Աշակերտների թվով վարձատրությունը մի չարիք է, որից դպրոցները շուտափույթ պետք է ազատվեն:
Աշակերտների թվով վարձատրությունը մի չարիք է, որից դպրոցները շուտափույթ պետք է ազատվեն:
Պատկերացրեք այսպիսի իրավիճակ: Տարածքում գործում է երկու դպրոց: Դպրոցներից մեկում աշխատում են մի քանի սկզբունքային ուսուցիչներ` իրենց գործին նվիրված մարդիկ, "որոնց պատճառով" մի կամ մի քանի աշակերտ դուրս են մնում դպրոցից, և որոնց գրկաբաց ընդունում է մյուս դպրոցը: Կոնֆլիկտներ տնօրենի հետ.....իր հետեվանքներով: Աշակերտը շատ լավ գիտի, որ իրեն տարվա վերջո մ միևնույն է փոխադրելու են: Դե արի ու աշխատի: Մի թե չկա ավելի կատարելագործված մեխանիզմ....հարգելի նախարար: Ընդամենը հաշվարկի խնդիր է, ոչ ավելին: Կարծում եմ, որ շատ-շատերը համակարծիք են ինձ, և որ շատ դպրոցական խնդիրներ կլուծվեն, եթե փոխվի այս ֆինանսավորման մեխանիզմը:
Լևոն, ողջույն, քո մտորումների մասին մենք խոսել ենք ՈՒՍՈԻՑՉԻ ՁԱՅՆ-ում, դա ակնհայտ հարված է ուսուցչի հեղինակությանը
Ամեն աշակերտ գիտե, որ ինքը գումար է դպրոցի համար, ուստի և գնահատականը ու ատեստատը երաշխավորված է: Անբարտավան ու անարժան աշակերտին հանդուրժել դպրոցի ֆինանսավորումը պահպանելու համար --- ահա որն է հարվածը, որ ստանում ենք տարիներ շարունակ: Դեռ դրական գնահատականը քիչ է` 8 և 9 գնահատական են ուզում: Եվ հարց է առաջանում` ինչպես մնալ սկզբունքային?
Նախարարին դիմել... ախր, Լևոն ջան, ինքը իր տեղում չէ, ում-ում, ուսուցիչներին դա պարզ երևում է:
* Լ *
Հարգելի Լևոն, Լիզա ջան, Ձեզ թվում է թե նախարարությունում մի խելքը գլխին մարդ չկա?, որ էտ էլեմենտար բանը հասկանա ու նախարարին էլ գլխի գցի:Սխալվում եք, շան գլուխը ուրիշ տեղ է թաղված:
Tatev* (03.12.2010)
Հարգելի Պետրոս, չգիտեմ, թե շան գլուխը որտեղ է թաղված, բայց որ ձեռքերը ծալած նստելն էլ մի բան չէ, պետք է պայքարել, թեկուզ այդ պայքարը չնչին արդյունքներ տա: Ես սիրում եմ իմ աշխատանքը, ես չեմ ուզում, որ որ տարեցտարի ընկնի ուսման որակը: Ցավոք անտարբերությունը համակարգում հասել է իր գագաթնակետին: Առջևում անդունդն է: Այս համակարգը ստիպում է ուսուցչին դառնալ անտարբեր, իսկ անտարբերությունը նույնպես չարիք է:
Կոմունիստական բյուրոկրատական համակարգը գործում է մինչ այսօր: Մարդիկ վախենում են խոսել և գործել, հենց հանուն իրենց շահերի....նողկալի է:
Tatev* (03.12.2010)
Ընկերներ, անհանգստանալու կարիք չկա, չարիքը հիվանդություն է, որը եթե ՄԻԱՎ ՁԻԱՀ չէ, կարելի է բուժել, մանավանդ որ երկու բժիշկ ղեկավար ունենք նախարարությունում`պարոն նախարարն ու նրա աշխատակազմի էեկավարը: Իսկ եթե տնօրեններն էլ բժիշկ լինեն, էլ կրթությանը հիվանդանալ չկա:
Սուսաննա ջան, այդպիսի բուժող բժիշկներով կրթության օրերը հաշված են: Առավելագույնը նրանք միասին կարող են մի վերջին մահախոսական գրել "կրթության" հիշատակին, այն էլ այնքան անգրագետ կլինի, որ դժվար թե արժանի լինի հրապարակման, /չնայած անգրագետ խոսքը երբ է նրանց ետ կանգնեցրել արտահաjտվելուց, որ/:
Susanna37 (03.12.2010)
Տաթև ջան, ցավով պիտի փաստեմ, որ համաձայն եմ քեզ հետ:
Հարգելիներս, միանշանակ է, համակարգային փոփոխություններ են պետք, վերին օղակների հետ շփվելիս ես անձամբ ամեն անգամ հիասթափություն եմ ապրում, նրանց մեջ լճացած մարդիկ շատ կան, որոնց կրթությունը քիչ է հետաքրքրում:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ