+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 1 համարի արդյունքները՝ ընդհանուր 1 հատից

Թեմա: Չինական փիլիսոփայական միտքը

  1. #1
    Ավագ մասնակից Տաթև ջան is on a distinguished road Տաթև ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.09.2010
    Գրառումներ
    119
    Հեղինակության աստիճան
    2

    Չինական փիլիսոփայական միտքը

    Չինական փիլիսոփայական միտքը մի առանձին փիլիսոփայական կառույց է, որը
    գոյություն է ունեցել և զարգացել եվրոպական ազդեցությունից անկախ:
    Չինական փիլիսոփայական մտքի վառ ներկայացուցիչն էր Կոնֆուցիուսը /չինարեն` 孔子-
    Քոն Ծը կամ «ուսուցիչ Քոն»/: Նա ապրել է մ.թ.ա. 551-479 թթ. Լյու իշխանի օրոք, ունեցել է
    բազմաթիվ աշակերտներ, որոնք ողջ Չինաստանով տարածել են իրենց ուսուցչի մտքերը:
    Կոնֆուցիուսի արտահայտած մտքերն արդիական են նույնիսկ այսօր իր հայրենիքի
    սահմաններից հեռու: Ո՞վ չգիտի նրա «Երիտասարդը սովորում է իր համար, իսկ տարեցը`
    ուրիշների», «Տասնհինգ տարեկանում ուսման եմ ձգտել, երեսունում` հաստատվել եմ,
    քառասուն տարեկան ազատվել եմ կասկածամտությունից, հիսունում` զգացել եմ Երկնքի
    ազդեցությունը, վաթսուն տարեկանում հասկացել եմ մարդկային անկեղծությունը, իսկ
    յոթանասուն տարեկանից հետո ես հետևում եմ սրտիս կամքին» խոսքերը: Կոնֆուցիուսն ապրել
    է Չինաստանի պատմության կարևոր ժամանակաշրջանում` Աշուն-Գարուն դարաշրջանի
    վերջում և Պատերազմող պետությունների դարաշրջանի սկզբում: Այս պատճառով
    կոնֆուցիական իմաստությունը բազմաթիվ առաջարկություններ և խորհուրդներ է
    պարունակում, որոնք ուղղված են պետության անկարող ղեկավարներին և պալատականներին:
    Այսօր Չինաստանի սահմաններից դուրս գործում են Կոնֆուցիուսի բազմաթիվ
    կենտրոններ, որոնց նպատակն է մարդկանց հաղորդակից դարձնել չինական մշակույթին,
    պատմությանը և լեզվին: Առաջին կենտրոնը բացվել է 2004 թվականին Սեուլում, իսկ 2008
    թվականի տվյալներով, աշխարհում գործում է 249 հաստատություն:
    Չինական փիլիսոփայական մտքի զարգացման համար մեծ նշանակություն է ունեցել նաև
    Լաո Ծիի (մ.թ.ա. 6-րդ դար) «Տաոդըցին» աշխատությունը, որից և սկիզբ է առել
    տաոիստականությունը: Չին փիլիսոփաների շարքում հարկավոր է առանձնացնել Մենգ
    Ծիին, Հան Ֆեյծիին, Մո Ծիին, Սյուն Ծիին:
    Չին փիլիսոփաները մեծ ուշադրություն են դարձրել մարդու և բնության միջև եղած
    կապին: Այդ պատճառով «մարդու և երկնքի միասնության» գաղափարագիրը ամենառաջնային
    տեղ է գրավում թե´ չինական գրերի համակարգում և թե´ նրա փիլիսոփայական մտքում: Չին
    փիլիսոփաները համարում էին, որ անհրաժեշտ է մարդու մեջ դաստիարակել միաժամանակ և´
    բնավորությունը, և´ բարոյական որակները:
    Չինական փիլիսոփայական միտքը շարունակում է կիրառություն գտնել նաև ներկայիս
    Չինաստանում: Մասնավորապես, չինական առանձնահատկություններով սոցիալիզմի
    կառուցման գաղափարախոսությունը որոշակիորեն հիմնվում է նաև չին մեծ փիլիսոփաների
    իմաստության վրա:

    Դերզյան Տաթև

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    IrosCrible PerLa (12.03.2011), Սահակյան Սահականուշ (30.11.2010), SIMAK (08.12.2010)

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները