ՀՀ Սյունիքի մարզի «Կարճևանի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Դպրոցի տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար պարտադիր պայմաններն են`
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) Բարձրագույն կրթությունը.
3) Ուսումնական հաստատության կառավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1) Դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով.
2) ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը.
3) Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ).
5) Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում).
6) Աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենների հետ պարտադիր ներկայացնել նաև բնօրինակները:
Փաստաթղթերն ընդունվում են «Կարճևանի հիմնական դպրոցի» ՊՈԱԿ-ում ս.թ. նոյեմբերի 9-ից մինչև դեկտեմբերի 9-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10.00-ից մինչև ժամը 14.00-ը, բացի կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի: Մրցույթը տեղի կունենա 2011թ. դեկտեմբերի 13-ին ժամը 12-00-ին,Կարճևանի հիմնական դպրոցում, հասցեն ՀՀ Սյունիքի մարզ, գ. Կարճևան:
Տեղեկությունների համար զանգահարել 0286-2-24-90 հեռախոսահամարով:


Մեջբերել


Էջանիշներ