ՀՀ Վայոց ձորի մարզի «Արինի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ ֆիզկուլտուրայի ուսուցչի թափուր տեղի համար
Հայտարարվում է մրցույթ` Վայոց ձորի մարզի Արինի միջն. դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչի /շաբաթական 22 ժամ/ թափուր տեղի համար:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր (հանրակրթական առարկայական ուսումնական ծրագրերին համապատասխան) և հարցազրույց (մանկավարժական մասնագիտական գործնական հմտություններ):
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում.
1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում`
2. Բարձրագույն կրթության մանկավարժության որակավորման աստիճանը հավաստող ավարտական փաստաթուղթ (դիպլոմ) կամ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական կամ ուսուցչական գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժը հաստատող քաղվածք աշխատանքային գրքույկից
3. Անձնագրի պատճենը
4. Ինքնակենսագրություն (ձև 4)
5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում)
6. Մեկ լուսանկար` 3x4 չափի
7. Այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի հանրապետությունում աշխատելու իրավունք
8. Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:
Մրցույթն անցկացվելու է Վայոց ձորի մարզի Արինի միջն. դպրոցում ս/թ ապրիլի 27-ին` ժամը 10:00-ին:
Հասցեն` Վայոց ձորի մարզի Արինի միջն. դպրոց
Փաստաթղթերն ընդունվում են մինչև ս/թ ապրիլի 22-ը` ժամը 16:00-ը:
Փաստաթղթերի ընդունումն ու հայեցակարգը կանցկացվի ըստ կարգի:
Տեղեկությունների համար զանգահարել 0282-98-1-54 կամ բջջային 093 47-21-02 հեռախոսահամարներով, բացի կիրակի օրերից:
ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ
18-ը ապրիլի 2011թ



Մեջբերել
Էջանիշներ