Հարգելի բարեկամներ, այս թեմայում կտեղադրվեն աշխատանքի առաջարկներ, թափուր աշխատատեղերի մասին հայտարարություններ։
Հարգելի բարեկամներ, այս թեմայում կտեղադրվեն աշխատանքի առաջարկներ, թափուր աշխատատեղերի մասին հայտարարություններ։
Արեգ Գրիգորյան (22.10.2010), Էլմիրա 53 (04.05.2012), Մարինե (24.11.2011)
Ստորև կարող եք ծանոթանալ «Այբ» կրթական հիմնադրամի հայտարարությանը.
Հարգելի «Այբ» բարեկամներ,
«Այբ» կրթական հիմնադրամը փնտրում է հմուտ և փորձառու թեկնածուի` հասարակայնության հետ կապերի և ֆոնդահայթայթման համակարգողի պաշտոնում աշխատելու համար:
Սա «Այբ»-ի թիմին միանալու հրաշալի հնարավորություն է փորձառու մասնագետի համար` ֆոնդահայթայթման ռազմավարության և ինֆորմացիոն արշավի մշակման այս նոր փուլում: Միանալով մեզ այս վճռական պահին` Դուք առաջնային դերակատարում կունենաք «Այբ ավագ դպրոցի» ֆոնդահայթայթման ու խթանման ծրագրերի զարգացման և ընդալայնման գործում:
Վերջին նորություններին ծանոթացեք «Այբ»-ի www.ayb.am կայքում:
Վերջին խմբագրող՝ manush: 26.10.2010, 11:00:
Աշխատանքի տոնավաճառ Կոտայքում
Հոկտեմբերի 29-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Շախմատի տանը կանցկացվի աշխատանքի տոնավաճառ: Այն կազմակերպում է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը:
Ինչպես տեղեկացրեց գործակալության պետի տեղակալ Արտակ Սիմոնյանը, տոնավաճառին կմասնակցի շուրջ 40 գործատու։ Տոնավաճառի նպատակն է կազմակերպել աշխատանք փնտրողների հանդիպում գործատուների հետ, ծանոթացնել գործազուրկների համար իրականացվող զբաղվածության ծրագրերին, իսկ գործատուներին հնարավորություն տալ գտնել համապատասխան հմտություններով մասնագետներ:Տոնավաճառում կներկայացվեն արտադրության, առեւտրի, սպասարկման, շինարարության, բանկային և կրթության ոլորտների թափուր աշխատատեղեր:
Ա. Սիմոնյանի խոսքով, նման միջոցառումները լավ հնարավորություն են ե’ւ գործատուի, ե’ւ աշխատանք փնտրողի համար: «Փորձը ցույց է տալիս, որ աշխատանքի տոնավաճառների կազմակերպումը բավական արդյունավետ է»,-ասաց նա: Այս տարվա ընթացքում Գավառում կազմակերպված աշխատանքի տոնավաճառի արդյունքում աշխատանքի է տեղավորվել շուրջ 100, Վանաձորում` 40, Իջեւանում մոտ 20, Գյումրիում` 40 մարդ: Նշենք, որ նախնական տվյալներով, նոյեմբերի 6-ին աշխատանքի տոնավաճառ կանցկացվի նաեւ Երեւանում:
Աղբյուր՝ «Արմենպրես» լրատվական գործակալություն
Վերջին խմբագրող՝ Սայի: 17.09.2011, 23:03:
Մարիետա Դումիկյան
ԿՏԱԿ, ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ
manush (26.10.2010)
«Այբ» կրթական հիմնադրամի նոր հայտարարությունը.
Հարգելի «Այբ» բարեկամներ,
«Այբ» կրթական հիմնադրամը փնտրում է ուսուցիչների, երիտասարդ գիտնականների և իրենց մասնագիտության նվիրյալների, ովքեր երեխաների հետ աշխատանքը համարում են իրենց կոչումը, «Այբ ավագ դպրոցի» (www.armenianschool.am) հոսքային դասարաններում 2011 թ. սեպտեմբերից դասավանդելու համար:
Մեզ միանալով այս պահից սկսած` Դուք հնարավորություն կունենաք դառնալու «Այբ ավագ դպրոցի» թիմի անդամ` Ձեր ներդրումն ունենալով դպրոցի բովանդակության ձևավորման գործում:
ՀՀ ԿԳ նախարարության Լոռու մարզի Վանաձորի Սայաթ-Նովայի անվան թիվ 10 ավագ դպրոցը հայտարարում է <<Ռուսաց լեզու և գրականություն>> առարկայի ուսուցչի թափուր տեղի համար մրցույթ
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անց է կացվում 2 փուլով` գրավոր և հարցազրույցով.
ա) Գրավոր ստուգման դեպքում` ուսումնական ծրագրերին համապատասխան առաջադրանք (թեստ):
բ) Հարցազրույցի դեպքում` մանկավարժական, մասնագիտական գործնական հմտություններն ստուգող առաջադրանքներ:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը.
1.Դիմում (լրացվում է տեղում)
2. Կրթության մասին համապատասխան դիպլոմ
3. Աշխատանքային գրքույկ
4. Անձնագիր
5. Ինքնակենսագրական
6. Մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթեր, հավաստագրեր (առկայության դեպքում)
7. Մեկ լուսանկար` 3 X 4 չափի:
Մրցույթին մասնակցելու մասին հայտերն ընդունվում են մինչև 2011թ. հունվարի 15-ը ներառյալ Վանաձորի թիվ 10 ավագ դպրոցում: Մրցույթը տեղի կունենա 2011թ. հունվարի 20-ին` ժամը 12-ին` նույն դպրոցում:
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել (0322) 4-93-31
Մրցութային հանձնաժողով
Անի Համբարձումյան
Վանաձորի թիվ 10 ավագ դպրոցի օպերատոր
«Այբ» կրթական հիմնադրամը փնտրում է փորձառու մասնագետների՝ Գնումների համակարգողի և տեղեկատվական համակարգերի ու Տեխնոլոգիաների համակարգողի երկու նոր թափուր պաշտոնները զբաղեցնելու համար:
Հրաշալի հնարավորություն` միանալու «Այբ» թիմին և ներգրավված լինելու 21-րդ դարի հայկական դպրոցի ստեղծման աշխատանքներում:
Դիմելու և ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք սեղմել այստեղ:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հրավիրում է աշխատանքի
Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը մրցութային կարգով աշխատանքի է հրավիրում գեղարվեստի ավագ դպրոցում «Քանդակ» դասավանդողի, «Հեռուստառեժիսուրա» դասավանդողի:
Ներկայացվող պահանջներն են.
* բարձրագույն կրթություն
* հետազոտական աշխատանքի հմտություններ
* ինտերնետի և էլեկտրոնային փոստի, օտար լեզվի գործածում
* մասնագիտական աշխատանքով զբաղվելու սովորություն:
Մրցույթին մասնակցելու հայտերն ընդունվում են մինչև 2011թ. հունվարի 24-ը, ժամը 16.00:
Մրցույթի պայմաններին և այլ մանրամասների ծանոթանալու համար այցելեք http://www.mskh.am/1164 , Ա. Բաբաջանյան 25, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի ավագ դպրոց, զանգեք 73-52-10:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոցը» հայտարարում է ուսուցիչների թափուր տեղերի մրցույթ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատությունը հայտարարում է անգլերեն, քիմիա, տեխնոլոգիա և հայոց լեզու առարկաների ուսուցիչների թափուր տեղերի մրցույթ:
Մրցույթին մասնակցելու համար ներկայացնել.
• ինքնակենսագրություն
• դիմում
• դիպլոմ /այլ վկայականների առկայության դեպքում կցել դրանց պատճենները/
Դիմող թեկնածուն պետք է.
• ունենա բարձրագույն մասնագիտական կրթություն,
• տիրապետի մանկավարժական նորարարական մեթոդներին,
• իմանա, թե ինչ կրթական բարեփոխումներ են ընթանում ՀՀ-ում,
• ունենա համակարգչային գիտելիքներ (ցանկալի է):
Գործերը ներկայացնել մինչև 2011թ. փետրվարի 18-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» ամեն օր` ժամը 10:00-ից մինչև 16:00-ը:
Մրցույթը տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոց»-ում ս/թ փետրվարի 19-ին.
Անգլերեն - ժամը 10:00-ից
Քիմիա - ժամը 11:00-ից
Տեխնոլոգիա - ժամը 11:30-ից
Հայոց լեզու - ժամը 12:00-ից:
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել (0231) 5 24 28, (010) 517 199 հեռախոսահամարներով:
Դպրոցի տնօրինություն
Աղբյուր՝ «Հայկական կրթական միջավայր» պորտալ
Վերջին խմբագրող՝ Սայի: 21.09.2011, 20:25:
Հարգելի գործընկերներ,
«Կրթություն» շաբաթաթերթի էլեկտրոնային տարբերակն 2011թ. առաջին համարից սկսած տեղադրվում է «Հայկական կրթական միջավայր» պորտալում՝
Պարբերականի 5–րդ համարում տպագրված է Երևանի հ.62 ավագ դպրոցի հայտարարությունը՝ ֆիզիկայի և ֆրանսերենի ուսուցիչների թափուր տեղերի համար («Կրթություն», 2011թ, հ. 5, էջ՝ 15)։
Աշխատանքի երկու առաջարկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից.
Հրավիրում ենք աշխատանքի մարմնամարզիկ-կազմակերպչի
Կրթահամալիրում ստեղծվում է 12մx30մx5մ չափսերի մարմնամարզական դահլիճ` կահավորված և բոլոր հարմարություններով:
Աշխատանքի ենք հրավիրում մարմնամարզիկ-կազմակերպչի: Ներկայացվող պահանջներն են.Աշխատանքի պայմաններին և այլ մանրամասների ծանոթանալու համար այցելե՛ք Ա. Բաբաջանյան 25, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մայր դպրոց, զանգե՛ք 73-54-40:
- բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն
- մարմնամարզական գործունեության փորձ։
Դասավանդողի մրցույթ
Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը աշխատանքի է հրավիրում ավագ դպրոցի օտար լեզուների-թարգմանության խորացված ուսուցման դասարաններում անգլերեն և իսպաներեն դասավանդողի լրիվ աշխատաժամանակով: Հիմնական աշխատավարձը՝ հարյուր հազար դրամ:
Ներկայացվող պահանջներն են.Մրցույթն անցկացվում է գրավոր և բանավոր:
- բարձրագույն կրթություն
- հետազոտական աշխատանքի հմտություններ
- ինտերնետի և էլեկտրոնային փոստի, օտար լեզուների գործածում:
Մրցույթին մասնակցելու հայտերն ընդունվում են info@mskh.am հասցեով մինչև 2011թ. մարտի 15-ը, ժամը 16.00:
Մրցույթի, աշխատանքի պայմաններին և իրականացվող ծրագրերին ծանոթանալու համար այցելեք www.mskh.am, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, զանգեք 73-54-40:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Արտակ Հարությունյան
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ