+ Կատարել գրառում
Էջ 1 7-ից 1 2 3 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 65 հատից

Թեմա: Հայկական հեռուստասերիալներ

  1. #1
    Ավագ մասնակից Արմինե Մ is on a distinguished road Արմինե Մ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.05.2010
    Հասցե
    Շիրակի մարզ, Վահրամաբերդ
    Գրառումներ
    196
    Հեղինակության աստիճան
    3

    Հայկական հեռուստասերիալներ

    Երևի շատերն են դիտում <<Աննա>> հեռուստասերիալը: Ես էլ, բայց ինձ համար անհասկանալի են ուսուցիչների կերպարները: Մի՞թե այդպիսին են մեր ուսուցիչները` չոր պաշտոնական, դաժան, անմարդկային, ցավոք, նաև անգրագետ... Կարելի՞ է, չէ՞ վերցնել դպրոցական ծրագիրը և տեսնել, որ Մուրացան և Դեմիրճյան նույն ուստարում չեն անցնում, կամ բայի սահմանական եղանակը մեկ պարզ ժամանակաձև ունի և ոչ չորս: Կամ ո՞ր ուսուցիչն է աշակերտին ստիպում գրել չանցած թեմայից խնդիր և այլն: Այդ ի՞նչ կարգի դպրոց է, որ համարյա ամեն օր ազատ ժամ են ունենում: Մտահոգությունս այն է, որ ,մեղմ ասած, ոչ ցանկալի կարծիք է ստեղծվում դպրոցի և ուսուցիչների մասին: Դժվար թե դեռ դպրոց չհաճախող երեխան ֆիլմը դիտելուց հետո ցանկանա դպրոց գնալ... Պարզվում է, որ ինչ-որ օլիգարխ կարող է ավելի բարի և հոգատար լինել երեխայի նկատմամբ, քան հայ ուսուցիչը...

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սահակյան Սահականուշ (01.12.2010), Զառա (01.12.2010), Եվա (18.12.2010), Շահեն_Վանաձոր17 (12.01.2011), Susanna37 (09.12.2010)

  3. #2
    Veni, Vidi, Vici Սահակյան Սահականուշ is on a distinguished road Սահակյան Սահականուշ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.09.2010
    Տարիք
    15
    Գրառումներ
    340
    Հեղինակության աստիճան
    2
    Ըստ իս <Աննա> հեռուստասերիալում ցանկանում են ցույց տալ թե որքան <դաժան են> ուսուցիչները, այլ հերոսուհու դժբախտ կյանքը, և այն, որ նա պայքարում է որպեսզի հասնի իր նպատակներին: Դրանով իսկ ցույց տալով, որ հարկավոր չէ կանգ առնել դժվարությունների առաջ այլ պետք է միշտ նայել առաջ և կանգ չառնել խոչնդոտների պատճառով:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ashakertner (17.01.2011)

  5. #3
    Ավագ մասնակից Ruben is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2010
    Հասցե
    Vayots Dzor, Vayq
    Գրառումներ
    112
    Հեղինակության աստիճան
    3
    Հարգելի Սահականուշ և Արմինե ճիշտ ժամանակին միջամտում եք, բայց ո՞վ է կարդացողը... Սերիալի հեղինակները երևի ժամանակին դպրոցից հեռու մարդիկ են եղել և այսօր էլ հեռու են, ուղղակի հաց վաստակել է հարկավոր… Երևի երեկոյան սցենարը գրում են, առավոտյան նկարում և երեկոյան ցուցադրում… Այնպես որ, եթե կարող եք, սրտներիդ շատ մոտ մի ընդունեք …
    Վերջին խմբագրող՝ Ruben: 01.12.2010, 20:09:

  6. #4
    Ուսուցիչ Զառա is on a distinguished road Զառա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2010
    Հասցե
    Շիրակի մարզ, ք. Արթիկ
    Գրառումներ
    162
    Հեղինակության աստիճան
    3
    Համաձայն եմ քեզ հետ Արմինե: Դեռ ավելին, տգեղ է ու բովանդակազուրկ թե ուսուցիչների, թե աշակերտների խոսքը: Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայի մեկնող ու տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում միաժամանակ աշխատող գլխավոր հերոսուհու մտքերը բնավ չեն հուշում, որ նա այդ բնագավառներից որևէ բան գիտի: Ավելի շատ տպավորություն է ես ստանում, որ լուրջ ոլորտ կարելի է մտնել ավելի շուտ ընդամենը մեկի թեթև ձեռքով ու կամքով(թեկուզև` տվյալ դեպքում համակրելի ու կիրթ մի այլ հերոսի կողմից հովանավորվելով), քան կայացած մարդ լինելով ու գիտելիքի ուժով: Առանձին հաջողված դրվագներն էլ ստվերվում են ձգձգվող ու անհեթեթ տեսարաններով: Ու այդ ամենը նայում են շատերը` դպրոցի մասին իրենց պատկերացումները "ամբողջացնելով" տեսածով: Բայց նայողներն էլ շատ մեղք չունեն. ընդամենը դա է ու դրա նման այլ "արտադրանք"` առաջարկվողը: Ուրեմն` բովադակային շատ լուրջ փոփոխություններ են պետք մեր հեռուստատեսությանը...Ումից? պահանջենք և ինչպես?:
    Վերջին խմբագրող՝ Զառա: 01.12.2010, 19:57:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ashakertner (17.01.2011)

  8. #5
    Ավագ մասնակից Արմինե Մ is on a distinguished road Արմինե Մ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.05.2010
    Հասցե
    Շիրակի մարզ, Վահրամաբերդ
    Գրառումներ
    196
    Հեղինակության աստիճան
    3
    Շնորհակալություն արձագանքելու համար… Վերջերս 5-րդ դասարանում մայրենիի ժամին զրուցում էինք պատվաբեր աշխատանքի մասին… Ես անակնկալի եկա, երբ աշակերտների մեծ մասը ուսուցչի աշխատանքը համարեց ոչ այնքան պատվաբեր: Նրանք կարծիք հայտնեցին, որ ուսուցիչը «փող չունի, դրա համար ստիպված աշխատում է որպես ուսուցիչ»: Գուցե շատերին թվա, թե մանրուքներից եմ խոսում, բայց համաձայնեք՝ տխուր փաստ է: Այսօր ուսուցիչը պետք է երդվի, որ ... աշխատի… Իսկ ո՞վ և որտե՞ղ պետք է երդվի, որ պարտավոր է հարգել ուսուցչի աշխատանքը:

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anahit_87 (16.01.2011), Susanna37 (02.12.2010)

  10. #6
    Ուսուցիչ Զառա is on a distinguished road Զառա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2010
    Հասցե
    Շիրակի մարզ, ք. Արթիկ
    Գրառումներ
    162
    Հեղինակության աստիճան
    3
    Արմինե ջան, վերջին գրառումդ կարդալով, ես էլ հիշեցի տարիներ առաջ 5 –րդ դասարնում աշակերտներիս զրույցը: Խոսում էինք լավ սովորելու մասին:
    Աշակերտներից մեկը շատ ոգևորված պատմում էր, որ նրա քեռին այնքան լավ էր սովորում, որ ընդունվեց բժշկական համալսարան: Մյուս աշակերտներն էլ զարմանքով արձագանքին. “Այդքան որ լավ էր սովորում, ինչու մանկավարժական չգնաց”: Աշակերտը կարմրեց ու լացակումած ցածր ձայնով ավելացրեց. ‘’ Ասեցի լավ էր սովորում, բայց ոչ այնքան լավ, որ մանկավարժական ընդունվեր”:
    ... Տարիներ են անցել, մասնագիտական շատ հպարտանալու ու հիասթափվելու պահեր եմ ունեցել, բայց միշտ այս անմեղ տարիքի աշակերտների տված գնահատականը ամենաբարձրն է եղել ինձ համար և ինձ միշտ ուժ է տվել...

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արմինե Մ (01.12.2010), Մարիետա (02.12.2010)

  12. #7
    Ավագ մոդերատոր Մարիետա is on a distinguished road Մարիետա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2010
    Գրառումներ
    145
    Հեղինակության աստիճան
    3
    Նայելով «Աննա» հեռւստասերիալը, հասկանում ես, որ այդ դպրոցը ոչ մի ձևով չունի ընդհանրություն մեր իրականությում առկա դպրոցների հետ։ Այնպես որ, ուսուցչի կերպարն էլ մտացածին է և բնականաբար պետք չէ վրդովվել։ Այդպիսի ուսուցիչներ, կարծում եմ, չկան մեր հասարակարգում /եթե լինեին, ապա մեկ ամսից ավել չէն կարող աշխատել այդ բնագավառում/։
    Մարիետա Դումիկյան
    ԿՏԱԿ, ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ashakertner (17.01.2011), gayane0803 (02.01.2011), Արմինե Մ (02.12.2010)

  14. #8
    Ավագ մասնակից Արմինե Մ is on a distinguished road Արմինե Մ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.05.2010
    Հասցե
    Շիրակի մարզ, Վահրամաբերդ
    Գրառումներ
    196
    Հեղինակության աստիճան
    3
    Համաձայն եմ Ձեզ հետ, հարգելի Մարիետա, բայց իմ կարծիքով հեռուստատեսությունը ազդում է հասարակական կարծիքի վրա, հատկապես դեռահասների: Գուցե ուսուցչի կերպարը մտացածին է, բայց
    ինչու պետք է վատը լինի, թող «լավ մտացածին լիներ»… Այսօր էլ կտեսնենք երևի, թե այդ դպրոցի տնօրենը ինչքան «հոգատար » է լինելու:

  15. #9
    Member Tatev* is on a distinguished road Tatev*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2010
    Տարիք
    23
    Գրառումներ
    92
    Հեղինակության աստիճան
    2
    Էդ հեռուստասերիալում ինչն է գոնե մի քիչ մեր իրականությանը մոտ, որ դպրոցը կամ էլ ուսուցիչը լիներ, / թերևս միայն պատգամավորը/: Ցավոք սրտի անաչառ ճշմարտություն հաղորդելն այդ հեռուստաալիքի նշանաբանը չէ:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anahit_87 (16.01.2011), Արմինե Մ (04.12.2010)

  17. #10
    Մասնակից ԺաննաՀ is on a distinguished road ԺաննաՀ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2010
    Տարիք
    48
    Գրառումներ
    87
    Հեղինակության աստիճան
    2
    Ի՞նչ են քարոզում հայկական հեռուստասերիալները

    Հայկական հեռուստասերիալներում արդեն երկու հանցագործ պատգամավորի կերպար է մարմնավորվել:
    <<Արմենիայով>> ցուցադրվող <<Վրիժառուի>> մեջ` Միսակը, որ նաև երթուղայինների գծերի ստվերային տեր է ու այդ հողի վրա սպանություն է պատվիրում (և այն արդարացնելով ասում `<<Հա դե ընդհանուր գործի համար պետք ա եղել, խփել ենք>>): Միսակի որդին էլ հոր հետքերով է գնում. այս անչափահաս հանցագործն օրվա մեծ մասը թմրամոլ ընկերների հետ է անցկացնում ու օրը ցերեկով սադիստաբար մարդ սպանում, վերջում ինքն էլ վրեժի զոհ դառնում: Հանցագործ պատգամավորի մյուս կերպարը Հ1-ով ցուցադրվող ՙԱննա՚ սերիալում Վլադիմիր Պարոնյանն է, որ քրեական ճանապարհով բիզնես է ձեռք բերել ու այդ բիզնեսին խոչընդոտող բոլորին վերացնում է, վերջում էլ երկրից փախչում:
    Սերիալներում պարբերաբար պախարակվում է իրավապահ համակարգը` ոստիկանությունը և դատախազությունը: ՙԿյանքի գինը՚ սերիալում այնքան մեծ էր սցենարիստի ատելությունը դատախազների նկատմամբ, որ մեծ կաշառքով հանցագործություն կոծկած դատախազին որոշել էր բարձրահարկի վերին հարկից ցած գցել: Հետաքրքիր է, Հայաստանում եղե՞լ է նման դեպք: Երբ ԶԼՄ-ները գրում են, թե կրիմինալը թափանցել է Ազգային ժողով, պետական կառույցներ, նրանց մեղադրում են, բայց, փաստորեն, հայրենի հեռուստասերիալներն են նման կերպարներ ներկայացնում (այն էլ` պետական հեռուստաալիքով):
    Բռնությունները, գազանությունները դարձել են սերիալների մշտական ուղեկիցը: <<Վրիժառու>>1-ին եթերաշրջանի <<ավանդույթները>> հաջողությամբ շարունակվում են վերջերս սկսված 2-րդ եթերաշրջանում, որում էլ նոր, ավելի դաժան կերպարներ են հայտնվել Լոս Անջելեսի հայերից: Պարզվում է` հայերն այնքան են լկտիացել (ըստ ֆիլմի սցենարի), որ անիմաստ ու դաժան հաշվեհարդար են սկսել սևամորթների դեմ, ու<<որ մին զարկի` ջարդի հազար>>սկզբունքով, ինքնաձիգներն առած, միանգամից ՙհնձում՚ են մի քանի սևամորթի և ուրախ-ուրախ, իրար <<ջան-ջան>> ասելով` հեռանում:
    Այս աղտեղության ամենաանմեղ կատակը սա է. <<Արա, դու չխոսաս, թե չէ դու որ խոսում ես, մարդ ա մեռնում>>: Դա դեռ բավական չէ, ֆիլմում լավագույնս <<քարոզվում>> է թմրամոլությունը, որում հաջողությամբ ներգրավվել են նաև նարգիլե քաշող կանայք: Իբր քիչ էր, որ <<Վրիժառուի>> 1-ին եթերաշրջանում մանկահասակ երեխայի աչքի առաջ հորը դաժանորեն սպանում են, 2-րդ եթերաշրջանում էլ քեֆի սեղանի շուրջը հարբած կրիմինալի գլխավոր անդամը <<գյուլլում>>է իր մրցակցին` դրանից առաջ <<փառավոր>>ու դաժան ծեծի ենթարկելով (ընդ որում` կերուխումին մասնակից կանանց աչքի առաջ):
    Ըստ հայկական դետեկտիվ սերիալների, երկրում իշխում է կրիմինալը, որն ամենուր է` նախարարություններում, Ազգային ժողովում, իրավապահ համակարգում: Ստվերային արտադրության կեղծ դեղորայքի<<տանիքը> <<Վրիժառու>>ֆիլմում առողջապահության նախարարն է: Պետական ապարատ թափանցած կրիմինալին ֆիլմում ավելացել է ՙինքնակառավարվող՚ կրիմինալը, որ ցուցումներ է ստանում Մոսկվայից:

    Ինչ խոսք, այս ֆիլմերը մեծ հեռուստալսարան ունեն, բայց մի՞թե պարտադիր է, որ դետեկտիվ ֆիլմերում այդքան մանրամասն ներկայացվի դաժանությունն ու բռնությունը, որոնց բացասական ազդեցությունը տարբեր մարդկանց ներաշխարհի վրա մի առանձին ուսումնասիրության թեմա է: ՙՎրիժառու՚ ֆիլմի 2-րդ եթերաշրջանում էլ շարունակվում են զազրախոսությունները, հայհոյախոսությունները, որոնք քրեորեն պատժելի արարքներ են: Ստացվում է, որ փողոցում, հասարակական վայրերում հայհոյելու, զազրախոսելու համար կարելի է տուգանք սահմանել, մինչդեռ հեռուստաէկրանից կարելի է անխնա զազրախոսել` տհաճություններ պատճառելով հեռուստադիտողին:
    Գայանե ՀՈՎՍԵՓՅԱՆ Աղբյուրը`http://ankakh.com/2010/12/76632/
    Վերջին խմբագրող՝ ԺաննաՀ: 08.12.2010, 13:48:
    Գրասիրությանս համար անվերջ շնորհակալ եմ հորս

  18. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anahit_87 (16.01.2011), manush (08.12.2010), Ավրորա (05.01.2011), Արմինե Մ (08.12.2010), Լիլիթ (06.01.2011), Մանոն (09.12.2010), Ruben (08.12.2010)

+ Կատարել գրառում
Էջ 1 7-ից 1 2 3 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները