+ Կատարել գրառում
Էջ 1 7-ից 1 2 3 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 69 հատից

Թեմա: Ուսուցիչների պաշտպանության խորհուրդ

  1. #1
    Ավագ մասնակից petros59 is on a distinguished road petros59-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.05.2010
    Գրառումներ
    270
    Հեղինակության աստիճան
    3

    Ուսուցիչների պաշտպանության խորհուրդ

    <<Կիսում եմ Ձեզ հետ Ձեր բոլոր մտահոգությունները, բայց , իմ կարծիքով ֆորումի շրջանակներով մենք ոչնչի չենք հասնի:>>
    <<Գիտեք ինձ մեկ-մեկ թվում է, որ մենք գտնվում ենք փակուղում որտեղից ելք չկա: >>
    Ցավոոք ֆորումում նման հուսահատ գրառումները քիչ չեն:
    Սակայն մարդիկ հստակ առաջարկություններ են արել, որոնք մնացել են անպատասխան:
    Արտակի գրառումից մեջբերում
    «Թեմայում՝ բազում վիճաբանությունների հետ զուգահեռ բարձրացվել են մի շարք հարցեր, խնդիրներ, որոնցից ոչ մեկը այս քննարկման արդյունքում, թվում է, լուծման ենթակա չէ: Իսկ լուծման երկու ճանապարհ կա.
    1. Պայքարել, այդ խնդիրների լուծման համար,
    2. Սպասել, որ ուրիշները պայքարեն այդ խնդիրների լուծման համար:

    Կարծում եմ, որ պայքարելը ամենաճիշտ ճանապարհն է: Բայց ինչպե՞ս: Գրառմանս շարունակությունը կլինի այդ ուղղությամբ իմ խորհերի մասին, որոնք ոչ թե ճանապարհ են, այլ ընդամենը ճանապարհը գտնելու համար մտածելու տեղ տվող մտքեր:

    Եթե մտահոգ ուսուցիչների մի որոշ խումբ միավորվեր ու ստեղծեր օրինակ արհմիություն կամ հասարակական կազմակերպություն, ապա այդ արհմիությունը կկարողանա բարձրացնել որոշակի հարցեր: Հաշվի առնենք, որ ճիշտ է քննարկումը հիմնականում գնում է աշխատավարձերի ցածր լինելու մասին, բայց դա միակ խնդիրը չէ: Մենք լսում ենք նաև բազում դեպքերի մասին, երբ ուսուցչին հանիրավի հեռացնում են աշխատանքից, երբ նրա առջև որոշակի սահմանափակումներ են դնում, ստիպում աշակարտներից փող հավաքել այս կամ այն խնդրի կամ «խնդրի» համար և այլն: Սրանք զուտ բամբասա՞նք են, թե՞ իրականություն: Կարծում եմ, որ դա պետք է լինի ստեղծվելիք կազմակերպության առաջին խնդիրը. բարձրացնել այդ խնդիրները ոչ թե ընդհանրական, այլ անուն առ անուն, կոնկրետ օրինակներով, կանգնելով տվյալ պահին տուժած ուսուցչի մեջքին, բոլոր հնարավոր մեխանիզմներով հասնելով արդարության ու օրինականության հաստատմանը: Իհարկե կարող է շատ բարդ լինի այդ գործընթացը, բայց սա ճանապարհ է, որը հաղթահարելու դեպքում ուսուցիչը կսկսի իրեն առավել ապահով զգալ, պաշտպանված զգալ, համարձակ զգալ: Իսկ դա իր հերթին կբերի խնդիրների մասին ավելի բարձրաձայն հայտարարելու ու դրանք հաղթահարելուն ուղղված քայլեր ձեռնարկելու համարձակության:»
    Գագիկի գրառումից
    «Արտակի առաջարկը` գործնական քայլերի մասով հետաքրքիր է: Բայց ուզում եմ ասել, որ նման կառույցներ կան` ամեն դպրոցում կա արհմիության ներկայացուցիչ (պրոֆկոմ), որը որպես կանոն տնօրենի նվագի տակ պարող մի մարնին է: Հիմա կան հոգաբարձուների խորհուրդներ, բայց դրանք էլ են կառավարելի տնօրենների կողմից:
    Եթե փորձեք ստեղծել մի նոր` հասարական կառույց, որը կփորձի պաշտանել ուսուցիչների ոտնահարված իրավունքները, օրինակ, անհիմն աշխատանքից հեռացվածների, ապա հենց որ դա սկսի իրոք աշխատել կամ կկոռուպացվի կամ ճնշման ու ինչ-որ խոստումների արդյունքում նորից կդառնա կառավարելի:
    Այդ կառույցը թերևս շատ թե քիչ զերծ կարող է լինել այս ասածներիցս, եթե նա գործի հրապարակային ձևով` օգտագործելով հենց այս ֆորումը:
    Բացեք օրինակ “Ուսուցիչների պաշտպանության խորհուրդ” բաժին, ընտրեք մարդիկ, որոնք կհամակարգեն աշխատանք` առաջարկները, ոտնահարված իրավունքների մասին բողոքները և այլն ու դրանք կներկայացնի ուր որ հարկն է (կրթության վարչություն, նախարարություն և այլն): Բայց այդ ամեն ինչը պիտի արտացոլվի ֆորումի համապատասխան բաժնում: Այս դեպքում կարելի է հուսալ, որ այդ մարմինը կաշխատի ազնիվ, կկարողանա դիմանալ ճնշումներին, իհարկե, եթե ուսուցիչները նրանց մենակ չթողնեն` ֆուրումում իրենց ճիշտ և ակտիվ կեցվածքով:»
    Ամեն դեպքում մի տեղից սկսել պետք է: Բերեք սկսենք ֆորումից:

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (23.11.2010), Liza (22.11.2010), Իրինա (23.11.2010), Մանոն (09.12.2010), Նունե21 (24.11.2010), Susanna37 (23.11.2010), Susanna55 (04.12.2010), Tatev* (04.12.2010)

  3. #2
    Senior Member LEVON is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    18.11.2010
    Գրառումներ
    121
    Հեղինակության աստիճան
    2
    Պայքարել միանշանակ պետք է ամեն ժամ և ամեն վայրկյան,որը ցավոք Հայաստանում չի արվում, բոլորը մտածում են , թե իրենց տեղ ուրիշը պետք է պայքարի:Եվրոպական քաղաքակրթությունը այսօրվան հասել է պայքարելով, հիշեք դա:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Liza (22.11.2010), Susanna55 (04.12.2010)

  5. #3
    Ավագ մասնակից Liza is on a distinguished road Liza-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.07.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    127
    Հեղինակության աստիճան
    2
    Պետրոս, մենք այստեղ ենք, առաջնորդիր, կամ գոնե հուշի` ինչից սկսել:
    * Լ *

  6. #4
    Ավագ մասնակից petros59 is on a distinguished road petros59-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.05.2010
    Գրառումներ
    270
    Հեղինակության աստիճան
    3
    Մեջբերում Liza-ի խոսքերից Նայել գրառումը
    Պետրոս, մենք այստեղ ենք, առաջնորդիր, կամ գոնե հուշի` ինչից սկսել:

    Այս պահին առաջնորդի խնդիր չկա: Երբ գա պահը կգտվի առաջնորդը:
    Որտեղի՞ց սկսել: Սա էլ կարևոր չի, կարևորը մի տեղից սկսելն է: Հարկավոր է բոլոր շահագռգիռ մարդկանց բերել ֆորում:
    Ուսուցիչների դարդ ու ցավից <<ՈՒսուցչի ձայն>> թեմայում շատ խոսվեց, հիմա հարկավոր է այդ ամենը համակարգել: Գտնում եմ, որ աշխատավարձի վերաբերյալ խոսակցությունները ժամանակավոր պետք է թողնել մի կողմ, որպեսզի տպաորություն չառաջանա, թե մեզ տանջող միյակ խնդիրը դա է:
    Մենք խոսում ենք ուսուցիչների իրավունքների պաշտպանության մասին, հետևաբար պետք է նշենք, թե կոնկրետ այդ որ իրավունքներ են խախտվել:
    Օրինակ. մեզնից պահանջում են ստանալ այնպիսի արդյունքներ որոնք գործնականորեն (և տեսականորեն) հնարավոր չեն:
    Ցանկացած ուսուցչի կարելի է մեղադրել այն բանում, որ չի կարողանում կատարել պետության կողմից ընդունված չափորոշիչի պահանջները: Ստացվում է,որ բոլորս վատ ենք աշխատում, հետևաբար դպրոցը մեր տեղը չի:
    Կարելի է այս հարցի շուրջ քննարկումներից հետո ընդունել որոշում, այնուհետև անցնել մեկ այլ հարցի, օրինակ, ինչպես վարվել <<հաբրկած>> ծնողների <<հաբրկած >> զավակների հետ:
    Եթե մենք ստեղծում ենք կազմակերպություն (թեկուզև վիրտուալ), երևի հարկավուր է ունենալ համապատասխան կանոնադրություն,կամ դրա նման մի բան:Բերեք սկենք մշակել այդ կանոնադրությանը:

  7. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LEVON (14.12.2010), Liza (25.11.2010), Նունե21 (25.11.2010), SIMAK (29.12.2010)

  8. #5
    Ավագ մասնակից Liza is on a distinguished road Liza-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.07.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    127
    Հեղինակության աստիճան
    2
    Հայտնվել են նորօրյա Քաջ Նազարներ, որոնց պետք էր անպայման բարձր պաշտոն, դե հիմա իրենց բարձր գահից մեր վրա էքսպերիմենտներ են դնում. ասել է - Գյադեք, էս կողմ, էն կողմ...... Մենք էլ էս ու էն կողմ ենք վազվզում, բա ինչ անենք: Ում է պետք մեր պրակտիկ առաջարկները դպրոցի ներսից` առաջին ձեռից: իրենք իրենց տեսական կիսատ-պռատով մեզ ձեռ են առնում: Այո, զայրացած եմ, այն էլ շատ: Ասենք թե կանոնադրության մեջ առաջարկենք նման մի կետ.
    --- Ուսուցիչը պարտավոր է լիարժեք ու բովանդակալից դաս վարել, միևնույն ժամանակ իրավունք ունի դասից զրկել ու չգնահատել այն աշակերտներին, ովքեր իրենց վարքով ու անգործունեությամբ խոչընդոտում են այս գործընթացին:
    Ինչ կարծիքի եք, կընդունվի նման միտքը?????? կարծում եմ` ոչ: Առանց տետրի ու գրիչի դասին մեկ-մեկ այցելող աշակերտի հետ ինչ անել: <<հաբրկած>> բառը մեղմ է, հաբրկել են, որովհետև գիտեն, որ անզոր ենք, որ հեռացում կամ նկատողություն չի լինի, որովհետև ինքը ու իր` գործից անտեղյակ նախարարը թքած ունեն, թե ինչքան դժվար է ուսուցչին հանդուրժել նման իրավիճակը, շարունակել ժպտալ ու դաս վարել, կարծես ամեն ինչ կարգին է:
    Կարդացեք ատեստացիայի անցկացման կարգը. միայն մատնահետքեր վերցնելու կետ չկա, կարծես ուղղիչ աշխատանքային գործընթաց լինի` ծայրից ծայր լրացուցիչ կետերով ու ենթակետերով: Դե, եթե այսպես անցկացվեին մեր երկրի բոլոր ընտրությունները, այսօր այս կոռումպացված երկիրը չէինք ունենա:
    * Լ *

  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լիլիթ (25.11.2010), Նունե21 (25.11.2010), SIMAK (29.12.2010), Tatev* (04.12.2010)

  10. #6
    Member Tatev* is on a distinguished road Tatev*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2010
    Տարիք
    23
    Գրառումներ
    92
    Հեղինակության աստիճան
    2
    Ուսուցիչների շահերը պաշտպանող կազմակերպության միտքը շատ լավն է, միայն թե պետք է այնպես անել, որ նրա խոսքը կշիռ ունենա թե նախարարությունում, թե կրթության վարչությունում և ընդհանրապես հասարակությունում: Թե ինչպես անել, որ քաղաքական օրգանները բավականաչափ լուրջ ընդունեն այդ նոր կազմակերպության խոսքը ես չեմ պատկերացնում, բայց ինչ-որ լծակներ պետք է գտնել:
    Իսկ այ ուսուցիչների շահերը չոտնահարելու ու իսկապես ԲԱՐԵփոխումներ անելու համար գտնում եմ, որ նախ և առաջ պետք է պահանջել կառավարությունից դպրոցի ֆինանսավորման ձևը փոխել այնպես, որ այն կախման մեջ չլինի աշակերտների գլխաքանակից:
    Գուցե հնարավոր է դպրոցների ֆինանսավորման եղանակի ինչ-որ փոխշահավետ ծրագիր առաջարկել նրանց:
    Նաև կարծում եմ հակակոռուպցիոն լավ "ակցիա" կլիներ ուսուցիչների շարքերը կիսագրագետ ինքնակոչներից մաքրելը: Դա շատ կարևոր քայլ կլիներ նաև ձեր շահերը պաշտպանող կազմակերպության հեղինակության համար և ոչ միայն:

  11. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (07.12.2010), LEVON (14.12.2010), Liza (07.12.2010), Մանոն (09.12.2010), petros59 (04.12.2010), SIMAK (29.12.2010), Susanna37 (04.12.2010)

  12. #7
    Ավագ մասնակից petros59 is on a distinguished road petros59-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.05.2010
    Գրառումներ
    270
    Հեղինակության աստիճան
    3
    Մեջբերում Tatev*-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուսուցիչների շահերը պաշտպանող կազմակերպության միտքը շատ լավն է, միայն թե պետք է այնպես անել, որ նրա խոսքը կշիռ ունենա թե նախարարությունում, թե կրթության վարչությունում և ընդհանրապես հասարակությունում: Թե ինչպես անել, որ քաղաքական օրգանները բավականաչափ լուրջ ընդունեն այդ նոր կազմակերպության խոսքը ես չեմ պատկերացնում, բայց ինչ-որ լծակներ պետք է գտնել:
    Հարգելի Տաթև, մեր խոսքի ծանրակշիռ լինելը և կառվարության ուշադրությունը գրավելը, մեծապես կախված կլինեն այն բանից, թե մենք ինչքան ուժեղ կլինենք: Համոզված եմ, որ մենք այդ ուժը կունենանք: Դրա համար պետք է ուսուցիչների ակտիվությունը:

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LEVON (14.12.2010), Liza (07.12.2010), SIMAK (29.12.2010)

  14. #8
    Ավագ մասնակից petros59 is on a distinguished road petros59-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.05.2010
    Գրառումներ
    270
    Հեղինակության աստիճան
    3
    Կրթության և գիտության արհստակցական կազմակերպությունների միության կանոնադրությունից.
    Արհեստկցական կազմակերպությանը անդամակցելը և անդամակցությունից դուրս գալը կամավոր է, այն կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ:
    Արհեստկցական կազմակերպության անդամին տրվում է սահմանված կարգի անդամատոմս:
    Ես չգիտեմ մի մարդ, որը գրաոր կամ բանավոր դիմած լինի այդ կազմակերպությանը անդամակցելու համար:Ճիշտն ասած անդամատոմս էլ չեմ տեսած: Հետևաբար նման կազմակերպություն գոյություն չունի:
    Խնդրում եմ օգնեք լուծել այս պարադոքսը:

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Liza (07.12.2010), SIMAK (29.12.2010)

  16. #9
    Senior Member LEVON is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    18.11.2010
    Գրառումներ
    121
    Հեղինակության աստիճան
    2
    ՓՈԽԵԼ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՁԵՎԸ.............Սա է գլխավորը, ուսուցչի աշխատավարձը կամ դպրոցի բյուջեն չպետք է կախվածության մեջ լինի աշակերտների գլխաքանակից: Կարծում եմ ամեն ինչ պետք է սկսել այս կետից: Նախատեսված գումարը կարելի է համամասնորեն բաժանել դպրոցներին առանց հաշվի առնելու աշակերտների քանակը: Ես չեմ հասկանում ինչն է խանգարում: Իսկ ընդհանրապես մենք շատ պասսիվ ենք............Առհավատչյան հենց այս ֆորումն է: Մենք ինքներս մեզ պաշտպանել կարծես թե չենք էլ ցանկանում..........................
    Վերջին խմբագրող՝ LEVON: 14.12.2010, 17:19:

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    petros59 (14.12.2010), Susanna37 (14.12.2010)

  18. #10
    Member Tatev* is on a distinguished road Tatev*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2010
    Տարիք
    23
    Գրառումներ
    92
    Հեղինակության աստիճան
    2
    Մեջբերում LEVON-ի խոսքերից Նայել գրառումը
    ՓՈԽԵԼ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՁԵՎԸ.............Սա է գլխավորը, ուսուցչի աշխատավարձը կամ դպրոցի բյուջեն չպետք է կախվածության մեջ լինի աշակերտների գլխաքանակից: Կարծում եմ ամեն ինչ պետք է սկսել այս կետից: Նախատեսված գումարը կարելի է համամասնորեն բաժանել դպրոցներին առանց հաշվի առնելու աշակերտների քանակը: Ես չեմ հասկանում ինչն է խանգարում: Իսկ ընդհանրապես մենք շատ պասսիվ ենք............Առհավատչյան հենց այս ֆորումն է: Մենք ինքներս մեզ պաշտպանել կարծես թե չենք էլ ցանկանում..........................

    Այո, իրոք պասիվ եք, այն առումով, որ միտքը հղացել եք, բայց ոչինչ չեք անում կազմակերությունը ստեղծելու, ձևակերպելու, անդամներ հավաքելու և այլ ասյպիսի կազմակերպչական հարցերում: Առանց կաղամբի բորշչ եք եփում ու զարմանում եք, թե ինչի չի ստացվում: Պետք է Ձեր /ուսուցիչների/ միջից մի խումբ ընտրեք,որը կզբաղվեր այդ հարցերով, և կհենչեցներ ուսուցիչների ձայնը պաշտոնական շրջանակներում: Միայն թե այնպիսի ազնիվ ու սկզբունքային մարդիկ են պետք, որ "ծրարների" գայթակղությանը դիմանան: Մի խոսքով գործել է պետք:

    Լևոն ջան, ինքներդ ձեզ պաշտպանելու համար նախ պետք է մեկդ մյուսի թիկունքին կանգնած լինեք: Հենց էնպես ծեծված խոսքեր չեմ ասում: Էն ժամանակ, երբ ձեզնից մեկի իրավունքները ոտնահարվում են, բոլորով միասին պիտի էդ մարդու իրավունքները պաշտպանեք, էդ ժամանակ եք դուք ուժեղ: Ով իմանա, գուցե մի օր էլ հենց դու /կոնկրետ Ձեզ ի նկատի չունեմ/ նույն իրավիճակում հայտնվես:
    Օրինակ, երբ ձեր կոլեգաներից մեկին անարդարացիորեն աշխատանքից ազատում են, նրա ազատման դիմումի հետ ամբողջ կոլլեկտիվի դիմումները թող լինեն տնօրենի սեղանին, այդ ժամանակ տեսնեմ, ինչ է անելու նա, ոնց է ամբողջ դպրոցի ուսուցիչներին ազատելու: Այդ ժամանակ կհասկանաք, որ ուժեղը դուք եք: Էն ժամանակ տեսնեմ ոնց են ձեզ շահագործելու աշխատանքից ազատելու մասին սպառնալից հայտարարությունները գործիք դարձնելով:

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LEVON (15.12.2010), Զարիկ (30.04.2011), SIMAK (29.12.2010)

+ Կատարել գրառում
Էջ 1 7-ից 1 2 3 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները