+ Կատարել գրառում
Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 1 2 3
Ցույց են տրվում 21 համարից մինչև 23 համարի արդյունքները՝ ընդհանուր 23 հատից

Թեմա: Աշակերտական պայուսակները վտանգում են աշակերտների առողջությունը…

  1. #21
    Junior Member Լիլիթ Առաքելյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    20.11.2010
    Գրառումներ
    1
    Հեղինակության աստիճան
    0

    Բարի

    Մեջբերում Nazik-ի խոսքերից Նայել գրառումը
    Բոլոր շահագրգիռ անձինք այսօր խոսում են կրթական բարեփոխումների, վեջիններիս լավ ու վատ կողմերի մասին: Ողջունելի են ուսման որակին նպաստող բազմապիսի նորամուծություններն ու նոր մեթոդները: Ինքս էլ աշխատելով կրթության բնագավառում իմ համեստ լուման եմ ներդրել այն բնագավառում: Բայց երբ այդ խայտաբղետ մեթոդների ոգեւորված կիրառումն հասնում եւ անցնում է վտանգավորության սահմանը, կարծում եմ, արժե մի պահ կանգ առնել ու խորհել, արդյոք երեխաների ֆիզիկական առողջության հաշվին ձեռք բերված գիտելիքը մեզ պետք է, թե ոչ:
    Խոսքս մասնավորապես վերաբերվում է աշակերտական պայուսակներին, ավելի ճիշտ վերջիններիս պարունակությանը: Այսօր միջին դասարաններում/տարիքային առումով ամենախոցելի խումբը/ ամեն օր նախատեսվում է միջինը 4-5 տարբեր առարկաներ, որոնցից յուրաքանչյուրի համար սովորաբար նախատեսվում է գիրք, տետր: Սակայն նոր մեթոդներն իրենց նոր պարագաներն են թելադրում յուրաքանչյուր առարկայի համար պահանջելով էլ աշխատանքային տետրեր, էլ բառատետրեր, էլ հրաշք տետրեր ու թեստային աշխատանքների տետրեր, էլ նկարչական ալբոմներ, գունավոր գրիչներ ու մատիտեր,քարտեզներ ու ատլասներ էլ… էլ… Արդյունքում աշակերտական պայուսակի փոխարեն ստացվում է մի ծանր պարկ, որն աշակերտն ստիպված , շալակած ամեն օր ԿՐՈՒՄ է դպրոց, ապա տուն: Այս ֆոնի վրա, արդեն բոլորովին զարմանալի չէ, թե ինչու բարձր դասարաններում, հատկապես տղա աշակերտները պայուսակ չեն բռնում:
    Ինքս լինելով 5-րդ դասարանի աշակերտի ծնող, ամեն օր հետեւում եմ տղայիս պայուսակին, որպեսզի ավելորդ իրեր չտեղադրի եւ լրացուցիչ ծանրություն չստեղծի ինքն իր համար: Սակայն նրա ամենօրյա ,,բեռը,, տատանվում է 7-8կգ-ի սահմաններում, ինչը խիստ վտանգավոր է այդ տարիքի երեխայի առողջության , հատկապես ողնաշարային խնդիրների համար: Ինտերնետային համացանցում որոնեցի բժշկական տեղեկատվություն աշակերտի պայուսակի տարողության թույլատրելի նորմայի վերաբերյալ, պարզվեց այն չպետք է գերազանցի աշակերտի քաշի 10%-ը, ինչը այդ տարիքի երեխայի համար միջին հաշվարկներով տատանվում է 3-3,5 կգ-ի սահմանում: Կարծում եմ այս թվի իսկությունը կհաստատի յուրաքանչյուր մանկաբույժ:
    Բայց ով է պատասխանատու այս իրավիճակի համար, ով է հետեւելու այս հիմնախնդրի կարգավորմանն, անկեղծ ասած, ես չեմ պատկերացնում: Սակայն չբարձրաձայնել էլ չեմ կարող, այն վտանգի մասին, որ նման պայուսակները խաթարում են ոչ միայն երեխայի առողջությունը: Հետագայում մենք կկանգնենք ավելի լուրջ խնդիրների առաջ, երբ մեր երեխաները ձեռք կբերեն ողնաշարային տարատեսակ հիվանդություններ: Միայն պատկերացնել կարելի է, թե ինչ բարդույթներ ձեռք կբերի ծռմռված ողնաշարով դեռահասը, կամ թեկուզ եւ այն, որ վերջինս չի կարողանա ծառայել բանակում… Կուզենայի համապատասխան ատյանների ուշադրությունը բեւեռել այս խնդրի առկայության ու լուծման վրա, որոնք ի զորու կլինեն այդ մեթոդների կիրառման նոր ձեւեր գտնել, որոնք արդյունավետ լինելուց բացի, կլինեն առնվազն անվնաս…

  2. #22
    Junior Member Nazik is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    25.10.2010
    Գրառումներ
    11
    Հեղինակության աստիճան
    0
    «Առավոտը» նշված խնդիրների մասին զրուցեց օրթոպեդ-վնասվածքաբան Արա Անթառանյանի հետ: Նա նշեց. «Համաձայն եմ, որ դպրոցական պայուսակները ծանր են, բայց դրանք չեն կարող դառնալ սկոլյոզի առաջացման պատճառ: Դպրոցական պայուսակների ծանրությունը կարող է բերել հոգնածության ցավերի, որոնք կարող են լինել տարբեր տեւողության: Բայց այստեղ էլ կա «թակարդային» իրավիճակ. եթե այդ ցավերը տեւում են մեկ շաբաթից ավելի, պետք չէ վերագրել զուտ պայուսակի ծանրությանը, պետք է ուղղակի դիմել բժշկի»:

    Կոնկրետ սկոլյոզ հիվանդության առաջացման պատճառներն անհայտ են մինչ այսօր, նշվում են հնարավոր մի շարք գործոններ, ինչը ինձ հնարավորություն է տալիս ենթադրել, որ առաջացման պատճառ կարող է դառնալ նաեւ ծանր իրերի սիստեմատիկ կրումը: Չնայած ասեմ, ես չեմ խոսել անմիջապես սկոլյոզ հիվանդության մասին: Ուղղակի ես բարձրաձայնել եմ իմ մտահոգությունները: Եթե համապատասխան մասնագետները փաստարկեն, որ այսօրվա աշակերտական պայուսակները իրենց պարունակությամբ չեն կարող վնասել երեխայի առողջությանը եւ այդպիսով հնարավոր բոլոր հետեւանքների պատասխանատվության կրողը լինեն, ապա առաջինը ես իմ երեխային նույն փաստարկներով կբացատրեմ, որ առանց տրտնջալու կրի իր ,,համապատասխան,, պայուսակը:
    Հավելեմ միայն, որ այն մասին, որ աշակերտական ծանր պայուսակները առաջացնում են մի շարք ողնաշարային հիվանդություններ, խոսվում էր երեկվա Հ2-ի ,,Ինչ է ուզում կինը,, հաղորդաշարում, որին հյուրընկալվել էին ,,Աերոֆլեքս,, կենտրոնի ֆիզիոթերապեւտները: Ստացվում է, որ տարբեր մասնագետներ, տարբեր կարծիքներ ունեն: Ուստի ծանր պայուսակի գործոնը կարծում եմ այնուամենայնիվ անտեսել չի կարելի, երբ խոսում ենք երեխաների առողջության մասին:

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Դեղձանիկ (25.02.2011), Մանոն (23.02.2011)

  4. #23
    Սկսնակ մասնակից Անահիտ1975 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2011
    Հասցե
    Hrazdan
    Գրառումներ
    10
    Հեղինակության աստիճան
    0
    Մեր կրթական համակարգը դեռևս որոնումների մեջ է:Ուսուցչից պահանջում են հետևել,որ աշակերտները չծանրաբեռնվեն հանձնարարություններով,որ պահպանենք նրանց առողջությունը:
    Իսկ կրթական ծրագրերը այնքան հագեցած են,որ աշակերտները իրենց առողջության հաշվին են
    սովորում:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 1 2 3

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները