Դպրոցական «բարեփոխումների» հետ միասին փոխվեց նաև գնահատման համակարգը: Անցումը գնահատման 5 բալանոց համակարգից 10 բալանոցի՝ սպասելի էր, ինչ-որ տեղ հասկանալի և ընդունելի: Բայց ի՞նչ տվեց մեզ առանձին գործնական, թեմատիկ աշխատանքների, բանավոր հարցման և կիսամյակային ամփոփիչ աշխատանքի առանձին-առանձին գնահատումն ու դրանց արդյունքների «միավորումը»: Թեև հանվեցին գործակիցները, ըստ որոնց հաշվվում էին դրանցից յուրաքանչյուրը, այնուամենայնիվ, ամեն կիսամյակի ավարտին, ուսուցիչները հաշվիչներն առած՝ ժամանակատար հաշվումներ են կատարում, բազմապատկում ու գումարում, գրում ու ջնջում, որպեսզի կիսամյակային գնահտում կատարեն, կիսամյակ ամփոփեն: Էլ չասեմ այն մասին, որ ամեն տարի փոփոխվում է որոշումն այն մասին, թե որևէ աշխատանքից բացակայած աշակերտին տվյալ հանձնարարությունից «1» ենք դնելու թե «0», ինչը բավականին մեծ ազդեցություն կարող է ունենալ նրա ամփոփիչ գնահատականի վրա: Խոսքն այն մասին չէ, թե ուսուցիչը զլանում է մի քանի թիվ իրար գումարել, խոսքը՝ այդ աշխատանքի իմաստավորման մասին է: Մոտենում է կիսամյակի ավարտը, և ինձ հետաքրքիր է իմանալ, թե ի՞նչ են մտածում այս մասին մեր ուսուցիչները: Եկեք քննարկենք, թե ի՞նչ է տալիս մեզ գնահատման նմանատիպ տարբերակը, խոսենք դրա լավ ու վատ կողմերի մասին:


Մեջբերել



Էջանիշներ