+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: Ուսուցիչ լինելն ամո՞թ է տղամարդու համար

  1. #1
    Մասնակից ԺաննաՀ is on a distinguished road ԺաննաՀ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2010
    Տարիք
    48
    Գրառումներ
    87
    Հեղինակության աստիճան
    2

    Ուսուցիչ լինելն ամո՞թ է տղամարդու համար

    Հայաստանյան դպրոցներում օրեցօր քչանում են արական սեռի ներկայացուցիչ ուսուցիչները: Սա խնդիր է, որ առավել սուր բնույթ է ստացել հատկապես վերջին 30 տարիների ընթացքում, իսկ երևույթի հետևանքները երկար սպասեցնել չեն տա:
    Որքան էլ կարևոր է տղամարդ ուսուցչի անհրաժեշտությունը դպրոցում, հայ տղամարդկանց մանկավարժի մասնագիտությունը վաղուց արդեն չի գրավում` ոչ որպես հեղինակություն, ոչ էլ որպես ընտանիք պահելու միջոց: «Նրանց թիվը դպրոցներում օրեցօր քչանում է. նույնիսկ եթե մի կողմ թողնենք ուսուցչի հեղինակազրկվածությունը, պետք է ընդունել, որ տղամարդ մանկավարժը ընտանիք պահելու պատասխանատվություն ունի, իսկ ուսուցչի նյութական վիճակը բոլորիս է հայտնի»,- մեզ հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Սիլվա Աչոյանը:
    Ըստ երևույթին, «հնաոճ» խարանն ստացած այդ մասնագիտությունը հասցրել է հիասթափեցնել բուհ դիմող երիտասարդներին. այսօրվա աշակերտը վաղը խուսափում է մանկավարժի մասնագիտություն ընտրելուց: Այդ մասին է վկայում նաև մեր մանկավարժական բուհերում ուսանող տղաների քչությունը: Կոնկրետ Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան (ԵՊՄՀ) 2009-ին սովորելու է դիմել 1459 աղջիկ, իսկ տղաներն ընդամենը 319 են եղել, իսկ 2010-ին 1156 աղջիկ և ընդամենը 287 տղա: Ըստ ԵՊՄՀ ֆինանասակադրային վարչության ներկայացուցիչ Մարինա Բալյանի` հատկապես զուտ ուսուցչի որակավորում տվող ֆակուլտետներում միայն աղջիկներ են սովորում (չնչին բացառություններով) և հենց այստեղից էլ սկսվում է դպրոցների մոտալուտ ամայացման խնդիրը:
    Աղբյուրը`http://1in.am/arm/armenia_arts_3365.html

    Կարծում եմ`կարևոր հարցադրում է:
    Գրասիրությանս համար անվերջ շնորհակալ եմ հորս

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (08.12.2011), maks (02.12.2010), manush (02.12.2010), Արմինե Մ (02.12.2010), Զառա (02.12.2010), Լիլիթ (06.12.2010), Մանոն (03.12.2010), ՄԻԼԱ (07.07.2011)

  3. #2
    Junior Member maks is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2010
    Գրառումներ
    15
    Հեղինակության աստիճան
    0
    Ուսուցիչ լինելն նպատակահարմար չէ տղամարդու համար, չնչին աղքատավարձով ընտանիք պահել ու արժանապատիվ ապրել հնարավոր չէ: Ստացվում է, որ մեր երեխաներին վաղ մանկությունից դաստիարակում են կանայք. մայրիկ, տատիկ, դաստիարակչուհի, ուսուցչուհի............... հենց դրա համար էլ ունենք այն, ինչ ունենք. տղաների բավականին թուլամորթ սերունդ: Դե թող աշխատավարձը առնվազն հնգապատիկ բարձրացվի ու վիճակը կշտկվի:
    Բայց դե ինչ եմ ասում, ասողին լսող է պետք, նախարարը ուսուցիչներից հազար վերստ հեռու չինովնիկ է:
    Դպրոցում կատարվող նեգատիվ երևույթները ամեն տղամարդ չէ, որ կմարսի:
    Մ. Ստեփանյան

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (08.12.2011), LEVON (03.12.2010), Liza (07.12.2010), Ruben (02.12.2010), Susanna55 (03.12.2010)

  5. #3
    Ավագ մասնակից Ruben is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2010
    Հասցե
    Vayots Dzor, Vayq
    Գրառումներ
    112
    Հեղինակության աստիճան
    3
    Դպրոցում կատարվող նեգատիվ երևույթները ամեն տղամարդ չէ, որ կմարսի

    Լավ է ասված և եթե այսպես շարունակվի վիճակը ավելի է վատանալու, ինչ որ բան է հարկավոր ձեռնարկել...
    Անհրաժեշտ է նոր ռազմավարություն հանրակրթության բնագավառում, իհարկե ոչ հեղափոխություն…
    Երևի "ներքևից" առաջարկությունների առկայության դեպքում "վերևներում" լսեին…
    Վերջին խմբագրող՝ Ruben: 02.12.2010, 17:47:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (08.12.2011), Liza (07.12.2010), maks (02.12.2010), Susanna55 (03.12.2010)

  7. #4
    Ավագ մասնակից Susanna37 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    18.07.2010
    Հասցե
    ք. Երևան,
    Գրառումներ
    186
    Հեղինակության աստիճան
    2
    Մանկավարժական կոլեկտիվներում, անհատ մանկավարժների մոտ, ծնողների ու աշակերտների մոտ, հենց այս ֆորումում հաճախ շատ հետաքրքիր մտքեր են ծնվում կապված դպրոցի բարելավման, դպրոցի առաջընթացի հետ. սրտացավ մարդկանց մտքեր են դրանք, բայց ո՞վ է լսում: Այսօր մեր հանրապետությունում ավելի շատ դիպլոմ ստանալու ցանկություն ունեցող կա, քան սովորող : Վերջին տարիներին դպրոցական շատ ռեֆորմներ ոչ մի օգուտ չտվեցին դպրոցներին, ընդհակառակը, քայքայեցին դպրոցները, հեղինակազրկեցին ուսուցիչներին, գցեցին կրթության մակարդակը: Դպրոցը աշակերտ-թվով ֆինանսավուրումը ամբողջովին կոտրեց դպրոցի մեջքը: Աշակերտը գիտի` սովորի թե չսովորի իրեն դպրոցից դուրս չեն հանելու, ուսանողը նույնպես գիտի, որ չսովորելու դեպքում էլ իրեն բուհ-ից դուրս չեն հանելու, իսկ մեր հանրապետությունը այն վիճակում չէ, որ աշակերտն ու ուսանողը գիտակցեն, որ եթե գիտելիք չունենան, ախատանք չեն գտնելու. այսպես թե այնպես չեն գտնելու:
    Ավագ դպրոցների մասին այս ֆորումում շատ է խոսվել. դրանց ստեղծման շուրջ թեր ու դեմ կարծիքներ շատ եղան, որևէ մեկը լսե՞ց դրանք: Ավագ դպրոցում ուսուցիչը շարադրություն է հանձնարարել «Եթե կախարդական փայտիկ ունենայի» վերնագրով, աշակերտների մեծ մասը գրել է. «Այնպես կանեինք, որ մեր նախկին դպրոցում սովորեինք»: Որևէ մեկը լսելո՞ւ է աշակերտների սրտի այդ ձայնը: Կրթության վերաբերյալ հակակոռուպցիոն ծրագիրը ներկայացրել են քննարկման: «Ներքեվից» արված առաջարկությունները հաշվի առնվելո՞ւ են արդյոք, թե՞ ինչպես որոշել են, այնպես էլ անելու են:
    Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Ա. Պողոսյանը անհիմն է համարում ծնողների դժգոհությունը ավագ դպրոցների հետ կապված, չեն էլ փորձում վերլուծել նրանց ասածները:
    Այս ամենից ելնելով` ուզում եմ եզրակացնել. ոչ տղամարդու, ոչ կնոջ համար ամոթ չէ ուսուցիչ լինելը, ամոթ է մեր հանրապետությանը կրթության պատասխանատուներին, որ հեթանոսության ժամանակներից հարգված /Տիր աստծու գոյությունը վկա/ կրթությունը չափազանց խղճալի վիճակում են պահում:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (08.12.2011), Liza (07.12.2010), maks (02.12.2010), Արմինե Մ (02.12.2010)

  9. #5
    Ավագ մասնակից Ruben is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2010
    Հասցե
    Vayots Dzor, Vayq
    Գրառումներ
    112
    Հեղինակության աստիճան
    3
    Ուսուցիչ լինելը ամոթ չէ, թող ամաչեն նրանք ովքեր պարտավոր են ուսուցչի, ազգի հետագայի համար մտածելու, բայց չեն ուզում կամ չեն կարողանում մտածել…
    Բացի այդ մենք էլ, սրտացավության հետ միասին, պետք է համառ լինենք…

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (08.12.2011), Liza (07.12.2010), Susanna55 (03.12.2010)

  11. #6
    Ուսուցիչ Զառա is on a distinguished road Զառա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2010
    Հասցե
    Շիրակի մարզ, ք. Արթիկ
    Գրառումներ
    162
    Հեղինակության աստիճան
    3
    Այսօրվա դպրոցին պատիվ է տղամարդ ուսուցիչ ունենալը: Այն դպրոցները, որոնց տղամարդ ուսուցիչները շատ են, կարգապահության մակարդակը զգալիորեն բարձր է: Ավելին, ես գտնում եմ, որ այսօրվա դպրոցների ղեկավարները ավելի ճիշտ է տղամարդիկ լինեն: Իմ դասավանդած դպրոցների տղամարդիկ շատ հարգված ու հիանալի մանկավարժներ են:
    Վերջին խմբագրող՝ Զառա: 03.12.2010, 19:01:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (08.12.2011), Ruzan_#105 (08.12.2011)

  13. #7
    Մասնակից marieta is on a distinguished road marieta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2011
    Գրառումներ
    34
    Հեղինակության աստիճան
    0
    Յուրաքանչյուր տղամարդ ուսուցչի առկայությունը դպրոցում դրական է նպաստում դպրոցի աշակերտների ընդհանուր դաստիարակության վրա, և ինչու միայն աշակերտների ` զգաստացնում և զգոնացնում է մանկավարժական կոլեկտիվի մեծամասնությանը` կանանց: Կարծում եմ շատ կարևոր է այս հարցին անդրադառնալը, որովհետև մենք կարծես արդեն թե համակերպվել ենք հետևյալ քննաատություններին ` սերունդն այսպիսին է, սերունդն այնպիսինէ......ոչ թե պետք է քննադատել, այլ լուրջ շտկել բոլոր այն ոլորտները, որոնցից բխում են այդ քննադատությունները: Իսկ դպրոցին բոլոր ժամանակներում էլ անհրաժեշտ են եղել և լինելու են տղամարդ ուսուցիչներ, էլ չասեմ, որ տան տղամարդը տեղում է լինում, ընտանիքն էլ ՕՐԻՆԱԿԵԼԻ է լինում........

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (08.12.2011), Ruzan_#105 (08.12.2011)

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները