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    127
    Հեղինակության աստիճան
    2
    Իսկ ինչ ինտերնետ կապից եք հիմա օգտվում? Ես նույնպես դժգոհ եմ սպասարկումից ու արագությունից և ուզում եմ փոխել: Մուծում եմ 8000 դրամ ամսական, անսահմանափակ, բայց տեսահոլովակ անգամ չեմ կարողանում դիտել առանց նախօրոք ներբեռնելու:
    Ու շատ հաճախ ընդհատվում է:
    * Լ *

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գագիկ (13.12.2010)

  5. #3
    Ավագ մասնակից Գագիկ is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    24.08.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2
    Լիզա, ես հիմա օգտվում եմ Hi-Line-ից և 8000 դրամով ստանում եմ անհամեմատ լավ ինտերնետ` 1024 արագությամբ: Հանգիստ կարող եք նաև տեսահոլովակներ նայել:
    Ի միջայլոց, պատահաբար պարզվեց, որ դժգոհությունները icon-ից նորություն չեն: Խնդրեմ, նայեք օրինակ այստեղ:
    Գ.Աղեկյան
    www.mathnet.am

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  7. #4
    Veni, Vidi, Vici Սահակյան Սահականուշ is on a distinguished road Սահակյան Սահականուշ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.09.2010
    Տարիք
    15
    Գրառումներ
    340
    Հեղինակության աստիճան
    2
    Ես համամիտ եմ պարոն Գագիկի հետ, քանի որ ես նույնպես օգտագործում եմ hi-line և 8000 դրամով ստանում եմ 1024մբ արագությամբ ինտերնետ, կարողանում եմ դիտել տեսահոլովակներ, սակայն չեմ ժխտի, որ երբեմն ընդհատվում է:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գագիկ (13.12.2010)

  9. #5
    www.karapet.info Կարապետ is on a distinguished road Կարապետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.04.2010
    Հասցե
    Արարատ
    Տարիք
    15
    Գրառումներ
    276
    Հեղինակության աստիճան
    3
    Ես օգտագործում եմ.
    Ինտերնետ Հիմա 14.4 3G+ մոդեմ, 11000/ամիս:

    Արդեն մեկ տարուց ավել է օգտագործում եմ:
    Այսօր շատ վատ է անգամ չեմ կարողանում 3G ցանց միանալ, իսկ երեկ 5մբ/ս էր:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գագիկ (13.12.2010)

  11. #6
    Ուսանող Freeman is on a distinguished road Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2010
    Տարիք
    19
    Գրառումներ
    3
    Հեղինակության աստիճան
    0
    Օգտվում եմ օռանժի 7.2 մբիթ-անոցից,գոհ եմ

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գագիկ (13.12.2010), Կարապետ (28.03.2011)

  13. #7
    Սկսնակ մասնակից chelovek84 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2011
    Գրառումներ
    4
    Հեղինակության աստիճան
    0
    Ucom 3մբիթ/վ 8000 դրամ։ Պահեստային ինտերնետ կապ ունենալը չեր խանգարի։

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները