Այստեղ գրում ենք զվարճալի պատմություններ որոնք կատարվել են դպրոցում![]()
Այստեղ գրում ենք զվարճալի պատմություններ որոնք կատարվել են դպրոցում![]()
Anush Avetisyan (09.07.2011), Մանոն (09.12.2010)
Մեր դասընկերուհիներից մեկի տարեդարձներ, մենք որոշել էինք անակնկալ մատուցել նրան և թաքնվել էինք դասարանում, իսկ երբ նա դասարան մտավ մենք բոլորվ դուրս եկանք մեր թաքստոցից, և սկսեցինք երգել ծնունդտ շնորհավոր երգը, իսկ մեր ընկերուհին ուրախությունից, վախից, թե այլ բանից մենք այդպես էլ չբացահայտեցինք, բայց նա ուշագնաց եղավ: Մենք անհանգստացել էինք և խոստացանք, որ այլևս այդպիսի անակնկալներ չենք մատուցի որևէ մեկին, սակայն նրա ուշքի գալուց հետո, երբ լիաթոք ծիծաղեցինք մենք որոշեցինք, որ կարելի է կրկնել մի քանի այդպիսի արարքներ:
anush (13.12.2011), Anush Avetisyan (09.07.2011), Ավրորա (28.02.2011), Լիլիթ (16.12.2010), Ֆոտոն (03.02.2011)
Օրերս ՁԻԱՀ, ՄԻԱՎ-ի մասին սեմինար էր մեր դպրոցում: Աշակերտներին բուկլետներ բաժանվեցին, քննարկում կազմակերպվեց…Իհարկե ուշացած աշակերտներ էլ եղան: Սեմինարի ավարտին, երբ հարց տրվեց, թե ինչպե՞ս կարելի է պաշտպանվել ՁԻԱՀ-ից, այդ ուշացածներից մեկը, որը մի քիչ էլ թմբլիկ էր, վստահ ասաց. «Շատ հեշտ՝ երկար կեփենք նոր կուտենք»![]()
Մ. Արզումանյան
Կրթական Տեխնոլոգիաների Ազգային Կենտրոն
Լոռու մարզի համակարգող
anush (13.12.2011), Anush Avetisyan (09.07.2011), magabo (12.12.2011), Սահակյան Սահականուշ (09.12.2010), Ալբերտ (26.04.2011), Լիլիթ (16.12.2010), Ֆոտոն (03.02.2011), Vanadzor10***Ani (09.12.2010)
Տարիներ առաջ մարտի ութին մեր տղամարդ ուսուցիչներից մեկը մտնում է տասներորդ դասարան և սկսում շնորհավորանքով.
- Սիրելի աղջիկներ , շնորհավորում եմ Ձեր մարտի ութը,- և փորձում շարունակել բարեմաղթանքները, բայց ոգևորված աշակերտուհիներից մեկը կտրում է խոսքը.
- Ձերն էլ ընկեր Գևորգյան:
Anush Avetisyan (09.07.2011), Սահակյան Սահականուշ (25.06.2011), Ալբերտ (26.04.2011), Ավրորա (28.02.2011), Ֆոտոն (03.02.2011)
Մի քանի տարի առաջ,երբ ամփոփում էի առաջին կիսամյակը, մի աշակերտ խնդրեց, որ հարցեր տամ, որպեսզի բարձր գնահատվի: Առաջարկեցի`դասընկերները հարցեր տան: Չարաճճի աշակեչտներից մեկը հարցրեց` ինչ գույնի հարց: Պատասխանեցի`դեղին:Հարց ուղղեց, որը ճիշտ էր, սակայն ես ասացի, որ սխալ է: Զարմացավ ու հարցրեց`ինչու է սխալ: Պատասխանեցի`կարմիր է:Միայն տեսնել էր պետք նրա վիճակը. բոլորը ծիծաղում էին:
Anush Avetisyan (09.07.2011), manush (01.03.2011), Սահակյան Սահականուշ (25.06.2011), Ալբերտ (26.04.2011)
8-րդ դասարանում քիմիայի գրավոր էր: Բոլոր աշակերտներին բաժանեցի քարտեր, իսկ Դավիթին ասեցի. ինչ սովորել է,թող պատմած գրի:Դասի վերջին հավաքեցի գրավորները: Տանը ստուգելիս, տեսնեմ Դավիթի գրավորում վանդակներ են ու աստղեր: Զարմանքից չգիտեի, թե ինչ անեմ: Հաջորդ դասին հարցրի նրան,թե ինչ է նա գրել:Իսկ նա, թե դուք չէիք ասել ինչ սովորել ես գրիր , ես էլ այսօր ՆԶՊ եմ սովորել:
Anush Avetisyan (09.07.2011), manush (01.03.2011), Սահակյան Սահականուշ (25.06.2011), Ալբերտ (26.04.2011), Ավրորա (28.02.2011), Արմինե Մ (25.06.2011), Ruzan_#105 (10.07.2011)
Մեջբերում դասախոսությունից :
Մակերևույթի երկու կետերը միացնող ամենակաճ կորը գեոդեզիական գծի մաս է:
Օրինակ էշը մի վայրից մյուսն է գնում գեոդեզիական գծով, պայմանով, որ տարածքում էգ էշ չլինի:
Anush Avetisyan (09.07.2011), Chuk (25.06.2011), Սահակյան Սահականուշ (25.06.2011), Ruzan_#105 (10.07.2011)
Չորրորդ դասարանի մի աշակերտ,որի դասղեկն էի, մոտեցավ ինձ և ասաց.
-Ընկեր Ավետիսյան, ես վաղը դասի չեմ գալու:
-Ինչո՞ւ,-հարցրեցի ես:
-Կարող է տաքություն ունենամ,-հանգիստ պատասխանեց նա:
Chuk (10.07.2011), manush (09.07.2011), Ավրորա (10.07.2011), Արեգ Գրիգորյան (09.07.2011), Ruzan_#105 (10.07.2011)
6-րդ դասարանում ինֆորմատիկայից <<Տեղեկույթի կրիչ>> թեման ներկայացնելուց հետո,աշակերտներից մեկը հարց է տալիս.
-Ընկեր Ավետիսյան, դուք էլ ե՞ք էն ժամանակ մագաղաթի վրա գրել:
Իսկ ես դեռ 37 տարեկան էի:
Վերջին խմբագրող՝ Anush Avetisyan: 09.07.2011, 23:57:
anush (13.12.2011), Chuk (10.07.2011), manush (09.07.2011), Ավրորա (10.07.2011), Ruzan_#105 (10.07.2011)
Ուսուցչուհին դաս է բացատրում,իսկ աշակերտներից մեկը զուգահեռ խոսում է կողքինի հետ:Դիտողություն անելուց հետո էլ աշակերտը շարունակում է խանգարել:Ուսուցչուհին զայրանում է և բարձրաձայն
սաստում աշակերտին.
-Հերի'ք է էլի, հետս հավասար հաչում ես:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ