+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Մինաս

  1. #1
    Ուսուցչուհի Նունե21 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2010
    Տարիք
    43
    Գրառումներ
    35
    Հեղինակության աստիճան
    0

    Մինաս

    Հանրությանն այսօր ներկայացվեցին հայ անվանի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Խաչքարի մոտ» և «Հանդիպում» որմնանկարները, որոնք տեղադրված են ՀՀ կառավարության շենքի նիստերի դահլիճում։

    Հիշեցնենք, որ մինչ այդ որմնանկարները շատ վատ վիճակում գտնվում էին Գյումրու էլեկտրատեխնիկական գործարանի ճաշարանում։

    «Սա այն դեպքն է, երբ պատմությունն իր արդար գործը ի կատար է ածում։ 70–ական թվականներին, երբ Մինասն աշխատում էր մի սովորական գործարանի ճաշարանում, նա չէր կարող մտածել, որ իր գործերը կդառնան մեր արվեստի բացառիկ աշխատանքներ և իրենց դերը կունենան մեր մշակույթի մեջ»,– ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը։

    Ըստ նրա՝ Մինասի որմնանկարների տեղադրումը կառավարության շենքում խոսում է այն մասին, որ պատմությունն իր գնահատականն է տալիս Մինասի գործերին։ Բացի այդ, դա պետության վերաբերմունքն է այդ գործերի նկատմամբ։

    Վարչապետը տեղեկացրեց, որ նիստերի դահլիճը հանրության համար բաց կլինի, իսկ այցելությունների օրերը և ժամերը կհրապարակվեն ավելի ուշ։

    Հիշեցնենք, որ «Խաչքարի մոտ» և «Հանդիպում» որմնակարների վերկանգնմանը կառավարությունը հատկացրել է 20 մլն դրամ։

    Հիշյալ որմնանկարների վերականգնման գործում հայ մասնագետներին աջակցել է իտալացի մասնագետը։
    tert.am
    ԵԳԱՆՅԱՆ ՆՈՒՆԵ
    Վանաձորի թիվ 21 դպրոց:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    arm.150yan (07.07.2011), manush (25.11.2010), Սահակյան Սահականուշ (25.11.2010)

  3. #2
    Ավագ մոդերատոր manush is on a distinguished road manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    511
    Հեղինակության աստիճան
    3
    Հարգելի Նունե, շնորհակալություն նյութը տեղադրելու համար։

    Այդ որմնանկարների լուսանկարները.

    minas_gov2.jpg minas_gov1.jpg
    Վերջին խմբագրող՝ manush: 25.11.2010, 11:31:
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    arm.150yan (07.07.2011), Սահակյան Սահականուշ (25.11.2010), Նունե21 (25.11.2010)

  5. #3
    Սկսնակ մասնակից arm.150yan is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2011
    Գրառումներ
    27
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Նունե21 շատ ուրախ եմ, որ դրամական մեծ միջոցներ տրամադրելով և իտալացի մասնագետներ հրավիրելով կառավարությունը կարողացել է փրկել ու պահպանել Մինաս Ավետիսյանի "Խաչքարի մոտ" և " Հանդիպում" որմնանկարները, դարձնելով դրանք բոլորին հասանելի ( այժմ էլ մյուսները)... Բայց սրտի մեծ ցավ եմ զգում, որ այդ աշխատանքները տեղափոխվել է Գյումրիից, մենք չկարողացանք պահպանել մեր Մեծ Նվերը (որովհետև չնայած մեր մեծ թասիբի չունեինք համապատասխան միջոցներ), քանի որ երկրաշարժից հետո Գյումրիում ոչ մի այլ "մեծ պատ" չգտնվեց Մինասի գործերը տեղափոխելու համար...
    Իսկ չեք մտածել երբևէ` ինչու Մինասը այդ ժամանակ Գյումրիի էլեկտրատեղնիկական գործարանի ճաշարանի պատին է նկարել...

    Հարգանքով` Արմենուհի Հարությունյան
    Գյումրու թիվ 15 դպրոց:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (08.07.2011), Ruben (07.07.2011)

  7. #4
    Ավագ մոդերատոր manush is on a distinguished road manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    511
    Հեղինակության աստիճան
    3
    ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՆԿԱՐԸՙ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻՑ

    ma1.jpg ma2.jpg

    Մինաս Ավետիսյանի վրձնին է պատկանում գրականագետ Նելլի Անանյանի երկու դիմանկար: Երկուսն էլ նկարիչը ստեղծել է կյանքի վերջին ամիսներին, որոնցից մեկը նվիրել է գրող Վախթանգ Անանյանի դստերը` Նելլի Անանյանին, մյուսը` մի անձնավորության. այդ նկարը ավելի ուշ հանգրվանել է Լոս Անջելեսում բնակվող Նավասարգյան ընտանիքում: Ալիս Նավասարգյանըՙ ծագումով իրանահայ, արվեստի, մշակույթի հանդեպ հետաքրքրություններ դրսեւորել է մշտապես, ինչը ավելի գործնական բնույթ է կրել հատկապես Մ. Նահանգներ տեղափոխվելուց հետո, որտեղ հեղինակել է երեք ստվար հատոր:

    Մ. Նահանգներից նոր է վերադարձել հանրահայտ արվեստաբան Շահեն Խաչատրյանը եւ հերթական նվիրատվություն-նկարը բերել Հայաստան, այս անգամ` Մինաս Ավետիսյանի: Լոս Անջելեսում նա հանդիպել է Ալիս Նավասարգյանին, որի մոտ էր Մինասի «Նելլի Անանյանի դիմանկարը»:

    «Դիմանկարը առինքնող է, գունային սքանչելի լուծմամբ, ներդաշն կատարելությամբ: Այդ նկարը առաջին անգամ Նավասարգյանների տանը տեսա 15 տարի առաջ, պատմում է Շ. Խաչատրյանը: Գարեգին Ա կաթողիկոսի առաջարկությամբ խմբագրական աշխատանքներով մասնակցեցի Ալիս Նավասարգյանի «Իրան-Հայաստան. Ոսկի կամուրջներ» գրքի (1997 թ.) հրատարակման աշխատանքներին: Գրքի արագ սպառումից ոգեւորվածՙ Ալիս Նավասարգյանը լույս ընծայեց եւս մեկ գիրքՙ վերաբերող նշանավոր հայ արվեստագետ կանանց գործունեությանը:

    Վերջերս, երբ Լոս Անջելեսում էի, այցելեցի տիկին Ալիսին, նա աշխատում էր երրորդ գրքի վրաՙ նվիրված Իրանում ծնված եւ այդ երկրում ժամանակավոր ապրած ու ստեղծագործած բոլոր հայ արվեստագետներին: Գիրքը հարուստ է արժեքավոր փաստերով, հետաքրքրական մեկնաբանություններով, նոր, անհայտ լուսանկարներով: Երկու խոսքով իմ վերաբերմունքն էլ զետեղվեց գրքում:

    Մի օր զրույց ունեցանք իր տանը գտնվող Մինասի «Նելլի Անանյանի դիմանկարի» շուրջը: Խոսքիս մեջ հիշատակեցի, որ անցյալ տարի անսպասելի հեռացավ գրականագետը: Զրույցի ավարտին նա ինձ անակնկալի բերեց: Մի պահ հեռացավ, ապա վերադարձավ նկարը ձեռքին: Ասաց, որ նվիրում է ինձՙ Սուրբ Էջմիածնի նորաստեղծ թանգարանում ցուցադրելու: 10 օր առաջ նկարը տեղ հասավ»:

    Սուրբ Էջմիածնի թանգարանային հավաքածուն Շահեն Խաչատրյանի շնորհիվ հարստացավ եւս մեկ նվիրատվությամբ: Մեզ հետ զրույցում արվեստաբանը հավաստիացրեց, որ սփյուռքահայության նվիրատվությունները շարունակվում են: Սպասվում են նոր անակնկալներ:

    ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
    ԱԶԳ օրաթերթ
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Դեղձանիկ (05.04.2012)

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները